Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2020 թվականի N 262-Ն

 

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Տրանսպորտային փոխադրման և (կամ)

օգտագործման համար նախապատրաստված

նավթի անվտանգության մասին»

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի

(ԵԱՏՄ ՏԿ 045/2017)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

նավթի ցուցանիշներին ներկայացվող

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                     |Նորմատիվ    |

|                                                        |արժեքները   |

._____________________________________________________________________.

     Ծծմբաջրածնի զանգվածային մասը, մլն-1 (ppm), ոչ ավելի      100 (20 *)

 

     Մեթիլ- և  էթիլմերկապտանների գումարային զանգվածային       100 (40 *)

մասը, մլն-1 (ppm), ոչ ավելի

 

     Ջրի զանգվածային մասը, %, ոչ ավելի                        1 (0,5 *)

 

     Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիան, մգ/դմ3,        900 (100 *)

ոչ ավելի

 

     Հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա (մմ ս. ս.), ոչ ավելի    66,7 (500)**

 

     Օրգանական քլորիդների զանգվածային մասը` մինչև  204oC      6

ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում, մլն-1

(ppm), ոչ ավելի

 

______________________

*  Մայրուղային խողովակաշարերով տրանսպորտային փոխադրման կամ

վերամշակման համար նավթի փոխանցման դեպքում

** Չի որոշվում նավթի պնդացման` 10oC և ավելի բարձր ջերմաստիճանի

պայմաններում

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2011 թվականի N 711

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆԻ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Մաքսային միության հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61, 17.03.2016 N 22 որոշումների խմբագրությամբ)

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի պատկերը.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կիրառման կարգը:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

2. Մաքսային միության Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի N 605 Որոշումը ճանաչել ուժը կորցրած:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ.

 

Բելառուսի Հանրապետությունից  Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի Հանրապետությունից Ժ. ԱՅՏԺԱՆՈՎԱ

    Ռուսաստանի Դաշնությունից      Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

15 հուլիսի 2011 թ. N 711

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Մաքսային միության հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61, 17.03.2016 N 22 որոշումների խմբագրությամբ)

 

                               EAC    EAC

                              Նկար 1 Նկար 2

 

Նկարագրություն

Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության

միասնական նշանի պատկերի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի

17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի պատկերն իրենից ներկայացնում է երեք ոճավորված տառերի` «Ե», «Ա» և «Հ», համադրություն, որոնք գծագրորեն պատկերվել են ուղիղ անկյունների օգտագործմամբ, ունի հավասար բարձրություն ու լայնություն, կազմում է քառակուսու ճշգրիտ համամասնություններ` բաց (նկար 1) կամ հակադրական ֆոնին (նկար 2):

(Մաքսային միության Հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

ԵԱՀ-ն վերծանվում է որպես Եվրասիական համապատասխանություն (Eurasian Conformity):

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

15 հուլիսի 2011 թ. N 711

 

ԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Մաքսային միության հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

1. Կիրառման ոլորտը

 

Սույն Կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կիրառման կանոնները, ձևը և չափերը (այսուհետ` շրջանառության միասնական նշան):

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

2. Ընդհանուր դրույթներ

 

Շրջանառության միասնական նշանը վկայում է, որ նրանով մակնշված ապրանքն անցել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում) սահմանված համապատասխանության գնահատման (հաստատման) բոլոր ընթացակարգերը և համապատասխանում է տվյալ արտադրանքի վրա տարածվող` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական բոլոր կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում) պահանջներին:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

Շրջանառության միասնական նշանով մակնշումը իրականացվում է նախքան արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս բերելը: (պարբերությունը լրացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61 որոշմամբ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

3. Շրջանառության միասնական նշանի պատկերի նկարագրությունը

 

3.1. Շրջանառության միասնական նշանն ունի հետևյալ պատկերը (նկար 1 և նկար 2).

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61 որոշման խմբագրությամբ)

 

                               EAC    EAC

                              Նկար 1 Նկար 2

 

Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի

շրջանառության միասնական նշանի պատկերի

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի

17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

3.2. Շրջանառության միասնական նշանի պատկերը ներկայացնում է երեք ոճավորված տառերի` «Ե», «Ա» և «Հ», համադրություն, որոնք գծագրորեն պատկերվել են ուղիղ անկյունների օգտագործմամբ, ունի հավասար բարձրություն ու լայնություն, կազմում է քառակուսու ճշգրիտ համամասնություններ` բաց (նկար 1) կամ հակադրական ֆոնին (նկար 2):

(Մաքսային միության Հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

ԵԱՀ-ն վերծանվում է որպես Եվրասիական համապատասխանություն (Eurasian Conformity):

3.3. Շրջանառության միասնական նշանի չափերը որոշում է արտադրողը, արտադրողի լիազորված անձը, ներմուծողը (մատակարարը), որը ստացել է վերջինիս կիրառության իրավունքը:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61 որոշման խմբագրությամբ)

Շրջանառության միասնական նշանի հիմնական չափը պետք է կազմի առնվազն 5 մմ:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

Շրջանառության միասնական նշանի չափերը պետք է երաշխավորեն վերջինիս տարրերի հստակությունը և դրանց նկատելիությունը անզեն աչքով` օբյեկտի ընդհանուր գունավոր ֆոնին:

Շրջանառության միասնական նշանի պատկերը մասշտաբի ցանցի վրա ներկայացված է 3-րդ և 4-րդ նկարներին:

(պարբերությունը լրացված է Մաքսային միության հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշմամբ)

 

Նկար 3 Նկար 4

____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

(լրացված է Մաքսային միության հանձնաժողովի 23.09.2011 N 800 որոշմամբ)

 

3.4. Շրջանառության միասնական նշանը կարող է իրագործվել արտադրանքի ծառայության (պիտանիության) ողջ ժամկետի ընթացքում դրա հստակ և պարզ պատկերն ապահովող ցանկացած եղանակով:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61 որոշման խմբագրությամբ)

 

4. Շրջանառության միասնական նշանի կիրառման կարգը

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի

17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

 

Արտադրողները, արտադրողի կողմից լիազորված անձինք, արտադրանք ներմուծողները (մատակարարները) իրավունք ունեն մակնշելու այն շրջանառության միասնական նշանով, եթե արտադրանքն անցել է Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով) սահմանված համապատասխանության գնահատման բոլոր սահմանված ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ ցանկացած պետության տարածքում, ինչը հաստատված է Եվրասիական տնտեսական միությունում համապատասխանության գնահատման համապատասխան ձևերի համար նախատեսված փաստաթղթերով:

 

5. Շրջանառության միասնական նշանի կիրառման կանոնները

 

5.1. Շրջանառության միասնական նշանը փակցվում է արտադրանքի յուրաքանչյուր միավորի, փաթեթավորման կամ ուղեկցող փաստաթղթերին:

5.2. Շրջանառության միասնական նշանի պատկերը պետք է լինի միագույն և հակադրություն կազմի այն մակերեսի գույնի հետ, որին փակցվել է:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

5.3. Արտադրանքի, տարայի (փաթեթավորման) և փաստաթղթերին շրջանառության միասնական նշանի փակցման տեղը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում):

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

5.4. Չի թույլատրվում այնպիսի մակնշում, նշաններ փակցնելը և մակագրություններ կատարելը, որոնք կարող են սպառողներին և շահագրգռված անձանց մոլորության մեջ գցել շրջանառության միասնական նշանի նշանակության և պատկերի վերաբերյալ:

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 17.03.2016 N 22 որոշման խմբագրությամբ)

Այն դեպքում, եթե արտադրանքի վրա փակցվում են համապատասխանության այլ նշաններ, այդ թվում` արտադրանքի հավաստագրման կամավոր համակարգերի համապատասխանության նշանները, ապա դրանք չպետք է վատացնեն շրջանառության միասնական նշանի տեսանելիությունը, հստակությունը և ընթեռնելիությունը:

(5.4 կետը լրացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 20.07.2012 N 61 որոշմամբ):

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 262-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունվարի 2011 թվականի N 526

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի

23.11.2012 N 102 որոշման խմբագրությամբ)

 

Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի իրականացման նպատակով Մաքսային միության Հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել Արտադրանքի միասնական ցանկ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (կից ներկայացվում է):

2. Մաքսային միության անդամ պետություններում բժշկական ապրանքների (բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության արտադրատեսակների) պետական գրանցման տարբեր ընթացակարգերի առկայությամբ պայմանավորված` Կողմերին հանձնարարել.

մշակել տվյալ ոլորտում Կողմերի մոտեցումների միասնականացման հնարավորությունը.

անհրաժեշտության դեպքում մշակել համապատասխան միջազգային պայմանագրի նախագիծ.

այդ աշխատանքի արդյունքներով որոշում ընդունել Մաքսային միության «Բժշկական նշանակության արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մշակման նպատակահարմարության մասին:

Մինչև սույն հարցով որոշում ընդունելը կասեցնել Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի մշակումը:

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ.

 

    Բելառուսի Հանրապետությունից    Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի Հանրապետությունից   ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

    Ռուսաստանի Դաշնությունից       Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

28 հունվարի 2011 թ. N 526

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի

23.11.2012 N 102 որոշման խմբագրությամբ)

 

1. Մեքենաներ և սարքավորումներ

2. Ցածրավոլտ սարքավորումներ

3. Բարձրավոլտ սարքավորումներ

4. Գազակերպ վառելիքով աշխատող սարքեր

5. Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումներ

6. Ճնշման տակ աշխատող անոթներ

7. Սարքավորումներ պայթյունավտանգ միջավայրերում աշխատելու համար

8. Զվարճահարմարանքներ, մանկական խաղահրապարակների սարքավորումներ

9. Վերելակներ

10. Անվավոր փոխադրամիջոցներ

11. Տրակտորներ

12. Գյուղատնտեսական տեխնիկա

13. Մեքենաներ անտառային տնտեսության համար

14. Դողեր

15. Երկաթուղային փոխադրամիջոցի շարժակազմ, այդ թվում` բարձր արագընթաց

16. Մետրոպոլիտենի շարժակազմ

17. Թեթև ռելսային փոխադրամիջոցներ, տրամվայներ

18. Ծովային փոխադրամիջոցային օբյեկտներ

19. Ներքին ջրային փոխադրամիջոցային օբյեկտներ

20. Փոքրածավալ նավեր

21. Շենքեր և շինություններ

22. Շինարարական նյութեր և արտադրանքներ

23. Երկաթուղային փոխադրամիջոցի ենթակառուցվածք, այդ թվում` բարձր արագընթաց

24. Մետրոպոլիտենի ենթակառուցվածք

25. Ավտոմոբիլային ճանապարհներ

26. Հրատեխնիկական կազմեր և դրանք պարունակող արտադրատեսակներ

27. Քաղաքացիական կիրառության պայթուցիկ նյութեր և դրանք պարունակող արտադրատեսակներ

28. Թեթև արդյունաբերության արտադրանք (պատրաստի հատովի ապրանքներ, գորգեր և գորգային արտադրատեսակներ, տրիկոտաժի, կարի և կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ. կոշիկ. մորթի և մորթե արտադրատեսակներ)

29. Խաղալիքներ

30. Ապրանքներ երեխաների և դեռահասների համար

31. Երեխաների խնամքի պարագաներ

32. Սպասք

33. Սանիտարահիգիենիկ նշանակության արտադրատեսակներ

34. Օծանելիքա-կոսմետիկական արտադրանք

35. Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ

36. Տարա և փաթեթավորում

37. Անհատական պաշտպանության միջոցներ

38. Հրդեհային անվտանգության ապահովման միջոցներ

39. Հրդեհաշիջման միջոցներ

40. Բժշկական ապրանքներ

41. Սանիտարա-տեխնիկական արտադրատեսակներ

42. Կահույքային արտադրանք

43. Քիմիական արտադրանք

44. Սինթետիկ լվացող միջոցներ

45. Կենցաղային քիմիայի ապրանքներ

46. Լաքաներկանյութեր և լուծիչներ

47. Պարարտանյութեր

48. Բույսերի պաշտպանության միջոցներ

49. Բենզիններ, դիզելային և նավի վառելիք, վառելիք ռեակտիվ շարժիչների համար և վառքի մազութ

50. Քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ

51. Ջրի, գազի, ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի հաշվառման սարքեր և համակարգեր

52. Նավթի, դրա վերամշակման արդյունքների հաշվառման սարքեր և համակարգեր

53. Սննդի արտադրանք

54. Ալկոհոլային արտադրանք

55. Կերեր և կերային հավելումներ

56. Հացահատիկ

57. Ծխախոտային արտադրանք

58. Հրացան որսի և մարզական, դրա համար նախատեսված զինամթերք

59. Էլեկտրակապի միջոցներ

60. Ածուխ և դրա վերամշակման արտադրանք

61. Հեղուկացված ածխաջրածնային գազեր` որպես վառելիք օգտագործելու համար

62. Մարդու մաշկի հետ շփվող նյութեր

63. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված արտադրանք

64. Փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթ

65. Փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազ

66. Մայրուղային խողովակաշարեր` հեղուկ և գազակերպ ածխաջրածինների փոխադրման համար

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2020
N 262-Ն
Որոշում