Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0332.220600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2000 թվականի N 332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար դրամաշնորհ և արտոնյալ վարկեր ներգրավելու պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կրեդիտանշտալտ ֆյուր Վիդերաֆբաու» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1998 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 2 200 000 գերմանական մարկին համարժեք դրամի չափով երաշխիք` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում «Կրեդիտանշտալտ ֆյուր Վիդերաֆբաու» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքվելիք պայմանագրով վարկի ստացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 8 000 000 գերմանական մարկին համարժեք դրամի չափով երաշխիք` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել համապատասխան երաշխիքները` դրանց պայմանները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2000
N 332
Որոշում