Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0336.220600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2000 թվականի N 336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի նախկին ժողդատարանի շենքն անհատույց օտարելու մասին Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի ավագանու 2000 թվականի ապրիլի 12-ի N 4 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեփանավան քաղաքի Անդրանիկի փողոցի N 43 հասցեում գտնվող շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` այն վերակառուցելու և Լոռու մարզի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`

ա) Ստեփանավանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում`

սահմանված կարգով ապահովել նշված շենքի նվիրատվության պայմանագրի կնքումը, շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

ապահովել նշված շենքի համապատասխան հողատարածքի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը.

բ) շենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն շենքի վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2000
N 336
Որոշում