ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2020 թվականի N 270-Ա
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. փետրվարի 28-ի
N 270-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Բոբոխյան - ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Տ. Կարապետյան - Ս. Կարապետյանի որդին (համաձայնությամբ)