Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2020 թվականի N 273-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ և 48-րդ հոդվածները, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1011 «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 11002 «Համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների կողմից սոցիալական աջակցության քաղաքականության իրականացման ապահովում» միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերի յուրաքանչյուր սոցիալական աջակցության տարածքային բաժնի (ՍԱՏԲ) պետի մեկ հաստիքի և մասնագետի մեկ հաստիքի հաշվով ծախսերի տարեկան նորմատիվները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան       

 

2020 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 12-ի

N 273-Ն որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ 1011 «ԱՆԱՊԱՀՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 11002 «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԳՅՈՒՄՐԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ (ՍԱՏԲ) ՊԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՇՎՈՎ ԾԱԽՍԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |  Քաղաքապետարանի (համայնքապետարանի)        |Պաշտոնի  | Տարեկան   |

|ը/կ|               անվանումը                   |անվանումը|նորմատիվը  |

|   |                                           |         |(հազ. դրամ)|

|___|___________________________________________|_________|___________|

|1. |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ-ներ|պետ      |    3,153.4|

|   |                                           |_________|___________|

|   |                                           |մասնագետ |    1,988.5|

|___|___________________________________________|_________|___________|

|2. |Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի      |պետ      |    3,327.0|

|   |թիվ 1, թիվ 2 ՍԱՏԲ-ներ                      |_________|___________|

|   |                                           |մասնագետ |    2,306.8|

|___|___________________________________________|_________|___________|

|3. |Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ |պետ      |    3,161.2|

|   |                                           |_________|___________|

|   |                                           |մասնագետ |    2,145.0|

|___|___________________________________________|_________|___________|

|4. |Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ  |պետ      |    3,199.6|

|   |                                           |_________|___________|

|   |                                           |մասնագետ |    2,157.9|

|___|___________________________________________|_________|___________|

|5. |Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ |պետ      |    3,417.5|

|   |                                           |_________|___________|

|   |                                           |մասնագետ |    1,980.9|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2020
N 273-Ն
Որոշում