Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ...

 

 

040.0895.030914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանների համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

(10-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն որոշում)

11. Եթե սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը գերազանցում է 120000 դրամը, ապա հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի` պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 8-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի` պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող` սույն կարգի 9-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 թիվ 786-Ն որոշում)

12. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(12-րդ կետը լրաց. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

13. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են`

1) հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2) պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72,

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25.

3) հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության գնդապետ` 28 տոկոս,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության փոխգնդապետ` 24 տոկոս,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության մայոր` 20 տոկոս,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, հարկային ծառայության կապիտան` 16 տոկոս,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13 տոկոս,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության լեյտենանտ` 10 տոկոս,

4) մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32 տոկոս,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29 տոկոս,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26 տոկոս,

դ. մաքսային ծառայության մայոր` 23 տոկոս,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16 տոկոս,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15 տոկոս,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13 տոկոս,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11 տոկոս:

(13-րդ կետը լրաց. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

14. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի «հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ» հանրագումարի չափով:

(14-րդ կետը լրաց. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

15. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ԲՊԴ-ն սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.

3) Գ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.

4) Հ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող` սույն կարգի 13-րդ կետի 3-րդ կամ 13-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:

(15-րդ կետը լրաց. 12.03.2020 թիվ 272-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

1. Պետական պաշտոն զբաղեցրած անձը ____________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. Աշխատանքի վայրը __________________________________________________

 

3. Պաշտոնը __________________________________________________________

 

4. Դեպքը տեղի է ունեցել _____________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

_____________________________________________________________________

(պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու

առնչությամբ)

 

5. Զոհվել է _________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամ է ճանաչվել և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու

կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում

_____________________________________________________________________

                        (օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր

մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար _______________ ________________

                                       (ստորագրությունը)      (անունը,

                                                             ազգանունը)

 

____ ___________ 20 թ.

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) լրացնելու և տրամադրելու կանոններին առնչվող հարաբերությունները:

2. Տեղեկանքը տրամադրում է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստացած կամ մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատավայրի (որտեղ աշխատել է պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ) աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար)` այն լրացնելու համար հիմք ընդունելով իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերը:

3. Տեղեկանքը տրամադրվում է այն ստանալու համար դիմելու դեպքում` իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքի հետ միասին վերադարձվում են նաև այն լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

5. Տեղեկանքը տրամադրելու համար իրավապահ մարմիններից, անհրաժեշտության դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից փաստաթղթերը` հարցման միջոցով ստանում է աշխատակազմի ղեկավարը, եթե դիմողը չի ներկայացնում այդ փաստաթղթերը:

6. Տեղեկանքն ստանալու մասին դիմումը ենթակա է մերժման, եթե առկա չեն այն լրացնելու համար անհրաժեշտ` սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում է ստացել կամ մահացել (զոհվել) է ոչ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ:

7. Տեղեկանքն ստանալու մասին դիմումի մերժման դեպքում աշխատակազմի ղեկավարը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին` մերժման հիմքերն ի հայտ գալու (իրեն հայտնի դառնալու, համապատասխան փաստաթղթերը տնօրինելու) օրվանից հետո մեկօրյա ժամկետում: Մերժմանը վերաբերող փաստաթղթին կցվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը:

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

(7-րդ հավելվածը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն որոշում)

 

_____________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2014
N 895-Ն
Որոշում