ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1716-Լ
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Բաղադրիչ 4. Եկամուտների վարչարարության թափանցիկություն և համապատասխանություն
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
Հարկային մարմինը հետևողական ու շարունակական պայքար է մղելու ստվերային տնտեսության դեմ: Բացի այդ, հարկային վարչարարությունը պետք է լինի ոչ խտրական` դրանով իսկ երաշխավորելով արտոնյալ կարգավիճակ ունեցող հարկ վճարողների բացառումը և բոլոր հարկ վճարողների համար գործունեության հավասար հարկային միջավայրի ստեղծումը:
Ներկայումս չեն հրապարակվում պետական բյուջեից վերադարձված հարկերի գումարների վերաբերյալ տվյալները: Հարկ վճարողներին հասանելի չէ պետական բյուջե վճարված հարկերից հարկ վճարողներին վերադարձված գումարների մասին տեղեկատվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից եկամուտների և/կամ ծախսերի վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության հետ միասին անհրաժեշտ է հրապարակել նաև բյուջեից վերադարձվող հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը` բյուջետային գործընթացների ամբողջականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով: Հարկային մարմինն այլ պետական մարմիններից հարկման համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունները ստանում է գործարքների իրականացմանը հաջորդող ժամանակահատվածներում, իսկ որոշ դեպքերում չի ստանում հարկման տեսանկյունից էական նշանակություն ունեցող առանձին տեղեկություններ:
Նպատակը
18) Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում և ստվերային տնտեսության ծավալների կրճատում, պետական եկամուտների կայուն աճի ապահովում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. երեք խոշոր հարկատեսակների գծով (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ) հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատականներ,
. բյուջետային եկամուտների հավաքագրման գործընթացների թափանցիկության ապահովում,
. ստվերային տնտեսության ծավալների շարունակական կրճատում, արտոնյալ հարկ վճարողների բացառում,
. հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովում:
Թիրախ 12. Հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Երեք խոշոր |19) Երեք խոշոր |23) Երեք խոշոր |
|հարկատեսակների գծով |հարկատեսակների գծով |հարկատեսակների գծով |
|(ԱԱՀ, շահութահարկ, |(ԱԱՀ, շահութահարկ, |(ԱԱՀ, շահութահարկ, |
|եկամտային հարկ) |եկամտային հարկ) |եկամտային հարկ) |
|հարկային պոտենցիալի |հարկային ճեղքի |հարկային պոտենցիալի և |
|և ճեղքի գնահատում |գնահատման |ճեղքի գնահատման |
| |մեթոդաբանության |մեթոդաբանության |
| |մշակում |առկայություն |
| |20) Անհրաժեշտ |24) Երեք խոշոր |
| |տեղեկատվության |հարկատեսակների գծով |
| |կուտակում |(ԱԱՀ, շահութահարկ, |
| |21) Մեթոդաբանության |եկամտային հարկ) |
| |կատարելագործում |հարկային պոտենցիալի և |
| |22) Գնահատումների |ճեղքի գնահատականներ |
| |իրականացում | |
._____________________________________________________________________.
Թիրախ 13. Հանրային ֆինանսների թափանցիկության ապահովման նպատակով բյուջեից վերադարձվող հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Եռամսյակային |. Համապատասխան |Հրապարակված |
|պարբերականությամբ |տեղեկատվության |համապատասխան |
|պետական բյուջեից |հավաքագրում |տեղեկատվություն |
|վերադարձված հարկերի |. Ամփոփում և | |
|գումարների վերաբերյալ|հրապարակում | |
|տեղեկատվության | | |
|հրապարակում | | |
._____________________________________________________________________.
Թիրախ 14. Ստվերային տնտեսության ծավալների շարունակական կրճատում, արտոնյալ հարկ վճարողների բացառում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Երրորդ անձանցից |ՀՀ պետական մարմինների |. Հարկային ստվերի |
|տեղեկությունների |հետ արդյունավետ |կրճատում |
|ստացման և |համագործակցության |. Արտոնյալ կարգավիճակ |
|արդյունավետ |ուղղությամբ |ունեցող հարկ վճարողների|
|օգտագործման |աշխատանքների |բացառում և բոլոր հարկ |
|հնարավորությունների |իրականացում, ինչը |վճարողների համար |
|ընդլայնում |կնպաստի տեղեկատվության |գործունեության հավասար |
| |փոխանակման հիման վրա |հարկային միջավայրի |
| |ոլորտային հսկողության |ստեղծում |
| |արդյունավետության | |
| |բարձրացմանը | |
._____________________________________________________________________.
Թիրախ 15. Հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Հարկային մարմնի |Հարկային հսկողության |1. Հարկային մարմնի |
|վերլուծական և |արդի պայմաններին |աշխատակազմը ունի |
|հսկողության |համապատասխանեցնելու |հարկային |
|գործիքների |նպատակով պարբերաբար |օրենսդրությունը |
|արդիականացում և |վերլուծական և |կիրարկելու համար |
|կարողությունների |հսկողական |անհրաժեշտ |
|զարգացում |գործառույթների |կարողություններ |
| |իրականացման | |
| |ընթացակարգերի |. Առկա է վերանայված և |
| |վերանայում |մշտապես կատարելագործվող|
| | |հարկային հսկողության |
| | |գործիքակազմ |
._____________________________________________________________________.
. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱԶՄՈՒՄ
Բաղադրիչ 5. Ծրագրային բյուջետավորում և ռազմավարական պլանավորում
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
Չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականի պետական բյուջեն կազմվել և հաստատվել է ԾԲ պահանջներին համապատասխան, այնուամենայնիվ բյուջետային ծրագրերի կապն ու ներդաշնակությունը ռազմավարական պլանավորման համակարգի հետ դեռևս ամբողջությամբ ապահովված չի: Դա հատկապես վերաբերվում է բյուջետային ծրագրերի նպատակների և համապատասխան արդյունքային ցուցանիշների սահմանմանը և ռազմավարական պլանավորման համակարգի հետ վերջիններիս ներդաշնակեցմանը:
ՀՀ-ում ռազմավարական պլանավորման գործընթացի կազմակերպման և բյուջետավորման գործընթացի հետ ներդաշնակեցման մեխանիզմները սահմանվում են ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 42-45 արձանագրային որոշմամբ, որով կանոնակարգվում է պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման գործընթացը: Վերջինս սահմանում է ռազմավարական փաստաթղթերի մշակման և ներկայացման միասնական ընթացակարգեր, հիերարխիա, կառուցվածքներ` հիմնականում նպատակ ունենալով ապահովել հստակ կապը ռազմավարական փաստաթղթերի և բյուջետային ծրագրերի միջև, որի հիմքում դրված է նաև ԾԲ բարեփոխումների տրամաբանությունը: Այդ առումով, ՀՀ կառավարության 2019-2023թթ գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն ՀՀ պետական իշխանության մարմինները նախաձեռնել են իրենց ոլորտային ռազմավարությունների վերանայման և մշակման աշխատանքները, որի հիմքում դրված են վերոհիշյալ որոշմամբ սահմանված մոտեցումները, որն առաջ է բերում գոյություն ունեցող բյուջետային ծրագրերի վերանայման և բովանդակային առումով վերանայված ռազմավարական փաստաթղթերին համապատասխանեցման անհրաժեշտություն:
Բյուջետային ծրագրի գնահատումը ենթադրում է ծրագրի վերաբերյալ տեղեկատվության ստացման, վերլուծության և օգտագործման համակարգված եղանակ, որի նպատակն է պատասխանել ծրագրի արդյունավետության և օգտավետության վերաբերյալ հարցերին: Ներկայումս բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթացներ ներդրված չեն, ինչը սահմանափակում է բյուջետային ծրագրերի ազդեցությունը և արդյունքները գնահատելու ՀՀ կառավարության հնարավորությունը: ԾԲ բարեփոխումների շրջանակում բյուջետային ծրագրերի վերանայմանն ու ռազմավարական պլանավորման համակարգին ներդաշնակեցմանը հաջորդող կարևոր քայլ է հանդիսանում բյուջետային ծրագրերի ազդեցության և արդյունավետության պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը:
Չնայած ՀՀ պետական բյուջեն կազմվում և հաստատվում է ԾԲ պահանջներին համապատասխան, այնուամենայնիվ, պետական մարմիններում առկա մասնագիտական կարողությունները դեռևս բավարար չեն ԾԲ պայմաններում արդյունավետ կերպով բյուջետավորում և արդյունքների վրա հիմնված պլանավորում իրականացնելու համար:
Նպատակները
25) առկա ռազմավարական փաստաթղթերով իրականացվող քաղաքականությունների հետ բյուջետային ծրագրերի համապատասխանություն
26) բյուջետային ծրագրերի արդյունավետության և օգտավետության գնահատման կանոնավոր գործընթացի առկայություն
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. բյուջետային ծրագրերի նպատակներն ու արդյունքային ցուցանիշները բխում են գործող ոլորտային ռազմավարություններից և ծածկում են բյուջետային եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարությունները,
. բյուջետային գործընթացը ներառում է բյուջետային ծրագրերի արդյունավետության և օգտավետության գնահատման կանոնավոր գործընթացներ:
Թիրախ 16. 2023 թ. պետական բյուջեում ներառված բոլոր բյուջետային ծրագրերի նպատակներն ու արդյունքային ցուցանիշները համապատասխանում են գործող ոլորտային ռազմավարություններին և ծածկում են բյուջետային եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ենթադրող բոլոր գործող ռազմավարությունները
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|. Բյուջետային |2. Առկա բյուջետային |5. Համապատասխանության |
|ծրագրերի վերանայում/ |ծրագրերի |վերաբերյալ գնահատականի |
|մշակում` առկա |ուսումնասիրում` գործող |առկայություն, |
|ռազմավարական |ռազմավարական |6. 2023թ. պետական |
|փաստաթղթերով |փաստաթղթերին |բյուջեում ներառված |
|իրականացվող |համապատասխանության |բոլոր ծրագրերը |
|քաղաքականություններին|գնահատում և ըստ |համապատասխանեցված են |
|համապատասխան |անհրաժեշտության |գործող |
| |բյուջետային ծրագրերի |ռազմավարություններին |
| |բովանդակության և |7. 2023թ. բյուջետային |
| |կառուցվածքների |ծրագրերը ամբողջությամբ |
| |վերանայում |ծածկում են բյուջետային |
| |3. Բյուջետային ծրագրերի|եկամուտների և ծախսերի |
| |անձնագրերի մշակման և |վրա ազդեցություն |
| |հաստատման պաշտոնական |ենթադրող բոլոր գործող |
| |գործընթացների մշակում |ռազմավարությունները |
| |և ներդրում |8. 2023թ. պետական |
| |4. Վերանայված/նոր |բյուջեում ներառված |
| |մշակված բյուջետային |բոլոր ծրագրերը |
| |ծրագրերի համար |(բացառությամբ վարչական |
| |անձնագրերի |բնույթի ծրագրերից) |
| |մշակում/վերանայում |ունեն ծրագրի անձնագրեր,|
| | |որոնք 2023թ. պետական |
| | |բյուջեի նախագծին կից |
| | |ներկայացվում են ՀՀ ԱԺ |
|_____________________|_______________________|_______________________|
|. ԾԲ ներկայիս |. ԾԲ մեթոդաբանության և |9. ԾԲ մեթոդաբանության |
|մեթոդաբանության և |դրա կիրառության հետ |և դրա կիրառության հետ |
|դրա կիրարկման հետ |կապված առկա բացերի և |կապված առկա բացերի և |
|կապված գործնական |խնդիրների վերհանման |խնդիրների |
|խնդիրների վերհանում |նպատակով |ուսումնասիրության |
|և կարգավորում |ուսումնասիրության |հաշվետվության |
| |իրականացում |առկայություն |
| |. Բացահայտված խնդիրների|10. ԾԲ մեթոդաբանության |
| |կարգավորման |և դրա կիրառության |
| |միջոցառումների ցանկի և |բարելավման |
| |ժամանակացույցի մշակում |միջոցառումների ցանկի և |
| |. Միջոցառումների ցանկին|ժամանակացույցի |
| |և ժամանակացույցին |առկայություն |
| |համապատասխան ԾԲ |11. ԾԲ մեթոդաբանության |
| |մեթոդաբանության |բարելավմանն ուղղված |
| |բարելավմանն ուղղված |միջոցառումներն |
| |միջոցառումների |իրականացված են |
| |իրականացում |միջոցառումների |
| | |ժամանակացույցին |
| | |համապատասխան |
|_____________________|_______________________|_______________________|
|. Մարդկային |. ԾԲ ներդրված համակարգի|12. ԾԲ ներդրված |
|ռեսուրսների |պահանջներին համարժեք` |համակարգի պահանջներին |
|զարգացմանն ուղղված |առկա մարդկային |համարժեք` առկա |
|միջոցառումներ |ռեսուրսների գծով |մարդկային ռեսուրսների |
| |ինստիտուցիոնալ |գծով ինստիտուցիոնալ |
| |կարողությունների |կարողությունների |
| |պարբերական գնահատում, |գնահատման |
| |. Ըստ անհրաժեշտության |հաշվետվություն(ներ), |
| |կարողությունների |. Կարողությունների |
| |զարգացման գործող ծրագրի|զարգացման արդիական |
| |վերանայում |ծրագրի առկայություն |
| |. Կարողությունների |13. Կարողությունների |
| |զարգացմանն ուղղված |զարգացմանն ուղղված |
| |միջոցառումների |միջոցառումներն |
| |իրականացում |իրականացված են |
| |հաստատված/վերանայված |հաստատված ծրագրին |
| |ծրագրին համապատասխան |համապատասխան |
._____________________________________________________________________.
Թիրախ 17. 2023 թ. բյուջետային տարվա ավարտի դրությամբ բյուջետային ծրագրերի համար պատասխանատու բոլոր պետական մարմիններում առկա է բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Բյուջետային |. ՀՀ բյուջետային |. Բյուջետային ծրագրերի |
|ծրագրերի գնահատման |գործընթացում |գնահատման հայեցակարգը |
|ուղեցույցների |բյուջետային ծրագրերի |առկա է |
|մշակում |գնահատման գործառույթի |. Բյուջետային ծրագրերի |
| |ներդրման նպատակով |գնահատման ուղեցույցները|
| |ուսումնասիրության |մշակված են |
| |իրականացում և | |
| |հայեցակարգի մշակում | |
| |. Հայեցակարգի հիման վրա| |
| |բյուջետային ծրագրերի | |
| |գնահատման ուղեցույցների| |
| |մշակում | |
|_____________________|_______________________|_______________________|
|2. Բյուջետային |. Գնահատման |. Բյուջետային ծրագրերի |
|ծրագրերի գնահատման |գործառույթների ներդրման|գնահատման |
|կանոնավոր գործընթացի |ժամանակացույցի և |գործառույթների ներդրման|
|ներդրում |միջոցառումների մշակում |ժամանակացույցի և |
| |. Գնահատման |միջոցառումների |
| |գործառույթների |առկայություն |
| |ներդրմանն ուղղված |. 2023թ. բյուջետային |
| |միջոցառումների |տարվա ավարտի դրությամբ |
| |իրականացում |բյուջետային ծրագրերի |
| |. Գնահատման |համար պատասխանատու |
| |ուղեցույցներին |յուրաքանչյուր պետական |
| |համապատասխան |մարմնում առկա է |
| |բյուջետային ծրագրերի |ծրագրերի գնահատման |
| |գնահատում |կանոնավոր գործընթաց |
| | |. 2023թ. բյուջետային |
| | |տարվա ավարտի դրությամբ |
| | |բյուջետային ծրագրերի |
| | |համար պատասխանատու |
| | |յուրաքանչյուր պետական |
| | |մարմնի կողմից |
| | |իրականացվող առնվազն 1 |
| | |բյուջետային ծրագիր |
| | |փորձնական կարգով |
| | |գնահատված է հաստատված |
| | |ուղեցույցներին |
| | |համապատասխան |
._____________________________________________________________________.
Բաղադրիչ 6. ՄԺԾԾ գործընթաց, բյուջետային կարգապահություն և թափանցիկություն
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
ՀՀ 2020թ. բյուջետային գործընթացի շրջանակներում ՀՀ պետական մարմինները 2020-2022թթ. ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2020թ. պետական բյուջեի) հայտերը ՖՆ ներկայացնելիս պահանջ է դրվել, որ ծախսային առաջարկները ներկայացվեն տարանջատված` ըստ բյուջետային ծախսերի հիմքում դրված ծախսային պարտավորությունների բնույթի (պարտադիր և հայեցողական պարտավորություններ) և ըստ դրանց իրականացման առաջնահերթությունների: Դա նպատակ ունի ողջ բյուջետային գործընթացում ծախսային պարտավորությունները դիտարկել և ծախսային քաղաքականության վերաբերյալ որոշումներն ընդունել` հաշվի առնելով նաև այդ ծախսերի հետ կապված ՀՀ կառավարության հայեցողականության և ճկունության մակարդակը: Այս մոտեցումը 2020թ. բյուջետային գործընթացի ժամանակ կիրառվել է փորձնական կարգով, և ներկայումս դեռևս կանոնակարգված չեն բյուջետային ծրագրերի շրջանակներում իրականացվող պարտադիր և հայեցողական ծախսերի տարանջատման ու բյուջետային փաստաթղթերում դրանց չափերի և շրջանակների ներկայացման ընթացակարգերը:
ՀՀ 2020թ. բյուջետային գործընթացի համար ՀՀ կառավարությունը վերանայել է նաև բյուջետային գործընթացի փուլերը, ժամկետները և մոտեցումները` սահմանելով ՄԺԾԾ և տարեկան բյուջեների կազմման մեկ միասնական գործընթաց, որի նպատակն է բարձրացնել գործընթացի արդյունավետությունը` բացառելով դրանում առկա խզումներն ու կրկնությունները: Ավելին, այդ գործընթացում նախատեսվել և իրականացվել են միջոցառումներ ՄԺԾԾ և տարեկան բյուջեի կազմման գործընթացին քաղաքացիական հասարակության կառույցների գործուն մասնակցությունը խթանելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ում բյուջետային փաստաթղթի քննարկման ժամանակահատվածը ընդլայնելու համար: Այդ առումով ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է իրականացնել բյուջետային գործընթացի բարելավման ուղղությամբ նախաձեռնած վերոհիշյալ բարեփոխումները:
Պետական բյուջեն բարդ ֆինանսական փաստաթուղթ է, որի ընկալումը պահանջում է որոշակի մասնագիտական գիտելիքների առկայություն, ինչը առանց լրացուցիչ ջանքերի հասանելի և ընկալելի չէ հասարակության անդամների լայն շրջանակի համար: Այդ նպատակով, պետական բյուջեի հիմնական փաստաթղթին զուգահեռ անհրաժեշտ է շրջանառել նաև հանրության լայն շրջանակների համար հասանելի` պարզեցված (քաղաքացու) բյուջե:
Նպատակները
27) պետության պարտադիր պարտավորություններին առնչվող ծրագրերի/միջոցառումների նույնականացում
28) ՄԺԾԾ և տարեկան բյուջեի կազմման մեկ միասնական գործընթացի ներդրում
29) բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցային դերի բարձրացում
30) բյուջետային տեղեկատվության հասանելիություն և հանրության իրազեկվածություն
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. պետության պարտադիր պարտավորություններից բխող ծրագրերը/միջոցառումները նույնականացված և հաշվառված են,
. ՄԺԾԾ և տարեկան բյուջեի կազմման մեկ միասնական գործընթացի առկայություն
. պարզեցված բյուջեն և բյուջեի կատարման մասին պարզեցված հաշվետվությունները հասանելի են հանրության համար,
. քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի գործուն մասնակցություն ունեն բյուջետային գործընթացում,
Թիրախ 18. Պետության պարտադիր պարտավորություններից բխող ծրագրերը/միջոցառումները նույնականացված և հաշվառված են
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Պետության պարտադիր|. Համապատասխան |. Համապատասխան |
|պարտավորություններից |մեթոդաբանության |մեթոդաբանությունը |
|բխող ծրագրերի/ |մշակում |առկա է |
|միջոցառումների |. Պարտադիր |. Ընթացակարգերը |
|նույնականացում և |պարտավորությունների |մշակված են |
|հաշվառում |հաշվառման և դրանցում |. 2022 թվականի |
| |փոփոխությունների |բյուջետային գործընթացի |
| |կատարման ընթացակարգերի |շրջանակներում պետության|
| |մշակում |պարտադիր |
| |. Մեթոդաբանությանը |պարտավորությունները |
| |համապատասխան, պետության|նույնականացված և |
| |պարտադիր |հաշվառված են |
| |պարտավորությունների | |
| |ուսումնասիրում, | |
| |նույնականացում և | |
| |հաշվառում | |
._____________________________________________________________________.
Թիրախ 19. ՄԺԾԾ և տարեկան բյուջեի կազմման միասնական գործընթացի ներդրում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. ՄԺԾԾ և տարեկան |. Բյուջետային |. ՄԺԾԾ և տարեկան |
|բյուջեի կազմման մեկ |գործընթացի |բյուջեի կազմման |
|միասնական գործընթացի |ժամանակացույցի և |աշխատանքներն |
|ապահովման համար |բյուջետային հայտերի |իրականացվում են մեկ |
|իրավական հիմքերի |կազմման մեթոդական |միասնական գործընթացով |
|ստեղծում և |ցուցումների մշակում` | |
|մեթոդաբանության |նախատեսելով ՄԺԾԾ և | |
|մշակում |տարեկան բյուջեների | |
| |կազմման մեկ միասնական | |
| |գործընթաց | |
._____________________________________________________________________.
Թիրախ 20. Պարզեցված բյուջեն և բյուջեի կատարման մասին պարզեցված հաշվետվությունները առկա են և հասանելի են հանրության համար
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Պետական բյուջեի և |. Տվյալ տարվա պետական |. 2021 թվականի |
|պետական բյուջեի |բյուջեի և բյուջեի |պարզեցված բյուջեն և |
|կատարման |կատարման հաշվետվության |բյուջեի կատարման մասին |
|հաշվետվության |պարզեցված տարբերակի |հաշվետվությունները |
|պարզեցված տարբերակի |մշակում և զետեղում ՖՆ |հրապարակված են ՀՀ ՖՆ |
|մշակում և |www.minfin.am |պաշտոնական կայքում |
|հանրայնացում |պաշտոնական կայքում, |. Պարզեցված բյուջեի և |
| |նախորդ տարվա պարզեցված |բյուջեի կատարման մասին |
| |պետական բյուջեի |պարզեցված |
| |կատարման մասին |հաշվետվությունների |
| |հաշվետվության տեղադրում|վերաբերյալ ՔՀԿ-ների հետ|
| |ՖՆ www.minfin.am |կազմակերպվել են |
| |պաշտոնական կայքում: |քննարկումներ (տարեկան |
| |Պարզեցված բյուջեի և |առնվազն 2 անգամ) |
| |բյուջեի կատարման մասին | |
| |պարզեցված | |
| |հաշվետվությունների | |
| |ներկայացում ՔՀԿ-ներին | |
| |և դրանց շուրջ | |
| |քննարկում | |
| |(յուրաքանչյուր | |
| |փաստաթղթի համար առնվազն| |
| |1 բաց քննարկում) | |
._____________________________________________________________________.
Թիրախ 21. Քաղաքացիական հասարակության կառույցներն ավելի գործուն մասնակցություն ունեն բյուջետային գործընթացում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Բյուջետային |. ՀՀ պետական մարմինների|ՀՀ պետական մարմինների |
|հայտերի վերաբերյալ |բյուջետային հայտերի |բյուջետային հայտերը |
|տեղեկատվության |հրապարակում վերջիններիս|տեղադրված են |
|հանրայնացում |ինտերնետային կայքերում`|վերջիններիս |
| |ՔՀԿ-ների համար հասանելի|ինտերնետային կայքերում |
| |տեղում |և հասանելի են ՔՀԿ-ների|
| | |համար |
|_____________________|_______________________|_______________________|
|2. Բյուջետային |. ՀՀ պետական |. ՀՀ պետական մարմինները|
|հայտերի շուրջ |մարմիններում հարթակների|ունեն բյուջետային |
|ՔՀԿ-ների հետ |ձևավորում, որտեղ |հայտերը ՔՀԿ-ների հետ |
|քննարկման |վերջիններս ՔՀԿ-ների հետ|քննարկելու հարթակներ |
|հարթակ(ներ)ի |ակտիվ քննարկումներ են |. ՀՀ պետական մարմինների|
|ձևավորում |ծավալում բյուջետային |բյուջետային հայտերը |
| |հայտերի, ոլորտային |ներառում են ՔՀԿ-ների |
| |ռազմավարությունների հետ|հետ հայտերի շուրջ |
| |դրանց կապի, հայտերում |իրականացված |
| |ներկայացված ֆինանսական |քննարկումների |
| |և ոչ ֆինանսական |արդյունքները |
| |ցուցանիշների շուրջ | |
| |. Բյուջետային հայտերի | |
| |շուրջ ՔՀԿ-ների հետ | |
| |քննարկումների | |
| |արդյունքների ներառում | |
| |ՀՀ պետական մարմինների | |
| |բյուջետային հայտերում | |
._____________________________________________________________________.
Բաղադրիչ 7. Բյուջետային ծրագրերի ծախսերը կազմելու հաշվարկման գործընթացի ավտոմատացում
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
Բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերի հաշվարկման և ֆինանսական ծրագրավորման աշխատանքները կազմակերպվում են համապատասխան պետական մարմինների կողմից` հիմք ընդունելով բազմաթիվ ելակետային տվյալներ, այդ թվում` որոշակի ծախսերի հաշվարկման համար ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված նորմատիվային ցուցանիշները: Ներկայումս բյուջետային ծրագրերի/միջոցառումների ծախսակազմման հիշյալ գործընթացներում ներառված բազմաթիվ գործառույթներ չունեն բավարար ավտոմատացում, ինչը բյուջետային ծրագրերի ծախսակազմման փուլում մեծացնում է բյուջետային հսկողության ռեսուրսատարությունը, սխալների կատարման և շեղումների հավանականությունը` դրանով իսկ նվազեցնելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը: Այդ առումով, ՀՀ ՖՆ-ն նախաձեռնել է բյուջետային ծրագրերի ծախսակազմման ավտոմատացման համակարգի նախագծման աշխատանքները, որոնք ներկայումս ընթացքի մեջ են: Ենթադրվում է, որ բյուջետային ծրագրերի ծախսակազմման ավտոմատացված համակարգը հետագայում կինտեգրվի ԿՖԿՏՀ-ին:
Նպատակը
31) բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերի հաշվարկման (ծախսակազմման) միասնական մեխանիզմի կիրառում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. բյուջետային ծրագրերի/միջոցառումների ծախսակազմման միասնական ավտոմատացված համակարգի առկայություն
Թիրախ 22. 2023 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային ծրագրերի/միջոցառումների հաշվարկման (ծախսակազմման) գործընթացներն իրականացվում են միասնական ավտոմատացված համակարգի միջոցով
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Բյուջետային |9. Բյուջետային ծրագրերի|. Բյուջետային ծրագրերի |
|ծրագրերի ծախսակազմման|ծախսակազմման |ծախսակազմման |
|ավտոմատացված |ավտոմատացված համակարգի |ավտոմատացված համակարգը |
|համակարգի փուլային |փորձարկում |փորձարկված է և |
|ներդրում |10. Բյուջետային |պատրաստ է ներդրման |
| |ծրագրերի ծախսակազմման |11. 2023 թվականի |
| |ավտոմատացված համակարգի |բյուջետային գործընթացի |
| |ամբողջական ներդրում |շրջանակներում |
| | |բյուջետային ծրագրերի |
| | |ծախսակազմումներն |
| | |իրականացվել են |
| | |ծախսակազմման |
| | |ավտոմատացված |
| | |համակարգի միջոցով |
._____________________________________________________________________.
. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Բաղադրիչ 8. Բյուջեների կատարման հաշվետվություններ
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
Բյուջեների կատարման մասին հաշվետվությունների էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2011-2015թթ. ընթացքում, որը զգալիորեն կրճատել է հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը, բարձրացրել է հաշվետվությունների որակը, ինչպես նաև բարձրացրել է պետական մարմինների պատասխանատվության աստիճանը` հաշվետվությունները ժամանակին և արժանահավատ ներկայացնելու առումով: Հաշվի առնելով, որ 2019 թվականից սկսած բյուջեների կատարման հետ կապված հաշվետվությունները պետք է ներկայացվեն նաև ծրագրային ձևաչափով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմաններում, ինչպես նաև հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների հրահանգում (ընդունվել է ՀՀ ՖՆ նախարարի 2019թ. մարտի 13-ի թիվ 264-Ն հրամանով): Սակայն դեռևս լուծված չէ ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով բյուջետային հաշվետվությունների ստացման և ներկայացման հարցը:
Նպատակը
32) 2019թ. սկսած` էլեկտրոնային համակարգի միջոցով ծրագրային դասակարգմամբ ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. Էլեկտրոնային համակարգի միջոցով ծրագրային դասակարգմամբ ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների առկայություն
Թիրախ 23. Ծրագրային դասակարգմամբ ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Բյուջետային |10. Համակարգի |Ծրագրային դասակարգմամբ |
|հաշվետվությունների |փորձարկում |ՀՀ պետական բյուջեի |
|էլեկտրոնային |11. Բյուջետային |կատարման մասին |
|համակարգի |հատկացումների գլխավոր |հաշվետվությունների |
|համապատասխանեցում |կարգադրիչների (ԲԳԿ)` |առկայություն |
|ծրագրային |հաշվետվությունները | |
|բյուջետավորման |պատրաստող մասնագետների | |
|պահանջներին |համար դասընթացների | |
| |կազմակերպում | |
| |12. Համակարգի | |
| |շահագործման ընթացքում | |
| |խնդիրների բացահայտում, | |
| |դրանց լուծման | |
| |ուղղությամբ առաջարկների| |
| |ներկայացում | |
._____________________________________________________________________.
Բաղադրիչ 9. Ծախսերի ապառքների մշտադիտարկում և կառավարում
Ծախսերի ապառքները դրանք ժամկետանց պարտքերն են և պարտավորությունները, որոնք ըստ էության համարվում են թերի կատարված ֆինանսավորում: ՀՀ պետական բյուջեից վճարումները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ (օրինակ` աշխատավարձ, կենսաթոշակներ, նպաստներ և այլն), գնումների և դրամաշնորհների պայմանագրերով սահմանված և պարտքի սպասարկմամբ նախատեսված ժամկետներում: Չվճարված պահանջը կամ պարտավորությունը դառնում է ապառք, եթե վճարումները չեն իրականացվել պայմանագրերով, կամ ՀՀ օրենսդրությամբ, կամ ֆինանսական այլ կանոնակարգերով սահմանված ժամկետներում: Ծախսերի ապառքներ չեն համարվում պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կատարվող վճարումների կամ փոխանցումների ուշացումները:
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
Հանրային ֆինանսների արդյունավետ կառավարումը ենթադրում է նաև ծախսերի ապառքների կառավարման գործուն համակարգի առկայություն, որի նպատակն է հավաստիանալ, որ բոլոր գործարքները և դրանց հետ կապված պարտավորությունները (ներառյալ ժամկետանց) հաշվառվում են: Թեպետ ՀՀ ՖՆ-ը ստանում և հաշվառում է ՀՀ պետական մարմինների ծախսային պարտավորությունների գծով ժամկետանց պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն վերջինս չի ներառվում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում և պաշտոնապես չի հրապարակվում:(6) Այդ առումով, կարևոր է, որ ծախսերի ապառքները կանոնավոր կերպով ենթարկվեն մշտադիտարկման և հսկողության(7), իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը լինի հասանելի հանրությանը:
___________________________
6) ՍԻԳՄԱ-ի Զեկույց
7) ՊԾՖՀ-ի 2016թ, https://pefa.org/sites/default/files/PEFA%20Framework_English_Web_Dec18_Sec ond%20Edition.pdf
Նպատակը
33) ծախսերի ապառքների մշտադիտարկում և հաշվետվողականության ապահովում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները պարբերաբար իրականացնում են հսկողություն ՀՀ պետական բյուջեից կատարվող վճարումների ժամկետների նկատմամբ
. ծախսերի գծով ապառքների գումարների մասին տվյալները հասանելի են
Թիրախ 24. Ծախսերի ապառքների հաշվառում և մշտադիտարկում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|Ծախսերի ապառքների |14. ՀՀ պետական բյուջեից|17. ՀՀ հանրային |
|հաշվառում և |իրականացվող վճարումների|իշխանության և |
|մշտադիտարկում |ժամկետների հաշվառում |տարածքային կառավարման |
| |15. Եռամսյակային |մարմինները իրականացնում|
| |պարբերականությամբ |են ծախսերի գծով |
| |ապառքների վերաբերյալ |ապառքների հաշվառվում |
| |հաշվետվությունների |18. Ապառքների |
| |տրամադրում ՖՆ-ին |վերաբերյալ |
| |16. Ապառքների |տեղեկատվությունը |
| |վերաբերյալ |ներառված է ՀՀ պետական |
| |տեղեկատվության ներառում|բյուջեի կատարման մասին |
| |ՀՀ պետական բյուջեի |հաշվետվություններում |
| |կատարման մասին | |
| |հաշվետվություններում | |
._____________________________________________________________________.
Բաղադրիչ 10. Աշխատավարձի ֆոնդի հսկողություններ
ՊԾՖՀ-2016-ը պահանջում է հանրային ծառայողների աշխատավարձի վճարման, կառավարման, փոփոխությունների կատարման, անձնակազմի կառավարման հետ կապված տվյալների հաշվառման և դրանց փոխկապակցվածության համապատասխանությանը:
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
2013 թվականին իրականացված ՊԾՖՀ-PEFA գնահատմամբ «ԿՑ-23 Աշխատավարձի ֆոնդ հսկողություններ» կատարողական ցուցանիշը ստացել է «D+» գնահատականը, որը պայմանավորված է ճյուղային նախարարությունների աշխատավարձերի տվյալների և անձնակազմի գրանցումների միջև ժամանակին կատարվող համադրման բացակայությամբ, ինչպես նաև նրանով, որ այս երկուսի միջև ոչ էլեկտրոնային կապերի պատճառով համադրման գործընթացը դառնում է շատ ժամանակատար:
Ինչպես նշվում է ՊԾՖՀ-2013 գնահատման զեկույցում (ԿՑ-18. Աշխատավարձի ֆոնդի վերահսկման արդյունավետությունը)` ծախսերի հիմնական բաղադրիչ հանդիսացող աշխատավարձի ֆոնդի արդյունավետ հսկողությունը հուսալի ֆինանսական կառավարման կարևոր ցուցանիշներից մեկն է(8):
___________________________
8) http://www.minfin.am/hy/page/petakan_tsakhseri_ev_finansakan_ hashvetvogha kanutyan_ptsfh_gnahatum/
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 1,648,089,778.9 հազ. դրամ գումարից աշխատավարձի ֆոնդի տարեկան գումարը կազմում է 168,077,058.6 հազ. դրամ (9), որը կազմում է տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերի մոտավորապես 10.2 տոկոսը: Սա բարձր ցուցանիշ է, և ներկայումս ընթացող ՀՀ կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է աշխատավարձի ֆոնդից կատարվող վճարումների նկատմամբ պարբերաբար իրականացնել հսկողություն:
__________________________
9) http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2019_t
Համաձայն 2013 թվականին իրականացված ՊԾՖՀ-PEFA գնահատման «ԿՑ-18. Աշխատավարձի ֆոնդի վերահսկման արդյունավետությունը» կատարողական ցուցանիշի գնահատման` ՀՀ պետական որոշ մարմիններում անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում (ԱԿՍ) վարվող անձնակազմի գրանցումների փոփոխությունները տրամադրվում են Հաշվապահական հաշվառման ստորաբաժանմանը միայն անձնակազմի փոփոխությունների մասին փաստաթղթերի (օր` աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, պաշտոնի բարձրացման, տարեկան արձակուրդների և այլնի մասին գերատեսչության ղեկավարի/գլխավոր քարտուղարի հրամաններ) օրինակների տեսքով, որոնց հիման վրա փոփոխություններ են արվում աշխատողների անձնական գործերում: Վերոնշյալ փաստաթղթերի օրինակները տեղադրվում են պետական մարմնի ներքին համակարգչային ցանցի հատուկ դաշտերում` հնարավորություն տալով Հաշվապահական հաշվառման ստորաբաժանմանը ստուգել և ներբեռնել դրանք, և այնուհետև ձեռքով կատարել համապատասխան փոփոխություններ «Հայկական ծրագրեր» համակարգում (ՀԾ): Նման մոտեցման կիրառման պարագայում մեծանում է մարդկային գործոնի նշանակությունը` դրանով իսկ առաջացնելով ՀԾ-ում փոփոխությունների ամբողջականության և ժամանակին կատարմանը սպառնացող հնարավոր ռիսկեր: Որպես կանոն, տարվա ընթացքում չեն կատարվում ԱԿՍ-ներում վարվող անձնական գրանցումների և Հաշվապահական հաշվառման ստորաբաժանումներում վարվող աշխատավարձի համապարփակ և կանոնավոր համադրումներ: Ստուգումներն իրականացվում են պատահական ընտրանքի մեթոդով սխալների հայտնաբերման միջոցով կամ աշխատողների կողմից բարձրացված խնդիրների կամ գանգատների քննության արդյունքում: Ինչևէ, նման աշխատանքները պատշաճ կանոնակարգված չեն ու չեն հանդիսանում համապարփակ համադրում: Կարելի է ասել, որ իրականում գոյություն չունեն համակողմանի պարբերական համադրումներ կատարելու էական խոչընդոտներ, սակայն գործնականում ԱԿՍ-ներում վարվող անձնակազմի գրանցումների և հաշվապահական հաշվառման ստորաբաժանումներում վարվող աշխատավարձերի տվյալների միջև ուղղակի էլեկտրոնային կապի բացակայության պայմաններում համադրումները կարող են լինել ժամանակատար(10):
________________________________
10) https://www.pefa.org/sites/default/files/assements/comments/ AM-May14-PFMP R-Public.pdf
Արդյունավետ ներքին հսկողությունը պետք է սահմանափակի անձնակազմի ու աշխատավարձի տվյալների փոփոխությունների կատարման հնարավորությունը: Անձնակազմի տվյալների շտեմարանում իրականացվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի ժամանակին և արձանագրվի, ինչպես նաև գտնվի ներքին աուդիտի հսկողության ուշադրության կենտրոնում` բացառելու համար «ուրվական» աշխատողների առկայությունը: Այսինքն պարբերաբար պետք է իրականացվի աշխատավարձային աուդիտներ` «ուրվականների» հայտնաբերման, տվյալների բացերը լրացնելու և հսկողության թույլ կողմերը բացահայտելու համար:
Այս ուղղությամբ որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել օրինակ ՖՆ-ում: Մասնավորապես վերջին տարիներին իրականացվել են ՀԾ-ի արդիականացման և ԱԿՍ-ի կողմից կիրառվող անձնակազմի տվյալների կառավարման մոդուլների հետ նշված համակարգի կապի ապահովման աշխատանքներ, որոնց արդյունքում ապահովվել է անմիջական ծրագրային կապ անձնակազմի գրանցումների և վճարացուցակների միջև: Մասնավորապես 2014 թվականից սկսած ՖՆ աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, պաշտոնի բարձրացման վերաբերյալ տվյալները ՖՆ անձնակազմի կառավարման վարչությունը փոխանցում է Հաշվապահական հաշվառման ստորաբաժանմանը` ներբեռնելով տվյալները ՀԾ համակարգ, իսկ 2018 թվականի հունվար ամսից տարեկան արձակուրդների, գործուղումների, անաշխատունակության թերթիկների, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդների վերաբերյալ տվյալները նույնպես մուտքագրվում և փոխանցվում են հաշվապահությանը ՀԾ համակարգով: Սակայն չի ներդրվել աշխատողներին իրենց ստացած աշխատավարձի և դրան հավասարեցվող վճարումների հաշվարկման և ծանուցման համակարգ, որի միջոցով պետական մարմինների աշխատակիցները կստանան ծանուցումներ իրենց փոխանցված աշխատավարձերի և դրանց հաշվարկների վերաբերյալ:
Նպատակը
34) աշխատավարձի ֆոնդի նկատմամբ հսկողության արդյունավետության ապահովում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. անձնակազմի գրանցումների և աշխատավարձի ֆոնդի տվյալները համադրվում են հաշվապահական հաշվառման տեղեկատվական համակարգի միջոցով
. անձնակազմի տվյալների շտեմարանում իրականացվող ցանկացած փոփոխություն իրականացվում է ժամանակին հաշվապահական հաշվառման տեղեկատվական համակարգի միջոցով
. գործում են անձնակազմի գրանցումների և աշխատավարձի ֆոնդի փոփոխությունների նկատմամբ հսկողության մեխանիզմներ
. առնվազն երեք տարին մեկ անգամ իրականացվում են աշխատավարձի աուդիտներ
Թիրախ 25. Անձնակազմի գրանցումների և աշխատավարձի ֆոնդի տվյալների համադրում և փոփոխությունների իրականացում հաշվապահական հաշվառման տեղեկատվական համակարգի միջոցով
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Մարդկային |19. Բոլոր պետական |Մարդկային ռեսուրսների |
|ռեսուրսների բազայի/ |մարմիններում, որտեղ |բազայի տվյալները |
|տվյալները |մարդկային ռեսուրսների |հաշվապահական հաշվառման |
|հաշվապահական |տվյալների փոխանցումը |տեղեկատվական ծրագրի |
|հաշվառման |չեն իրականացվում |մոդուլների հետ |
|էլեկտրոնային ծրագրի |հաշվապահական հաշվառման |ինտեգրման համակարգի |
|մոդուլների հետ |տեղեկատվական ծրագրի |տեխնիկական առաջադրանքը |
|ինտեգրման համակարգի |միջոցով, անձնակազմի |մշակված և հաստատված է |
|մշակում |տվյալները | |
| |հաշվապահությանը | |
| |փոխանցելու վերաբերյալ | |
| |առկա վիճակի գույքագրում| |
| |20. Յուրաքանչյուր | |
| |պետական մարմնում ծրագրի| |
| |իրականացման պլանի | |
| |մշակում, մանրամասն | |
| |տեխնիկական առաջադրանքի | |
| |մշակում և հաստատում | |
| |21. Համակարգի նախագծում| |
| |և մշակում | |
|_____________________|_______________________|_______________________|
|2. Համակարգի ներդրում|22. Հաստատված |Համակարգը ներդրված է և |
|և սպասարկում |տեխնիկական առաջադրանքի |անձնակազմի գրանցումների|
| |հիման վրա |և աշխատավարձի ֆոնդի |
| |բյուջետավորում |տվյալների հետ կապված |
| |23. Ուսուցումների |բոլոր գործընթացները |
| |իրականացում |իրականացվում են |
| |24. Համակարգի ներդրում |համակարգի միջոցով |
| |25. Համակարգի | |
| |շարունակական սպասարկում| |
._____________________________________________________________________.
Թիրախ 26. Աշխատավարձի աուդիտի իրականացում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Ներքին աուդիտի |26. Բոլոր պետական |28. Առաջարկությունների,|
|կողմից աշխատավարձի |կառավարման մարմինների |հաշվետվությունների |
|աուդիտի իրականացում |ներքին աուդիտի |ներկայացում 29. |
| |ստորաբաժանումների |Տվյալների փոխանցման և |
| |կողմից կիրականացվեն |համադրման |
| |անձնակազմի կառավարման |թերությունները |
| |կողմից հաշվապահական |բացահայտված են |
| |հաշվառման |30. Հաշվետվություն- |
| |ստորաբաժանումներին |ներում ներկայացված են |
| |տվյալների փոխանցման |առաջարկություններ |
| |առկա վիճակի վերաբերյալ |աշխատավարձերի |
| |ուսումնասիրություններ |հսկողության իրականացման|
| |27. Տվյալների |վերաբերյալ |
| |փոխանցման, համադրման | |
| |բացերի և հսկողության | |
| |թույլ կողմերի | |
| |բացահայտում | |
._____________________________________________________________________.
Թիրախ 27. Աշխատավարձի և դրան հավասարեցվող վճարումների հաշվարկման հաշվետվողականության ապահովում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Աշխատողներին իրենց|31. Գործող հաշվապահական|Աշխատողները |
|ստացած աշխատավարձի և |հաշվառման ծրագրի |յուրաքանչյուր ամիս |
|դրան հավասարեցվող |միջոցով յուրաքանչյուր |ստանում են |
|վճարումների |ամիս նախորդ ամսվա |տեղեկատվություն նախորդ |
|հաշվարկման և ստացված|ընթացքում ստացած |ամսվա ընթացքում ստացած |
|եկամուտների |եկամուտների հաշվարկման |եկամուտների հաշվարկման |
|վերաբերյալ տվյալների |և վճարման վերաբերյալ |և վճարման վերաբերյալ |
|ծանուցում |տեղեկատվության | |
| |տրամադրում | |
| |աշխատողներին` Էլ-փոստի | |
| |միջոցով | |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում