Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2020 թվականի N 306-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2020 թվականի մարտի 9-ին աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Ղամբարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը» Վահագն Աբգարյանինը, Ղազար Ղազարյանինը, Գրիգոր Մանուկյանինը և Արտաշես Գալստյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ռուբեն Ռուբինյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2020 թվականի մարտի 9-ին` Երևան-Բրյուսել-Երևան երթուղով:

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 6-ի

N 306-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Թ. Մարգարյան       - Բելգիայի Թագավորությունում Հայաստանի

                         Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

                         Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության

                         առաքելության ղեկավար

 

    Ռ. Ռուբինյան       - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, արտաքին

                         հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Մ. Գևորգյան        - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         պաշտոնակատար

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (05.03.2020թ.-09.03.2020թ.)

 

    Դ. Ղամբարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                         պետ (05.03.2020 թ.-09.03.2020 թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության

                         և հասարակության հետ կապերի վարչության

                         գլխավոր մասնագետ (05.03.2020թ.-09.03.2020թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության

                         լուսանկարիչ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

Անվտանգություն

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (05.03.2020 թ.-09.03.2020 թ.)

 

    Վ. Աբգարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (05.03.2020 թ.-09.03.2020 թ.)

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Մանուկյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Գալստյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ս. Աղբալյան        - Հայաստանի հանրային հեռուստաընկերության

                         թղթակից (համաձայնությամբ)

 

    Վ. Պետրոսյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ք. Ալագուլյան      - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Պապյան          - «Առաջին լրատվական» (1-ին էյեմ) կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մղդեսյան        - «Սիվիլնեթ» լրատվական գործակալության

                         թղթակից (համաձայնությամբ)

 

    Մ. Թիթիզյան        - «Ի-վի-էն» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.2020
N 306-Ա
Որոշում