ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1716-Լ
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(5-րդ մաս)
Թիրախ 52. Բյուջետային գրասենյակի և ԱԺ պատգամավորների ու հանձնաժողովների փորձագետների կարողությունների զարգացում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. Բյուջետային |Կիրականացվի բյուջետային|107) ներքին վերլուծական|
|գրասենյակի ինստիտու- |գրասենյակի` |կարողությունների |
|ցիոնալ և ներքին |. Ինստիտուցիոնալ |զարգացում |
|կարողությունների |զարգացում` ընդլայնելով |108) Բյուջետային |
|զարգացում |գործառույթներն ու |գրասենյակն իր նպատակի |
| |լիազորությունները, |իրագործման համար ունի |
| | |իր գործառույթներն |
| | |իրականացնելու համար |
| | |անհրաժեշտ գործիքներ |
|_____________________|_______________________|_______________________|
|2. ԱԺ պատգամավորների |ԱԺ կողմից տարեկան |109) ԱԺ պատգամավորները |
|և հանձնաժողովների |բյուջեի մասին օրենքի |և հանձնաժողովների |
|փորձագետների |նախագծի |փորձագետները |
|կարողությունների |ուսումնասիրության, |արդյունավետ կերպով |
|զարգացում |բյուջեի կատարման |իրականացնում են տարեկան|
| |հաշվետվության կատարման |բյուջեի նախագծերի |
| |նկատմամբ |ուսումնասիրություն, |
| |վերահսկողություն |ինչպես նաև պետական |
| |իրականացնելու նպատակով |բյուջեի կատարման |
| |ԱԺ պատգամավորների և |նկատմամբ |
| |հանձնաժողովների |վերահսկողություն |
| |փորձագետների համար | |
| |վերապատրաստումների | |
| |իրականացում | |
._____________________________________________________________________.
Հաշվեքննիչ պալատի անկախությունը և կառավարության տարեկան ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտը
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
ԵՄ ՍԻԳՄԱ Ծրագրի «Հայաստանի հանրային կառավարման համակարգի վերաբերյալ փաստերի ստուգման ելակետային գնահատման զեկույցով» արտաքին աուդիտի ոլորտի մասում ներառվել են իրավական դաշտի այն խնդրահարույց դրույթները, որոնց վերանայումը կհամապատասխանեցնի Հաշվեքննիչ պալատի գործունեությունը ISSAI-ի ստանդարտներին:
Մասնավորապես` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում ISSAI-ի ստանդարտներին: Այդ հանգամանքը բացասաբար է ազդում Հաշվեքննիչ պալատի արդյունավետ գործունեության, ինչպես նաև ներկայացվող արդյունքների վրա` նկատի ունենալով դրանց համար միջազգային ստանդարտներով նախատեսված չափորոշիչները:
Անհրաժեշտ է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք կհանգեցնեն «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համապատասխանությանը INTOSAI ստանդարտներին, հաշվի առնելով հետևյալը`
1. ՀՀ և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որի 24-րդ հոդվածի «դ» կետում սահմանված է, որ Հաշվեքննիչ պալատի, որպես ՀՀ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդում` մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպչական և գործառնական անկախության տեսանկյունից` արտաքին աուդիտի INTOSAI միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան:
2. Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 66-րդ Գլխավոր ասամբլեան 22.12.2011թ.-ին ընդունել է «Բարձրագույն աուդիտի մարմինների ուժեղացման միջոցով պետական կառավարման արդյունավետության, օգտավետության, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման վերաբերյալ» թիվ A/66/209 որոշումը, որի համաձայն բարձրագույն աուդիտի մարմինը կարող է արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե վերջինս անկախ է բոլոր պետական մարմիններից և պաշտպանված է ցանկացած արտաքին ազդեցությունից: Այս որոշմամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բոլոր անդամ պետություններին պաշտոնապես հորդորում է ամբողջությամբ կիրառել INTOSAI կողմից ընդունված Լիմայի (ISSAI 1) և Մեխիկոյի (ISSAI 10) հռչակագրերում տեղ գտած սկզբունքներն ու դրույթները:
Հիշյալի շրջանակներում ՀՀ հաշվեքննիչ պալատը ԵՄ ՍԻԳՄԱ Ծրագրի հետ համատեղ մշակում է ռազմավարական զարգացման և դրա իրականացման միջոցառումների իրականացման միջոցառումների ծրագիր:
Սույն բաղադրիչով նախատեսված միջոցառումները կվերանայվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի ռազմավարության հաստատումից հետո և կներկայացվեն ավելի մանրամասն և դետալացված:
Նպատակը
110) ՀՊ-ի կողմից իրականացվող ֆինանսական ու կատարողականի մասով աուդիտների թվի ավելացում
111) ՀՊ-ի որակի կառավարման համակարգի ներդրում
112) արտաքին աուդիտի թափանցիկության ապահովում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
. հաշվեքննիչ պալատի գործունեությունը ISSAI-ին համապատասխանեցում
Թիրախ 53. Հաշվեքննիչ պալատի 2020-2023թթ. ռազմավարական թիրախների սահմանում և իրականացում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. ՀՀ հաշվեքննիչ |113) ՀՊ օրենսդրության |ISSAI-ին համապատասխան |
|պալատի ռազմավարության|բացերի վերլուծության |հաստատված Հաշվեքննիչ |
|և դրա իրականացման |իրականացում, |պալատի 2020-2023թթ. |
|միջոցառումների ծրագրի|114) Ռազմավարության |ռազմավարություն և |
|մշակում և հաստատում |նախագծի մշակում. |գործողությունների |
| |115) ԱԺ-ի և այլ |ծրագիր |
| |շահագրգիռ | |
| |կազմակերպությունների | |
| |հետ համաձայնեցում | |
| |116) Ռազմավարության | |
| |հաստատում | |
|_____________________|_______________________|_______________________|
|2. Հաշվեքննիչ պալատի |117) Ռազմավարությամբ |Ռազմավարությամբ |
|2020-2023թթ. |սահմանված |նախատեսված թիրախները |
|ռազմավարությամբ |գործողությունների |իրականացված են: |
|հաստատված |ծրագրով նախատեսված |Մասնավորապես` |
|միջոցառումների |միջոցառումների |118) վերանայվել է |
|իրականացում |իրականացում` ըստ |«Հաշվեքննիչ պալատի |
| |հաստատված |մասին» օրենքը, |
| |ժամանակացույցի |119) ՀՊ-ն մշակել է |
| | |ռիսկերի վրա հիմնված |
| | |աուդիտի |
| | |ռազմավարություն, որով |
| | |նախատեսվում է |
| | |ֆինանսական և |
| | |կատարողականի աուդիտի |
| | |թվի աճ. |
| | |120) իրականացվել են |
| | |համապատասխան |
| | |միջոցառումներ արտաքին |
| | |աուդիտի գործունեության |
| | |իրականացման |
| | |թափանցիկությունը և |
| | |ներգրավվածությունը |
| | |ապահովելու համար |
| | |(շահառուների, ԶԼՄ-ների |
| | |ՔՀԿ-ների |
| | |ներգրավվածությունը) |
._____________________________________________________________________.
Թիրախ 54. ՀՊ անձնակազմի կարողությունների զարգացում և մասնագիտական հմտությունների կատարելագործում
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշ/ներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. ՀՊ անձնակազմի |121) ՀՊ կարողություն- |124) ՀՊ աուդիտ |
|կարողությունների |ների զարգացման ծրագրի |իրականացնում է ISSAI-ի |
|զարգացման ծրագրի |մշակում, |ստանդարտներին |
|մշակում և հաստատում |122) շահագրգիռ կողմերի |համապատասխան |
| |հետ քննարկում, | |
| |123) Ծրագրի հաստատում | |
| |և իրականացում | |
|_____________________|_______________________|_______________________|
|2. ՀՊ անձնակազմի |125) ՀՊ աշխատակազմի |127) Որակավորված |
|կարողությունների |կարողությունների |արտաքին աուդիտորներ. |
|զարգացում և |զարգացում` ռիսկի վրա |128) Արտաքին աուդիտի |
|մասնագիտական |հիմնված աուդիտ |աշխատակազմի |
|հմտությունների |ֆինանսական և |պրոֆեսիոնալիզմը |
|կատարելագործում |համապատասխանության | |
| |աուդիտ իրականացնելու, | |
| |ինչպես նաև փորձնական | |
| |աուդիտների իրականացման | |
| |համար. | |
| |126) ՀՊ աուդիտորների | |
| |որակավորում` ISSAI | |
| |ստանդարտների | |
| |պահանջներին | |
| |համապատասխան | |
._____________________________________________________________________.
Բաղադրիչ 31. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳ (ԿՖԿՏՀ)
Բաղադրիչ 32. Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ձևավորում
Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում առանձնակի կարևորվում է կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ամբողջական ներդրման աշխատանքները: ԿՖԿՏՀ-ի ներդրման ընդհանուր նպատակն է պետական հատվածի կազմակերպությունների ամբողջական ֆինանսական տեղեկատվության համախմբման և փոխադարձ ինտեգրման միջոցով` պետական հատվածի բարեփոխումների և ֆինանսական համակարգի հաշվառման և հաշվետվողականության գործառույթների, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության, որակի և թափանցիկության բարձրացումը:
ԿՖԿՏՀ ստեղծման և ներդրման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ՀԲ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարության «Վստահության հիմնադրամի» միջոցների հաշվին տրամադրված TF 012529 դրամաշնորհի շրջանակում կազմակերպված մրցույթի արդյունքներով ընտրված խորհրդատվական կազմակերպության կողմից մշակվել և ՖՆ է ներկայացվել ԿՖԿՏՀ-ի մանրամասն տեխնիկական և գործառութային բնութագիրը և դրա հիման վրա իրականացված անհրաժեշտ ֆինանսական միջոցների մանրամասն հաշվարկը: Ծրագիրը իրականացվելու է և ՌԴ կառավարության կողմից հատկացվող դրամաշնորհային միջոցների հաշվին:
ԿՖԿՏՀ-ի մշակման և ներդրման ծրագիրը պլանավորվել է իրականացնել 2 փուլով: Առաջին փուլում, հաշվի առնելով ԿՖԿՏՀ ներդրման գործընթացի բարդությունը, բազմակողմանիությունը և աշխատարարությունը, նախատեսվում է ՖՆ-ին` ԿՖԿՏՀ ներդրման ողջ գործընթացում խորհրդատվական աջակցության տրամադրման մրցույթի կազմակերպում և անցկացում: Այս փուլում իրականացված աշխատանքները հնարավորություն կտան հստակեցնելու ԿՖԿՏՀ ներդրման փուլերը, ենթափուլերը, դրանց հավանական ժամկետները, նախապատրաստել ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման գնման մրցութային փաստաթղթերը: Երկրորդ փուլի ընթացքում պետք է իրականացվեն ԿՖԿՏՀ ներդրման ծրագրի մշակման աշխատանքները, ապահովվի ծրագրից օգտվողների ուսուցումը և նախապատրաստվի ծրագրի վերջնական ներդրումը:
Նպատակը
129) պետական հատվածի կազմակերպությունների ամբողջական ֆինանսական տեղեկատվության համախմբում և փոխադարձ ինտեգրում` ֆինանսական համակարգի հաշվառման և հաշվետվողականության գործառույթների, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության, որակի և թափանցիկության բարձրացում
Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները
Իրականացված են ԿՖԿՏՀ ներդրմանն ուղղված հիմնական աշխատանքները. մեկնարկել է ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման ներդրման գործընթացը
Թիրախ 55. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում` 1-ին փուլ
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշներ |
| |նկարագրություն | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. ԿՖԿՏՀ մրցութային |. ԿՖԿՏՀ աշխատանքային |Կազմակերպվել և |
|փաստաթղթերի |խմբի ձևավորում, որտեղ |իրականացվել է ԿՖԿՏՀ |
|վերանայման նպատակով |կընդգրկվեն |ներդրման գործընթացում |
|խորհրդատվական |ներկայացուցիչներ ԿՖԿՏՀ |խորհրդատվական |
|աջակցության |յուրաքանչյուր մոդուլի |ծառայությունների գնում |
|ձեռքբերում |յուրաքանչյուր | |
| |գործառույթներին | |
| |տիրապետող համապատասխան | |
| |մասնագետներ, ինչպես | |
| |նաև ներկայացուցիչներ | |
| |այլ պետական մարմիններից| |
| |և | |
| |կազմակերպություններից | |
| |. ԿՖԿՏՀ հիմնական | |
| |փուլերի և դրանց | |
| |կատարման ժամկետների | |
| |հստակեցում | |
| |. ԿՖԿՏՀ ներդրման | |
| |գործընթացում | |
| |խորհրդատվական | |
| |աջակցության ձեռքբերում | |
|_____________________|_______________________|_______________________|
|2. ԿՖԿՏՀ-ի գնման |. ԿՖԿՏՀ-ի ծրագրային |ԿՖԿՏՀ-ի մրցույթի |
|գործընթացի |ապահովման մրցույթի |իրականացման փաստաթղթերի|
|կազմակերպում |անցկացման փաստաթղթերի |ամբողջական փաթեթը |
| |ամբողջական փաթեթի |կազմված է, մրցույթը |
| |կազմում, մրցույթի |անցկացված է |
| |հայտարարում | |
| |. ԿՖԿՏՀ-ի մրցույթի | |
| |իրականացում | |
| |. ԿՖԿՏՀ-ի մրցույթում | |
| |հաղթող ճանաչված | |
| |կազմակերպության հետ | |
| |պայմանագրի կնքում | |
._____________________________________________________________________.
Թիրախ 56. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում` 2-րդ փուլ
._____________________________________________________________________.
|Միջոցառումներ |Միջոցառման իրականացմանն|Ակնկալվող արդյունքային |
| |ուղղված քայլերի |ցուցանիշներ |
| |նկարագրությունը | |
|_____________________|_______________________|_______________________|
|1. ԿՖԿՏՀ-ի ներդրման |Տեխնիկական առաջադրանքով|Մրցույթի արդյունքում |
|ծրագրի մշակման |նախատեսված ժամկետներում|հաղթող ճանաչված ԿՖԿՏՀ-ի|
|մեկնարկ |մշակված ԿՖԿՏՀ ներդրման |ծրագրային ապահովումը |
| |ծրագրի մշակում |մշակող ընկերությունը |
| | |տեխնիկական առաջադրանքով|
| | |նախատեսված ժամկետներում|
| | |մշակված ԿՖԿՏՀ ներդրման |
| | |ծրագիր |
|_____________________|_______________________|_______________________|
|2. ԿՖԿՏՀ-ի օգտվողների|. ԿՖԿՏՀ-ից օգտվող ՖՆ, |ԿՖԿՏՀ-ի օգտվողները |
|ուսուցում |պետական մարմինների |ուսուցանված են |
| |մասնագետների համար | |
| |ուսուցման | |
| |պլան-ժամանակացույցի | |
| |կազմում | |
| |. Ուսուցումների | |
| |իրականացում | |
._____________________________________________________________________.
Բաղադրիչ 33. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
1) Սույն ռազմավարության 2019-2023թթ. իրականացվելիք գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների իրականացման համար նախատեսվում է ֆինանսական (այդ թվում նաև տեխնիկական) աջակցություն: Դրանցից մի քանիսի ֆինանսավորման չափը և աղբյուրները որոշված են և ներկայացված են Հավելված 2-ում: Մյուս միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների չափը և դրանց աղբյուրները կորոշվեն զարգացման գործընկերների հետ քննարկումների արդյունքում:
Բաղադրիչ 34. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
2) Սույն ռազմավարությամբ նախատեսված ՊՖԿՀԲ ընդհանուր ղեկավարումը կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարը: Պետական մարմիններում ՊՖԿՀԲ իրականացման համար պատասխանատու են այդ մարմինների ղեկավարները:
3) Տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում սահմանվում է ՊՖԿՀԲ քարտուղարություն, որը`
17. ապահովում է պատասխանատու մարմինների/ստորաբաժանումների կողմից ներկայացված կիսամյակային հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրա ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարին,
18. ուսումնասիրում է ՊՖԿ ռազմավարությունում և գործողությունների ծրագրում սահմանված թիրախների իրականացումը և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարին,
19. ապահովում է սույն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակում պատասխանատու մարմինների/ստորաբաժանումների և զարգացման գործընկերների միջև համագործակցությունը,
20. ըստ անհրաժեշտության ՀՀ ֆինանսների նախարարին ներկայացնում է ռազմավարության և գործողությունների ծրագրի թարմացման վերաբերյալ առաջարկություններ,
21. ըստ անհրաժեշտության զարգացման գործընկերներին տրամադրում է բարեփոխումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն,
22. ՀՀ ֆինանսների նախարարին ներկայացնում է առաջարկություններ սույն ռազմավարության ներքո գործողությունների իրականացման պատասխանատու մարմինների/ստորաբաժանումների, ներառյալ քարտուղարության կարողությունների զարգացման վերաբերյալ` հիմք ընդունելով մոնիտորինգի արդյունքները,
23. ըստ անհրաժեշտության օժանդակում է զարգացման գործընկերների կողմից ռազմավարության և գործողությունների ծրագրի գնահատման աշխատանքներին,
24. ապահովում է տեղեկատվության տարածումը և հասանելիությունը բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ,
25. կազմում և ՀՀ ֆինանսների նախարարին է ներկայացնում ՊՖԿՀԲ-ի վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը:
1) Պատասխանատու մարմինների ղեկավարները և ՖՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները քարտուղարություն են ներկայացնում հաշվետվություններ սույն ռազմավարությամբ նախատեսված` իրենց իրավասություններին վերաբերող գործողությունների ծրագրի (միջոցառումների) իրականացման ընթացքի վերաբերյալ: Հաշվետվությունների ձևերը և ներկայացման ժամկետները սահմանում է ՀՀ ֆինանսների նախարարը:
2) ՊՖԿ ոլորտների ռազմավարական թիրախների ապահովման նպատակով ռազմավարության գործողությունների ծրագրով յուրաքանչյուր թիրախի համար սահմանված են պատասխանատու մարմիններ/ստորաբաժանումներ, արդյունքի գնահատման ցուցանիշներ, կատարման ժամկետներ, միջոցառումների իրականացման հետ կապված ռիսկեր և ռիսկերի մեղմացման ուղղությամբ գործողություններ: Ռազմավարությամբ սահմանված են միջոցառումների իրականացման վերջնաժամկետները, և միջոցառումների համար պատասխանատու կառույցները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն այդ միջոցառումների կատարման ժամկետները հնարավորինս կրճատելու ուղղությամբ:
3) ՊՖԿՀԲ քարտուղարության կողմից իրականացված ՊՖԿ ոլորտների բաղադրիչներով նախատեսված թիրախների և ցուցանիշների նկատմամբ համապատասխանության մշտադիտարկման տարեկան արդյունքների հիման վրա մշտապես կկազմակերպվի առանձին բաղադրիչներով նախանշված նպատակների ու միջոցառումների վերանայումների գործընթաց:
4) ՊՖԿՀԲ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի վերաբերյալ կիսամյակային տեղեկատվությունը և տարեկան հաշվետվությունը հրապարակվում է ՖՆ պաշտոնական ինտերնետային կայքում (www.minfin.am):
Բաղադրիչ 35. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5) ՖՆ-ն հանրությանը և շահառուներին պարբերաբար իրազեկելու է ռազմավարության ընթացքի, միջանկյալ և վերջնական արդյունքների վերաբերյալ: Հաղորդակցության ձևաչափը հասկանալի կլինի հանրության, գործարարների, ՀՀ նախարարությունների ու այլ պետական մարմինների և այլ շահառու կազմակերպությունների համար, և վերջիններիս համար հնարավորություն կստեղծվի ստանալու արդիական տեղեկատվություն սույն ռազմավարության ներդրման արդյունքում իրականացված` ՀՀ տնտեսության, հարկային համակարգի, պետական բյուջեի, հանրային ծառայությունների ֆինանսավորման բարեփոխումների և դրանց կիրառման մեխանիզմների վերաբերյալ:
6) Միևնույն ժամանակ, նախարարությունը կձևավորի հետադարձ կապի մեխանիզմներ, որպեսզի հանրությունից ստանա մատուցվող ծառայությունների բովանդակության և ձևաչափի վերաբերյալ բավարար տեղեկատվություն, ծառայությունները և տեղեկատվությունը կդարձնի նրանց կարիքներին ավելի համապատասխան:
7) ՀՀ ֆինանսների նախարարությունը կբարելավի`
. հաղորդակցության մեխանիզմները` հրապարակելով մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ, տեսա և աուդիո նյութեր և այլն,
. հաղորդակցության խողովակները` օգտագործելով ՖՆ պաշտոնական ինտերնետային կայքը (www.minfin.am), տպագիր և էլեկտրոնային մամուլը,
. հաղորդակցության լեզուն` այն դարձնելով ավելի հասկանալի հանրության լայն շրջանակների համար:
(1-ին հավելվածը փոփ. 30.12.2021 թիվ 2189-Լ որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 28-ի
N 1716-Լ որոշման
(2-րդ հավելվածը փոփ. 04.03.2021 թիվ 283-Լ, 30.12.2021 թիվ 2189-Լ որոշումներ)