Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1716-Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Նպատակը

52) ֆինանսաբյուջետային վերահսկողության գործառույթի արդյունավետության բարձրացում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ֆինանսաբյուջետային վերահսկողության ոլորտի մասնագետների վերլուծական կարողությունների ուժեղացում` արդիական գործիքների կիրառմամբ,

. ռիսկերի կառավարման համակարգի տեխնիկապես նոր լուծումների կիրառում և տեղեկատվական ամբողջական համակարգի ձևավորում` վերլուծական կարողությունների ուժեղացմամբ,

. ստուգման գործընթացի արդյունավետության բարձրացում` համապատասխան ընթացակարգերի սահմանմամբ,

. վերահսկողության արդյունքների իրացման արդյունավետ մեխանիզմների ներդրում:

 

Թիրախ 43. Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Ֆինանսաբյուջետային|. ՖԲՎ օրենսդրության    |Ֆինանսաբյուջետային     |

|վերահսկողության      |ուսումնասիրում,        |վերահսկողության        |

|օրենսդրության        |գնահատում և  բացերի    |իրականացման ժամանակակից|

|վերանայում,          |վերլուծություն         |մեթոդաբանությունը      |

|թարմացում,           |. ՖԲՎ` ռիսկերի վրա     |սահմանող               |

|ֆինանսաբյուջետային   |հիմնված ստուգումների   |ենթաօրենսդրական ակտեր  |

|վերահսկողության      |նոր մեթոդաբանության    |                       |

|իրականացման նոր      |մշակում և  հաստատում`  |                       |

|մեթոդաբանության      |միաժամանակ շեշտադրելով |                       |

|մշակում              |ՖԲՎ գործունեության     |                       |

|                     |կատարողականի, ինչպես   |                       |

|                     |նաև  ստուգում,         |                       |

|                     |վերահսկողություն կամ   |                       |

|                     |աուդիտ իրականացնող այլ |                       |

|                     |մարմինների հետ         |                       |

|                     |համագործակցության      |                       |

|                     |հարցերը                |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Ֆինանսաբյուջետային|5. ՖԲՎ ոլորտի          |Ֆինանսաբյուջետային     |

|վերահսկողության      |մասնագետների           |վերահսկողության ոլորտի |

|ոլորտի մասնագետների  |կարողությունների       |մասնագետները տիրապետում|

|կարողությունների     |գնահատում և  զարգացման |են մասնագիտական        |

|զարգացում            |ծրագրի մշակում         |հմտություններին և      |

|                     |6. ՖԲՎ ոլորտի          |ունեն համապատասխան     |

|                     |մասնագետների           |գիտելիքներ             |

|                     |վերապատրաստում` ըստ    |                       |

|                     |կարողությունների       |                       |

|                     |զարգացման ծրագրի       |                       |

|                     |ուղղությունների        |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|3. Ռիսկերի գնահատման |- Հասանելիություն      |- Ռիսկերի նոր համակարգի|

|համար անհրաժեշտ      |պետական մարմիններում   |ներդրում` հիմնված      |

|տեղեկատվական բազաների|առկա տեղեկատվական      |ամբողջական, փաստարկված |

|առկայություն         |բազաներին              |և  հիմնավորված         |

|                     |                       |տեղեկատվության         |

|                     |                       |վերլուծության վրա      |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 25. ՀԱՆՐԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հանրային ակտիվների կառավարում

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Հանրային ոչ ֆինանսական ակտիվների արժեքները և տնտեսական ներուժը ճանաչելը կարևոր է կառավարության ֆինանսական դիրքի գնահատման, ապագա կապիտալ ներդրումների պահանջի որոշման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ՀՖԿ այլ գործառույթների տեսանկյունից: Հանրային ակտիվների և դրանց օգտագործման հաշվառումը հաշվեգրման հիմունքներով հանրային ակտիվների կառավարման հիմնական հատկանիշներից է: Կարևոր է, որ ակտիվների համար լինեն կառավարման, մոնիթորինգի և հաշվետվությունների կազմման և ներկայացման համակարգեր, այդ թվում` ռիսկի կառավարման մեխանիզմներ և կառավարման ու թափանցիկության ապահովման համապատասխան միջոցառումներ:

Ներկայումս ՀՀ-ում գոյություն չունի հանրային ակտիվների հաշվառման և կառավարման միասնական համակարգ և մեթոդաբանություն: Հանրային ակտիվների կառավարման համակարգի ներդրման միջոցառումներ նախատեսված էին դեռևս ՀՀ կառավարության ՊՖԿՀ բարեփոխումների երկրորդ ռազմավարությամբ և համապատասխան գործողությունների ծրագրով, սակայն 2016-2018թթ. ընթացքում դրանք չեն իրականացվել տեխնիկական աջակցության բացակայությամբ պայմանավորված:

Նպատակը

53) պետական ծախսերի ֆինանսական հաշվետվողականության ապահովման նպատակով հանրային ակտիվների և դրանց օգտագործման հաշվառում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. հանրային ակտիվների և դրանց օգտագործման հաշվառման օրենսդրական հիմքերի ստեղծում

. հանրային ակտիվների արդյունավետ կառավարում

 

Թիրախ 44. Կառավարության ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների մշտադիտարկման իրականացման ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Հանրային ակտիվների|33. Կառավարության      |Կառավարության          |

|կառավարման           |ֆինանսական և  ոչ       |ֆինանսական և  ոչ       |

|մեթոդաբանության և    |ֆինանսական ակտիվների   |ֆինանսական ակտիվների   |

|դրա ներդրման համար   |կառավարման միջազգային  |կառավարման վերաբերյալ  |

|անհրաժեշտ իրավական   |փորձի                  |առկա մեթոդաբանություն, |

|ակտերի մշակում և     |ուսումնասիրություն     |և  ՀՀ օրենսդրությամբ   |

|հաստատում            |34. Միջազգային փորձի   |սահմանված կարգով       |

|                     |հիման վրա              |հաստատված իրավական     |

|                     |մեթոդաբանության        |ակտեր                  |

|                     |ներդրման համար         |                       |

|                     |անհրաժեշտ օրենսդրական  |                       |

|                     |ակտերի մշակում և       |                       |

|                     |ընդունում              |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Հաստատված         |35. Պետական մարմինների |Հանրային ակտիվների     |

|օրենսդրության        |համապատասխան           |օրենսդրությանը         |

|համապատասխան`        |մասնագետների համար     |համապատասխան           |

|ակտիվների կառավարման |վերապատրաստումների     |վերապատրաստված         |

|տեխնիկաների գծով     |կազմակերպում           |մասնագետներ            |

|վերապատրաստումների   |                       |                       |

|իրականացում          |                       |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|3. Ֆինանսական և  ոչ  |10. Պետական            |Ակտիվների մշտադիտարկման|

|ֆինանսական ակտիվների |մարմիններում Ֆինանսական|վերաբերյալ պարբերաբար  |

|գրանցամատյանների     |և  ոչ ֆինանսական       |հաշվետվությունների     |

|պատրաստում և         |ակտիվների              |ներկայացում            |

|մշտադիտարկում        |գրանցամատյանների       |                       |

|                     |փորձարկում             |                       |

|                     |11. Ֆինանսական և  ոչ   |                       |

|                     |ֆինանսական ակտիվների   |                       |

|                     |մշտադիտարկման          |                       |

|                     |իրականացում            |                       |

|                     |12. Մշտադիտարկման      |                       |

|                     |ընթացքում խնդիրների    |                       |

|                     |բացահայտում, դրանց     |                       |

|                     |լուծման ուղղությամբ    |                       |

|                     |առաջարկների ներկայացում|                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 45. Ոչ ֆինանսական ակտիվների վաճառքի, փոխանցման և օտարման գործընթացի և դրանց օգտագործման իրավունքի թափանցիկության ապահովում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Ոչ ֆինանսական     |13. Կվերանայվեն ոչ     |54) Ոչ ֆինանսական      |

|ակտիվների վաճառքի,   |ֆինանսական ակտիվների   |ակտիվների վաճառքի,     |

|փոխանցման և  օտարման |վաճառքի, փոխանցման և   |փոխանցման և  օտարման   |

|գործընթացի և  դրանց  |օտարման ընթացակարգերը  |գործընթացի և  դրանց    |

|օգտագործման իրավունքի|և  դրանց օգտագործման   |օգտագործման իրավունքի  |

|ընթացակարգերի        |իրավունքների սահմանման |ընթացակարգերը          |

|սահմանում            |նպատակով կմշակվեն և    |հաստատված են           |

|                     |կհաստատվեն համապատասխան|55) Ակտիվների օտարումը |

|                     |ընթացակարգեր           |իրականացվում է         |

|                     |14. Ակտիվների օտարման  |սահմանված              |

|                     |տեխնիկաների գծով       |ընթացակարգերին         |

|                     |աշխատակազմի            |համապատասխան           |

|                     |վերապատրաստումների     |56) Ակտիվների օտարման  |

|                     |կազմակերպում           |վերաբերյալ             |

|                     |                       |հաշվետվություններ      |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 26. Հանրային ներդրումների կառավարում (ՀՆԿ)

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) համակարգի ներդրումը հանդիսանում է կապիտալ ծրագրերի գնահատման, առաջնահերթությունների որոշման և ֆինանսավորման համար անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից մեկը: ՀՆԿ համակարգը շաղկապված գործողությունների և գործառնությունների հստակ տարանջատմամբ ընթացակարգերի ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում պատասխանել հետևյալ հարցերին` արդյոք ՀՆԿ ծրագրերը համահունչ են ազգային զարգացման առաջնահերթություններին և արդյունավետ են, արդյոք այդ ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվել են ֆինանսական միջոցներ: ՊԾՖՀ-2016 շրջանակի «Բյուջեի դասակարգում» (ԿՑ-4) կատարողական ցուցանիշի համաձայն` Կառավարության տարեկան բյուջեի յուրաքանչյուր մասը, ներառյալ ընթացիկ և կապիտալ ծախսերի դասակարգումը, պետք է համապատասխանի ԿՑ-4 պահանջներին, անկախ այն հանգամանքից, թե բյուջետային և հաշվապահական գործընթացներն ինտեգրված են, թե ոչ: «Հանրային ներդրումների կառավարումը» (ԿՑ-11) կատարողական ցուցանիշի 11.3 չափը գնահատում է, թե արդյոք բյուջեի փաստաթղթերը ներառում են ներդրումային նախագծերի միջին ժամկետային կանխատեսումները, և կապիտալի և պարբերական ծախսերի բյուջետային գործընթացը լիովին ինտեգրված է: Հուսալի բյուջետային գործընթացի կառավարումը պահանջվում է ներդրումային գործընթացի ամբողջ պրոցեսում կապիտալ և ընթացիկ ծախսերի համապարփակ և կանխատեսելի բյուջեի ծրագրերի նախագծում: ՈՒստի հանրային կապիտալ ներդրումների ծրագրերի նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել նաև հետագա տարիներին անհրաժեշտ ընթացիկ ծախսերի կանխատեսումները: Կայուն բյուջեի և դրամական հոսքերի կառավարումը, ինչպես նաև ծախսերի և օգուտների վերլուծությունը կախված են ներդրումային նախագծերի ամբողջական ֆինանսական վերլուծությունից:

Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ մշակվել և 2018 թվականին ներկայացվել է «Հայաստանի Հանրային ներդրումների կառավարման գնահատում» (PIMA) հաշվետվությունը` նպատակ ունենալով ներկայացնել այս համակարգում տիրող ներկա վիճակը, առկա խնդիրները և բացերը, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ՀՆԿ արդի համակարգ ձևավորելու և ներդնելու ուղղությամբ: Հաշվի առնելով գնահատման հաշվետվության մեջ ներկայացված առաջարկները` ՀՀ կառավարությունը հանձն է առել վերափոխելու գործող ՀՆԿ համակարգը` նպատակ ունենալով ապահովել պետական ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործում ու պետական ներդրումային ծրագրերի արդյունքների բարելավում: Համաշխարհային Բանկի աջակցությամբ մշակվել է և ներկայումս գտնվում է քննարկման փուլում ՀՆԿ ձեռնարկի նախագծի նախնական տարբերակը: Ձեռնարկի նպատակն է ապահովել շրջանակ պետական կապիտալ ներդրումային առաջարկվող ծրագրերի հուսալի և կանոնավոր գնահատումներ կատարելու համար, որոնք ունեն պետական ֆինանսական միջոցների օգտագործման ներուժ, ինչպես նաև փաստարկված տեղեկատվություն իրականացվելիք ծրագրերի ընտրության մասին` որոշումներ կայացնելու համար:

Հանրային ներդրումների կառավարման բնագավառում կարևորագույն մարտահրավերներից են` հանրային ներդրումների ազդեցության և առաջնահերթությունների գնահատման միասնական համակարգի և մեթոդաբանության բացակայությունը, սահմանափակ հանրային ռեսուրսները, ինչպես նաև ծրագրերի գնահատման և մշակման համար պահանջվող կարողությունների ու վիճակագրության ոչ բավարար մակարդակը: Այս խնդիրների լուծման նպատակով ներկայումս միջազգային փորձագետների աջակցությամբ մշակվում և սահմանվում են հանրային ներդրումների գնահատման մեթոդական ուղեցույցներ և գնահատման համակարգ` նպատակ ունենալով նաև շարունակական բարելավել հանրային ներդրումներին վերաբերող վիճակագրությունը և զարգացնել ինստիտուցիոնալ կարողությունները:

2008 և 2013 թվականներին իրականացված ՊԾՖՀ գնահատմամբ «Ներդրումային բյուջեների և առաջադրանքների միջև կապերը» կատարողական ցուցանիշը գնահատվել է «C»` հաշվի առնելով ներդրումային որոշումների կայացման թույլ կապերը ռազմավարությունների հետ, իսկ կապիտալ ներդրումների ծրագրերի իրականացման արդյունքում հետագա տարիներին անհրաժեշտ ընթացիկ ծախսերի կանխատեսումների կապը ընթացիկ ծախսերի հետ թույլ են և դրանց հետագա ընթացիկ ծախսերը ընդգրկվել են բյուջեի կանխատեսումների մեջ միայն որոշ (խոշոր) ծրագրերի դեպքերում:

«Հանրային ներդրումների կառավարման» բաղադրիչով նախատեսված միջոցառումները ընդգրկված են եղել ՊՖԿՀ բարեփոխումների ոլորտում իրականացվելիք գործողությունների ծրագրում, սակայն 2016-2018թթ. ընթացքում չեն իրականացվել տեխնիկական աջակցության բացակայությամբ պայմանավորված:

Միաժամանակ ՍԻԳՄԱ-ի Զեկույցում նշվում է, որ կապիտալ ներդրումների ծրագրերի բյուջեն թույլ է: Եվ թեև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանում են կապիտալ ծախսերի ֆինանսավորման հիմնական պահանջները, ըստ էության գոյություն չունեն կապիտալ ներդրումների նախագծերի բյուջետավորման և կառավարման համար սահմանված կանոններ և ընթացակարգեր: Միջազգային զարգացման գործընկեր կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորում են համաձայնագրերով նախատեսված ներդրումային ծրագրերը: Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար իրականացնում է նախնական քննարկումներ դոնորների հետ: Այդ ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ճյուղային նախարարությունում գործող համապատասխան Ծրագրերի իրականացման գրասենյակներում, որոնց գործառույթները պետական կառավարման համակարգի օպտիմալացման շրջանակներում աստիճանաբար փոխանցվում են համապատասխան պետական մարմինների աշխատակազմերին(14): Ընդհանուր առմամբ, կապիտալ բյուջետավորման գործընթացը ներկայացնում է «ներքևից վերև» մոտեցում, և առկա է ռիսկ, որ ներդրումային ծրագրերի ընտրության գործընթացում ֆինանսավորման թիրախավորված հասանելիությունը կգերակայի Կառավարության ներդրումային առաջնահերթությունների նկատմամբ:

_____________________

14) ՀՀ վարչապետի 07.02.2019թ. թիվ 02/16.8/5096-2019 հանձնարարական` միջանկյալ ամփոփագիր ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի վրա անմիջականորեն ազդող պետական կառավարման համակարգում առկա հիմնական խնդիրների առնչությամբ ձևավորված ընդհանուր առանցքային մոտեցումների վերաբերյալ

 

Նպատակները

57) հանրային ներդրումային ծրագրերի (այդ թվում նաև Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում նախատեսվող ծրագրերը) ընտրության օրենսդրական հիմքերի սահմանում

58) ծրագրի ընտրության ստանդարտ չափանիշների հիման վրա խոշոր ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների սահմանում

59) հիմնական ներդրումների ընդհանուր կապիտալ և ընթացիկ ծախսերի կանխատեսումների արտացոլում բյուջեում/ՄԺԾԾ-ում

60) խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման առաջընթացի թափանցիկության ապահովում.

 

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավումը առաջնահերթություն է, որը իրականացվում է ծրագրի ընտրության ստանդարտ չափանիշների հիման վրա,

. բյուջեն արտացոլում է հիմնական ներդրումների ընդհանուր կապիտալ ծախսերի կանխատեսումը, ինչպես նաև հետագա երեք տարիների ընթացքում կապիտալ և ընթացիկ/պարբերական ծախսերի հաշվարկները,

. առկա են ծրագրի իրականացման ստանդարտ կանոններ և ընթացակարգեր, տարեկան կտրվածքով հրապարակվում է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը, և խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առաջընթացի ընդհանուր ծավալը վերահսկվում է Կառավարության կողմից,

 

Թիրախ 46. Օրենսդրական հիմքերի ստեղծում` հանրային ներդրումների կառավարման մեթոդաբանությունը

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Հանրային ներ-     |61) Ձեռնարկի մշակում,  |Հանրային ներդրումների  |

|դրումների կառավարման |որը ներառում է(15)`    |կառավարման ձեռնարկը    |

|(այսուհետ` ՀՆԿ)      |. Ներդրումային ծրագրերի|մշակված և  պատրաստ է   |

|ձեռնարկի մշակում     |տնտեսական              |փորձարկման             |

|                     |վերլուծություն         |                       |

|                     |. Ծրագրերի ընտրության  |                       |

|                     |ստանդարտ չափորոշիչների |                       |

|                     |(առաջնահերթությունների)|                       |

|                     |սահմանում              |                       |

|                     |. Ներդրումային ծրագրերի|                       |

|                     |ընդհանուր կապիտալ      |                       |

|                     |ծախսերի կանխատեսումները|                       |

|                     |. Առնվազն երեք տարիների|                       |

|                     |կտրվածքով ներդրումային |                       |

|                     |ծրագրերի ընթացիկ       |                       |

|                     |ծախսերի գնահատումները  |                       |

|                     |. Ծրագրի իրականացման և |                       |

|                     |մշտադիտարկման կանոնները|                       |

|                     |ու ընթացակարգերը       |                       |

|                     |. Ծրագրի իրականացման   |                       |

|                     |արդյունքների գնահատում |                       |

|                     |(ex-post evaluation)   |                       |

|                     |. Նախագծի շահագրգիռ    |                       |

|                     |ՊՄ-ներին կարծիքի       |                       |

|                     |ներկայացում            |                       |

|                     |. Նախագծերի վերջնական  |                       |

|                     |տարբերակի հաստատում    |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Հանրային ներ-     |62) Ձեռնարկի փորձարկման|Փորձարկման արդյունքների|

|դրումների կառավարման |համար                  |և  առկա թերությունների |

|ձեռնարկի փորձարկում  |նախարարությունների     |վերաբերյալ             |

|և  թերությունների    |ընտրություն            |հաշվետվություն         |

|արձանագրում          |63) Ձեռնարկի փորձարկում|                       |

|                     |64) Թերությունների     |                       |

|                     |արձանագրում            |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|3. Հանրային ներ-     |65) Փորձարկման         |Հանրային ներդրումների  |

|դրումների կառավարման |արդյունքների հիման վրա |կառավարման ձեռնարկը    |

|ձեռնարկի վերանայում  |ձեռնարկի վերանայում    |հաստատված է ՀՀ         |

|և  հաստատում         |66) Ձեռնարկի հաստատում |կառավարության կողմից   |

._____________________________________________________________________.

_____________________

15) Ձեռնարկը մշակելիս հաշվի կառնվի ԱՄՀ կողմից Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի գնահատման հաշվետվությամբ ներկայացված առաջարկները:

 

Թիրախ 47. Հանրային ներդրումների ոլորտի մասնագետների կարողությունների զարգացում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Հանրային ներ-     |67) Կարողությունների   |Մշակված                |

|դրումների կառավարման |գնահատում, Հանրային    |կարողությունների       |

|ձեռնարկի ուսուցման   |ներդրումների ոլորտի    |զարգացման ծրագիր       |

|համար հանրային       |մասնագետների անհրաժեշտ |                       |

|ներդրումների ոլորտի  |գիտելիքների գույքագրում|                       |

|մասնագետների         |68) Հանրային           |                       |

|կարողությունների     |ներդրումների ոլորտի    |                       |

|զարգացման ծրագրի     |մասնագետների           |                       |

|մշակում              |կարողությունների       |                       |

|                     |զարգացման ծրագրի       |                       |

|                     |մշակում                |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Կարողությունների  |69) Ծրագրով սահմանված  |Հանրային ներդրումների  |

|զարգացում            |ժամանակացույցին        |ոլորտի մասնագետների    |

|                     |համապատասխան պետական   |կարողությունները       |

|                     |մարմինների մասնագետների|բավարար են             |

|                     |կարողությունների       |                       |

|                     |զարգացմանն ուղղված     |                       |

|                     |միջոցառումների         |                       |

|                     |իրականացում            |                       |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 48. 2022 թ. տարեկան բյուջեում ներառված պետական ներդրումային ծրագրերը պատրաստված են սահմանված ՀՆԿ ձեռնարկի պահանջներին համապատասխան

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. ՀՆԿ ձեռնարկի      |70) ՊՄ-ների կողմից ՖՆ  |2022 թ. հաստատված      |

|գործնականում կիրառում|ներկայացված հայտերում  |բյուջեում ներառված     |

|բյուջետային          |ներդրումային ծրագրերը  |հանրային ներդրումների  |

|գործընթացում         |ներառված են ՀՆԿ        |ծրագրերը մշակված են ՀՆԿ|

|                     |ձեռնարկի պահանջներին   |ձեռնարկի պահանջներին   |

|                     |համապատասխան           |համապատասխան           |

._____________________________________________________________________.

 

Թիրախ 49. Հանրային ներդրումների ծրագրերի մշտադիտարկում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Հանրային ներ-     |71) Կիրականացվի        |Հանրային ներդրումների  |

|դրումների ծրագրերի   |Հանրային ներդրումների  |ծրագրերի մշտադիտարկման |

|մշտադիտարկման        |ծրագրերի ֆինանսական և  |արդյունքների վերաբերյալ|

|իրականացում          |ոչ ֆինանսական          |հրապարակված            |

|                     |արդյունքային           |հաշվետվություն         |

|                     |ցուցանիշների           |                       |

|                     |վերլուծություն և       |                       |

|                     |գնահատում              |                       |

|                     |72) Կպատրաստվի և       |                       |

|                     |կհրապարակվի            |                       |

|                     |մշտադիտարկման          |                       |

|                     |արդյունքների վերաբերյալ|                       |

|                     |հաշվետվություն         |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 27. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Բաղադրիչ 28. Տեղական ինքնակառավարման մարմիններում ֆինանսական կառավարման արդյունավետությունը

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Սույն բաղադրիչով նախատեսվող միջոցառումները ներառվել են սույն ռազմավարությունում` հաշվի առնելով Հայ-Գերմանական համագործակցության Հարավային Կովկասի երկրներում «Լավ կառավարում հարավային կովկասում» մոդելի շրջանակներում «Ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն և հանրային կառավարում» գերակա ոլորտով նախատեսված համայնքներում ֆինանսական կառավարման բնագավառում ներառված միջոցառումները:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա: Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների մուտքերի և ելքերի միասնական դասակարգման (Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մաս): Հանրային միջոցների ֆինանսական կառավարման բարեփոխումները կենտրոնացել են կառավարության և պետական մարմինների ֆինանսական կառավարման համակարգի բարելավելու ուղղությամբ: Տեղական մարմինների բյուջեների կազմման, կատարման և եռամսյակային ու տարեկան հաշվետվությունների գործընթացները հետագա կանոնակարգման կարիք ունեն:

Նպատակը

73) տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ֆինանսների կառավարման կարողությունների բարելավում և արդյունավետության բարձրացում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային գործընթացի թափանցիկության բարելավում և այդ գործընթացներին քաղաքացիների մասնակցություն խթանում,

 

Թիրախ 50. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական անձնակազմի կարողությունների և մասնագիտական հմտությունների զարգացում

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Տեղական ինքնա-    |74) Հանրային ֆինանսների|80) Ուսումնասիրության  |

|կառավարման           |կառավարման             |հաշվետվություններ      |

|մարմիններում (ՏԻՄ)   |բարեփոխումների ծրագրի  |81) ՏԻՄ մակարդակում    |

|հանրային ֆինանսների  |և  գործողությունների   |թափանցիկ և  մասնակցային|

|կառավարման           |պլանի մշակում          |բյուջետային գործընթացի |

|բարեփոխումների ծրագրի|75) Մի քանի ՏԻՄ-երում  |պլաններ                |

|իրականացում          |Հանրային ֆինանսների    |                       |

|                     |կառավարման             |                       |

|                     |կարողությունների       |                       |

|                     |փորձնական գնահատում    |                       |

|                     |76) Նպատակային և       |                       |

|                     |արդյունավետ            |                       |

|                     |ներդրումների կատարման  |                       |

|                     |հետ կապված խոչընդոտների|                       |

|                     |հայտնաբերման նպատակով  |                       |

|                     |Երևանի                 |                       |

|                     |քաղաքապետարանում       |                       |

|                     |հանրային ներդրումների  |                       |

|                     |կառավարման             |                       |

|                     |կարողությունների       |                       |

|                     |գնահատում              |                       |

|                     |77) Հանրային ֆինանսների|                       |

|                     |կառավարման             |                       |

|                     |բարեփոխումների         |                       |

|                     |առաջնահերթությունների  |                       |

|                     |որոշում                |                       |

|                     |78) Կարողությունների   |                       |

|                     |զարգացում              |                       |

|                     |79) Բյուջետային        |                       |

|                     |գործընթացի             |                       |

|                     |թափանցիկության և       |                       |

|                     |մասնակցայնության       |                       |

|                     |բարելավմանն ուղղված    |                       |

|                     |մեթոդաբանության մշակում|                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Տեղական ինքնա-    |82) Հանրային ֆինանսների|87) Հանրային ֆինանսների|

|կառավարման           |կառավարման             |կառավարման             |

|մարմիններում         |բարեփոխումների         |բարեփոխումները         |

|հանրային ֆինանսների  |փորձնական/պիլոտային    |ներդնելու ունակ ՏԻՄ    |

|կառավարման           |իրականացում (ԾԲ, ՀՆԿ,  |աշխատակիցներ           |

|բարեփոխումների       |եկամուտների կառավարում |88) ՏԻՄ մակարդակում    |

|ծրագրի մոնիտորինգ    |և  այլն) ընտրված       |թափանցիկ և  մասնակցային|

|և  ամբողջական        |ՏԻՄ-երում,             |բյուջետային գործընթաց  |

|իրականացում          |մեթոդաբանության        |                       |

|                     |փորձարկում             |                       |

|                     |83) Պիլոտավորվող       |                       |

|                     |ՏԻՄ-երի անձնակազմի     |                       |

|                     |վերապատրաստում և       |                       |

|                     |կարողությունների       |                       |

|                     |բարձրացում             |                       |

|                     |84) Կուտակված փորձի    |                       |

|                     |հիման վրա              |                       |

|                     |մեթոդաբանության        |                       |

|                     |բարելավում և           |                       |

|                     |ամբողջական ներդրում ՏԻՄ|                       |

|                     |մակարդակում            |                       |

|                     |85) Հանրային ֆինանսների|                       |

|                     |կառավարման             |                       |

|                     |բարեփոխումների ներդրում|                       |

|                     |բոլոր ՏԻՄ-երի          |                       |

|                     |կազմակերպություններում |                       |

|                     |86) Հանրային ֆինանսների|                       |

|                     |կառավարման             |                       |

|                     |բարեփոխումների         |                       |

|                     |իրականացման            |                       |

|                     |մշտադիտարկում          |                       |

._____________________________________________________________________.

 

Բաղադրիչ 29. ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՈՒԴԻՏ

 

Սույն ռազմավարության այս հատվածի միջոցառումներն իրականացնող երկու մարմիններն են ԱԺ-ն և ՀՊ-ն: Այս մարմինները անկախ պետական մարմիններ են, ինչը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և միջազգային ստանդարտներով: Նրանք անկախ են գործադիր իշխանությունից և պետական մյուս մարմիններից:

Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որը իրականացնում է օրենսդիր իշխանություն: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովը նաև վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ: Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին Կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ(16):

_____________________

16) ՀՀ Սահմանադրության 88-րդ և 11-րդ հոդվածներ

 

Հաշվեքննիչ պալատը արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ պետական մարմինն է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ(17): Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ(18): Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության միջոցով` օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները, և Ազգային ժողով է ներկայացնում կառավարության կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում(19):

_____________________

17) ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդված

18) Հաշվեքննիչ պլատի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված, 4-րդ մաս

19) Հաշվեքննիչ պլատի մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդված

 

ՀՀ կառավարության գործունեության արտաքին վերահսկողության ոլորտում ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացման նպատակով ԳՄՀԸ-ն աջակցություն է տրամադրել բյուջեի խորհրդարանական վերահսկողության հզորացման գործընթացի և Բյուջետային գրասենյակի հիմնադրման համար: 2015 թվականի մարտին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որտեղ սահմանվել են դրույթներ կապված Բյուջետային գրասենյակի ստեղծման և գործունեության հետ: Հաստատվել են նաև Բյուջետային գրասենյակի (փորձագետների աշխատանքային խմբի) կանոնակարգը և Բյուջետային գրասենյակի փորձագետներին ներկայացվող պահանջների, նրանց ընտրության (նշանակման) կարգը ու վարձատրության չափը(20): Բյուջետային գրասենյակը մասնագիտական տեղեկատվություն և աջակցություն է տրամադրում Ազգային ժողովի պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին, որը նպատակ ունի բարձրացնելու Ազգային ժողովի կողմից պետական բյուջեի նախագծի քննարկման ու հաստատման գործընթացի արդյունավետությունը, օպերատիվ կերպով արձագանքելու բյուջեի կատարման ընթացքում առաջ եկած խնդիրներին և էական շեղումներին, ինչպես նաև նպաստի հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը: Միջազգային փորձագետների կողմից Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը գնահատվել է որպես կայացած կառույց, որը պետք է որպես ինստիտուցիոնալ կառույց ընդլայնի իր գործառույթները և լիազորությունները, ինչպես նաև քայլեր ձեռնարկի ներքին կարողությունների զարգացման ուղղությամբ:

___________________

20) Տե՛ս «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հավելվածները

 

Բաղադրիչ 30. Ազգային ժողովի կողմից ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի վերահսկողություն

 

Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները

Հանրային միջոցների օգտագործման ուղղությամբ թափանցիկության ապահովման, արտաքին աուդիտի բարձրորակ ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման նպատակով ԱԺ կողմից պետք է իրականացվի տարեկան բյուջեի մասին օրենքի նախագծի ուսումնասիրություն, բյուջեի կատարման արդյունավետության մշտադիտարկում, նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության ուսումնասիրություն և հաստատում:

«ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման համաձայն` ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը (Հանձնաժողով) իրականացնում է բյուջետային օրենսդրություն, պետական բյուջեի, ֆինանսավարկային և բյուջետային ոլորտների մասով խորհրդարանական վերահսկողություն:

Միաժամանակ Բյուջետային գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է Սահմանադրության 111-րդ հոդվածի 1-ին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաև Կանոնակարգի 20-րդ գլխով, 114-118-րդ հոդվածներով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելը և պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելը: Բյուջետային գրասենյակը օժտված է գործառութային անկախությամբ(21): Բյուջետային գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքները, հարցումը ներկայացնողի համաձայնությամբ, տեղադրվում են ԱԺ-ի www.parliament.am ինտերնետային կայքի «Բյուջետային գրասենյակ»-ի էջում` դրանք հասանելի դարձնելով շահառուների առավել լայն շրջանակի: Հաշվի առնելով բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումները` անհրաժեշտ է իրականացնել Բյուջետային գրասենյակի և ինստիտուցիոնալ կարողությունների, և ներքին կարողությունների զարգացում, այդ թվում` աշխատողների ներքին վերլուծական կարողությունների զարգացում: Հանձնաժողովին Բյուջետային գրասենյակը ներկայացնում է պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության և պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը: Միաժամանակ արտաքին աուդիտի հաշվետվությունների ուսումնասիրության արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն տրամադրելու նպատակով Բյուջետային գրասենյակը ապահովում է տարեկան պետական բյուջեի, ինչպես նաև ՀՊ-ի կողմից ներկայացված ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ տեղեկանքներ:

_____________________

21) Գրասենյակը գործում է «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 16.12.2016թ. N ԱԺՈ-267-Ն որոշման 24-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան:

 

Իր գործունեության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծումներին և միտումներին առավել մոտիկից ծանոթանալու համար Բյուջետային գրասենյակը այլ երկրների զարգացած Խորհրդարանական Բյուջետային Գրասենյակների հետ կապեր հաստատելու, ինչպես նաև Խորհրդարանական Բյուջետային Գրասենյակների համաշխարհային և Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների գլոբալ ցանցին միանալու կարիք ունի:

Հանձնաժողովի կազմում ստեղծվել է հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողով, որը պետք է դառնա Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցության հարթակ: Հանձնաժողովի և ենթահանձնաժողովի անդամները և համապատասխան աշխատակիցները կարողությունների բարելավման կարիք ունեն:

Նպատակները

89) արտաքին վերահսկողության արդյունավետության բարելավում

90) տարեկան ֆինանսական հաշվետվությունների մասին ՀՊ զեկույցների ուսումնասիրության արդյունավետության բարձրացում

91) բյուջետային գրասենյակի գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացում

Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները

. ՀՊ-ի կողմից ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ որակյալ մասնագիտական եզրակացությունների առկայություն

. հանձնաժողովը ունի իր իրավասության ոլորտի օրենքների նկատմամբ կարգավորումների և փաստացի իրավիճակի գնահատման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

 

Թիրախ 51. Արտաքին վերահսկողության ապահովում (Տարեկան բյուջեի և ՀՊ-ի հաշվետվություններ)

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումներ        |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |

|                     |ուղղված քայլերի        |ցուցանիշ/ներ           |

|                     |նկարագրություն         |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1. Տարեկան բյուջեի   |92) Բյուջեի նախագծի    |97) Տարեկան բյուջեի    |

|նախագծերի ուսումնա-  |արդյունավետ            |նախագծի ավելի          |

|սիրություն           |ուսումնասիրության      |արդյունավետ            |

|                     |նպատակով` ԱԺ           |ուսումնասիրություն     |

|                     |կանոնակարգով սահմանված |98) Տարեկան բյուջեի    |

|                     |դեպքերում և            |նախագծի վերաբերյալ     |

|                     |ընթացակարգերով,        |պարզաբանումների        |

|                     |պատգամավորներին,       |անհրաժեշտության թվի    |

|                     |մշտական                |նվազում                |

|                     |հանձնաժողովներին,      |                       |

|                     |խմբակցություններին ԱԺ  |                       |

|                     |աշխատակազմի կողմից     |                       |

|                     |մասնագիտական           |                       |

|                     |աջակցության և          |                       |

|                     |տեղեկատվության         |                       |

|                     |տրամադրում,            |                       |

|                     |93) ԱԺ կանոնակարգի     |                       |

|                     |20-րդ գլխով, 114-118-րդ|                       |

|                     |հոդվածներով սահմանված  |                       |

|                     |ԱԺ-ին վերապահված       |                       |

|                     |վերահսկողական          |                       |

|                     |լիազորությունների      |                       |

|                     |արդյունավետ իրականացման|                       |

|                     |նպատակով Բյուջետային   |                       |

|                     |գրասենյակը մասնագիտական|                       |

|                     |տեղեկատվություն և      |                       |

|                     |աջակցություն է         |                       |

|                     |տրամադրում Ազգային     |                       |

|                     |ժողովի պատգամավորներին,|                       |

|                     |մշտական                |                       |

|                     |հանձնաժողովներին և     |                       |

|                     |խմբակցություններին     |                       |

|                     |94) Հանձնաժողովի,      |                       |

|                     |ենթանձնաժողովի         |                       |

|                     |անդամների և  ԱԺ        |                       |

|                     |համապատասխան           |                       |

|                     |աշխատակիցների          |                       |

|                     |կարողությունները       |                       |

|                     |զարգացնելու ուղղությամբ|                       |

|                     |միջոցառումների         |                       |

|                     |իրականացում            |                       |

|                     |95) ԱԺ կողմից          |                       |

|                     |ուսումնասիրման         |                       |

|                     |արդյունավետության      |                       |

|                     |մշտադիտարկում          |                       |

|                     |իրականացնելու          |                       |

|                     |վերաբերյալ իրավական    |                       |

|                     |ակտի մշակում և         |                       |

|                     |ընդունում              |                       |

|                     |96) Հասարակությունը`   |                       |

|                     |հանձինս ՔՀԿ-ների,      |                       |

|                     |կներգրավվեն տվյալ տարվա|                       |

|                     |բյուջեի նախագծի        |                       |

|                     |քննարկումների          |                       |

|                     |գործընթացում           |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|2. Պետական բյուջեի   |99) Պատգամավորներին,   |103) Տարեկան ֆինանսական|

|կատարման մասին       |մշտական                |հաշվետվությունների     |

|տարեկան հաշվետվության|հանձնաժողովներին,      |մասին ՀՊ զեկույցների   |

|և  վերջինիս          |խմբակցություններին,    |ավելի արդյունավետ      |

|վերաբերյալ ՀՊ-ի      |մասնագիտական           |ուսումնասիրություն,    |

|եզրակացության        |աջակցության և          |104) Արտաքին           |

|ուսումնասիրություն և |տեղեկատվության         |վերահսկողության        |

|լսումների            |տրամադրում,            |նկատմամբ թափանցիկության|

|կազմակերպում աուդիտ  |100) Բյուջետային       |ապահովում օրենսդրական  |

|իրականացված պետական  |գրասենյակի կողմից ՀՊ-ի |լսումներ տարեկան       |

|մարմինների հետ       |ընթացիկ                |բյուջեի ձևավորման      |

|                     |եզրակացությունների     |վերաբերյալ, որի        |

|                     |վերաբերյալ տեղեկանքների|ընթացքում կարող են     |

|                     |տրամադրում,            |վկայել հասարակական կամ |

|                     |101) Պետական բյուջեի   |քաղաքացիական           |

|                     |կատարման մասին տարեկան |հասարակության          |

|                     |հաշվետվության և        |կազմակերպությունների   |

|                     |վերջինիս վերաբերյալ ՀՊ |անդամները              |

|                     |եզրակացության ավելի    |                       |

|                     |արդյունավետ            |                       |

|                     |ուսումնասիրություն     |                       |

|                     |102) Հասարակությունը`  |                       |

|                     |հանձինս ՔՀԿ-ների,      |                       |

|                     |կներգրավվեն պետական    |                       |

|                     |բյուջեի կատարման մասին |                       |

|                     |տարեկան                |                       |

|                     |հաշվետվությունների     |                       |

|                     |քննարկումների          |                       |

|                     |գործընթացում           |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|3. Հանձնաժողովի      |105) ՀՊ-ի              |106) Հանձնաժողովի      |

|կողմից               |եզրակացություններով    |կողմից արդյունավետ     |

|հետ-աուդիտորական     |վերհանված              |հետ-աուդիտորական       |

|հսկողության          |թերությունների         |հսկողության իրականացում|

|իրականացում          |վերացմանն ուղղված      |                       |

|                     |միջոցառումների         |                       |

|                     |իրականացման վերաբերյալ |                       |

|                     |ՊՄ-ից ստացված          |                       |

|                     |տեղեկատվության         |                       |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2019
N 1716-Լ
Որոշում