Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1716-Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

 

Պետական պարտքի կառավարում

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2008թ., և այս տարիների ընթացքում օրենքի կիրառմանը զուգահեռ ի հայտ են եկել որոշ անհամապատասխանություններ միջազգային պրակտիկայում կիրառվող նմանատիպ օրենքներում և միջազգային ֆինանսական կառույցների կողմից ընդունված փաստաթղթերում կիրառվող սահմանումների միջև: Մասնավորապես, ՍԻԳՄԱ-ի Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել «Պետական պարտքի մասին» օրենքի սահմանումները` դրանք համապատասխանեցնելով «Ազգային հաշիվների համակարգ» 2008-ի սահմանումներին: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում հստակեցնել «պետական պարտք» և «կառավարության պարտք» հասկացությունները և հնարավորինս մոտարկել դրանք միջազգային պրակտիկայում կիրառվող սահմանումներին:

ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի ծախսերի և ռիսկերի վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ պարտքի պորտֆելն ամենաշատը ենթակա է փոխարժեքի ռիսկի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով, առաջնային է համարվում պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի շարունակական զարգացումը և ներքին շուկայից փոխառությունների ներգրավման ծավալի աճը:

Նպատակները

35) մինչև 2023թ. ավարտը «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին

36) մեղմել ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի փոխարժեքի ռիսկը` մինչև 2023թ. ավարտը պետական բյուջեում ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման կշիռը հասցնելով առնվազն 50.0%

 

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. պետական պարտքի մասին վերանայված օրենք, որը կապահովի ՀՀ պետական պարտքին վերաբերող տվյալների համադրելիությունը միջազգայնորեն ընդունված չափանիշներին

. պետական բյուջեում ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման կշիռը կազմում է առնվազն 50.0% և մեղմում է ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի փոխարժեքի ռիսկը

 

Թիրախ 28. «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի բարելավում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. «Պետական պարտքի   |11. «Պետական պարտքի    |«Պետական պարտքի մասին» |

|մասին» ՀՀ օրենքի     |մասին» ՀՀ օրենքում     |ՀՀ օրենքում կիրառվող   |

|համապատասխանեցում    |փոփոխություններ և/կամ  |սահմանումների («պետական|

|միջազգային ֆինանսական|լրացումներ կատարելու   |պարտք» և               |

|կառույցների կողմից   |մասին օրենքի նախագծի   |«կառավարության պարտք») |

|կիրառվող չափանիշներին|մշակում                |հստակեցման միջոցով     |

|                     |12. Նախագծի ներկայացում|պարտքի վիճակագրության  |

|                     |ՀՀ Ազգային Ժողով       |բարելավում             |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 29. ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի փոխարժեքի ռիսկի մեղմում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Յուրաքանչյուր     |Պետական գանձապետական   |Պետական բյուջեում      |

|տարվա պետական        |պարտատոմսերի           |ներքին փոխառու զուտ    |

|բյուջեում ներքին     |տեղաբաշխումների ծավալի |միջոցների հաշվին       |

|փոխառու զուտ         |ավելացում              |դեֆիցիտի ֆինանսավորման |

|միջոցների հաշվին     |                       |կշիռը կազմում է առնվազն|

|դեֆիցիտի             |                       |50.0%                  |

|ֆինանսավորման կշռի   |                       |                       |

|ավելացում            |                       |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 12. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

. Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման արդյունավետությունը

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

ՀՀ կառավարության որոշումով հաստատված հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցին համապատասխան` 2016-2018 թթ. ընթացքում թվով 63 պետական մարմիններ, քաղաքային և գյուղական համայնքներ և նրանց ենթակա ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ անցում են կատարել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին(11) (Նոր համակարգ): Ուսումնասիրվել են 2016-2017թթ. Նոր համակարգին անցում կատարած կազմակերպություններում վերջինիս ներդրման հետևանքով առաջ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հանրային հատվածի կազմակերպություններին տրամադրվել են «Մասնագիտական տեղեկատու» պարբերականի թվով 7 համարներ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մշտադիտարկման ենթարկել հանրային հատվածի բոլոր կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները` վերջիններիս որակը բարելավելու նպատակով: Կազմակերպություններում նոր համակարգի ամբողջական ներդրումից հետո իրականացվելու է նախարարությունների մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել ֆինանսական հաշվետվություններ պատրաստող մասնագետների ուսուցում և վերապատրաստում, ինչպես նաև մշակել կամ ձեռք բերել համապատասխան միասնական հաշվապահական ծրագիր, մշակել մեթոդաբանություն, որոնց օգնությամբ հնարավոր կլինի իրականացնել նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում:

_________________________________

11) ՀՀ ֆինանսների նախարարի 2014թ. հուլիսի 23-ի թիվ 463-Ն հրաման

 

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության սահմանած կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել ՀՀ օրենսդրության համաձայն հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող անձը: Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ հանրային հատվածի հաշվապահի որակավորումը լիազոր մարմնի (ՖՆ) սահմանած պահանջները բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար ՖՆ դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգ է, որի արդյունքների հիման վրա տրվում է հաշվապահի որակավորման վկայական: Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` ՖՆ-ի սահմանած կարգով: Քննությունները կազմակերպում և անցկացնում է ՖՆ-ն` իր հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում: Վկայականը տրվում է լիազոր մարմնի սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց: Նշյալով պայմանավորված` անհրաժեշտ է սահմանել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների որակավորման իրականացման ընթացակարգեր:

Նպատակները.

37) հանրային հատվածի կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների որակի բարելավում

38) նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. տարեկան ֆինանսական հաշվետվությունները համապարփակ են և ներկայացվում են սահմանված ժամկետներում

. նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստում են սահմանված մեթոդաբանությանը համապատասխան

. հանրային հատվածի կազմակերպություններում աշխատում են որակավորում ստացած գլխավոր հաշվապահներ

 

Թիրախ 30. Հանրային հատվածի կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. ՖՆ-ի կողմից       |. Այցելություններ      |ՀՀ հանրային հատվածի    |

|հանրային հատվածի     |հանրային հատվածի       |հաշվապահական հաշվառման |

|կազմակերպությունների |կազմակերպություններ    |ստանդարտին (ՀՀՀՀՍ)     |

|ֆինանսական           |. Հանրային հատվածի     |համապատասխանող         |

|հաշվետվությունների   |կազմակերպությունների   |ֆինանսական             |

|մշտադիտարկման        |ֆինանսական             |հաշվետվություններ      |

|իրականացում          |հաշվետվությունների     |                       |

|                     |մշտադիտարկման          |                       |

|                     |աշխատանքների           |                       |

|                     |իրականացում            |                       |

|                     |. Մեթոդական            |                       |

|                     |օժանդակության          |                       |

|                     |տրամադրում             |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Մեթոդաբանության   |Մշտադիտարկման          |Բարելավված կանոնակարգող|

|վերանայում (ըստ      |արդյունքում            |դաշտ                   |

|անհրաժեշտության)     |հայտնաբերված խնդիրների |                       |

|                     |հիման վրա իրավական     |                       |

|                     |ակտերում անհրաժեշտ     |                       |

|                     |փոփոխությունների       |                       |

|                     |իրականացում (ըստ       |                       |

|                     |անհրաժեշտության)       |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|3. Հանրային հատվածի  |1. Հանրային հատվածի    |Որակավորում ստացած     |

|կազմակերպությունների |կազմակերպությունների   |հանրային հատվածի       |

|գլխավոր հաշվապահների |գլխավոր հաշվապահների   |կազմակերպությունների   |

|որակավորման          |որակավորման անցկացման  |գլխավոր հաշվապահներ    |

|գործընթացի           |ընթացակարգերի          |                       |

|իրականացում          |սահմանում.             |                       |

|                     |2. Որակավորումների     |                       |

|                     |իրականացում և          |                       |

|                     |վկայականների շնորհում  |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 31. Նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Ֆինանսական         |1. Իրավական ակտերի,    |4. Համախմբման          |

|հաշվետվությունների   |ձեռնարկների և          |մեթոդաբանությունը      |

|համախմբման           |ուղեցույցների մշակում  |առկա է                 |

|մեթոդաբանության      |2. Նախագծերի           |                       |

|մշակում              |ներկայացում կարծիքի,   |                       |

|                     |3. Վերջնական նախագծերի |                       |

|                     |հաստատում              |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Համախմբման         |5. Ֆինանսական          |7. Համախմբման համար    |

|իրականացման նպատակով |հաշվետվությունների     |անհրաժեշտ համակարգչային|

|միասնական            |համախմբման միասնական   |ծրագիր                 |

|համակարգչային ծրագրի |համակարգչային ծրագրի   |                       |

|մշակում կամ          |տեխնիկական առաջադրանքի |                       |

|ձեռքբերում           |մշակում                |                       |

|                     |6. Ծրագրի ձեռքբերում   |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Նախարարությունների |8. Համախմբման          |11. Նախարարությունների |

|մակարդակով միջանկյալ |իրականացման նպատակով   |մակարդակով ներկայացվում|

|համախմբված ֆինանսական|միասնական համակարգչային|են միջանկյալ համախմբված|

|հաշվետվությունների   |ծրագրի փորձարկում      |ֆինանսական             |

|պատրաստում           |9. Հանրային հատվածի    |հաշվետվություններ      |

|                     |համապատասխան           |                       |

|                     |մասնագետների           |                       |

|                     |վերապատրաստում         |                       |

|                     |10. Համակարգի          |                       |

|                     |շահագործման ընթացքում  |                       |

|                     |խնդիրների բացահայտում, |                       |

|                     |դրանց լուծման          |                       |

|                     |ուղղությամբ առաջարկների|                       |

|                     |ներկայացում            |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 13. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ

 

Բաղադրիչ 14. Կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի գործունեության կարգավորում

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Ներկայումս ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետության կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՖՆ) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքականությունը, ինչպես նաև այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները: ՖՆ-ի կողմից մշակվել են «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր` մասնագիտացված կառույցներ հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Նախագծերով նախատեսվում է նաև ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն:

«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն Հանրային վերահսկողության խորհուրդը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծվող, ՖՆ-ին կից մարմին է: Նախատեսվում է, որ հանրային վերահսկողության խորհուրդը կազմված է լինելու յոթ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ, որոնց նշանակելու է ՀՀ ֆինանսների նախարարը: Հանրային վերահսկողության խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսվում է, որ աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և որակավորված հաշվապահների ռեեստրում: «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի համաձայն ռեեստրը մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորների, որակավորված հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է, որը վարվում է էլեկտրոնային եղանակով: Ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների ցանկը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը:

Հիշյալ օրենքների նախագծերի փաթեթը(12) ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետևյալ հիմնական արդյունքների ստացումը.

__________________________

12) Հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից` 2018թ. սեպտեմբերի 14-ի թիվ 1009-Ա որոշմամբ

 

1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես` մասնագետների որակավորման և շարունակական մասնագիտական զարգացման, ՖՀՄՍ-ների և Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը` փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):

 

Նպատակը

39) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր մոդելի ներդնում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը

. հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ ներդրված հանրային վերահսկողության համակարգի առկայություն:

 

Թիրախ 32. Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության համակարգի ներդրում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Անհրաժեշտ          |1. Հանրային            |4. Ոլորտների           |

|ենթաօրենսդրական դաշտի|վերահսկողության խորհրդի|կարգավորման ու դրանց   |

|ամբողջականացում      |աշխատակարգի մշակում    |նկատմամբ               |

|                     |2. Որակի վերահսկողու-  |վերահսկողության նոր`   |

|                     |թյան մեթոդաբանության   |մասնագիտացված          |

|                     |մշակում                |կառույցներ հանրային    |

|                     |3. Նոր օրենսդրությամբ  |վերահսկողության        |

|                     |նախատեսված իրավական    |խորհուրդ մոդել         |

|                     |ակտերի մշակում         |5. աուդիտի դրանց       |

|                     |                       |նկատմամբ               |

|                     |                       |վերահսկողության նոր`   |

|                     |                       |մաս                    |

|                     |                       |6. պարտադիր աուդիտի    |

|                     |                       |ենթակա                 |

|                     |                       |կազմակերպությունների   |

|                     |                       |ճշգրտված շրջանակ       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Աշխատակիցների      |7. Նոր օրենսդրության   |9. Կարողությունների    |

|վերապատրաստում       |համապատասխան           |համապատասխան մակարդակ  |

|                     |աշխատակիցների          |                       |

|                     |վերապատրաստման         |                       |

|                     |պլան-ժամանակացույցի    |                       |

|                     |պատրաստում             |                       |

|                     |8. Վերապատրաստումների  |                       |

|                     |իրականացում            |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 15. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՊՈԱԿ)

 

Բաղադրիչ 16. Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում և հսկողություն` պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) հաշվետվողականությունը

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

ՊՈԱԿ-ները, որպես պետական հատվածի միավորների մեծաքանակ խումբ, ելնելով իրենց չափերից, ռիսկայնության մակարդակից և կառավարման առանձնահատկություններից, ընդգրկվում են գործունեության բազմաթիվ ոլորտներում (նրանց մեծ մասը հիմնականում գործում են կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական ոլորտներում): Ներկայումս ՊՈԱԿ-ներն իրենց լիազոր մարմիններին ներկայացնում են ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարաժամկետ հաշվետվություններ, որոնք այնուհետև հաշվետվողականության և մշտադիտարկման նպատակով ներկայացվում են ՀՀ ՖՆ: Թեպետ այդ հաշվետվությունները բավականին ծավալուն են, սակայն դրանցում ներկայացվող տեղեկատվությունը ներկայիս տեսքով բավարար չէ այդ հաշվետվությունների հիման վրա կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար: Այդ առումով, անհրաժեշտություն է առաջացել տարբեր ոլորտների ՊՈԱԿ-ների համար սահմանել ոչ ֆինանսական (արդյունքային) ցուցանիշների համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի գնահատելու, թե ինչ արդյունավետությամբ են իրականացվում ՊՈԱԿ-ների կողմից մատուցվող ծառայությունները ոչ միայն զուտ ֆինանսական, այլև մատուցվող ծառայությունների ոչ ֆինանսական արդյունքների և նախատեսված նպատակներին հասնելու տեսանկյունից:

 

Նպատակը

40) ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվողականության և մոնիտորինգի համակարգի բարելավում

 

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ արդյունավետ հաշվետվողականության և մշտադիտարկման իրականացում

 

Թիրախ 33. ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվետվողականության և մշտադիտարկման համակարգի կատարելագործում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. ՊՈԱԿ-ների         |13. ՊՈԱԿ-ների          |ՊՈԱԿ-ների              |

|գործունեության       |ֆինանսատնտեսական       |ֆինանսատնտեսական       |

|մշտադիտարկման        |գործունեության         |գործունեության         |

|նպատակով ոչ          |մշտադիտարկման          |մշտադիտարկման արդիական |

|ֆինանսական           |մեթոդաբանության        |համակարգի առկայություն |

|(արդյունքային)       |կատարելագործում        |                       |

|ցուցանիշների         |14. Մշտադիտարկման      |                       |

|համակարգի մշակում    |նպատակով ՊՈԱԿ-ների ոչ  |                       |

|                     |ֆինանսական ցուցանիշների|                       |

|                     |համակարգի մշակում      |                       |

|                     |15. Համապատասխան       |                       |

|                     |իրավական ակտերի        |                       |

|                     |նախագծում և  ընդունում |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ

 

Բաղադրիչ 18. Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

ՀՀ-ում էլեկտրոնային գնումների համակարգը ժամանակակից արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Համաշխարհային Բանկի գնահատմամբ էլեկտրոնային գնումների համակարգը տեխնիկապես և ֆունկցիոնալ առումով չի համապատասխանում ինչպես ժամանակակից, այնպես էլ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆունկցիոնալ պահանջներին: Գործող ծրագրային ապահովումը հնարավորություն չի տալիս ընդլայնել նաև համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակը, ինչպես նաև ռիսկային գործարքների վերհանման համար ավտոմատ եղանակով ապահովել վերլուծությունների իրականացումը:

էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է ընդլայնել համակարգը շահագործող պատվիրատուների ցանկը, որը հնարավորություն կտա համակարգի միջոցով իրենց կարիքների համար գնումներ իրականացնել նաև այն պատվիրատուներին, որոնք սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, սակայն ներառված չեն վերոնշյալ ցանկում:

 

Նպատակը

41) էլեկտրոնային գնումների համակարգի կատարելագործում

 

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. Էլեկտրոնային գնումների համակարգը լիարժեք համապատասխանում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆունկցիոնալ, իսկ տեխնիկական և անվտանգության առումով ժամանակակից պահանջներին: Ընդլայնվել է համակարգը շահագործող պատվիրատուների շրջանակը, ռիսկային գործարքների վերհանման համար վերլուծություններն իրականացվում են ավտոմատ եղանակով:

 

Թիրախ 34. Էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Էլեկտրոնային      |42) ՀՀ պետական բյուջեի |Գործող էլեկտրոնային    |

|գնումների համակարգի  |կամ միջազգային դոնոր   |գնումների նոր ծրագրային|

|նոր ծրագրային        |կազմակերպությունների   |ապահովում              |

|ապահովման մշակում և  |կողմից տրամադրված      |                       |

|ներդրում             |ֆինանսական միջոցների   |                       |

|                     |հաշվին նոր ծրագրային   |                       |

|                     |ապահովման ձեռք բերում  |                       |

|                     |43) Ծրագրի ներդրում,   |                       |

|                     |փորձարկում և           |                       |

|                     |շահագործում            |                       |

|                     |44) Համակարգն          |                       |

|                     |օգտագործող շահառուների |                       |

|                     |համար վերապատրաստման   |                       |

|                     |ծրագրերի կազմակերպում  |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 19. Գնումների պլանավորում

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Ներկայումս պետության միջոցների հաշվին իրականացվող գնումների շրջանակում միևնույն գնման առարկայի ձեռքբերման համար պլանավորվում են տարբեր նախահաշվային գներ, որի արդյունքում ի հայտ են գալիս տվյալ առարկաների` շուկայում գործող գներից էական շեղումներ:

Գնումների պլանավորման գործընթացը մասնակի է նորմավորված և իրավական առումով կարգավորված: Դրա արդյունքում տարբեր մարմինների միանման կարիքները բավարարվում են տարբեր բնութագրեր ունեցող առարկաներով, ինչը հնարավորություն չի ընձեռում ապահովելու պլանավորման միասնական համակարգ:

 

Նպատակները

45) գնումների պլանավորման համակարգի կատարելագործում

 

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. Ներդրված նախահաշվային գների որոշման և պլանավորման միասնական համակարգ: Դրա արդյունքում տարբեր մարմինների գնումներն իրականացվում են հնարավորինս նորմավորված և միասնականացված:

 

Թիրախ 35. Գնումների պլանավորման համակարգի կատարելագործում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Մշակել ավտոմատ    |46) Պատվիրատուների     |Պատվիրատուների միանման |

|եղանակով, միանման    |միանման կարիքների      |կարիքները բավարարվում  |

|բնութագրեր ունեցող   |բավարարումը միևնույն   |են միևնույն  բնութագրեր|

|առարկաների           |բնութագրերով և         |ունեցող առարկաներով և  |

|նախահաշվային գների   |նախահաշվային գներով    |նույն նախահաշվային     |

|որոշման և            |իրականացնելու համար    |գներով                 |

|պլանավորման միասնական|իրավական հիմքերի       |                       |

|համակարգի ներդրման   |սահմանում              |                       |

|վերաբերյալ ՀՀ        |                       |                       |

|կառավարության որոշման|                       |                       |

|նախագիծ              |                       |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 20. Գնումների բողոքարկման համակարգ

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Գնումների արտադատական բողոքարկման համակարգը արդյունավետ չէ, նկատի ունենալով, որ բողոքներ քննող անձանց գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ կայացվող որոշումները գնումների մասին ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, կայացվում են միմյանց հակասող որոշումներ, որոնց հետևանքով գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած, ինչը դրանք կազմակերպելու և անցկացնելու տեսակետից հանգեցնում է դժգոհությունների և ֆինանսական կորուստների: Նախատեսվող փոփոխությունների արդյունքում գնումների արտադատական բողոքարկման համակարգը այլևս չի գործի, իսկ գնումների հետ կապված բողոքները կքննվեն դատարանների կողմից` նման դեպքերի համար սահմանելով հատուկ վարույթով որոշումների կայացման ընթացակարգ:

 

Նպատակը

47) ձևավորել գնումների բողոքարկման արդյունավետ և գործունակ համակարգ

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. գործում է գնումների բողոքարկման արդյունավետ և գործունակ համակարգ

 

Թիրախ 36. Գնումների բողոքարկման համակարգի կատարելագործում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. «Գնումների մասին» |48) Գնումների հետ      |Գործունակ և  անկախ     |

|ՀՀ օրենքում          |կապված բողոքները       |բողոքարկման համակարգ   |

|փոփոխությունների     |քննվում են դատարանների |                       |

|կատարում             |կողմից` նման դեպքերի   |                       |

|                     |համար սահմանելով հատուկ|                       |

|                     |վարույթով որոշումների  |                       |

|                     |կայացման ընթացակարգ    |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 21. ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Բաղադրիչ 22. Ֆինանսական կառավարում և հսկողություն (ՖԿՀ)

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

 

ՖԿՀ համակարգի ներդրումը բարեփոխումների ամենաբարդ հատվածներից մեկն է եղել: Դեռևս ՊՖԿՀԲ առաջին ռազմավարությամբ նախատեսվում էր, որ 2014թ. վերջում Հայաստանը կունենա գործուն համակարգ: Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի գործունեությունը կարգավորվում է մի շարք օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով`(13) սահմանելով կառավարման կազմակերպական կառուցվածքները, կառավարչական հաշվետվողականության մեխանիզմները և այլն: Այդ օրենսդրական ակտերն ընդունվել են ժամանակի ընթացքում` ՊՖԿ առանձին տարրերի զարգացմանը զուգընթաց և կենտրոնանում են ֆինանսական կառավարման և հսկողության առանձին հարցերի վրա` երբեմն առանց հաշվի առնելու ՖԿՀ համակարգի ընդհանուր արդյունավետության և օգտավետության հարցերը: Այդ առումով չկա պետական ֆինանսական կառավարմանն ու հսկողությանն առնչվող բոլոր խնդիրները համատեղող մեկ ընդհանուր օրենսդրություն:

__________________________________

13) Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք, Գանձաապետական համակարգի մասին ՀՀ օրենք, Ներքին աուդիտի մասին ՀՀ օրենք, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենք, Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք և այլն

 

Մյուս կողմից վերջին տարիներին ՊՖԿ ոլորտում իրականացվող որոշ բարեփոխումներ (օրինակ` Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները) լուրջ մարտահրավերներ են ստեղծում ՖԿՀ համակարգի նպատակների, բաղադրիչների և գործառույթների առումով:

Նպատակը

49) ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ՖԿՀ համակարգը ներդրված է բոլոր պետական մարմիններում

. կառավարչական հաշվետվողականության սկզբունքը ներդրված է բոլոր պետական մարմիններում

 

Թիրախ 37. Ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրման ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. ՖԿՀ համակարգի      |32. ՀՀ հանրային հատվածի|ՖԿՀ համակարգի          |

|մեթոդաբանության      |առնվազն երկու          |փորձարկված             |

|փորձարկում           |կազմակերպություններում |մեթոդաբանություն       |

|                     |ՖԿՀ համակարգի մշակված  |                       |

|                     |մեթոդաբանության        |                       |

|                     |փորձարկում             |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. ՖԿՀ հայեցակարգի և  |. Փորձարկված           |ՖԿՀ հայեցակարգի և      |

|ՖԿՀ օրենսդրական      |մեթոդաբանության հիման  |օրենսդրական ակտերի     |

|ակտերի ընդունում     |վրա                    |մշակում                |

|                     |. ՖԿՀ հայեցակարգի և    |ՖԿՀ ընդունված          |

|                     |ՖԿՀ օրենսդրական ակտերի |հայեցակարգ և           |

|                     |հաստատում              |օրենսդրություն         |

|_____________________|_______________________|_______________________|

|. Հանրային հատվածի   |1. ՖԿՀ համակարգի       |ՖԿՀ համակարգի ներդրման |

|կազմակերպություն-    |ներդրման միջոցառումների|գործընթացը իրականացվում|

|ներում               |ծրագրի մշակում և       |է սահմանված            |

|ՖԿՀ համակարգի        |հաստատում              |ժամանակացույցին        |

|ներդրում             |2. ՖԿՀ համակարգի       |համապատասխան           |

|                     |ներդրում միջոցառումների|                       |

|                     |ծրագրին համապատասխան,  |                       |

|                     |այդ թվում կիրականացվի  |                       |

|                     |նաև  ՖԿՀ համակարգում   |                       |

|                     |ընդգրկված մասնագետների |                       |

|                     |վերապատրաստումներ      |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 23. Հանրային հատվածի ներքին աուդիտ

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի ոլորտում 2009-2015թթ. իրականացված ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի (այսուհետ` ՆԱ) համակարգի ձևավորման և ներդրման աշխատանքներին հաջորդել են ՆԱ գործառույթի ապահովմանն ուղղված աշխատանքներ:

ՆԱ մասնագիտական գործունեության 1300 ստանդարտի համաձայն` ՀՀ հանրային հատվածի յուրաքանչյուր կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է մշակի և կիրառի ՆԱ որակի երաշխավորման ու բարելավման ծրագիր, որը պետք է ենթարկվի ներքին և արտաքին գնահատման: Արտաքին գնահատումը պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ ՖՆ-ի կողմից: 2018թ. ՀԲ աջակցությամբ մշակվել է ՆԱ որակի արտաքին գնահատման ձեռնարկ, որն այնուհետև փորձարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ու ՀՀ ՖՆ-ում: ՀՀ հանրային հատվածի մնացած 52 պետական կառավարման մարմինների և 48 համայնքապետարանների ՆԱ որակը 2019թ. 1-ին կիսամյակի դրությամբ չի ենթարկվել արտաքին գնահատման:

Չնայած ոլորտում մինչ օրս իրականացված նշանակալի բարեփոխումներին, այդուհանդերձ, համակարգը դեռևս լիարժեք կերպով չի գործում` քանզի գործնականում բավարար ուշադրություն չի դարձվում ֆինանսական կառավարման և հսկողության հետ կապված գործառույթների արդյունավետության գնահատմանը` ՖԿՀ համակարգի ներդրման խնդիրներով և ներքին աուդիտորների սահմանափակ կարողություններով պայմանավորված: Որպես հետևանք, ներքին աուդիտը գործնականում հավաստիացումներ է տրամադրում հիմնականում համակարգի գնահատման և համապատասխանության աուդիտի արդյունքների հիման վրա` հետին պլան մղելով կատարողականի աուդիտը: Դա առաջ է բերում ներքին աուդիտի ոլորտի օրենսդրության բարելավման և ներքին աուդիտորների կարողությունների զարգացման անհրաժեշտություն` չբացառելով ներքին աուդիտի առկա մոդելի վերանայման հնարավորությունը:

Նպատակը

50) ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի արդյունավետության բարձրացում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման իրականացում

. ներքին աուդիտի և արտաքին աուդիտի համագործակցության ապահովում

. ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի տարեկան ծրագրերի 30%-ը կազմում է կատարողականի աուդիտը

. ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման ապահովում

 

Թիրախ 38. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման իրականացում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|Ներքին աուդիտի որակի |Ներքին աուդիտի որակի   |. «Ներքին աուդիտի որակի|

|արտաքին գնահատման    |արտաքին գնահատման      |արտաքին գնահատման      |

|մեթոդաբանության      |իրականացման փորձարկված |իրականացման կարգը      |

|հաստատում            |մեթոդաբանության        |հաստատելու մասին» ՀՀ   |

|                     |հաստատում              |ֆինանսների նախարարի    |

|                     |                       |հաստատված հրաման       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Ներքին աուդիտի     |1. ՀՀ հանրային հատվածի |4. Հանրային հատվածի    |

|որակի արտաքին        |կազմակերպությունների   |բոլոր այն              |

|գնահատման իրականացում|ռիսկերի գնահատում      |կազմակերպությունները,  |

|Հաստատված            |2. Արտաքին գնահատման   |որտեղ ներդրված է ներքին|

|մեթոդաբանության      |իրականացման տարեկան    |աուդիտի համակարգ,      |

|համապատասխան`        |ծրագրի կազմում         |ենթարկվել են արտաքին   |

|                     |3. Արտաքին գնահատման   |գնահատման ՖՆ-ի կողմից: |

|                     |իրականացում            |. Հաշվետվություն` ՀՀ   |

|                     |                       |հանրային հատվածի ներքին|

|                     |                       |աուդիտի որակի մասին    |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 39. Ներքին աուդիտի և արտաքին աուդիտի համագործակցության ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Ներքին աուդիտի և  |ՖՆ-ի և  ՀՊ-ի           |«Ներքին և  արտաքին     |

|արտաքին աուդիտի      |համաձայնությամբ և      |աուդիտի                |

|համագործակցության    |մասնակցությամբ համատեղ |համագործակցության կարգը|

|ընթացակարգերի        |աշխատանքների           |հաստատելու մասին» ՀՀ   |

|սահմանում            |իրականացում` ներքին    |ֆինանսների նախարարի և  |

|                     |աուդիտի և  արտաքին     |ՀՀ հաշվեքննիչ պալատի   |

|                     |աուդիտի                |նախագահի համատեղ       |

|                     |համագործակցության      |օրենսդրական ակտի       |

|                     |կարգի մշակման և        |հաստատում              |

|                     |հաստատման ուղղությամբ: |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 40. Կատարողականի աուդիտի կարևորության շեշտադրում և գործնական կիրառման ապահովում տարեկան ծրագրի 30%-ի չափով

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Կատարողականի       |1. Կատարողականի աուդիտի|ՀՀ ֆինանսների նախարարի |

|աուդիտի իրականացման  |ձեռնարկի/ուղեցույցի    |հրամանով հաստատված     |

|մեթոդաբանության      |լրամշակում, ներկայացում|Կատարողականի աուդիտի   |

|հաստատում            |շահագրգիռ մարմիններին, |իրականացման կարգը      |

|                     |ամփոփում և  հաստատում  |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Ներքին աուդիտի     |2. ՀՀ ֆինանսների       |ՆԱ օրենսդրությունում   |

|օրենսդրությունում    |նախարարի 2012 թվականի  |ամրագրված պահանջ`      |

|կատարողականի աուդիտի |փետրվարի 17-ի N 143-Ն  |համաձայն որի           |

|դերի մեծացում        |հրամանում փոփոխության/ |կատարողականի աուդիտը   |

|                     |լրացման կատարում       |կկազմի ներքին աուդիտի  |

|                     |                       |տարեկան ծրագրի 30%-ը   |

|_____________________|_______________________|_______________________|

|. ՀՀ հանրային հատվածի|3. Կատարողականի աուդիտի|Աուդիտի մասով          |

|կազմակերպություն-    |վերաբերյալ դասընթացների|վերապատրաստված ՀՀ      |

|ներում գործող ներքին |կազմակերպում           |հանրային հատվածի       |

|աուդիտորների         |                       |կազմակերպություններում |

|կատարողականի աուդիտի |                       |գործող ներքին          |

|իրականացման          |                       |աուդիտորներ            |

|հմտությունների       |                       |                       |

|զարգացում            |                       |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 41. Ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Ներքին աուդիտորների|. Ներքին աուդիտորների  |Ներքին աուդիտորների    |

|մասնագիտական         |կարողությունների       |մասնագիտական           |

|գիտելիքների և        |գնահատում              |գիտելիքների և          |

|կարողությունների     |. Ներքին աուդիտորների  |կարողությունների       |

|զարգացման ծրագրի     |մասնագիտական կարիքների |զարգացման հաստատված    |

|մշակում              |բացահայտում            |ծրագիր                 |

|                     |. Ներքին աուդիտորների  |                       |

|                     |մասնագիտական           |                       |

|                     |գիտելիքների և          |                       |

|                     |կարողությունների       |                       |

|                     |զարգացման ծրագրի       |                       |

|                     |մշակում և  հաստատում   |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Ներքին աուդիտորների|. Ներքին աուդիտորների  |Ներքին աուդիտորները    |

|շարունակական         |շարունակական           |տիրապետում են ՀՀ ներքին|

|մասնագիտական         |մասնագիտական           |աուդիտի մասին          |

|վերապատրաստման       |վերապատրաստման         |օրենսդրության          |

|դասընթացների         |դասընթացների           |պահանջներին, ներքին    |

|օպտիմալացում         |կազմակերպման           |աուդիտի տեսական        |

|                     |մոտեցումների և  ծրագրի |գիտելիքներին և         |

|                     |գնահատում              |գործնական              |

|                     |. անհրաժեշտության      |հմտություններին        |

|                     |դեպքում վերանայում` ըստ|                       |

|                     |բացահայտված կարիքների  |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Ներքին աուդիտորների|1. Ներքին աուդիտորների |Ներքին աուդիտորների    |

|շարունակական         |շարունակական           |շարունակական           |

|մասնագիտական         |մասնագիտական           |մասնագիտական           |

|վերապատրաստման առցանց|վերապատրաստման առցանց  |վերապատրաստման առցանց  |

|տեղեկատվական         |տեղեկատվական համակարգի |տեղեկատվական համակարգ  |

|համակարգի մշակում    |նախագծում              |                       |

|                     |. Ներքին աուդիտորների  |                       |

|                     |շարունակական           |                       |

|                     |մասնագիտական           |                       |

|                     |վերապատրաստման առցանց  |                       |

|                     |տեղեկատվական համակարգի |                       |

|                     |գործարկում             |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. Հանրային հատվածի   |2. Օրենսդրության       |Հանրային հատվածի ներքին|

|ներքին աուդիտորի     |վերանայում և           |աուդիտի որակի          |

|որակավորման          |փոփոխությունների       |բարելավում             |

|ընթացակարգի          |իրականացում            |                       |

|վերանայում           |                       |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 24. Կենտրոնացված ներդաշնակեցման միավոր (ԿՆՄ)

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 11-ի նիստի N 44 արձանագրության N 15 արձանագրային որոշմամբ հավանություն ստացած Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարության համաձայն` ԿՆՄ-ն պատասխանատու է միջազգային ստանդարտների հիման վրա ֆինանսական կառավարման, հսկողության և ներքին աուդիտի մեխանիզմների ներդրման աշխատանքները համակարգելու և դրանք մոնիթորինգի ենթարկելու համար: ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազոր մարմինը ՖՆ-ն է: Այնուհետև ՖՆ կազմում գործող հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչությանը վերապահվել են ԿՆՄ լիազորությունները և պարտականությունները:

Ներկայումս ԿՆՄ-ում առկա մարդկային ռեսուրսները չեն բավարարում ՀՀ հանրային հատվածում իր պատասխանատվության ներքո գտնվող ՖԿՀ համակարգի ներդրումը և Ներքին աուդիտի զարգացումն ապահովելու համար: Հետևաբար, կարիք կա զարգացնելու ԿՆՄ-ի կարողությունները:

 

Նպատակը

51) ԿՆՄ-ի կարողությունների զարգացում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ԿՆՄ անձնակազմի կարողությունները բավարար են սահմանված գործառույթներն իրականացնելու համար

 

Թիրախ 42. ԿՆՄ անձնակազմի համալրում և կարողությունների զարգացում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|. ԿՆՄ անձնակազմի     |. ԿՆՄ գործառույթների   |ԿՆՄ-ում առկա են        |

|համալրում և          |իրականացման համար      |անհրաժեշտ              |

|կարողությունների     |պահանջվող անձնակազմի և |կարողություններ        |

|զարգացում            |կարողությունների կարիքի|                       |

|                     |գնահատում              |                       |

|                     |. ԿՆՄ անձնակազմի       |                       |

|                     |համալրում              |                       |

|                     |. ԿՆՄ անձնակազմի       |                       |

|                     |կարողությունների       |                       |

|                     |զարգացման ծրագրի       |                       |

|                     |մշակում և  իրականացում |                       |

._____________________________________________________________________.

 

Ֆինանսաբյուջետային վերահսկողություն (ՖԲՎ)

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Ֆինանսական վերահսկողության ոլորտի վարչարարությունը, ըստ էության, սահմանափակվում է ՀՀ ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից օրենսդրական դաշտում առկա լիազորությունների իրականացմամբ, այն է` ստուգումների պրակտիկայի կիրառմամբ, որտեղ բացակայում են այն իրական մեխանիզմները, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովել որոշակի գործողություններ մինչև ստուգումների իրականացումը, ինչպես նաև տրամաբանորեն ապահովել ստուգման արդյունքների իրացումը:

Ֆինանսական վերահսկողության ոլորտում արդիական համակարգի ստեղծման նպատակներն են բարձրացնել ֆինանսական վերահսկողության արդյունավետությունը և պետական ֆինանսների կառավարման ոլորտում ֆինանսական կարգապահության մակարդակը:

Ոլորտի կարգավորման առաջնային խնդիրներն են`

. բացակայում է ֆինանսական վերահսկողության ոլորտի զարգացման, արդիականացման որևէ փաստաթուղթ կամ ծրագիր` ֆինանսական վերահսկողության ռազմավարություն, ուրվագծված չեն զարգացման ուղղությունները,

. գործող համակարգը ամբողջովին չի բավարարում ժամանակակից վերահսկողության պահանջներին, գոյություն չունի ռիսկերի կառավարման արդիական համակարգ.

. արդիական վերլուծական գործիքների և ամբողջական տեղեկատվական բազայի բացակայություն. վարչությունում բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը և դրա վերծանման համար համապատասխան ծրագրային ապահովումը,

. վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների հետևանքով առաջացած ֆինանսական պատասխանատվության կիրառման և ստուգումների արդյունքների իրացման համակարգը լիովին չի ապահովում ֆինանսական կարգապահության մակարդակի բարձրացումը,

. վերլուծական մեխանիզմների և տեղեկատվական շտեմարանների բացակայությամբ է պայմանավորված նաև Վարչության գործող կառուցվածքը և ստորաբաժանումների միջև գործառութային պարտականությունների ոչ հստակ տարանջատումը: Միաժամանակ ներդրված չեն կարողությունների զարգացման և կատարելագործման մեխանիզմները:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2019
N 1716-Լ
Որոշում