Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1716-Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 4-րդ կետն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 321-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

1) պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 28-ի

N 1716-Լ որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ 5. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԹԻՐԱԽՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 6. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղադրիչ 1. Մակրոտնտեսական և բյուջետային ցուցանիշների կանխատեսում

Բաղադրիչ 2. Հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն

7. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բաղադրիչ 3. Եկամուտների քաղաքականություն

Բաղադրիչ 4. Եկամուտների վարչարարության թափանցիկություն և

համապատասխանություն

8. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱԶՄՈՒՄ

Բաղադրիչ 5. Ծրագրային բյուջետավորում և ռազմավարական պլանավորում

Բաղադրիչ 6. ՄԺԾԾ գործընթաց, բյուջետային կարգապահություն և

թափանցիկություն

Բաղադրիչ 7. Բյուջետային ծրագրերի ծախսերը կազմելու հաշվարկման

գործընթացի ավտոմատացում

9. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Բաղադրիչ 8. Բյուջեների կատարման հաշվետվություններ

Բաղադրիչ 9. Ծախսերի ապառքների մշտադիտարկում և կառավարում

Բաղադրիչ 10. Աշխատավարձի ֆոնդի հսկողություններ

10. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Բաղադրիչ 11. Պետական պարտքի կառավարում

11. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Բաղադրիչ 12. Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման

արդյունավետությունը

12. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ

Բաղադրիչ 13. Կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի

գործունեության կարգավորում

13. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՊՈԱԿ)

Բաղադրիչ 14. Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում և

հսկողություն` պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ)

հաշվետվողականությունը

14. ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ

Բաղադրիչ 15. Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում

Բաղադրիչ 16. Գնումների պլանավորում

Բաղադրիչ 17. Գնումների բողոքարկման համակարգ

15. ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Բաղադրիչ 18. Ֆինանսական կառավարում և հսկողություն (ՖԿՀ)

Բաղադրիչ 19. Հանրային հատվածի ներքին աուդիտ

Բաղադրիչ 20. Կենտրոնացված ներդաշնակեցման միավոր (ԿՆՄ)

Բաղադրիչ 21. Ֆինանսաբյուջետային վերահսկողություն (ՖԲՎ)

16. ՀԱՆՐԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Բաղադրիչ 22. Հանրային ակտիվների կառավարում

Բաղադրիչ 23. Հանրային ներդրումների կառավարում (ՀՆԿ)

17. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Բաղադրիչ 24. Տեղական ինքնակառավարման մարմիններում ֆինանսական

կառավարման արդյունավետությունը

18. ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՈՒԴԻՏ

Բաղադրիչ 25. Ազգային ժողովի կողմից ֆինանսավարկային և բյուջետային

ոլորտի վերահսկողություն

Բաղադրիչ 26. Հաշվեքննիչ պալատի անկախությունը և կառավարության

տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտը

19. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (ԿՖԿՏՀ)

Բաղադրիչ 27. Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական

համակարգի (ԿՖԿՏՀ) ձևավորում

20. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ 21. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ 22. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

    ARMEPS      Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգ

    ԱԺ          ՀՀ Ազգային ժողով

    ԱՄՀ         Արժույթի միջազգային հիմնադրամ

    ԲՏԱՆ        ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

    ԳՄՀԸ/GIZ    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն

    ԵՄ          Եվրոպական միություն

    ԵՏՄ         Եվրասիական տնտեսական միություն

    ԷՆ          ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

    ԶԳ          Զարգացման գործընկերներ

    ԾԲ          Ծրագրային բյուջետավորում

    ԿՑ          Կատարողական ցուցանիշ

ԿՖԿՏՀ/GFMIS Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգ

    ՀԲ          Համաշխարհային բանկ

    ՀԿ          Հասարակական կազմակերպություն

    ՀՊ          ՀՀ հաշվեքննիչ պալատ

    ՀՀ          Հայաստանի Հանրապետություն

    ՀՀՀՀ        Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում

    ՀՆԱ         Համախառն ներքին արդյունք

    ՀՆԿ         Հանրային ներդրումների կառավարում

    ՄԺԾԾ        Միջնաժամկետ ծախսերի ծրագիր

    ՇՄՆ         ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՊԾՖՀ-PEFA   Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականություն

    ՊԵԿ         ՀՀ պետական եկամուտների կոմիտե

    ՊՄ          Պետական իշխանության մարմին/ներ

    ՊՆՖՀ        Պետական ներքին ֆինանսական հսկողություն

    ՊՈԱԿ        Պետական ոչ առևտրային  կազմակերպություն

    ՊՖԿ         Պետական ֆինանսների կառավարում

    ՊՖԿՀ        Պետական ֆինանսների կառավարման համակարգ

    ՊՖԿՀԲ       Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումներ

ՍԻԳՄԱ/SIGMA Աջակցություն պետական կառավարման և ղեկավարման

բարեփոխումներին

    ՎԶԵԲ        Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկ

    ՏԱ          Տեխնիկական աջակցություն

    ՏԻՄ         Տեղական ինքնակառավարման մարմին

    ՏԿԵՆ        ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                նախարարություն

    ՏՏ          Տեղեկատվական տեխնոլոգիա

    ՔՀԿ         Քաղաքացիական հասարակության կազմակերպություն

    ՖՆ          Ֆինանսների նախարարություն

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2. Հայաստանում պատմականորեն ՊՖԿՀ գնահատման և բարեփոխումների իրականացման համար ուղենիշ են հանդիսացել «Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) գնահատումները»: Առաջին անգամ այն իրականացվել է ՀԲ աջակցությամբ 2008 թվականին: Համանման գնահատում, ավելի նեղ շրջանակով` պետական ծախսերի կառավարման մասով, ՀՀ-ում ՀԲ-ի աջակցությամբ իրականացվել է դեռևս 2002 թվականին, որի արդյունքները օգտագործվել են բյուջետավորման գործընթացի բարեփոխման ուղղությամբ իրականացված աշխատանքների ժամանակ: Արդյունքում ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՊՖԿՀ բարեփոխումների առաջին ռազմավարությունը և բարեփոխումների շրջանակում 2010-2014 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը:

3. ՊԾՖՀ երկրորդ գնահատումը իրականացվել է 2013 թվականին, որը միտված էր ներկայացնելու առաջին գնահատումից ի վեր ՀՀ-ում ՊՖԿ համակարգում տեղի ունեցած զարգացումները և փոփոխությունները: Ինչպես վկայում է ՊԾՖՀ գնահատման 2013 թվականի հաշվետվությունը, ՊՖԿ համակարգում իրականացվող շարունակական բարեփոխումները նպաստել են ՊՖԿ համակարգի արդյունավետության բարելավմանը:(1) 2013 թվականին իրականացված ՊԾՖՀ գնահատման և հաշվետվությունների կազմման աշխատանքներին մեթոդական ու տեխնիկական աջակցություն են տրամադրել մի շարք միջազգային կազմակերպություններ` Եվրոպական Միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) և ՀԲ-ն, ինչը հնարավորություն է ստեղծել ապահովելու առավել ճշգրիտ և օբյեկտիվ ՊԾՖՀ գնահատում: Այդ է վկայում նաև ՊԾՖՀ գնահատման հաշվետվության վերաբերյալ ՊԾՖՀ քարտուղարության կողմից տրամադրված ՊԾՖՀ որակի երաշխավորման (PEFA CHECK) գնահատումը:

___________________________

1) Տե՛ս հղումը` http://www.minfin.am/hy/page/petakan_tsakhseri_ev_finansakan_hashvetvoghaka nutyan_ptsfh_gnahatum/

 

4. 2014 թվականին Եվրոպական Միության կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում գնահատվել են ՊՖԿՀ բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված 2011-2014թթ. իրականացված միջոցառումները և, հիմք ընդունելով գնահատման արդյունքները, ինչպես նաև Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ) 2016 թվականի փետրվարին ՊԾՖՀ քարտուղարության կողմից ընդունված ՊԾՖՀ-2016 նոր շրջանակը, մշակվել և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված` 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):

5. Սույն` երրորդ ռազմավարությամբ սահմանվում են ՊՖԿՀ 2019-2023թթ բարեփոխումների տեսլականը, նպատակները, դրանց իրականացման միջոցառումները և արդյունքները գնահատելու առանցքային ցուցանիշները: Ռազմավարությունը մշակվել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագրով ստանձնած հանձնառությունների, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՊՖԿ համակարգի ինքնագնահատման արդյունքների և հետևյալ հիմնական հրապարակումների հիման վրա.

1) «Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույց» (Զեկույց) ՍԻԳՄԱ, 2019թ. մարտ,

2) «Հայաստանի Հանրապետությունում Հանրային ներդրումների կառավարման գնահատումը: Տեխնիկական օժանդակության հաշվետվություն» Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) N 19/33, 2019թ. հունվար,

3) Հայաստանի Հանրապետությունում իրականացված Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ-PEFA) գնահատման 2013 թվականի հաշվետվությունը:

6. ՊՖԿՀ բարեփոխումների շրջանակներում իրականացվող գործողությունները/միջոցառումները և դրանց իրականացման ժամանակահատվածը ներկայացվում է սույն որոշման հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2):

 

1) ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ՊՖԿՀ բարեփոխումների տեսլականն է` ապահովել հանրային բարիքի արդար բաշխում: Դրա համար պետք է ապահովել`

7. կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն,

8. հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում,

9. թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

1) ՊՖԿՀ բարեփոխումների նպատակներն են`

8. ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը և բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը` ձևավորելով մակրոտնտեսական կայունության ապահովման երաշխիքներ,

9. ապահովել հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը` մակրոհիմնարարների և հարկաբյուջետային կանոնների հիման վրա ծրագրված քաղաքականությանը համապատասխան` հաշվի առնելով, որ շեղումները կարող են առաջացնել ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ ընդհանուր մակրոտնտեսական ռիսկեր` վտանգելով մակրոտնտեսական կայունությունը, նվազեցնելով պետական կառավարման նկատմամբ վստահելիությունը, ինչպես նաև ունենալ բացասական ազդեցություն ՀՀ վարկանիշի և օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա,

10. նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները` սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել` հետագայում դրանց կանխարգելման համար,

11. երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին,

12. ապահովելու հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը:

10. ՊՖԿՀ բարեփոխումների արդիական և կարևոր խնդիրներից է թվայնացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառումը: Միասնական տվյալների բազայի հիման վրա կառուցված Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգը (ԿՖԿՏՀ) կապահովի պետական ֆինանսական կառավարման համակարգի միասնականությունը և ամբողջականությունը:

11. Տեսլականի և նպատակների կյանքի կոչման պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, իսկ այդ գործընթացի առաջնորդությունը և կազմակերպումը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

 

2) ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) ՊՖԿ ոլորտում ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագրով ստանձնած հանձնառություններ են.

4. Վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,

5. Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը և բարելավումը` նպատակ ունենալով այդ միջոցներն ուղղել մարդկային ներուժի և ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների ձևավորմանը և զարգացմանը, որը հետագայում հնարավորություն կընձեռի մեծացնելու արտահանման ծավալները և կնպաստի տնտեսական աճի առավելագույնս ներառական լինելուն,

6. Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը: Նախատեսվում է մշակել և ներդնել հարկային պոտենցիալի և փաստացի հարկերի ճեղքի գնահատման միասնական մեթոդաբանություն, որի արդյունքների հիման վրա կիրականացվի ճեղքի նվազեցման գործողությունների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի համարժեք մակարդակ,

7. Պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը: Դրան հասնելու նպատակով կներդրվի «հավելյալ արժեքի» ստեղծման գործիքակազմ, որը թույլ կտա պետական ֆինանսների կառավարման համակարգում ծրագրային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի,

8. Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին: Կվերանայվեն գործող ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք բոլոր ռազմավարական փաստաթղթերը համակցվելով Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ամենամյա պետական բյուջեի հետ,

9. Ֆինանսական կարգապահության բարելավումը: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի քանակական և որակական արդյունքային ցուցանիշների գնահատման նպատակով կսահմանվեն հաշվետվողականության մեխանիզմներ, կներդրվի ծախս-արդյունք տրամաբանական կապի ապահովման համակարգ բյուջետային գործընթացում:

10. Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը: Մարդկային և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կբացահայտնվեն կրկնվող գործառույթները, կհստակեցվեն պետական մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների գործառույթները, որի արդյունքում կբարձրանա պետական մարմինների ծախսարդյունավետությունը և աշխատանքի արդյունավետությունը: Աստիճանաբար կփոխվի ծախսային քաղաքականության տրամաբանությունը` պետական կառավարման համակարգի օպտիմալացման ճանապարհով պետական բյուջեն «աշխատավարձի վճարման» բյուջեից կվերածվի «հանրությանը ծառայությունների մատուցման դիմաց վճարման» բյուջեի,

11. Մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի մեծացումը: Մարդկային ռեսուրսների շարունակական զարգացում, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների բարելավմանն ուղղված վերապատրաստումների, դասընթացների և սեմինարների շարունակական կազմակերպում և մասնակցության ապահովում,

12. Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,

13. Պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրում: Կներդրվի էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը թույլ կտա նաև ընդլայնել համակարգը շահագործող պատվիրատուների շրջանակը: Էլեկտրոնային եղանակով կմշտադիտարկվի նաև ապրանքների և ծառայությունների` սահմանված ժամկետներում, նախանշված որակով և կարգով մատակարարումը: Շեղումների դեպքում արձանագրված խնդիրների հիման վրա շարունակաբար կկատարելագործվի օրենսդրական դաշտը` անհրաժեշտ փոփոխություններն արտացոլելով նաև գնումների էլեկտրոնային համակարգում,(2)

____________________________

2) Հիշյալ գերակայությունները ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում` https //www.gov.am/files/docs/3133.pdf և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում` https://www.gov.am/files/docs/3347.pdf

 

14. Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի գործարկմամբ կներդրվի ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգ, որը կապահովի ՊՖԿ համակարգի արդյունավետության բարձրացում, որոշումների կայացման համար անհրաժեշտ տվյալների և տեղեկատվության հուսալիության աստիճանի բարձրացում` ի հաշիվ նաև այլ գործող տեղեկատվական համակարգերի հետ հնարավոր փոխգործելիության ապահովման հանգամանքի: Այն իր հերթին կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված էական սխալների հավանականության աստիճանը,

15. Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրում,

16. Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երևույթները ծնող պատճառների վերահսկման և վերջիններիս վերացմանը կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում:

 

11. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

1) ՊՖԿՀ բարեփոխումների շրջանակը ընդգրկում է հետևյալ ոլորտները`

1. Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն.

2. Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,

3. Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,

4. Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,

5. Պետական պարտք,

6. Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,

7. Կորպորատիվ հաշվապահական հաշվառում և աուդիտ,

8. Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում և հսկողություն` պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),

9. Պետական գնումներ,

10. Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն,

11. Հանրային ակտիվների և հանրային ներդրումների կառավարում,

12. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,

13. Արտաքին վերահսկողություն և աուդիտ,

14. ԿՖԿՏՀ ներդրում: Հաշվի առնելով, որ ԿՖԿՏՀ ներդրումը ՊՖԿ հիմնարար և առանցքային բարեփոխումներից է, ուստի վերջինիս ներդրումը կպահանջի վերանայումներ և ներդաշնակեցում ոչ միայն ՊՖԿ գրեթե բոլոր ոլորտներում, այլ նաև վերջինիս համաժամանակեցում ՀՀ բոլոր էլեկտրոնային համակարգերի հետ: Հաշվի առնելով ԿՖԿՏՀ-ի ներդրման կարևորությունը` սույն ռազմավարությունում այն ներկայացվում է որպես առանձին ոլորտ/բաղադրիչ:

 

12. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԹԻՐԱԽՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

6. Սույն ռազմավարությամբ վեր են հանվել ՊՖԿ յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված այն նպատակները, թիրախներն ու միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն 2019-2023թթ. ընթացքում: ՊՖԿ ոլորտների ռազմավարական թիրախների ապահովման նպատակով ռազմավարության գործողությունների ծրագրով յուրաքանչյուր թիրախի համար սահմանված են պատասխանատու մարմիններ/ստորաբաժանումներ, արդյունքի գնահատման ցուցանիշներ, միջոցառումների իրականացման հետ կապված ռիսկեր և ռիսկերի ուղղությամբ գործողություններ:

 

* ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բաղադրիչ 1. Մակրոտնտեսական և բյուջետային ցուցանիշների կանխատեսում

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Հիմնավոր և հավաստի մակրոտնտեսական ու հարկաբյուջետային շրջանակները հնարավորություն են տալիս մշակել նպատակաուղղված հարկաբյուջետային քաղաքականություն` բարձրացնելով դրա արդյունավետությունը և հանրության կողմից պետական քաղաքականության (կառավարության) նկատմամբ վստահությունը` ունենալով մի շարք ինստիտուցիոնալ և տնտեսական դրական հետևանքներ:

Այդ տեսանկյունից, մակրոտնտեսական քաղաքականության մշակման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա ժամանակակից աշխարհում ընդունված տեսությունների վրա հիմնված և միջազգային պրակտիկայում ընդունելի կանխատեսումների ու վերլուծությունների արդի գործիքակազմը: Այս առումով, ՖՆ-ում գործող և պարբերաբար կատարելագործվող հատվածային մոդելներից զատ, անհրաժեշտություն է առաջացել ներդնել հարկաբյուջետային քաղաքականության միջնաժամկետ և երկարաժամկետ բազմակողմանի ազդեցությունների գնահատման և միջնաժամկետ կանխատեսումների նոր ու ամբողջական գործիքակազմ, որը կհամալրի առկա գործիքակազմը և նոր որակ կհաղորդի ՖՆ կանխատեսումների և վերլուծությունների համակարգին:

Կանխատեսման և հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության նոր գործիքակազմի ներդրման նպատակով վերջին տարիներին ԱՄՀ-ի և ՌԴ ՖՆ-ի տեխնիկական աջակցությամբ իրականացվում են DSGE (դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության) մոդելների մշակման և ներդրման աշխատանքներ:

Նշված գործիքակազմի շարունակական կատարելագործման և կիրառման համար անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող կադրեր, թիմային աշխատանք, մասնագետների կարողությունների և հմտությունների շարունակական զարգացմանն ուղղված ներդրումներ: Մինչդեռ համապատասխան որակավորում ունեցող կադրերի պակասը, նոր որակավորված կադրերի ներգրավման դժվարությունները, առկա կադրերի արտահոսքը` պայմանավորված ոչ մրցունակ վարձատրության հետ, առաջացնում են ռիսկեր` կուտակված փորձի և գիտելիքների կորստի և վերոնշյալ աշխատանքների արդյունավետ իրականացման հետ:

 

Նպատակը

1) Հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության և մակրոտնտեսական կանխատեսումների ու սցենարային վերլուծության որակի բարձրացում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. Հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության և միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների համար արդիական գործիքակազմի առկայություն,

. Նոր գործիքակազմի ներդրում և օգտագործում բյուջետային գործընթացում,

. Տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության առավել համապարփակ և ճշգրիտ գնահատականներ և վերլուծություններ,

. Մակրոտնտեսական մակարդակում հարկաբյուջետային ռիսկերի բարելավված գնահատականներ,

. Տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության` ծրագրվածից շեղումների ազդեցությունների գնահատականներ,

. Համապատասխան որակավորում և հմտություններ ունեցող կադրերի առկայություն:

 

Թիրախ 1. Մոդել(ներ)ի վերջնական տարբերակների մշակում, ներդրում ՖՆ-ում և ամբողջական գործարկում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. DSGE մոդել(ներ)ի  |2) Աշխատանքային        |Հարկաբյուջետային       |

|վերջնական տարբերակի  |քննարկումներ           |քաղաքականության        |

|մշակում              |3) Սեմինարների         |վերլուծության և        |

|                     |կազմակերպում (ԱՄՀ, ՌԴ  |միջնաժամկետ            |

|                     |ՖՆ)                    |մակրոտնտեսական         |

|                     |4) Մոդել(ներ)ի մշակման |կանխատեսումների համար  |

|                     |և  փորձարկման          |արդիական գործիքակազմի  |

|                     |աշխատանքներ            |առկայություն           |

|_____________________|_______________________|_______________________|

|2. DSGE մոդել(ներ)ի  |5) Պետական բյուջեի և   |նոր գործիքակազմի       |

|ներդրում և           |ՄԺԾԾ-ի մշակման         |միջոցով Նոր            |

|ամբողջական գործարկում|փուլերում նոր մոդելի   |գործիքակազմի ներդրում  |

|                     |գործարկում             |և  օգտագործում         |

|                     |6) Հարկաբյուջետային    |բյուջետային            |

|                     |քաղաքականության        |գործընթացում           |

|                     |նախատեսվող             |տնտեսության վրա        |

|                     |փոփոխությունների       |հարկաբյուջետային       |

|                     |ազդեցության գնահատում  |քաղաքականության        |

|                     |                       |ազդեցության առավել     |

|                     |                       |համապարփակ և  ճշգրիտ   |

|                     |                       |գնահատականներ և        |

|                     |                       |վերլուծություններ      |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 2. Մակրոհիմնարարների և հարկաբյուջետային կանոնների հիման վրա ծրագրված և փաստացի իրականացված հարկաբյուջետային քաղաքականության միջև շեղումների ազդեցությունների գնահատում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Ծրագրված և        |7) Իրականացվող         |10) Մակրոտնտեսական     |

|փաստացի իրականացված  |քաղաքականության        |մակարդակում            |

|հարկաբյուջետային     |մշտադիտարկում          |հարկաբյուջետային       |

|քաղաքականության միջև |8) Ծրագրված և  փաստացի |ռիսկերի բարելավված     |

|շեղումների           |իրականացված            |գնահատականներ          |

|բացահայտում և        |հարկաբյուջետային       |11) Տնտեսության վրա    |

|ազդեցությունների     |քաղաքականությունների   |հարկաբյուջետային       |

|գնահատում            |համեմատական            |քաղաքականության`       |

|                     |վերլուծություն         |ծրագրվածից շեղումների  |

|                     |9) Իրականացված         |ազդեցությունների       |

|                     |հարկաբյուջետային       |գնահատականներ          |

|                     |քաղաքականության        |                       |

|                     |տնտեսության վրա ունեցած|                       |

|                     |ազդեցությունների       |                       |

|                     |գնահատում              |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 3. Համապատասխան որակավորում և հմտություններ ունեցող կադրերի ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Կադրերի           |12) մասնագիտական       |13) Համապատասխան       |

|որակավորման          |կարողությունների և     |որակավորում և          |

|բարձրացմանն ուղղված  |հմտությունների անընդհատ|հմտություններ ունեցող  |

|միջոցառումների       |զարգացում և            |կադրերի առկայություն   |

|իրականացում          |գիտելիքների բազայի     |                       |

|                     |շարունակական           |                       |

|                     |իրականացում            |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 2. Հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Հարկաբյուջետային ռիսկերի (ֆիսկալ ռիսկեր) գնահատման գործառույթն առնչվում է պետական մասնակցությամբ ընկերությունների, կարգավորվող հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, ՀՀ պետական բյուջեից վարկեր (ենթավարկեր), երաշխիքներ կամ սուբսիդիաներ ստացող ընկերությունների, ինչպես նաև հիշյալ ոլորտներում ՀՀ կառավարության կողմից պետական-մասնավոր համագործակցության ծրագրերում ներգրավված ընկերությունների(3) գործունեության արդյունքում ֆիսկալ հետևանքների պարբերական վերլուծության հետ:

_____________________________

3) 2019 թվականի դրությամբ այդ ենթակառուցվածքային ոլորտների կազմակերպությունները 20-ն են

 

Ֆիսկալ ռիսկերի գործող գնահատման գործընթացը չի ապահովում ֆիսկալ ռիսկերի աղբյուրների ամբողջական ծածկույթ, ինչպես նաև բացակայում են ֆիսկալ ռիսկերի գնահատականի հիման վրա պատասխան գործողությունների իրականացման մեխանիզմները (ռիսկերի նյութականացման հավանականության զսպման կամ դրանց հետևանքների մեղմացման ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում, իրավասու մարմնի կողմից համապատասխան գործողությունների իրականացում):

Ընդ որում մի շարք միջազգային կազմակերպությունների (ՍԻԳՄԱ-ի Զեկույց, ԱՄՀ, ԱԶԲ և այլն) վերլուծությունների և գնահատականների(4) համաձայն` անհրաժեշտ է հզորացնել ՀՀ ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի գնահատման համար պատասխանատու ստորաբաժանման դերն ու լիազորությունները:

_____________________________

4) The Principles of Public Administration: Armenia. March 2019. SIGMA.

 

Նպատակը

14) Վաղ փուլում տնտեսության ճյուղերում առաջացող առանձին ֆիսկալ ռիսկերի բացահայտում, ֆիսկալ կանխատեսելիության ապահովում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ֆիսկալ ռիսկերի մշտադիտարկման գործընթացի արդյունավետ իրականացում`

1. ֆիսկալ ռիսկերի գնահատման ենթակա շրջանակի և բարելավված մեթոդաբանության (գործիքակազմ) առկայություն,

2. ֆիսկալ ռիսկերի գնահատականի հիման վրա պատասխան գործողությունների (մեղմման/զսպման վերաբերյալ առաջարկություններ) իրականացման մեխանիզմների առկայություն,

. ֆիսկալ ռիսկերի գնահատող մասնագետների վերլուծական կարողությունների զարգացում:

 

Թիրախ 4. Ֆիսկալ ռիսկերի գնահատման գործառույթի բարելավում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Ֆիսկալ ռիսկերի    |7. Ֆիսկալ ռիսկերի      |15) Ֆիսկալ ռիսկերի     |

|գնահատման ծածկույթի  |գնահատման ծածկույթի    |գնահատումները ներառում |

|ընդլայնում,          |ընդլայնում             |են ֆիսկալ ռիսկերի      |

|մեթոդաբանության      |8. Միջազգային առաջավոր |աղբյուրների ընդլայնված |

|կատարելագործում      |փորձին համապատասխան    |շրջանակը               |

|                     |մեթոդաբանության        |16) Ֆիսկալ ռիսկերի     |

|                     |բարելավում             |կատարելագործված        |

|                     |9. Ռիսկերի             |մեթոդաբանություն       |

|                     |նյութականացման         |                       |

|                     |հավանականության զսպման |                       |

|                     |կամ դրանց հետևանքների  |                       |

|                     |մեղմացման վերաբերյալ   |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացման            |                       |

|                     |մեխանիզմների մշակում   |                       |

|                     |10. ֆիսկալ ռիսկերի     |                       |

|                     |գնահատականի հիման վրա  |                       |

|                     |պատասխան               |                       |

|                     |գործողությունների      |                       |

|                     |իրականացում            |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 5. Ֆիսկալ ռիսկերը գնահատող մասնագետների վերլուծական կարողությունների զարգացում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Կարողությունների  |11. Կարողությունների   |Ֆիսկալ ռիսկերը գնահատող|

|զարգացում            |գնահատում              |բարելավված վերլուծական |

|                     |12. Կարողությունների   |կարողություններ ունեցող|

|                     |զարգացման ծրագրի       |մասնագետներ            |

|                     |մշակում և  հաստատում   |                       |

|                     |13. Կարողությունների   |                       |

|                     |զարգացում հաստատված    |                       |

|                     |ծրագրին համապատասխան   |                       |

._____________________________________________________________________.

 

. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բաղադրիչ 3. Եկամուտների քաղաքականություն

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Կառավարությունն իր ծրագրում սահմանել է, որ պետության հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի ստվերային տնտեսության կրճատմանը ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանը: ՀՀ վիճակագրական կոմիտեի գնահատականի համաձայն չդիտարկվող տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 22%-ը:(5) Բացի այդ, հարկային համակարգի հետագա բարեփոխումները պետք է մեծապես հիմնված լինեն ազգային տնտեսության զարգացման առաջնահերթությունների վրա և պետք է կողմնորոշված լինեն դեպի տնտեսության զարգացման տեսանկյունից գերակա համարվող ոլորտների ներդրումային գրավչության ու տնտեսական ակտիվության բարձրացմանը:

___________________________

5) https://www.armstat.am/Metadata/Pages_Armenian/SM/ArmSMNational Accounts.htm: Չդիտարկվող տնտեսությունը ներառում է ստվերային, ոչ ֆորմալ և անօրինական տնտեսությունները, ինչպես նաև սեփական սպառման համար տնային տնտեսությունների կողմից թողարկվող ապրանքներն ու ծառայությունները

 

Միաժամանակ, գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են բազմաթիվ հարկային արտոնություններ և անհրաժեշտ է գնահատել գործող հիմնական հարկային արտոնությունների արդյունավետությունն ու հասցեականությունը, որից հետո գնահատման արդյունքներով ցածր արդյունավետություն ունեցող և հասցեականություն չունեցող հարկային արտոնությունները պետք է վերացվեն:

Հաջորդ խնդիրը կապված է հարկման տարբեր համակարգերի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերություններին: Այսպես, հարկման ընդհանուր համակարգում ձևավորվող հարկային բեռը էականորեն բարձր է շրջանառության հարկի համակարգում ձևավորվող հարկային բեռից, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները ձգտում են գործունեություն իրականացնել շրջանառության հարկի համակարգում: Շրջանառության հարկի համակարգը պետք է վերածվի/ընկալվի ոչ թե որպես նվազ հարկային բեռով արտոնյալ համակարգ, այլ իրացման շրջանառության որոշակի շեմից ցածր իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության հարկման «ժամանակավոր» համակարգ, որից դուրս գալը պետք է հանգեցնի հարկային բեռի իջեցման, հետևաբար պետք է տնտեսապես շահավետ լինի: Ընդ որում, շրջանառության հարկի գծով համեմատաբար բարձր հարկային բեռ սահմանելու մոտեցումը հիմնավորվում է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային հաշվառման վրա ծախսվող ռեսուրսների տնտեսմամբ:

Կարևորվում է նաև գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրների կարգավորումը: Գործող օրենսդրության պայմաններում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորում գործնականում գրեթե չի իրականացվում: Այս առումով, անհրաժեշտ է ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման համար նոր` գործնականում կիրառելի հնարավորություններ:

Գույքային հարկերի ներուժը Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ չի օգտագործվում: Խոսքը վերաբերում է հատկապես անշարժ գույքի հարկին, որի պարագայում հարկման բազան խիստ թերագնահատված է, ինչն էլ հնարավորություն չի ընձեռում ապահովել անշարժ գույքի միավորների լիարժեք հարկումը: Այս առումով, անհրաժեշտ է գույքային հարկերի համակարգը վերանայել այնպես, որ բարձրարժեք և (կամ) շքեղություն համարվող գույքային միավորների համար սահմանվի տնտեսագիտորեն հիմնավորված` խելամիտ հարկային բեռ` հիմքում ունենալով դրանց շուկայական արժեքներին մոտարկված գները` որպես հարկման բազաներ:

Մեկ այլ խնդիր է ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտների ամբողջական հարկումը: Նշյալ խնդիրը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ քննարկվել է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ ներդնելու հարցը: Այս առումով, անհրաժեշտ է ներդնել տնտեսական շարժառիթների հիման վրա գործող եկամուտների հայտարարագրման համակարգ, որի շրջանակներում ֆիզիկական անձինք, հարկման բազայից որոշակի նվազեցումներ կատարելու և տարվա ընթացքում այսպես կոչված «ավել վճարված» հարկի գումարը հետ ստանալու իրենց իրավունքից օգտվելու համար, տարեկան մեկ անգամ կներկայացնեն իրենց համախառն եկամուտների (այդ թվում` տարվա ընթացքում հարկային գործակալի կողմից հարկված) վերաբերյալ համախմբված հայտարարագիր:

 

Նպատակը

17) Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, բարձրացնել ներդրումային գրավչությունը, ինչպես նաև բարձրացնել եկամուտների վերաբաշխման արդյունավետությունը

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. առկա է տնտեսության զարգացման առաջնահերթություններին ու հնարավորություններին համապատասխան գործող հարկային միջավայր,

. գործող հարկային արտոնությունների շրջանակը կրճատված է,

. շրջանառության հարկի գծով հարկային բեռի վերանայման արդյունքում շրջանառության հարկով հարկման համակարգի համար սահմանված է համարժեք հարկային բեռ,

. գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրները կարգավորված են,

. տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում: Բարձրարժեք և (կամ) շքեղություն համարվող գույքային միավորների համար սահմանված է տնտեսագիտորեն հիմնավորված խելամիտ հարկային բեռ, հիմքում ունենալով դրանց շուկայական արժեքներին մոտարկված գները` որպես հարկման բազաներ,

. առկա է տնտեսական շարժառիթների հիման վրա գործող` եկամուտների հայտարարագրման համակարգ:

 

Թիրախ 6. Տնտեսության զարգացման առաջնահերթությունների և հնարավորությունների հիման վրա հարկային միջավայրին ներկայացվող կարիքների գնահատում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Տնտեսության       |. Հարկային միջավայրին  |Հարկային համակարգի     |

|զարգացման առաջնա-    |ներկայացվող կարիքների  |հետագա բարեփոխումների  |

|հերթությունների ու   |գնահատման ուսումնա-    |ուղղությունները        |

|հնարավորությունների  |սիրությունների         |նախանշված են           |

|հիման վրա հարկային   |իրականացում,           |                       |

|համակարգի հետագա     |. Ուսումնասիրություն-  |                       |

|բարեփոխումների       |ների հիման վրա հարկային|                       |

|ուղղությունների      |համակարգի հետագա       |                       |

|նախանշում            |բարեփոխումների         |                       |

|                     |ուղղությունների        |                       |

|                     |վերաբերյալ             |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացում            |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 7. Հարկային արտոնությունների կիրառության շրջանակի կրճատում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1.»ՀՀ հարկային       |. Գործող հիմնական      |Ցածր արդյունավետություն|

|օրենսգրքում փոփոխու- |հարկային               |ունեցող և              |

|թյուններ և           |արտոնությունների       |հասցեականություն       |

|լրացումներ կատարելու |արդյունավետության ու   |չունեցող հարկային      |

|մասին» ՀՀ օրենքի     |հասցեականության        |արտոնությունները       |

|նախագծի մշակում      |գնահատում              |վերացված են            |

|                     |. Գնահատման            |                       |

|                     |արդյունքներով ցածր     |                       |

|                     |արդյունավետություն     |                       |

|                     |ունեցող և  անհասցե     |                       |

|                     |հարկային               |                       |

|                     |արտոնությունների       |                       |

|                     |վերացման               |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացում            |                       |

|                     |. ՀՀ օրենսդրությամբ    |                       |

|                     |սահմանված կարգով       |                       |

|                     |նախագծի մշակում        |                       |

|                     |. ՀՀ Ազգային Ժողովի    |                       |

|                     |քննարկմանը ներկայացում |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 8. Շրջանառության հարկի գծով հարկային բեռի վերանայում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1.»ՀՀ հարկային       |. Շրջանառության հարկի  |Իրականացվող            |

|օրենսգրքում փոփո-    |գծով հարկային բեռի     |ուսումնասիրությունների |

|խություններ և        |բարձրացման ուղղությամբ |արդյունքում            |

|լրացումներ կատարելու |ուսումնասիրությունների |շրջանառության հարկի    |

|մասին» ՀՀ օրենքի     |իրականացում            |բեռը վերանայված է      |

|նախագծի մշակում      |. Ուսումնասիրու-       |                       |

|                     |թյունների արդյունքների |                       |

|                     |հիման վրա շրջանառության|                       |

|                     |հարկի գծով հարկային    |                       |

|                     |բեռի բարձրացման        |                       |

|                     |վերաբերյալ             |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացում            |                       |

|                     |. ՀՀ օրենսդրությամբ    |                       |

|                     |սահմանված կարգով       |                       |

|                     |նախագծի մշակում        |                       |

|                     |. ՀՀ Ազգային Ժողովի    |                       |

|                     |քննարկմանը ներկայացում |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 9. Գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրների կարգավորում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1.»ՀՀ հարկային       |. Գյուղատնտեսական      |Գործարքների            |

|օրենսգրքում փոփոխու- |արտադրանքի իրացման     |փաստաթղթավորման հետ    |

|թյուններ և           |գործարքների            |կապված խնդիրները       |

|լրացումներ կատարելու |փաստաթղթավորման համար  |կարգավորված են         |

|մասին» ՀՀ օրենքի     |ուսումնասիրությունների |                       |

|նախագծի մշակում      |իրականացում            |                       |

|                     |. Գյուղատնտեսական      |                       |

|                     |արտադրանքի իրացման     |                       |

|                     |գործարքների            |                       |

|                     |փաստաթղթավորման համար  |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացում            |                       |

|                     |. ՀՀ օրենսդրությամբ    |                       |

|                     |սահմանված կարգով       |                       |

|                     |նախագծի մշակում        |                       |

|                     |. ՀՀ Ազգային Ժողովի    |                       |

|                     |քննարկմանը ներկայացում |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 10. Տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1.»ՀՀ հարկային       |. Գույքային հարկերի    |Տեսանելի հարստության   |

|օրենսգրքում փոփոխու- |համակարգի վերանայման   |կամ ունեցվածքը հարկվում|

|թյուններ և           |ուսումնասիրությունների |է համարժեք             |

|լրացումներ կատարելու |իրականացում            |                       |

|մասին» ՀՀ օրենքի     |. Գույքային հարկերի    |                       |

|նախագծի մշակում      |համակարգի վերանայման   |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացում            |                       |

|                     |. ՀՀ օրենսդրությամբ    |                       |

|                     |սահմանված կարգով       |                       |

|                     |նախագծի մշակում        |                       |

|                     |. ՀՀ Ազգային ժողովի    |                       |

|                     |քննարկմանը ներկայացում |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 11. Տնտեսական շարժառիթների հիման վրա գործող` եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման իրավական հիմքերի ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1.»ՀՀ հարկային       |. Հարկային             |Տնտեսական շարժառիթների |

|օրենսգրքում          |նվազեցումների` որպես   |հիման վրա գործող`      |

|փոփոխություններ և    |հարկային խթանների հիման|եկամուտների            |

|լրացումներ կատարելու |վրա գործող` եկամուտների|հայտարարագրման         |

|մասին» ՀՀ օրենքի     |հայտարարագրման         |համակարգի ներդրման     |

|նախագծի մշակում      |համակարգի ներդրման     |իրավական հիմքերն       |

|                     |ուսումնասիրությունների |ապահովված են           |

|                     |իրականացում            |                       |

|                     |. Հարկային             |                       |

|                     |նվազեցումների` որպես   |                       |

|                     |հարկային խթանների հիման|                       |

|                     |վրա գործող` եկամուտների|                       |

|                     |հայտարարագրման         |                       |

|                     |համակարգի ներդրման     |                       |

|                     |առաջարկությունների     |                       |

|                     |ներկայացում            |                       |

|                     |. ՀՀ օրենսդրությամբ    |                       |

|                     |սահմանված կարգով       |                       |

|                     |նախագծի մշակում        |                       |

|                     |. ՀՀ Ազգային Ժողովի    |                       |

|                     |քննարկմանը ներկայացում |                       |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2019
N 1716-Լ
Որոշում