ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2020 թվականի N 154-Ա
ՍԵՐԺ ՎԱՐԱԳ ՍԻՍԵՌՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2020 թվականի ապրիլի 19-ից 25-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ապրիլի 19-ից 22-ը` Նյու Յորք, 22-ից 25-ը` Վաշինգտոն ԿՇ)` կայուն զարգացման նպատակների ներդրումային տոնավաճառին մասնակցելու, օտարերկրյա ներդրողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Սերժ Վարագ Սիսեռյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի, օրապահիկի, գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մարտի 11
Երևան