040.0335.220600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2000 թվականի N 335
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված «Անշարժ գույքի գրանցում» զարգացման վարկային համաձայնագրով սահմանված «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի շրջանակներում 2000 թվականին իրականացվող կադաստրային քարտեզագրման աշխատանքների համար նախատեսված միջոցներից` անցկացված մրցույթների արդյունքում տնտեսված 290,6 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը 2000 թվականին ուղղել կադաստրային քարտեզագրման աշխատանքների լրացուցիչ ծավալների իրականացմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: