ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2020 թվականի N 244-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող գույքը` համաձայն հավելվածի, 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կնքել համապատասխան համաձայնագրեր:
2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 5-ի
N 244-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.______________________________________________________________________.
|NN | Անվանումը |Ընդհանուր|
|ը/կ| |արժեքը |
| | |(դրամ) |
|___|________________________________________________________|_________|
|1. |ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի Ջրվեժ բնակավայրի 2-րդ | 2250000|
| |թաղամասի, 14-րդ և 15-րդ փողոցների ջրամատակարարումն | |
| |ապահովող «ԳՌՈՒՆԴՖՕՍ» (GRUNDFOS) պոմպ, ղեկավարման | |
| |վահանակ | |
|___|________________________________________________________|_________|
|2. |Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական | 3107995|
| |գրանցման վկայականի` N 25072019-05-0026, ՀՀ Գեղարքունիքի | |
| |մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 1 հասցեի | |
| |դիտահոր` 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ` d=75.0 մմ, | |
| |L=500 գծ. մ և սպասարկման համար նախատեսված հողամաս` | |
| |0.000256 հա | |
|___|________________________________________________________|_________|
|3. |Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական | 1401343|
| |գրանցման վկայականի` N 25072019-05-0011, ՀՀ Գեղարքունիքի | |
| |մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 2 հասցեի | |
| |դիտահոր` 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ` L=185.0 գծմ | |
| |և սպասարկման համար նախատեսված հողամաս` 0.000256 հա | |
|___|________________________________________________________|_________|
|4. |Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական | 6433173|
| |գրանցման վկայականի` N 25072019-05-0028, ՀՀ Գեղարքունիքի | |
| |մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 3 հասցեի | |
| |դիտահորերը` 1.44 քառ. մ և 1.44 քառ. մ, խմելու ջրի | |
| |ջրագիծ` L=1510.79 գծմ և սպասարկման համար նախատեսված | |
| |հողամաս` 0.000256 հա | |
|___|________________________________________________________|_________|
|5. |Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական | 10276459|
| |գրանցման վկայականի` N 17062019-09-0030, ՀՀ Սյունիքի | |
| |մարզի Կապանի համայնքի Սյունիք գյուղի d=63 մմ L=200 մ, | |
| |d=50 մմ L=1200 մ, d=40 մմ L=1100 մ և d=32 մմ L=624.4 մ | |
| |խմելու ջրի ջրագիծ | |
|___|________________________________________________________|_________|
|6. |Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական | 3203220|
| |գրանցման վկայականի` N 25072019-01-0097, Երևան քաղաքի | |
| |Քանաքեռ-Զեյթուն 14-րդ փողոցի 42 շենքի, 65/1 հասցեի | |
| |պոմպակայանը` 33,1 քառ. մ և սպասարկման համար նախատեսված | |
| |հողամաս` 0.081 հա | |
|___|________________________________________________________|_________|
| |Ընդամենը | 26672190|
.______________________________________________________________________.