Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 195-ՐԴ, 200-ՐԴ ԵՎ 211-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ

    դատարանի որոշում                      թիվ ՎԴ/3865/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/3865/05/16       2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

(3-րդ մաս)

 

Ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 15.06.2016 թվականի թիվ 0006-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը, 15.06.2016 թվականի թիվ 0006-Ո-1 որոշումը և որպես հետևանք` Կոմիտեի ԱՏՄ պետի 10.08.2016 թվականի մաքսային վճարների գանձման վերաբերյալ թիվ 0189, 0190, 0191, 0192, 0193, 0194 որոշումները և Կոմիտեի ԱՏՄ պետի տեղակալի 25.08.2016 թվականի Ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին թիվ 0230, 0231, 0232, 0233, 0234 և 0235 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Դատարանը, պատճառաբանելով, որ արտոնության տրամադրումն ըստ էության նպատակ է հետապնդում ապահովելու տպագրվող նյութի (գրքեր, այլ հրատարակություններ) ցածր ինքնարժեքը և այդ նպատակի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ չէ, որպեսզի տպագրական թուղթը տպագրության մեջ օգտագործի անձամբ ներմուծողը, նշված նպատակի իրացումը հավասարապես կարող է ապահովվել նաև այլ արտադրողի կողմից (ներմուծողի գնորդի) տվյալ թուղթը տպագրության մեջ օգտագործելու դեպքում և գտել է, որ Ընկերության կողմից ներմուծված ստվարաթուղթը տվյալ դեպքում ենթակա է ազատման մաքսատուրքերի վճարումից` անկախ Ընկերության կողմից այդ ապրանքը մեծածախ և մանրածախ առևտրի միջոցով վաճառելու փաստից, ուստի վիճարկվող 0006-Ա արտագնա մաքսային ստուգման ակտը և 15.06.2016թ. 0006-Ո-1 որոշումը ենթակա են անվավեր ճանաչման: Միաժամանակ Դատարանը, հաշվի առնելով նաև, որ վիճարկվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ս. Ավետիքյանի 10.08.2016 թվականի մաքսային վճարների գանձման վերաբերյալ թիվ 0189, 0190, 0191, 0192, 0193, 0194 որոշումները, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ս. Թորոսյանի` գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ 25.08.2016 թվականի թիվ 0230, 0231, 0232, 0233, 0234, 0235 որոշումներն ընդունվել են Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 15.06.2016 թվականի թիվ 0006-Ա արտագնա մաքսային ստուգման ակտի և 15.06.2016 թվականի թիվ 0006-Ո-1 որոշման հիման վրա և հանդիսանում են վերջինիս հիման վրա կատարված հաշվարկներ, եզրակացրել է, որ որպես հետևանք ենթակա են վերացման նաև վերոհիշյալ որոշումները:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները` հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտերի կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների օգտագործման նպատակը չի համապատասխանել արտոնությունների տրամադրման համար Համաձայնագրի սահմանած պայմաններին: Մինչդեռ պետք է ընդգծել, որ անհիմն է վարչական մարմնի այն պնդումը, համաձայն որի` Ընկերությունը, մանրածախ և մեծածախ առևտրի ճանապարհով օտարելով ներկրված ապրանքը, օգտագործել է վերոհիշյալ ապրանքն արտոնությունների տրամադրման պայմաններին չհամապատասխանող նպատակներով, քանի որ մաքսատուրքից ազատված լինելն ուղղակիորեն նպաստում է շուկայում ներկրված ապրանքի անհամեմատ ցածր գին ունենալուն, ինչ էլ իր հերթին նպաստում է գիտական, կրթական և մշակութային բնույթի հրատարակությունների առավել լայնածավալ տարածմանը, այլ կերպ ասած` Համաձայնագրի նպատակներին:

Սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետևում է, որ ո՛չ Համաձայնագրով, ՀՀ տարածք ներմուծվող կրթական, գիտական և մշակութային ապրանքների հավաստման մասին եզրակացություններով սահմանված չէ ներմուծողի կողմից թղթի օգտագործման պարտադիր նպատակ` որպես արտոնությունից օգտվելու պայման: Ըստ Համաձայնագրի` կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար մաքսային արտոնություն տրամադրելու իրավական հնարավորությունը պայմանավորված է բացառապես ներկրված նյութը Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» և «Ե» հավելվածներից մեկում թվարկված լինելու և պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսանալու հանգամանքով: Ընդ որում, Համաձայնագիրը նշված նյութերի ներմուծման համար մաքսային արտոնության կիրառելիությունը որևէ կերպ չի պայմանավորել դրանց ներկրման նպատակային նշանակությամբ օգտագործման կամ չօգտագործման փաստերով:

Այսպիսով, գտնում ենք, որ ապրանքների բնույթի հավաստումը դեռևս չի նշանակում, որ դրանց համար նախատեսված են տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ:

Անդրադառնալով սույն գործով վիճարկվող վարչական ակտերով Ընկերությանը իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում վերագրելուն` արձանագրում ենք, որ նշված իրավանորմը, տվյալ դեպքում, կիրառելի չէ, քանի որ մաքսատուրքի կամ ներմուծման հետ կապված այլ վճարների գծով Ընկերությանը տրամադրված արտոնությունը զուգակցված չի եղել ներմուծված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով:

Այսպիսով Ընկերության կողմից ներմուծված ապրանքները չեն կարող որակվել որպես պայմանականորեն բաց թողնված ապրանքներ` իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 15.05.2017 թվականի թիվ 0008-Ա Արտագնա մաքսային ստուգման ակտը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 15.05.2017 թվականի «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0008-Ո-1 որոշումը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 15.05.2017 թվականի «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման» թիվ 0008-Ո-2 որոշումն անվավեր ճանաչելու մասին Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավոր Ռ. Հակոբյան

Դատավոր Ն. Տավարացյան

Դատավոր Ստ. Միքայելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2019
N ՎԴ/3865/05/16
Որոշում