Սեղմել Esc փակելու համար:
«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2020 թվականի N 277-Ա

 

«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը` 290.120.1101048) ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում` բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնելու համար:

2. «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.

2) վկայականի պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2020
N 277-Ա
Որոշում