Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2020 թվականի N 258-Լ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման հավելվածի 26.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. մարտի 11

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 258-Լ որոշման

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ներածություն

 

1. Սույն հավելվածի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 26-րդ կետի 26.1-ին ենթակետը, մասնավորապես` «Մոր և մանկան, առողջության բարելավում, վերարտադրողական ներուժի ավելացում, ծնելիության անկման տեմպերի նվազեցում» միջոցառումը:

1) Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի (այսուհետ` ՎԿ) տվյալների` վերջին 3 տասնամյակների ընթացքում ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակով (1.57) պայմանավորված` արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Ծնելիության ցուցանիշը շարունակաբար նվազել է (1990 թ.` 22.5%o, 2000 թ.` 10.6%o, 2010 թ.` 14.7%o, 2018 թ.` 12.3%o)` կրճատվելով 1.8 անգամ:

2) Որպես հետևանք, կենդանածինների թիվը 1990 թ. համեմատ կրճատվել է 2.2 անգամ (2019 թ.` 36131 ծնունդ` 1990 թ. 79882-ի դիմաց), իսկ բնական աճի ցուցանիշը` 4,9 անգամ (2019 թ. այն կազմել է` 3.3%o` 1990թ. 16.3%o-ի դիմաց):

2. Ծնելիության անկման հետևանքով 1990 թ. համեմատությամբ 2018 թ.-ին արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում 1/3-ով, կազմելով 20,2%, իսկ անաշխատունակ բնակչության թվի կրկնապատկում մինչև 11.6%, ինչը վկայում է բնակչության ծերացման մասին: Ծնելիության անկման ֆոնի վրա համակարգում շարունակում են օրակարգային մնալ հետևյալ խնդիրները`

1) հղիների ախտաբանությունների վաղ հայտնաբերման ու բուժման ոչ բավարար մակարդակ, որի արդյունքում արձանագրվում է հղիության անբարենպաստ ելքով պայմանավորված վերարտադրողական կորուստների բարձր մակարդակ (ինքնաբեր վիժում, մեռելածնություն, չզարգացող հղիություն, վաղաժամ ծննդաբերություն նորածնի` ցածր քաշով), որոնց թիվը վերջին տարիներին չնայած զգալի նվազմանը, այնուամենայնիվ տատանվում է տարեկան 2500-3000 շրջանակներում.

2) մանկական մահացության իջեցման տեմպերի դանդաղում, պերինատալ պատճառներից և նորածնային շրջանի մահերի, անհաս, ցածր քաշով և ախտաբանություններով ծնված նորածինների բարձր տեսակարար կշռով.

3) զույգերի` մինչ հղիությունը հետազոտման և նախաբեղմնավորման խնամքի ծառայությունների բացակայություն.

4) հանրապետությունում անպտուղ ամուսնության բարձր` 14.9% տարածվածություն (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման` անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա): Անպտղության ցուցանիշի այս մակարդակը ենթադրում է, որ երկրում առկա է շուրջ 71500 անպտուղ զույգ, որից մոտ 1/3-ը տառապում է առաջնային անպտղությամբ և անզավակ է: Ըստ նույն աղբյուրի` երկրորդային անպտղություն ունի շուրջ 50700 ամուսնական զույգ: Այս խմբի մարդկանց համար առկա են հետազոտման և բուժման սահմանափակ միջոցներ, մինչդեռ այն մեծ ռեզերվ է ծնելիության ավելացման համար.

5) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների անհասանելիություն բնակչության գրեթե բոլոր խմբերի համար.

6) դեռահաս աղջիկների վերարտադրողական ախտաբանությունների բուժման համար միջոցների բացակայություն, որոնք հետագայում կարող են հանգեցնել առաջնային անպտղության, հղիության կրելախախտի, վերարտադրողական կորուստների.

7) սեռավարակների դեռևս բարձր մակարդակ, ՄԻԱՎ վարակակիրների աճի անհանգստացնող տեմպեր:

3. Վերոնշյալ հիմնախնդիրները մատնանշում են առողջապահական այն գործոնները, որոնց լուծման և/կամ բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը կարող է նպաստել վերարտադրողական ներուժի ավելացմանը, ծնելիության անկման տեմպերի նվազեցմանն ու առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը:

 

2. Ծրագրի նպատակը և միջոցառումները

 

4. Ծրագրի նպատակը բնակչության վերարտադրողական առողջության բարելավումն է, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ու բնական աճի բարձրացումը:

5. Ծրագրի միջոցառումներն են`

1) մոր և մանկան, վերարտադրողական առողջության բարելավում, նորածնային, մանկական և մայրական հիվանդացության ու մահացության նվազեցում.

2) մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակի, մատչելիության ու հասանելիության բարելավում` մատուցվող ծառայությունների փաթեթների ընդլայնման միջոցով.

3) դեռահասների առողջության, այդ թվում` վերարտադրողական առողջության բարելավում.

4) զույգերի` մինչ հղիությունը հետազոտման ու նախաբեղմնավորման հետազոտման և խնամքի ծառայությունների ընդլայնված համակարգի ներդրում.

5) անպտղության հաղթահարման ծրագրի շարունակական իրականացում, ներառյալ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը` հետագա զարգացումների ապահովմամբ.

6) հղիների նախածննդյան հսկողության որակի բարելավելում, պետական պատվերի շրջանակներում հղիների նախածննդյան հսկողության ծավալների ու հետազոտությունների ցանկի վերանայում, պրենատալ ախտորոշման սկրինինգների ընդլայնում, այդ թվում` վերարտադրողական կորուստների հաճախակի պատճառ հանդիսացող ներարգանդային ինֆեկցիաների ու մակարդելիության գործոնների (բնածին և ձեռք բերովի թրոմբոֆիլիաների մարկերներ) ախտաբանությունների վաղ հայտնաբերման և բուժման հնարավորությունների ընդլայնում:

 

3. Ակնկալվող արդյունքը

 

6. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`

1) դեռահասների վերարտադրողական օրգանների ախտաբանությունների հայտնաբերում և բուժում, ինչի շնորհիվ տարիներ հետո կապահովվի վերջիններիս վերարտադրողական ֆունկցիայի իրացումը.

2) երիտասարդների, ամուսնացող զույգերի վերարտադրողական ներուժի բարելավում.

3) վերարտադրողական կորուստների նվազեցում, այդ թվում` ինքնաբեր վիժումների, պտղի զարգացման դանդաղման համախտանիշի, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելում, որի միջոցով կանխատեսվում է հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության, առողջ մանկան ծննդի ապահովում, որի արդյունքում կունենանք առողջ մանկան ծննդի թվի մեծացում.

4) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով ծրագրում ներգրավված շահառուների շրջանում առաջնային և երկրորդային անպտղության հաղթահարում:

5) Սույն ծրագրի իրականացման արդյունքում ծրագրի մեկնարկին հաջորդիվ տարիներից (2021-2023 թթ.) սկսած ակնկալվում է տարեկան շուրջ 1000-ով ավելի երեխայի ծնունդ: Նշված կանխատեսման հիմք են հանդիսանում փորձագիտական գնահատականները, ելնելով յուրաքանչյուր ենթածրագրի արդյունքում ախտորոշված և բուժում ստացած շահառուների ակնկալվող թվից, ինչի շնորհիվ կանխատեսվում է ինքնաբեր վիժումների և մեռելածնության ցուցանիշի նվազում, մեծանում է հղիանալու և հղիության բարեհաջող ելքի հավանականությունը, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձը, ըստ որի արհեստական սերմնավորման կիրառման դեպքում արդյունավետությունը հասնում է մինչև 50%, իսկ արհեստական բեղմնավորման դեպքում` շուրջ 40%: Ծրագրի գործարկումից հետո 5 տարի անց ակնկալվում է նաև ծնունդների լրացուցիչ աճ` ի հաշիվ դեռահասների ենթածրագրի իրականացումից ստացված արդյունքների:

 

4. Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության

բարձրացման ենթածրագրերը

 

7. Դեռահասների վերարտադրողական առողջության բարելավման ենթածրագիր

1) Իրավիճակի նկարագրություն

ա. Հաշվի առնելով, որ վերարտադրողական տարիքում անպտղության, հղիության կրելախախտի, ինչպես նաև հղիության ախտաբանությունների բարձր հաճախականության ու վերարտադրողական կորուստների գերակշռող մասի պատճառները սկսվում են դեռահասային տարիքում (ըստ ԱՀԿ-ի դեռահասային տարիք է համարվում 10-18 տարիքային խումբը), կարևորվել են դեռահասների առողջության պահպանումն ու բարելավումը` որպես կարևոր պոտենցիալ առողջ վերարտադրության և ծնելիության համար:

բ. ՀՀ բնակչության 15-18 տարեկան դեռահասային խումբը կազմում է 132 180 մարդ, որից տղաներ` 70.080, աղջիկներ` 62 100, յուրաքանչյուր տարիքային խմբում համապատասխանաբար` 17000 և 15 525 դեռահաս:

գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 15 տարեկանում վերջնականապես կազմավորվում են վերարտադրողական ֆունկցիաները, Հայաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է նախա- և զորակոչային տարիքի տղաների, ինչպես նաև 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի համալիր գնահատում, այդ թվում` վերարտադրողական օրգանների:

դ. Ներկայումս տարեկան 15 տարեկան 14000 աղջկա հետազոտության համար ծախսվում է շուրջ 42 մլն դրամ, որոնցից միջինում 8-9%-ի մոտ հայտնաբերվում է ախտաբանություն, և դրա բուժումն ու հետազոտումը ներառված չեն պետպատվերի մեջ: Ի տարբերություն աղջիկների, կարևորելով ապագա զինվորների առողջության խիստ կարևորությունը, յուրաքանչյուր բյուջետային տարում, հայտնաբերված ախտաբանությունների դեպքում նախազորակոչային տարիքի պատանիները ենթարկվում են նպատակային հետազոտությունների ու բուժման:

2) Առաջարկվող միջոցառումներ

ա. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքների բարելավում

բ. 15 տարեկան աղջիկների սկրինինգի ծավալների ընդլայնում, ի լրումն իրականացվող հետազոտությունների` վահանաձև գեղձի գերձայնային հետազոտության իրականացում

գ. սկրինինգի արդյունքում վերարտադրողական օրգանների ախտաբանություններով հայտնաբերված աղջիկների շուրջ 7%-ի մոտ նպատակային այլ հետազոտությունների (ներառյալ` ըստ ցուցումների հորմոնների որոշում) ու բուժման կազմակերպում,

3) Ակնկալվող արդյունք` դեռահասների վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և պերինատալ կորուստների նվազեցում առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք:

8. Հղիների նախածննդյան հսկողութան բարելավում, սկրինինգների ընդլայնում

1) Իրավիճակի նկարագրություն

ա. ՀՀ ամբողջ տարածքում գործող կանանց կոնսուլտացիաներում տարեկան հաշվառման տակ գտնվող հղիների 35-40 տոկոսը պատկանում է բարձր ռիսկի խմբին, որը կազմում է շուրջ 15000-18000 հղի, որոնց համար պահանջվող անհրաժեշտ հետազոտությունների ու նեղ մասնագիտական խորհրդատվությունների համար լրացուցիչ ֆինանսավորում նախատեսված չէ,

բ. վերարտադրողական կորուստները (ինքնաբեր վիժումները, պտղի ներարգանդային մահերը, չզարգացող հղիությունները, վաղաժամ ծննդաբերությունները` անկենսունակ նորածնով, մեռելածնություններ, զարգացման արատներ) կազմում են տարեկան շուրջ 3000-3500 դեպք,

գ. հղիների նախածննդյան հետազոտության և հսկողության, այսինքն ծառայության ընդհանուր արժեքը, որը ներառում է լաբորատոր և գործիքային հետազոտություններ մեկ հղիի համար կազմում է շուրջ 31645 դրամ, որից լաբորատոր-գործիքային հետազոտության համար տրամադրվում է ընդամենը 16500 դրամ, ինչը բավարար չէ կարևոր հետազությունների իրականացման համար և ցածր է Անկախ պետությունների համագործակցության երկրների համեմատությամբ մոտ 3 անգամ:

2) Առաջարկվող միջոցառումներ

ա. հղիության վարման ընթացքում իրականացվող հետազոտությունների տեսակների և ծավալների ընդլայնում` ներառելով ինքնաբեր վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների և մեռելածնության, ինչպես նաև հետծննդյան շրջանի բարդությունների, մայրական մահացության հաճախակի պատճառ հանդիսացող պերինատալ բնածին և ձեռքբերովի տրոմբոֆիլիաների, կոագուլոպատիաների, պիելոնեֆրիտների, էնդոկրին ֆետոպաթիաների, նշանակալի ինֆեկցիաների ախտորոշումը,

բ. պտղի զարգացման արատների հայտնաբերման հետազոտությունների իրականացումը,

գ. ելնելով հղիների էքստրագենիտալ և գեստացիոն բարդությունների բնույթից և ծանրության աստիճանից` լրացուցիչ խորհրդատվությունների իրականացումը:

3) Ակնկալվող արդյունք` ախտաբանական այն վիճակների վաղ հայտնաբերում և հղիության պատշաճ վարում, որոնց բուժման արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով:

9. Երիտասարդների վերարտադրողական ներուժի բարելավման ծրագիր

1) Իրավիճակի նկարագրություն

ա. տարեկան Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է 14.000-15000 ամուսնություն: Այս ամուսնական զույգերը որպես կանոն ամուսնության առաջին իսկ տարում ունենում են հղիություն և երեխա, որը կազմում է ընդհանուր ծնունդների 20 տոկոսը: Մինչև ամուսնությունը նրանցից շատերը տեղեկացված չեն վերարտադրողական առողջության հիգիենայի, ինչպես նաև իրենց մոտ առկա և բուժման ենթակա հիվանդությունների մասին,

բ. բանակ զորակոչված երիտասարդ տղաների շրջանում առողջ ապրելակերպի, սեռական անվտանգ վարքագծի, առողջության և հատկապես վերարտադրողական առողջության պահպանման, տղամարդկանց շրջանում ամլության կրճատման նպատակով կարևոր է իրազեկվածության բարձրացումը:

2) Առաջարկվող միջոցառում

ա. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալություններ ամուսնության նպատակով դիմած զույգերին տրամադրել իրավունք` ստանալու մինչամուսնական բժշկական խորհրդատվություն և անցնելու հետազոտություններ` առողջապահության ոլորտի լիազոր մարմի կողմից սահմանված կարգով և ծավալներով, ամուսնության փաստը գրանցելուց հետո,

բ. ՔԿԱԳ գործակալություններում ամուսնության վավերացման ժամանակ զույգերին և նրանց ուղեկցող երիտասարդ անձանց տրամադրել նախաբեղմնավորման խնամքի բուկլետներ, որով երիտասարդ զույգերը կիրազեկվեն անվտանգ սեռական վարքագծի ու առողջ ապրելակերպի, նախաբեղմնավորման փուլում հետազոտությունների անցկացման անհրաժեշտության, բեղմնավորման, հղիության նորմալ ընթացքի, պտղի զարգացման արատների կանխարգելման գործընթացում զույգերի պատասխանատու դերակատարության, ինչպես նաև այդ նպատակներով պետության կողմից երաշխավորվող ծառայությունների մասին,

գ. բանակ զորակոչված ժամկետային զինծառայողների համար առողջությունը և հատկապես վերարտադրողական առողջությունը պահպանելու համար տեղեկատվական գրպանի փոքրիկ գրքույկի մշակում, որը կպարունակի ապացույցների վրա հիմնված խորհուրդներ, ինչպես պահպանել և բարելավել առողջությունը բանակում և զորացրվելուց հետո, զերծ մնալ ծխելուց, ալկոհոլի օգտագործումից, պատահական, անպաշտպան սեռական կապերից, հիպոդինամիայից, «ֆաստ ֆուդից», գազավորված ըմպելիքներից և այլն, ընդ որում գրքույկները նախատեսվում է տրամադրել ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների կողմից զորակոչից առաջ, պատվաստումները ստանալու ժամանակ:

3) Ակնկալվող արդյունք`

ա. ամուսնացող զույգերի վերարտադրողական ֆունկցիաների գնահատում, ախտաբանական շեղումների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, պերինատալ նշանակալի ինֆեկցիաների վաղ հայտնաբերում և բուժում, անպտղության նվազեցում, ինքնաբեր վիժումների, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերությունների քանակի նվազեցում, ինչը հետագայում հիմք է հանդիսանալու առողջ երեխաների ծննդի համար,

բ. իրազեկվածության բարձրացման և վտանգավոր գործոններից ու սովորույթներից հրաժարվելու շնորհիվ ու առողջ ապրելակերպի միջոցով բանակում ծառայող երիտասարդների մոտ կարող է կանխվել ամլությունն ու այլ ախտաբանությունները:

10. Անպտուղ ամուսնության բուժման և հաղթահարման ծրագիր

1) Իրավիճակի նկարագրություն

ա. Հայաստանի Հանրապետությունում անպտուղ ամուսնության հաճախականությունը, համաձայն 2014 թ. առողջապահության նախարարության կողմից իրականացված ներկայացուցչական հետազոտությունների, կազմում է 14.9% (2015 թ.): Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ)-ի տվյալների, եթե պոպուլյացիայում անպտուղ ամուսնության հաճախականությունը գերազանցում է 15 տոկոսը, այն բժշկասոցիալական հիմնախնդրից վերածվում է համազգային հիմնախնդրի և դառնում է ժողովրդագրության ու ծնելիության վրա բացասաբար ազդող գործոն,

բ. չնայած 2000 թ. համեմատությամբ անպտղության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է 2,2 անգամ, 31,9%-ից նվազելով մինչև 14,9%, այնուամենայնիվ դեռևս յուրաքանչյուր 6-7-րդ ամուսնական զույգ Հայաստանում տառապում է անպտղությամբ և կարիք ունի նպատակային միջամտության,

գ. ըստ Վերարտադրողական բժշկության և սաղմնաբանության եվրոպական ասոցիացիայի 2012 թ. հաշվարկային տվյալների` անպտղության տարածվածության միջին պոպուլյացիոն 15% ցուցանիշի պայմաններում, արտամարմնային բեղմնավորման հաշվարկային թիվը բնակչության յուրաքանչյուր 1 միլիոնի համար կկազմի 3000, Հայաստանի դեպքում այն կկազմի շուրջ 9000 արտամարմնային բեղմնավորման (այսուհետ, ԱԲ) դեպք,

դ. ըստ միջազգային գրականության տվյալների վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների (այսուհետ` ՎՕՏ), մասնավորապես արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը կենդանի նորածնի ծնունդով չի գերազանցում 40%:

2) Առաջարկվող միջոցառում

Ավելացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ տրամադրվող ծառայությունների բյուջեն մինչև 707.9 մլն դրամ` ելնելով ծրագրի շրջանակներում հերթագրված շահառուների թվից, ըստ անհրաժեշտության լրացում կատարել ՀՀ կառավարության 2015 թ. մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ, ընդլայնելով շահառուների խմբերը:

3) Ակնկալվող արդյունք`

Ելնելով յուրաքանչյուր տարվա` ծրագրին հատկացվող բյուջետային ֆինանսավորման չափից, տարեկան շուրջ 1000 անպտուղ զույգի բուժում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, որի դեպքում ակնկալվում է առնվազն 440 նորածնի ծնունդ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 258-Լ որոշման

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|    |Գործողությունը |Նպատակը  |Վերստուգելի  |Ֆինանսա-|Ժամկետը |Պատասխա-  |

|    |               |         |չափանիշը     |վորման  |        |նատու     |

|    |               |         |             |աղբյուրը|        |կատարող-  |

|    |               |         |             |        |        |ները      |

|_________________________________________________________________________|

|1. Դեռահասների վերարտադրողական առողջության բարելավման ենթածրագրի         |

|կատարումն ապահովող միջոցառումներ                                         |

|_________________________________________________________________________|

|1.1.|Կանանց կոնսուլ-|Մանկական և |Մանկական և |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |տացիաների      |դեռահասների|դեռահասների|բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |մանկաբարձ-գինե-|գինեկոլո-  |գծով       |        |        |նախարարու-|

|    |կոլոգների      |գիայի գծով |տարեկան    |        |        |թյուն     |

|    |վերապատրաստում`|ոլորտում   |առնվազն 30 |        |        |          |

|    |մանկական և     |աշխատող    |մասնագետի  |        |        |          |

|    |դեռահասության  |մասնագետ-  |վերապատ-   |        |        |          |

|    |գինեկոլոգիայի  |ների վերա- |րաստում    |        |        |          |

|    |գծով           |պատրաստում |           |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|1.2.|Դեռահասների    |15 տարեկան |Յուրաքանչ- |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |հետազոտություն-|աղջիկների  |յուր տարի  |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |ների           |մոտ  վերար-|15 տարեկան |        |        |նախարարու-|

|    |ընդլայնում`    |տադրողական |աղջիկների  |        |        |թյուն     |

|    |ներառելով      |առողջության|90%-ի մոտ  |        |        |ՀՀ մարզ-  |

|    |վահանաձև       |հետ կապված |վահանաձև   |        |        |պետարաններ|

|    |գեղձի ԳՁՀ      |ախտաբանու- |գեղձի      |        |        |Երևանի    |

|    |               |թյունների  |գերձայնային|        |        |քաղաքա-   |

|    |               |վաղ հայտնա-|հետազոտու- |        |        |պետարան   |

|    |               |բերում     |թյան       |        |        |          |

|    |               |           |իրականացում|        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|1.3.|Վերարտադրողական|Դեռահաս    |Տարեկան    |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |օրգանների ախտա-|աղջիկների  |հետազոտում |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |բանություններ  |վերարտադրո-|անցած      |        |        |նախարարու-|

|    |հայտնաբերված   |ղական      |դեռահաս    |        |        |թյուն     |

|    |աղջիկների      |առողջության|աղջիկների  |        |        |ՀՀ մարզ-  |

|    |նպատակային     |բարելավում |7%-ի       |        |        |պետարաններ|

|    |հետազոտություն |           |նպատակային |        |        |Երևանի    |

|    |և  բուժում     |           |հետազոտում |        |        |քաղաքա-   |

|    |               |           |և  բուժում |        |        |պետարան   |

|_________________________________________________________________________|

|2. Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, սկրինինգների ընդլայնման   |

|ենթածրագրի կատարումն ապահովող միջոցառումներ                              |

|_________________________________________________________________________|

|2.1.|Ռիսկի խմբի     |Պտղի       |Յուրաքանչ- |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |հղիների        |զարգացման  |յուր տարի  |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |կենսաքիմիական  |արատների,  |հղիության  |        |        |նախարարու-|

|    |սկրինինգի      |հատկապես   |11-14      |        |        |թյուն     |

|    |իրականացում    |Դաունի     |շաբաթական  |        |        |ՀՀ մարզ-  |

|    |ա. մարդկային   |համախտանիշի|ժամկետում  |        |        |պետարաններ|

|    |խորինային      |վաղ հայտնա-|սոնոգրաֆիա-|        |        |Երևանի    |

|    |գոնադոտրոպինի  |բերում     |կան սկրի-  |        |        |քաղաքա-   |

|    |որոշում        |           |նինգի      |        |        |պետարան   |

|    |բ. PAPP-A      |           |շեղումների |        |        |          |

|    |որոշում        |           |կասկածով և |        |        |          |

|    |               |           |պտղի       |        |        |          |

|    |               |           |զարգացման  |        |        |          |

|    |               |           |արատների   |        |        |          |

|    |               |           |առումով    |        |        |          |

|    |               |           |ռիսկի խմբի |        |        |          |

|    |               |           |(մեծահասակ |        |        |          |

|    |               |           |հղիներ` 35 |        |        |          |

|    |               |           |տարեկան և  |        |        |          |

|    |               |           |ավելի,     |        |        |          |

|    |               |           |ընտանիքում |        |        |          |

|    |               |           |զարգացման  |        |        |          |

|    |               |           |բնածին արատ|        |        |          |

|    |               |           |ունեցող)   |        |        |          |

|    |               |           |հղիների    |        |        |          |

|    |               |           |հետազոտում,|        |        |          |

|    |               |           |ինչի       |        |        |          |

|    |               |           |արդյունքում|        |        |          |

|    |               |           |կյանքի հետ |        |        |          |

|    |               |           |անհամատե-  |        |        |          |

|    |               |           |ղելի       |        |        |          |

|    |               |           |զարգացման  |        |        |          |

|    |               |           |արատներով  |        |        |          |

|    |               |           |ծնված      |        |        |          |

|    |               |           |երեխաների  |        |        |          |

|    |               |           |թիվը       |        |        |          |

|    |               |           |կկրճատվի   |        |        |          |

|    |               |           |5%-ով      |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|2.2.|Հղիների        |Հղիների մոտ|Յուրաքանչ- |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |շրջանում       |պիելոնեֆ-  |յուր տարի  |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |թաքնված        |րիտների    |հղիության  |        |        |նախարարու-|

|    |բակտերուրիայի  |զարգացման  |առաջին     |        |        |թյուն     |

|    |որոշում մեզի   |կանխարգե-  |եռամսյակում|        |        |ՀՀ մարզ-  |

|    |բակտերիոլո-    |լում       |գտնվող     |        |        |պետարաններ|

|    |գիական         |           |առաջնահղի- |        |        |Երևանի    |

|    |քննության      |           |ների հետա- |        |        |քաղաքա-   |

|    |միջոցով        |           |զոտում     |        |        |պետարան   |

|    |               |           |թաքնված    |        |        |          |

|    |               |           |բակտերիու- |        |        |          |

|    |               |           |րիայի      |        |        |          |

|    |               |           |նկատմամբ,  |        |        |          |

|    |               |           |հայտնաբեր- |        |        |          |

|    |               |           |ված ախտա-  |        |        |          |

|    |               |           |բանություն-|        |        |          |

|    |               |           |ների       |        |        |          |

|    |               |           |բուժում,   |        |        |          |

|    |               |           |արդյունքում|        |        |          |

|    |               |           |կանխելով   |        |        |          |

|    |               |           |պիելոնեֆ-  |        |        |          |

|    |               |           |րիտը       |        |        |          |

|    |               |           |և  ներար-  |        |        |          |

|    |               |           |գանդային   |        |        |          |

|    |               |           |ինֆեկցվածու|        |        |          |

|    |               |           |թյունը,    |        |        |          |

|    |               |           |ապահովելով |        |        |          |

|    |               |           |պերինատալ  |        |        |          |

|    |               |           |և  վաղ     |        |        |          |

|    |               |           |նորածնային |        |        |          |

|    |               |           |ահացության |        |        |          |

|    |               |           |դեպքերի    |        |        |          |

|    |               |           |նվազեցում  |        |        |          |

|    |               |           |5%-ով      |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|2.3.|Բարձր ռիսկի    |Պերինատալ  |Երակների   |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |հղիների հետա-  |կորուստների|վարիկոզ    |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |զոտությունների |ու մայրական|լայնացում  |        |        |նախարարու-|

|    |իրականացում,   |գեստացիոն  |ունեցող կամ|        |        |թյուն     |

|    |այդ թվում`     |բարդու-    |բարդացած   |        |        |ՀՀ մարզ-  |

|    |1) Կոագուլոպա- |թյունների  |անամնեզով  |        |        |պետարաններ|

|    |թիաների        |կանխարգե-  |(2 և  ավելի|        |        |Երևանի    |

|    |ախտորոշում,    |լում,      |ինքնաբեր   |        |        |քաղաքա-   |

|    |մակարդելիության|պերինատալ  |վիժում,    |        |        |պետարան   |

|    |խանգարման      |բարդու-    |մահացած    |        |        |          |

|    |հայտնաբերում`  |թյունների  |պտուղ,     |        |        |          |

|    |բնական հակա-   |և  պտղի    |մեռելածնու-|        |        |          |

|    |մակարդիչների   |զարգացման  |թյուն,     |        |        |          |

|    |որոշման միջոցով|արատների   |չզարգացող  |        |        |          |

|    |(անտիթրոմբին,  |նվազեցում, |հղիություն |        |        |          |

|    |Պրոտեին C,     |պտղի ներ-  |անամնեզում,|        |        |          |

|    |Պրոտեին S,)    |արգանդային |հետծննդյան |        |        |          |

|    |2) Բնածին և    |մահվան,    |արյունահո- |        |        |          |

|    |ձեռքբերովի     |մեռելա-    |սություններ|        |        |          |

|    |թրոմբոֆիլիաների|ծնության,  |պրեէկլամպ- |        |        |          |

|    |սկրինինգի      |էնդոկրին   |սիա),      |        |        |          |

|    |իրականացում,   |ֆետոպաթիայի|առաջնահղի  |        |        |          |

|    |թրոմբոֆիլիաների|կանխար-    |և  բարդացած|        |        |          |

|    |մարկերների     |գելում     |անամնեզով` |        |        |          |

|    |որոշում (F2 և  |           |նորածնի    |        |        |          |

|    |F5, Լեյդենի` V |           |ներարգան-  |        |        |          |

|    |գործոն)        |           |դային      |        |        |          |

|    |3) Անտիֆոսֆո-  |           |ինֆեկցիա,  |        |        |          |

|    |լիպիդային      |           |հետծննդյան |        |        |          |

|    |համախտանիշի    |           |թարախասե-  |        |        |          |

|    |ախտորոշում`    |           |պտիկ բար-  |        |        |          |

|    |մարկերների     |           |դություններ|        |        |          |

|    |միջոցով        |           |գերքաշու-  |        |        |          |

|    |(հակաբետագլիկո-|           |թյուն,     |        |        |          |

|    |պրոտեին հակա-  |           |ճարպակալում|        |        |          |

|    |կարդոլիպինային |           |խոշոր      |        |        |          |

|    |հակամարմիններ) |           |պտուղ,     |        |        |          |

|    |4) Պերինատալ   |           |անհայտ     |        |        |          |

|    |նշանակալի      |           |ծագման     |        |        |          |

|    |ինֆեկցիաների   |           |մեռելածնու-|        |        |          |

|    |ախտորոշում     |           |թյուն      |        |        |          |

|    |(խլամիդիա,     |           |ունեցող    |        |        |          |

|    |ուրեապլազմա,   |           |հղիների    |        |        |          |

|    |ցիտոմեգալո-    |           |հետազոտում,|        |        |          |

|    |վիրուս, հերպես,|           |ինչի       |        |        |          |

|    |կարմրախտ,      |           |արդյունքում|        |        |          |

|    |տոքսոպլազմոզ)  |           |կանխատես-  |        |        |          |

|    |5) Գլուկոզա-   |           |վում է     |        |        |          |

|    |տոլերանտության |           |ինքնաբեր   |        |        |          |

|    |թեստի          |           |վիժումների |        |        |          |

|    |իրականացում    |           |և  բժշկական|        |        |          |

|    |               |           |ցուցում    |        |        |          |

|    |               |           |ներով      |        |        |          |

|    |               |           |հղիության  |        |        |          |

|    |               |           |արհեստական |        |        |          |

|    |               |           |ընդհատում- |        |        |          |

|    |               |           |ների թվի,  |        |        |          |

|    |               |           |մեռելածնու-|        |        |          |

|    |               |           |թյան       |        |        |          |

|    |               |           |ցուցանիշի  |        |        |          |

|    |               |           |նվազում    |        |        |          |

|    |               |           |առնվազն    |        |        |          |

|    |               |           |10%-ով, վաղ|        |        |          |

|    |               |           |նորածնային |        |        |          |

|    |               |           |մահվան     |        |        |          |

|    |               |           |ցուցանիշի  |        |        |          |

|    |               |           |նվազում    |        |        |          |

|    |               |           |5%-ով      |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|2.4.|Նեղ մասնագետ-  |Գեստացիոն  |Արտասեռական|Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |ների խորհրդատ- |և  արտասե- |ախտաբանու- |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |վություն և     |ռական      |թյուններ   |        |        |նախարարու-|

|    |անհրաժեշտ      |հիվանդու-  |ունեցող    |        |        |թյուն     |

|    |հետազոտու-     |թյունների  |հղիների    |        |        |ՀՀ մարզ-  |

|    |թյունների      |վաղ ախտո-  |խորհրդատվու|        |        |պետարաններ|

|    |իրականացում    |րոշում,    |թյունների, |        |        |Երևանի    |

|    |               |բարդու-    |նեղ մասնա- |        |        |քաղաքա-   |

|    |               |թյունների  |գետների    |        |        |պետարան   |

|    |               |կանխար-    |կողմից     |        |        |          |

|    |               |գելում     |նշանակված  |        |        |          |

|    |               |           |անհրաժեշտ  |        |        |          |

|    |               |           |գործիքային |        |        |          |

|    |               |           |հետազոտու- |        |        |          |

|    |               |           |թյունների  |        |        |          |

|    |               |           |իրականացում|        |        |          |

|    |               |           |ինչի       |        |        |          |

|    |               |           |շնորհիվ    |        |        |          |

|    |               |           |5%-ով      |        |        |          |

|    |               |           |կնվազեցվեն |        |        |          |

|    |               |           |մոր        |        |        |          |

|    |               |           |առողջական  |        |        |          |

|    |               |           |վիճակով    |        |        |          |

|    |               |           |պայմանա-   |        |        |          |

|    |               |           |վորված     |        |        |          |

|    |               |           |հղիության  |        |        |          |

|    |               |           |բարդու-    |        |        |          |

|    |               |           |թյունները  |        |        |          |

|_________________________________________________________________________|

|3. Երիտասարդների վերարտադրողական ներուժի բարելավման ենթածրագրի կատարումն |

|ապահովող միջոցառումները                                                  |

|_________________________________________________________________________|

|3.1.|ՔԿԱԳ գործակա-  |Հղիության  |Տարեկան    |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |լություններ    |ելքերի     |ՔԿԱԳ-երում |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |ամուսնության   |բարելավում,|ամուսնու-  |        |        |նախարարու-|

|    |նպատակով դիմած |անպտղության|թյունը     |        |        |թյուն     |

|    |զույգերին      |և          |գրանցող    |        |        |ՀՀ արդարա-|

|    |տրամադրվում է  |պերինատալ  |ամուսնական |        |        |դատության |

|    |առողջապահության|կորուստների|զույգերի   |        |        |նախարարու-|

|    |ոլորտի լիազոր  |նվազեցում  |70%-ի      |        |        |թյուն     |

|    |մարմի կողմից   |           |խորհրդատ-  |        |        |          |

|    |սահմանված      |           |վության և  |        |        |          |

|    |կարգով և       |           |հետազոտու- |        |        |          |

|    |ծավալներով,    |           |թյունների  |        |        |          |

|    |ամուսնության   |           |ապահովում  |        |        |          |

|    |փաստը          |           |           |        |        |          |

|    |գրանցելուց հետո|           |           |        |        |          |

|    |բժշկական խորհր-|           |           |        |        |          |

|    |դատվություն    |           |           |        |        |          |

|    |ստանալու և     |           |           |        |        |          |

|    |հետազոտու-     |           |           |        |        |          |

|    |թյուններ       |           |           |        |        |          |

|    |անցնելու նրանց |           |           |        |        |          |

|    |իրավունքի մասին|           |           |        |        |          |

|    |տեղեկատվություն|           |           |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|3.2.|Առողջ          |Ամուսնու-  |Ամուսնու-  |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |ապրելակերպի,   |թյան դիմում|թյունը ՔԿԱԳ|բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |անվտանգ սեռական|ներկայացրած|մարմիննե-  |        |        |նախարարու-|

|    |վարքագծի, հետա-|զույգերի   |րում       |        |        |թյուն     |

|    |զոտությունների |իրազեկում  |գրանցող    |        |        |ՀՀ արդարա-|

|    |անհրաժեշտության|վերարտադրո-|շուրջ 14000|        |        |դատության |

|    |մասին          |ղական      |ամուսնական |        |        |նախարարու-|

|    |բուկլետների    |առողջության|զույգերի և |        |        |թյուն     |

|    |մշակում և      |հարցերի    |նրանց      |        |        |          |

|    |տպագրում       |շուրջ      |ուղեկցող   |        |        |          |

|    |               |           |երիտասարդ- |        |        |          |

|    |               |           |ների       |        |        |          |

|    |               |           |շրջանում   |        |        |          |

|    |               |           |վերարտադրո-|        |        |          |

|    |               |           |ղական      |        |        |          |

|    |               |           |առողջության|        |        |          |

|    |               |           |հարցերի    |        |        |          |

|    |               |           |շուրջ      |        |        |          |

|    |               |           |տեղեկատվու-|        |        |          |

|    |               |           |թյան       |        |        |          |

|    |               |           |ապահովում, |        |        |          |

|    |               |           |դեպի       |        |        |          |

|    |               |           |հղիության  |        |        |          |

|    |               |           |պլանավորման|        |        |          |

|    |               |           |ծառայու-   |        |        |          |

|    |               |           |թյուններ   |        |        |          |

|    |               |           |ուղղորդում |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|3.3.|Բանակ          |Բանակ զորա-|Յուրաքանչ- |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |զորակոչված     |կոչված     |յուր տարի  |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |երիտասարդ      |երիտասարդ  |բանակ      |        |        |նախարարու-|

|    |տղաների        |տղաների    |զորակոչված |        |        |թյուն     |

|    |շրջանում առողջ |շրջանում   |շուրջ 12000|        |        |          |

|    |ապրելակերպի,   |առողջ      |զորակոչիկի |        |        |          |

|    |սեռական անվտանգ|ապրելակերպի|իրազեկում  |        |        |          |

|    |վարքագծի       |և  վերար-  |առողջ      |        |        |          |

|    |վերաբերյալ     |տադրողական |ապրելակերպի|        |        |          |

|    |բուկլետների    |ճիշտ       |և  վերարտադ|        |        |          |

|    |տարածում       |վարքագծի   |րողական    |        |        |          |

|    |               |վերաբերյալ |ճիշտ       |        |        |          |

|    |               |իրազեկվա-  |վարքագծի   |        |        |          |

|    |               |ծության    |հարցերի    |        |        |          |

|    |               |բարձրացում |շուրջ      |        |        |          |

|_________________________________________________________________________|

|4. Անպտղության բուժման և  հաղթահարման ենթածրագրի կատարումն ապահովող      |

|միջոցառումները                                                           |

|_________________________________________________________________________|

|4.1.|Անպտուղ        |Անպտղության|Համալիր    |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |զույգերի պատ-  |պատճառի    |հետազոտում |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |ճառագիտության  |հայտնա-    |չունեցող   |        |        |նախարարու-|

|    |հետազոտություն |բերում և   |տարեկան    |        |        |թյուն     |

|    |և  պատճառի     |բուժում    |շուրջ 300  |        |        |          |

|    |վերացում/      |           |ամուսնական |        |        |          |

|    |բուժում        |           |զույգի     |        |        |          |

|    |               |           |հետազոտում,|        |        |          |

|    |               |           |անպտղության|        |        |          |

|    |               |           |պատճառների |        |        |          |

|    |               |           |բացահայտում|        |        |          |

|    |               |           |ինչի       |        |        |          |

|    |               |           |արդյունքում|        |        |          |

|    |               |           |կանխատես-  |        |        |          |

|    |               |           |վում է մոտ |        |        |          |

|    |               |           |120 երեխայի|        |        |          |

|    |               |           |ծննդի      |        |        |          |

|    |               |           |ավելացում: |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|4.2.|Անպտուղ        |Անպտղության|Տղամարդու  |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |զույգերի       |բուժման    |ամլությամբ |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |արհեստական     |արդյունա-  |պայմանավոր-|        |        |նախարարու-|

|    |սերմնավորման   |վետության  |ված տարեկան|        |        |թյուն     |

|    |իրականացում    |բարձրացում |շուրջ 250  |        |        |          |

|    |               |           |ամուսնական |        |        |          |

|    |               |           |զույգի     |        |        |          |

|    |               |           |արհեստական |        |        |          |

|    |               |           |սերմնա-    |        |        |          |

|    |               |           |վորում,    |        |        |          |

|    |               |           |ինչի       |        |        |          |

|    |               |           |արդյունքում|        |        |          |

|    |               |           |կանխատես-  |        |        |          |

|    |               |           |վում է մոտ |        |        |          |

|    |               |           |120 երեխայի|        |        |          |

|    |               |           |ծննդի      |        |        |          |

|    |               |           |ավելացում: |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|4.3.|Արտամարմնային  |Անպտղության|Արտամարմ-  |Պետական |2020-   |ՀՀ առողջա-|

|    |բեղմնավորման   |բուժման    |նային      |բյուջե  |2023 թթ.|պահության |

|    |իրականացում    |արդյունա-  |բեղմնավոր- |        |        |նախարարու-|

|    |               |վետության  |ման կարիք  |        |        |թյուն     |

|    |               |բարձրացում |ունեցող    |        |        |          |

|    |               |           |տարեկան    |        |        |          |

|    |               |           |շուրջ 440  |        |        |          |

|    |               |           |զույգի     |        |        |          |

|    |               |           |արտամարմ-  |        |        |          |

|    |               |           |նային      |        |        |          |

|    |               |           |բեղմնավո-  |        |        |          |

|    |               |           |րում, ինչի |        |        |          |

|    |               |           |արդյունքում|        |        |          |

|    |               |           |կանխատես-  |        |        |          |

|    |               |           |վում է մոտ |        |        |          |

|    |               |           |200 երեխայի|        |        |          |

|    |               |           |ծննդի      |        |        |          |

|    |               |           |ավելացում: |        |        |          |

|____|_______________|___________|___________|________|________|__________|

|4.4.|Անպտղության    |Յուրաքանչ- |Անպտղության|Ֆինանսա-|2020 թ. |ՀՀ առողջա-|

|    |բուժման        |յուր տարվա |բուժման    |վորում  |        |պահության |

|    |նպատակով       |ընթացքում  |նպատակով   |չի պա-  |        |նախարարու-|

|    |հերթագրված     |հատկացված  |հերթագրված |հանջում |        |թյուն     |

|    |շահառուների թվի|ֆինանսա-   |շահառուների|        |        |          |

|    |գնահատում, ըստ |վորման     |թվի        |        |        |          |

|    |անհրաժեշտության|շրջանակ-   |գնահատման  |        |        |          |

|    |շահառուների    |ներում     |արդյունքում|        |        |          |

|    |խմբերի         |անպտղության|շահառուների|        |        |          |

|    |ընդլայնում` ՀՀ |բուժման    |խմբի       |        |        |          |

|    |կառավարության  |կարիք      |ընդլայնման |        |        |          |

|    |2015 թ. մայիսի |ունեցող    |կարիք      |        |        |          |

|    |27-ի N 568-Ն   |զույգերի   |առաջանալու |        |        |          |

|    |որոշման մեջ    |բուժօգնու- |դեպքում «ՀՀ|        |        |          |

|    |լրացում        |թյան կազմա-|կառավարու- |        |        |          |

|    |կատարելու      |կերպում    |թյան 2015թ.|        |        |          |

|    |միջոցով        |           |մայիսի 27-ի|        |        |          |

|    |               |           |N 568-Ն    |        |        |          |

|    |               |           |որոշման մեջ|        |        |          |

|    |               |           |լրացում    |        |        |          |

|    |               |           |կատարելու  |        |        |          |

|    |               |           |մասին»     |        |        |          |

|    |               |           |կառավարու- |        |        |          |

|    |               |           |թյան       |        |        |          |

|    |               |           |որոշման    |        |        |          |

|    |               |           |նախագծի    |        |        |          |

|    |               |           |մշակում և  |        |        |          |

|    |               |           |հաստատմանը |        |        |          |

|    |               |           |ներկայացում|        |        |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2020
N 258-Լ
Որոշում