Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2020 թվականի N 262-Ն

 

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գործողության մեջ դնել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի նորմատիվ բնույթի հետևյալ իրավական ակտերը`

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով» N 101 որոշումը` համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 118 որոշումը` համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» N 119 որոշումը` համաձայն N 3 հավելվածի.

4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 6-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) անցումային դրույթների վերաբերյալ» N 36 որոշումը` համաձայն N 4 հավելվածի.

5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 89 որոշումը` համաձայն N 5 հավելվածի.

6) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի և դրա կիրառման կարգի մասին» N 711 որոշումը` համաձայն N 6 հավելվածի.

7) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» N 526 որոշումը` համաձայն N 7 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

                     18 հունիսի 2019 թվականի թիվ 101      քաղ. Մոսկվա

 

Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային

հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման

և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության

մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ

ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին

փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի

վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված` «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել այն արտադրանքի` կից ներկայացվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունիսի 18-ի

թիվ 101 որոշմամբ

 

ՑԱՆԿ

այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն

ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար

նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին

համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը

(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ

տեղեկությունները) ներկայացնելով

 

._____________________________________________________________________.

|Արտադրանքի անվանումը        |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  |Համապատասխա-   |Ծանոթա-   |

|                            |ծածկագիրը    |նության        |գրություն |

|                            |             |գնահատման մասին|          |

|                            |             |փաստաթուղթ     |          |

|____________________________|_____________|_______________|__________|

|             1              |      2      |        3      |    4     |

|____________________________|_____________|_______________|__________|

|Տրանսպորտային փոխադրման և   |2709 00 900 9|անձնագիր       |          |

|(կամ) օգտագործման համար     |             |               |          |

|նախապատրաստված նավթը        |             |               |          |

._____________________________________________________________________.

 

Ծանոթագրություն. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է

օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

                     24 հուլիսի 2018 թվականի թիվ 118      քաղ. Մոսկվա

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված

նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու

կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների

համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ`

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու

մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու

տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության

դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 118 որոշմամբ

 

ՑԱՆԿ

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված

նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական

կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու

և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության

գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների

(փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում`

նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային

(միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում`

ազգային (պետական) ստանդարտների

 

._____________________________________________________________________.

|Հա-|Եվրասիական      |Ստանդարտի, հետազոտությունների      |Ծանոթա-     |

|մա-|տնտեսական       |(փորձարկումների) և  չափումների     |գրություն   |

|րը`|միության        |մեթոդիկայի նշագիրն ու անվանումը    |            |

|ը/կ|տեխնիկական      |                                   |            |

|   |կանոնակարգի     |                                   |            |

|   |կառուցվածքային  |                                   |            |

|   |տարրը կամ       |                                   |            |

|   |տեխնիկական      |                                   |            |

|   |կանոնակարգման   |                                   |            |

|   |օբյեկտը         |                                   |            |

|___|________________|___________________________________|____________|

| 1 |        2       |                   3               |       4    |

|___|________________|___________________________________|____________|

|1  |բաժին VI        |ԳՕՍՏ 2517-2012 «Նավթ և             |            |

|   |                |նավթամթերքներ: Նմուշառման մեթոդներ»|            |

|___|                |___________________________________|____________|

|2  |                |ԳՕՍՏ 31873-2012 «Նավթ և            |            |

|   |                |նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման   |            |

|   |                |մեթոդներ»                          |            |

|___|                |___________________________________|____________|

|3  |                |ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ          |կիրառվում է |

|   |                |նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման   |մինչև  2025 |

|   |                |մեթոդներ»                          |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|4  |                |ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և        |կիրառվում է |

|   |                |նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման   |մինչև  2025 |

|   |                |մեթոդներ»                          |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|5  |                |ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերքներ:|կիրառվում է |

|   |                |Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ      |մինչև  2025 |

|   |                |նմուշառումը խողովակաշարերից»       |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|________________|___________________________________|____________|

|6  |հավելված,       |ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի,|            |

|   |ցուցանիշ        |մեթիլ- և  էթիլմերկապտանների որոշման|            |

|   |«Ծծմբաջրածնի    |մեթոդ»                             |            |

|___|զանգվածային     |___________________________________|____________|

|7  |բաժին»          |ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և            |            |

|   |                |նավթամթերքներ: Ծծմբաջրածնի, մեթիլ- |            |

|   |                |և  էթիլմերկապտանների որոշումը      |            |

|   |                |գազաքրոմատագրման մեթոդով»          |            |

|___|                |___________________________________|____________|

|8  |                |ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի,|կիրառվում է |

|   |                |մեթիլ- և  էթիլմերկապտանների որոշման|մինչև  2025 |

|   |                |մեթոդ»                             |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|9  |                |ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի,|կիրառվում է |

|   |                |մեթիլ- և  էթիլմերկապտանների որոշման|մինչև  2025 |

|   |                |մեթոդ»                             |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|________________|___________________________________|____________|

|10 |հավելված,       |ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի,|            |

|   |ցուցանիշ        |մեթիլ- և  էթիլմերկապտանների որոշման|            |

|   |«Մեթիլ- և       |մեթոդ»                             |            |

|___|էթիլմերկապտան-  |___________________________________|____________|

|11 |ների գումարային |ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և            |            |

|   |զանգվածային     |նավթամթերքներ: Ծծմբաջրածնի, մեթիլ- |            |

|   |բաժին»          |և  էթիլմերկապտանների որոշումը      |            |

|   |                |գազաքրոմատագրման մեթոդով»          |            |

|___|                |___________________________________|____________|

|12 |                |ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի,|կիրառվում է |

|   |                |մեթիլ- և  էթիլմերկապտանների որոշման|մինչև  2025 |

|   |                |մեթոդ»                             |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|13 |                |ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի,|կիրառվում է |

|   |                |մեթիլ- և  էթիլմերկապտանների որոշման|մինչև  2025 |

|   |                |մեթոդ»                             |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|________________|___________________________________|____________|

|14 |հավելված,       |ԳՕՍՏ 2477-2014 «Նավթ և             |            |

|   |ցուցանիշ «Ջրի   |նավթամթերքներ: Ջրի պարունակության  |            |

|   |զանգվածային     |որոշման մեթոդ»                     |            |

|___|բաժին»          |___________________________________|____________|

|15 |                |ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ: Ջրի         |            |

|   |                |պարունակության որոշումը թորման     |            |

|   |                |մեթոդով»                           |            |

|___|                |___________________________________|____________|

|16 |                |ԳՕՍՏ 33733-2016 «Հում նավթ: Ջրի    |            |

|   |                |պարունակության որոշում             |            |

|   |                |կուլոնաչափական տիտրման Կարլ Ֆիշերի |            |

|   |                |մեթոդով»                           |            |

|___|                |___________________________________|____________|

|17 |                |ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ:   |կիրառվում է |

|   |                |Ջրի պարունակության որոշում: Կարլ   |մինչև  2025 |

|   |                |Ֆիշերի պոտենցաչափական տիտրման      |թվականի     |

|   |                |մեթոդ»                             |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|18 |                |ՍՏ ՂՀ ԻՍՕ 10337-2004 «Հում նավթ:   |կիրառվում է |

|   |                |Ջրի պարունակության որոշում:        |մինչև  2025 |

|   |                |Կուլոնաչափական տիտրում` Կարլ Ֆիշերի|թվականի     |

|   |                |մեթոդով»                           |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|19 |                |ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ: Ջրի    |կիրառվում է |

|   |                |պարունակության որոշում: Թորման     |մինչև  2025 |

|   |                |մեթոդ»                             |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|________________|___________________________________|____________|

|20 |հավելված,       |ԳՕՍՏ 21534-76 «Նավթ: Քլորային աղերի|            |

|   |ցուցանիշ        |պարունակության որոշման մեթոդներ»   |            |

|___|«Քլորային աղերի |___________________________________|____________|

|21 |զանգվածային     |ԳՕՍՏ 33703-2015 «Նավթ: Աղերի       |            |

|   |կոնցենտրացիա»   |որոշումը էլեկտրաչափական մեթոդով»   |            |

|___|                |___________________________________|____________|

|22 |                |ՍՏ ՂՀ 1693-2007 «Նավթ: Քլորային    |կիրառվում է |

|   |                |աղերի որոշման էլեկտրաչափական մեթոդ»|մինչև  2025 |

|   |                |                                   |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|________________|___________________________________|____________|

|23 |հավելված,       |ԳՕՍՏ 8.601-2010 «Չափումների        |            |

|   |ցուցանիշ        |միասնականության ապահովման պետական  |            |

|   |«Հագեցած        |համակարգ: Նավթի և  նավթամթերքների  |            |

|   |գոլորշիների     |հագեցած գոլորշիների ճնշում:        |            |

|   |ճնշում»         |Չափումների մեթոդիկա»               |            |

|___|                |___________________________________|____________|

|24 |                |ԳՕՍՏ 1756-2000 «Նավթամթերքներ:     |            |

|   |                |Հագեցած գոլորշիների ճնշման որոշում»|            |

|___|                |___________________________________|____________|

|25 |                |ԳՕՍՏ 28781-90 «Նավթ և              |            |

|   |                |նավթամթերքներ: Մեխանիկական         |            |

|   |                |դիսպերսման ապարատով հագեցած        |            |

|   |                |գոլորշիների ճնշման որոշման մեթոդ»  |            |

|___|                |___________________________________|____________|

|26 |                |ԳՕՍՏ 31874-2012 «Հում նավթ և       |            |

|   |                |նավթամթերքներ: Հագեցած գոլորշիների |            |

|   |                |ճնշման որոշում` Ռեյդի մեթոդով»     |            |

|___|                |___________________________________|____________|

|27 |                |ԳՕՍՏ 33361-2015 «Նավթ: Գոլորշիների |            |

|   |                |ճնշման որոշումն ընդլայնելու        |            |

|   |                |մեթոդով»                           |            |

|___|                |___________________________________|____________|

|28 |                |ՍՏ ՂՀ 1692-2007 «Նավթ: Գոլորշիների |կիրառվում է |

|   |                |առաձգականությունը որոշելու մեթոդ   |մինչև  2025 |

|   |                |VPCRX: Ընդլայնման մեթոդ»           |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|________________|___________________________________|____________|

|29 |հավելված,       |ԳՕՍՏ 33342-2015 «Նավթ: Օրգանական   |            |

|   |ցուցանիշ        |քլորի որոշման մեթոդներ»            |            |

|___|«Օրգանական      |___________________________________|____________|

|30 |քլորիդների      |ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ:           |կիրառվում է |

|   |զանգվածային     |Քլորօրգանական միացությունների      |մինչև  2025 |

|   |բաժինը` մինչև   |որոշման մեթոդներ»                  |թվականի     |

|   |204 oC          |                                   |հունվարի 1-ը|

|___|ջերմաստիճանը    |___________________________________|____________|

|31 |եռալով          |ՍՏԲ 1558-2005 «Հում նավթ:         |կիրառվում է |

|   |գոլորշիացող     |Օրգանական քլորիդների պարունակության|մինչև  2025 |

|   |չափամասում»     |որոշման մեթոդներ»                  |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|32 |                |ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 4929-2011 «Հում       |կիրառվում է |

|   |                |նավթում օրգանական քլորիդների       |մինչև  2025 |

|   |                |պարունակությունը որոշելու համար    |թվականի     |

|   |                |փորձարկումների ստանդարտ մեթոդ»     |հունվարի 1-ը|

|___|                |___________________________________|____________|

|33 |                |ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ:             |կիրառվում է |

|   |                |Քլորօրգանական միացությունների      |մինչև  2025 |

|   |                |որոշման մեթոդ»                     |թվականի     |

|   |                |                                   |հունվարի 1-ը|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ

 

ՈՐՈՇՈՒՄ

                     24 հուլիսի 2018 թվականի թիվ 119      քաղ. Մոսկվա

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված

նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու

կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների

համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ`

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու

մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային

ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

ծրագրի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 119 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված

նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու

կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների

համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ`

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու

մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջազգային

ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

._________________________________________________________________________.

|Հա-|ՍՄԴ   |Միջպետական ստանդարտի     |Եվրասիական   |Մշակման   |Եվրասիական |

|մա-|ծածկա-|նախագծի անվանումը        |տնտեսական    |ժամկետները|տնտեսական  |

|րը`|գիրը  |Աշխատանքների             |միության     |__________|միության   |

|ը/կ|      |տեսակները                |տեխնիկական   |սկիզբ|ա-  |անդամ      |

|   |      |                         |կանոնակարգի  |     |վարտ|պետություն`|

|   |      |                         |տարրերը      |     |    |պատասխանա- |

|   |      |                         |             |     |    |տու մշակող |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

| 1 |   2  |              3          |       4     |  5  |  6 |     7     |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|1  |75.040|ԳՕՍՏ 21534-76 «Նավթ:     |հավելված,    |2019 |2020|Ռուսաստանի |

|   |      |Քլորային աղերի           |ցուցանիշ     |թվա- |թվա-|Դաշնություն|

|   |      |պարունակության որոշման   |«Քլորային    |կան  |կան |           |

|   |      |մեթոդներ»-ի վերանայում`  |աղերի        |     |    |           |

|   |      |փորձարկումների           |զանգվածային  |     |    |           |

|   |      |արդյունքների տրամադրման  |կոնցենտրացիա»|     |    |           |

|   |      |ճշտության և              |             |     |    |           |

|   |      |փորձարկումների           |             |     |    |           |

|   |      |արդյունքների             |             |     |    |           |

|   |      |վերարտադրելիության մասով |             |     |    |           |

|   |      |տվյալների բացակայության  |             |     |    |           |

|   |      |առնչությամբ              |             |     |    |           |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|2  |75.040|ԳՕՍՏ «Նավթ և             |բաժին VI     |2019 |2020|Բելառուսի  |

|   |75.080|նավթամթերքներ: Ձեռքով    |             |թվա- |թվա-|Հանրապետու-|

|   |      |նմուշառման մեթոդներ»-ի   |             |կան  |կան |թյուն      |

|   |      |մշակում` ISO 3170:2004   |             |     |    |           |

|   |      |«Petroleum liquids -     |             |     |    |           |

|   |      |Manual sampling»-ի հիման |             |     |    |           |

|   |      |վրա` հաշվի առնելով ՍՏԲ   |             |     |    |           |

|   |      |ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ    |             |     |    |           |

|   |      |նավթամթերքներ: Ձեռքով    |             |     |    |           |

|   |      |նմուշառման մեթոդներ»-ը և |             |     |    |           |

|   |      |ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ|             |     |    |           |

|   |      |և  նավթամթերքներ: Ձեռքով |             |     |    |           |

|   |      |նմուշառման մեթոդներ»-ը   |             |     |    |           |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|3  |75.040|ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ:   |հավելված,    |2020 |2021|Ռուսաստանի |

|   |      |Ծծմբաջրածնի, մեթիլ- և    |ցուցանիշ     |թվա- |թվա-|Դաշնություն|

|   |      |էթիլմերկապտանների որոշման|«Ծծմբաջրածնի |կան  |կան |           |

|   |      |մեթոդ»-ի վերանայում`     |զանգվածային  |     |    |           |

|   |      |հաշվի առնելով ՍՏ ՂՀ      |բաժին»       |     |    |           |

|   |      |1473-2005 «Նավթ:         |             |     |    |           |

|   |      |Ծծմբաջրածնի, մեթիլ- և    |             |     |    |           |

|   |      |էթիլմերկապտանների որոշման|             |     |    |           |

|   |      |մեթոդ»-ը և  ԳՕՍՏ Ռ       |             |     |    |           |

|   |      |50802-95 «Նավթ:          |             |     |    |           |

|   |      |Ծծմբաջրածնի, մեթիլ- և    |             |     |    |           |

|   |      |էթիլմերկապտանների        |             |     |    |           |

|   |      |որոշման մեթոդ»-ը         |             |     |    |           |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|4  |75.040|ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ:   |հավելված,    |2020 |2021|Ռուսաստանի |

|   |      |Ջրի պարունակության       |ցուցանիշ «Ջրի|թվա- |թվա-|Դաշնություն|

|   |      |որոշումը թորման          |զանգվածային  |կան  |կան |           |

|   |      |մեթոդով»-ի վերանայում`   |բաժին»       |     |    |           |

|   |      |Ռուսաստանի Դաշնությունում|             |     |    |           |

|   |      |դրա կիրառման համար       |             |     |    |           |

|   |      |անհրաժեշտ սարքավորումների|             |     |    |           |

|   |      |բացակայության պատճառով`  |             |     |    |           |

|   |      |հաշվի առնելով ՍՏ ՂՀ      |             |     |    |           |

|   |      |1314-2004 «Հում նավթ: Ջրի|             |     |    |           |

|   |      |պարունակության որոշում:  |             |     |    |           |

|   |      |Թորման մեթոդներ»-ը       |             |     |    |           |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|5  |75.040|Քլորօրգանական            |հավելված,    |2020 |2021|Ռուսաստանի |

|   |      |միացությունների որոշման  |ցուցանիշ     |թվա- |թվա-|Դաշնություն|

|   |      |մեթոդի մասով միջպետական  |«Օրգանական   |կան  |կան |           |

|   |      |ստանդարտի մշակում` ՍՏ ՂՀ |քլորիդների   |     |    |           |

|   |      |1529-2006 «Նավթ.         |զանգվածային  |     |    |           |

|   |      |Քլորօրգանական            |բաժինը`      |     |    |           |

|   |      |միացությունների որոշման  |մինչև  20oC  |     |    |           |

|   |      |մեթոդ»-ի, ՍՏԲ 1558-2005  |ջերմաստիճանը |     |    |           |

|   |      |«Հում նավթ: Օրգանական    |եռալով       |     |    |           |

|   |      |քլորիդների պարունակության|գոլորշիացող  |     |    |           |

|   |      |որոշման մեթոդներ»-ի և    |չափամասում»  |     |    |           |

|   |      |ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ: |             |     |    |           |

|   |      |Քլորօրգանական            |             |     |    |           |

|   |      |միացությունների որոշման  |             |     |    |           |

|   |      |մեթոդներ»-ի հիման վրա    |             |     |    |           |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|6  |75.040|ԳՕՍՏ «Նավթ և             |բաժին VI     |2020 |2021|Ղազախստանի |

|   |75.080|նավթամթերքներ: Հեղուկ    |             |թվա- |թվա-|Հանրապետու-|

|   |      |ածխաջրածիններ: Ավտոմատ   |             |կան  |կան |թյուն      |

|   |      |նմուշառումը              |             |     |    |           |

|   |      |խողովակաշարերից»-ի       |             |     |    |           |

|   |      |մշակում` ՍՏ ՂՀ ԻՍՕ       |             |     |    |           |

|   |      |3171-2007 «Նավթամթերքներ:|             |     |    |           |

|   |      |Հեղուկ ածխաջրածիններ:    |             |     |    |           |

|   |      |Ավտոմատ նմուշառումը      |             |     |    |           |

|   |      |խողովակաշարերից»-ի հիման |             |     |    |           |

|   |      |վրա                      |             |     |    |           |

|___|______|_________________________|_____________|_____|____|___________|

|7  |75.040|ԳՕՍՏ «Նավթ: Ջրի          |հավելված,    |2020 |2021|Ղազախստանի |

|   |      |պարունակության որոշում:  |ցուցանիշ «Ջրի|թվա- |թվա-|Հանրապետու-|

|   |      |Կարլ Ֆիշերի              |զանգվածային  |կան  |կան |թյուն      |

|   |      |պոտենցաչափական տիտրման   |բաժին»       |     |    |           |

|   |      |մեթոդ»-ի մշակում` ՍՏ ՂՀ  |             |     |    |           |

|   |      |ԻՍՕ 10336-2004 «Հում     |             |     |    |           |

|   |      |նավթ: Ջրի պարունակության |             |     |    |           |

|   |      |որոշում: Կարլ Ֆիշերի     |             |     |    |           |

|   |      |պոտենցաչափական տիտրման   |             |     |    |           |

|   |      |մեթոդ»-ի հիման վրա       |             |     |    |           |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

                       6 մարտի 2018 թվականի թիվ 36        քաղ. Մոսկվա

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված

նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) անցումային դրույթների

վերաբերյալ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 38-րդ կետի հինգերորդ պարբերությունը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ`

ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) իրավունքի մաս կազմող ակտերով կամ Միության անդամ պետության (այսուհետ` անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար` տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2021 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

բ) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման այն արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման.

գ) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը թույլատրվում են արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բացթողումը` Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված` նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում:

Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)` անդամ պետության օրենսդրությանը համապատասխան: Այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը` անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ապահովել հետևյալի մշակումն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացումը`

ա) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը.

բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ներկայացմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

                    20 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 89     քաղ. Մոսկվա

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված

նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող` «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 045/2017):

2. Սահմանել, որ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

    Հայաստանի Հանրապետությունից`    Վ. Գաբրիելյան

    Բելառուսի Հանրապետությունից`    Վ. Մատյուշևսկի

Ղազախստանի Հանրապետությունից`   Ա. Մամին

    Ղրղզստանի Հանրապետությունից`    Տ. Աբդիգուլով

    Ռուսաստանի Դաշնությունից`       Ի. Շուվալով

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 89 որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության «Տրանսպորտային փոխադրման և (կամ)

օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին»

(ԵԱՏՄ ՏԿ 045/2017)

 

I. Կիրառության ոլորտը

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան, ու դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր` նավթի անվտանգության պահանջները` մարդու կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, գույքի, շրջակա միջավայրի պահպանության ապահովման և սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության և ռեսուրսախնայողության ապահովման նպատակով:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտը տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված` Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթն է:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում այն նավթի վրա, որը մատակարարվում է` Միության մաքսային տարածքից դուրս արտահանման համար, մատակարարվում է պետական պաշտպանության պատվերով, պահվում է պետական նյութական պահուստի պահպանվածությունն ապահովող կազմակերպություններում, ինչպես նաև նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար:

 

II. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

նավթի անվտանգություն` նավթի վիճակ, որի դեպքում բացակայում են վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկերը.

նավթի բացթողումը շրջանառության մեջ` նավթ պատրաստողից (արտադրողից) նավթի առաջնային փոխանցումը վաճառողին և (կամ) սպառողին (այդ թվում` նավթ պատրաստողի (արտադրողի) պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը) կամ նավթի ներմուծումը` Միության մաքսային տարածքում առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով տարածելու նպատակով.

նավթ պատրաստողը (արտադրողը)` իրավաբանական, այդ թվում` օտարերկրյա անձ, որն իր անունից իրականացնում է նավթի արդյունահանում կամ դրա արդյունահանում ու իրացում և որը պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության մյուս այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է.

նավթ` մայրուղային խողովակաշարերով, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտով փոխադրման և (կամ) նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրություններում որպես հումք օգտագործման համար նախապատրաստված` ֆիզիկաքիմիական լայն կազմ ունեցող ածխաջրածինների բնական հանածո հեղուկ խառնուրդ.

նավթի շրջանառությունը շուկայում` նավթի շարժը նավթ պատրաստողից (արտադրողից) դեպի սպառողը.

նավթի խմբաքանակ` նավթի քանակի վերաբերյալ մեկ փաստաթղթով (երթուղային հանձնարարագիր, կամ նավթի ընդունման հանձնման ակտ, կամ բեռնագիր, կամ կոնոսամենտ) և մեկ անձնագրով ուղեկցվող նավթի քանակ.

սպառող` նավթ պատվիրելու կամ ձեռք բերելու մտադրություն ունեցող կամ նավթ պատվիրող, ձեռք բերող կամ օգտագործող` իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ.

վաճառող (այդ թվում` ներմուծող)` իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը Միության անդամ պետության ռեզիդենտ է, Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է նավթի իրացում սպառողին և պատասխանատու է Միության շուկայում նավթի տեղաբաշխման և սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է.

նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ` Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը նավթի համապատասխանությունը գնահատելիս և Միության շուկայում այն շրջանառության մեջ բաց թողնելիս նավթ պատրաստողի (արտադրողի), այդ թվում` օտարերկրյա նավթ պատրաստողի (արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ նավթ պատրաստողի (արտադրողի) անունից իրականացնում է գործողություններ, ինչպես նաև կրում պատասխանատվություն սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին նավթի համապատասխանության համար, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է:

 

III. Միության շուկայում նավթի շրջանառության կանոնները

 

5. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է:

6. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի անձնագրով, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն ֆիզիկական անձի ազգանունը, անունն ու հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որը նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում` ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված` անձնագիրը ձևակերպած անձ է.

բ) նավթ պատրաստողի (արտադրողի) ապրանքային նշանը (առկայության դեպքում).

գ) այն փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը և անվանումը, որին համապատասխան նավթը պատրաստվել (արտադրվել) է, և դրա անվանումն ու նշագիրը` այդ փաստաթղթին համապատասխան.

դ) նավթի ցուցանիշների նորմատիվ արժեքները, որոնք սահմանվել են նավթի ցուցանիշներին ներկայացվող պահանջներում` հավելվածի համաձայն, և այն փաստաթղթում, որին համապատասխան նավթը պատրաստվել (արտադրվել) է, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների փաստացի արդյունքները` նշելով սեփական փորձարկման լաբորատորիայի կամ Եվրասիական տնտեսական միության` համապատասխանության գնահատման հարցերով մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ` Միասնական ռեեստր) ընդգրկված` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի անվանումը.

ե) խմբաքանակի համարը.

զ) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

է) անձնագրի համարը և տրման ամսաթիվը.

ը) անձնագիրը ձևակերպած անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և ստորագրությունը:

7. Անձնագիրը ձևակերպվում է ռուսերենով և Միության անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում` Միության այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է նավթը:

8. Նավթն իրացնելիս վաճառողը (այդ թվում` ներմուծողը) պարտավոր է սպառողի պահանջով ներկայացնել անձնագրի պատճենը:

9. Անձնագիրը ձևակերպվում է նավթի տրանսպորտային փոխադրման, պահպանման, վերամշակման և իրացման նպատակների համար նավթն ընդունելիս (հանձնելիս):

 

IV. Նավթի անվտանգության պահանջները

 

10. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող նավթը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածում նշված ցուցանիշներին ներկայացվող պահանջներին:

11. Նավթի պատրաստման (արտադրման) և տրանսպորտային փոխադրման ժամանակ չի թույլատրվում քլորօրգանական միացություններ պարունակող քիմիական ռեագենտների կիրառումը:

 

V. Անվտանգության պահանջներին

 

նավթի համապատասխանության ապահովումը

12. Նավթի անվտանգությունն ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմամբ, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է:

13. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության գնահատման ժամանակ անցկացվող փորձարկումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոնները:

 

VI. Նավթի համապատասխանության գնահատումը

 

14. Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնվելուց առաջ նավթը ենթակա է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասով գնահատման, որն իրականացվում է փորձարկումների տեսքով` անձնագրի ձևակերպմամբ:

15. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության գնահատումն իրականացվում է Միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված` նավթ պատրաստող (արտադրող) կամ վաճառող (այդ թվում` ներմուծող) կամ նավթ պատրաստողի (արտադրողի) կողմից լիազորված անձ հանդիսացող դիմումատուի (իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի) կողմից` չափումների միասնականության ապահովման բնագավառում Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող չափման միջոցների օգտագործմամբ:

16. Փորձարկումների անցկացման կարգը ներառում է`

ա) նավթի փորձանմուշների (նմուշների) ընտրությունը.

բ) սեփական փորձարկման լաբորատորիայի կամ Միասնական ռեեստրում ընդգրկված` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից նավթի փորձանմուշների (նմուշների) փորձարկումների անցկացումը.

գ) փորձարկումների արդյունքները և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նավթի համապատասխանության մասին եզրակացությունն անձնագրի մեջ գրանցելը:

17. Փորձարկումներն իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետում նշված ստանդարտներին համապատասխան:

 

VII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով

նավթի մակնշումը

 

18. Նավթը, որը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է, և որը, սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնի համաձայն, անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով:

19. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան նավթը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը:

20. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է անձնագրում:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2020
N 262-Ն
Որոշում