Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐ ...

 

01.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2020 թվականի N 287-Ն

 

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

2. Սահմանել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են`

1) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ օգնության գումարը.

2) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումարի).

3) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` չաշխատող անձի մայրության նպաստի գումարը.

4) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` նպաստի չվճարված գումարը.

5) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թաղման նպաստի գումարը, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի չվճարված գումարը վճարվում է կրկին նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.

6) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թաղման նպաստի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.

7) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` թաղման նպաստի գումարը, հուղարկավորության նպաստի գումարը, միանվագ դրամական օգնության գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.

8) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` պարգևավճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պարգևավճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.

9) «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` պատվովճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.

10) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չվճարված գումարը, եթե այն վճարվում է ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո.

11) «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի - ի N-- Լ որոշմամբ սահմանված դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` դրամական աջակցության չվճարված գումարը.

13) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` պատվովճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է պատվովճար ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո:

(3-րդ կետը փոփ. 23.12.2021 թիվ 2136-Ն, 19.05.2022 թիվ 696-Ն որոշումներ)

4. Սույն որոշման շրջանակներում լիազոր մարմնի տեղեկատվական համակարգերից տվյալների փոխանցումը և տվյալների բազաների փոխկապակցումն իրականացվում են փոխգործելիության հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումների համաձայն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները 2020 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով, բացառությամբ 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով` սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հուլիսի 1-ից:

(6-րդ կատը փոփ. 24.09.2020 թիվ 1579-Ն)

6.1. 2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետում ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա:

(6.1-ին կետը լրաց. 23.12.2021 թիվ 2136-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա կնքված` երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերին համապատասխան պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար առաջարկություն ներկայացնելը, համաձայնագրում պայմանագրի լուծման ժամկետ նախատեսելով 2020 թվականի հուլիսի 1-ը, իսկ պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները բանկի կողմից պատշաճ կատարելու ժամկետը`

ա. երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի դեպքում` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետի 13-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ, սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի համար,

բ. մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի դեպքում` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ, սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի համար,

գ. կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2.3.8-րդ ենթակետում նշված տեղեկատվության (1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ, սույն որոշման 3-րդ կետի 5-10-րդ ենթակետերում նշված գումարների համար.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրեր կնքած բանկի հետ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքելու դեպքում, ըստ անհրաժեշտության (բանկի կողմից առաջարկություն ստացվելու դեպքում), այդ պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում, բայց պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը բանկի կողմից մշակվելու և ներդրվելու ամսվանից ոչ ուշ, սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները, բացառությամբ այդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, այդ բանկի միջոցով անկանխիկ եղանակով վճարելը` նախկինում կնքված պայմանագրերի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 12-ի

N 287-Ն որոշման

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

    Քաղ. Երևան                                 ____ _____________ 20 թ.

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին)` ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ ___________________ -ի, ով գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 74-Լ հրամանով հաստատված` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կանոնադրության հիման վրա, և __________________ ընկերությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` բանկ) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են`

1) միանվագ դրամական վճարի գումար` Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար.

2) բանկային հաշիվ` բանկում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ.

3) շահառու` անձ, ում տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառվել են վճարման ցուցակում (ում անվամբ բացվում է բանկային հաշիվ).

4) պահանջ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջ (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն).

5) այլ անձ` անձ, ով բանկ է ներկայացրել շահառուի տված` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված` պահանջ (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն) ներկայացնելու վերաբերյալ լիազորագիր կամ անձ, ում տվյալները բանկին տրամադրում է լիազոր մարմինը` շահառուի անվամբ բացված բանկային հաշիվ մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը նրան վճարելու համար.

6) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված` փախստական ճանաչված անձանց համար` անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը:

(1-ին կետը փոփ. 30.11.2023 թիվ 2081-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 23.12.2021 թիվ 2136-Ն որոշում)

2. Լիազոր մարմինը բանկին է տրամադրում սույն պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվությունը (այսուհետ` վճարման ցուցակ), իսկ բանկը, վճարման ցուցակում ներառված տվյալների հիման վրա, շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող միանվագ դրամական վճարի գումարը:

3. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ`

1) շահառուն հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունք է ձեռք բերում վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարը բանկի կողմից ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին պահանջ ներկայացնելու պահից, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են շահառուի վերաբերյալ ներկայացրած տվյալներին.

2) բանկին պահանջ կարող է ներկայացնել նաև այլ անձը.

3) բանկին պահանջ ներկայացնելու դեպքում շահառուի անվամբ բացված բանկային հաշվին առկա միջոցները դուրս են գրվում մասնակի կամ ամբողջությամբ, իսկ բանկային հաշիվը, առանց շահառուի և բանկի կամ այլ անձի և բանկի միջև բանկային հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու, սպասարկվում է` մինչև դրանում առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելը, որից հետո բանկային հաշիվը փակվում է.

4) յուրաքանչյուր վճարման ցուցակի հիման վրա շահառուի անվամբ բացվում է նոր (առանձին) բանկային հաշիվ.

5) բանկային հաշվին մուտքագրվում է բացառապես միանվագ դրամական վճարի գումարը.

6) բանկային հաշվին մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե շահառուն կամ այլ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված 12-ամսյա ժամկետում (մինչև վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը) չի ներկայացրել պահանջ:

4. Սույն պայմանագրի ձևերը և սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունները) լիազոր մարմնի և բանկի միջև փոխանակվում են (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):

5. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը բանկի կողմից լիազոր մարմնին մատուցված է համարվում հաշվետու ամսվա ընթացքում վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 ձևով սահմանված տվյալներ պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման պահից:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կողմերն իրավունք ունեն`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

7. Բանկը պարտավոր է`

1) վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին պահանջ ներկայացվելու դեպքում կատարել բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը` բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ վճարել հաճախորդին (շահառուին) կամ այլ անձին.

2) բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագրի կամ լիազոր մարմնի` սույն պայմանագրի N 3 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող կարգադրության հիման վրա բանկային հաշվին առկա միջոցները տրամադրել (վճարել) այլ անձի` կարգադրությունը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հետո կատարել բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու այլ անձի պահանջը.

3) լիազոր մարմնի` սույն պայմանագրի N 4 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող կարգադրության (պահանջի) հիման վրա, այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, դրանում նշված գումարի չափով, առանց շահառուի համաձայնության, նրա բանկային հաշվից հետ գանձել միջոցները (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` միաժամանակ ապահովելով սույն պայմանագրի N 5 ձևով սահմանված տեղեկատվության ներկայացումը լիազոր մարմին: Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշիվ մուտքագրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի /շահառուի/ կարգադրության հիման վրա բանկային հաշվից դուրս են գրվել (ելքագրվել են)` մինչև լիազոր մարմնից սույն ենթակետում նշված կարգադրությունը (պահանջը) ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում (վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում) շահառուի կամ այլ անձի կողմից հաշվով գործարք չիրականացվելու դեպքում, այդ ժամկետը լրանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետ փոխանցել այդ բանկային հաշվին մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը և սույն պայմանագրի N 6 ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացնել լիազոր մարմին.

5) յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 7 ձևով սահմանված տեղեկատվություն այն բանկային հաշիվների վերաբերյալ, որոնցով նախորդ ամսվա ընթացքում ներկայացվել է պահանջ (պահանջի հիման վրա բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս են գրվել).

6) շահառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան (սույն պայմանագրի իմաստով` մահվան մասին տեղեկատվություն ստանալու օր է համարվում շահառուի մահվան վկայականը կամ դրա պատճենը բանկ ներկայացնելու օրը) հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված տվյալները ներկայացնել լիազոր մարմնին.

7) շահառուին կամ այլ անձին (ում տվյալները բանկին տրամադրում է լիազոր մարմինը` շահառուի անվամբ բացված բանկային հաշիվ մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը նրան վճարելու համար) սպասարկել նաև այն դեպքում, երբ նա ներկայացնում է վճարման ցուցակում կամ սույն պայմանագրի N 3 ձևով սահմանված կարգադրությունում նշված` անձը հաստատող փաստաթղթից տարբեր այլ` անձը հաստատող վավեր փաստաթուղթ, եթե դրանով բանկը կարողանում է նույնականացնել այդ անձին:

8. Լիազոր մարմինը պարտավոր է`

1) տվյալ ամսվա վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.

2) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

3) շահառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված տվյալները ներկայացնել բանկ.

4) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկ ներկայացնել կարգադրություն կամ տրամադրել տեղեկատվություն:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9. Սույն պայմանագրում նշված ծառայությունները (այդ թվում` լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա անձի անվամբ բանկային հաշիվ բացելը և այն մինչև բանկային հաշվին առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելը սպասարկելը) բանկը մատուցում է անվճար:

 

IV. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:

13. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

14. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

15. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել շահառուներին` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված` հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելը կամ շահառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:

16. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու հետևանքով կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:

17. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը, իսկ սույն պայմանագրի 18-րդ կետում նշված դեպքում` այդ կետում նշված համաձայնագրով նախատեսված` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը ներդնելու օրը և գործում է անորոշ ժամկետով:

18. Ըստ անհրաժեշտության` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակվում և ներդրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված` սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող լրացուցիչ համաձայնագրի համաձայն` սույն պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3-րդ ամսվանից ոչ ուշ:

19. Եթե կողմերը կնքել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված` պայմանագիր, որը սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանալու օրվա դրությամբ գործում է, ապա սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանալու օրվա դրությամբ նախկինում կնքված պայմանագիրը լուծվում է:

(19-րդ կետը փոփ. 23.12.2021 թիվ 2136-Ն որոշում)

20. Սույն պայմանագրի 19-րդ կետում նշված դեպքում, սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանալու օրվա դրությամբ բանկում բացված հաշիվը, որի հաշվետիրոջ իրավունքն անձը պետք է ձեռք բերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածին համապատասխան, համարվում է սույն պայմանագրի 2-րդ կետով սահմանված կարգով բացված բանկային հաշիվ, իսկ սույն պայմանագրի 3-րդ կետի 6-րդ և 7-րդ կետի 4-րդ ենթակետերում նշված` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամիս է համարվում համապատասխան միանվագ դրամական վճարի գումարը (վճարման ցուցակը) բանկին փաստացի փոխանցելու ամսվան հաջորդող ամիսը:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    Աշխատանքի և  սոցիալական հարցերի      ______________________________

նախարարության միասնական սոցիալական   _________________________________

ծառայություն

 

    Գտնվելու վայրը` ՀՀ, քաղ. Երևան,      Գտնվելու վայրը` _________________

    Նալբանդյան 13                        _________________________________

    Հեռ. _____________________           Հեռ. _____________________

    Էլ. փոստ _____________________       Էլ. փոստ _____________________

                                         ՀՎՀՀ _____________________

                                         ________________________________

                                          (համապատասխան լիազորություններով

                                                օժտված անձի պաշտոնը)

 

    Ծառայության պետ _________________    _______________________

                  (անունը, ազգանունը)    (անունը, ազգանունը)

 

    ------------------                   ------------------

    (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

 

(1-ին հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Ձև N 1

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), վճարման ցուցակը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.

5) շահառուի բնակության վայրի հասցեն, առկայության դեպքում` նաև էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:

 

Ձև N 2

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), հաշվետու ամսում բանկ տրամադրված վճարման ցուցակների հերթական համարները.

2) հաշվետու ամսվա տարեթիվն ու ամիսը, որին վերաբերում է փոխադարձ հաշվարկների ակտը.

3) հաշվետու ամսվա ստացված վճարման ցուցակների թիվը, այդ ցուցակներ ներառված անձանց ընդհանուր թիվը.

4) հաշվետու ամսվա վճարման ցուցակների հիման վրա վճարման ենթակա (բանկին փոխանցված) միանվագ դրամական վճարների ընդամենը գումարը.

5) այն անձանց ընդհանուր թիվը, որոնք հաշվետու ամսվա ընթացքում բանկ են ներկայացրել պահանջ (բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ վճարելու կարգադրություն).

6) հաշվետու ամսվա ընթացքում պահանջի ներկայացմամբ անձանց վճարված միանվագ դրամական վճարների ընդամենը գումարի չափը.

7) հաշվետու ամսվա ընթացքում անձանց բանկային հաշիվներին մուտքագրված միանվագ դրամական վճարների ընդամենը գումարի չափը.

8) այն բանկային հաշիվների թիվը, որոնցից հաշվետու ամսվա ընթացքում լիազոր մարմնի կարգադրության հիման վրա միանվագ դրամական վճարի գումարը (գումարի մնացորդը) բանկը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

9) լիազոր մարմնի կարգադրության հիման վրա բանկի կողմից հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձված միանվագ դրամական վճարների գումարների հանրագումարը.

10) այն անձանց (նպաստի գործերի) թիվը, որոնց վճարման ենթակա միանվագ դրամական վճարների գումարները, բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամիսների ընթացքում պահանջը չներկայացնելու հիմքով հաշվետու ամսվա ընթացքում բանկը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

11) բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամիսների ընթացքում պահանջը չներկայացնելու հիմքով հաշվետու ամսվա ընթացքում բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձրած միանվագ դրամական վճարների գումարների հանրագումարը.

12) մնացորդը հաշվետու ամսվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ.

13) մնացորդը հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ:

 

Ձև N 3

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), այլ անձի վճարելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) այլ անձի (ում պետք է վճարվի բանկային հաշիվ մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը) անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) այլ անձի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բացվել է բանկային հաշիվը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը:

 

Ձև N 4

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա` միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը և գումարի չափը.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա միանվագ դրամական վճարի գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

6) գանձապետական հաշիվը, որին պետք է փոխանցել (վերադարձնել) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումարը:

 

Ձև N 5

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը և բանկային հաշվին մուտքագրված գումարի չափը.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա միանվագ դրամական վճարի գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

6) փաստացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված (վերադարձված)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված միանվագ դրամական վճարի գումարի չափը.

7) գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է (վերադարձվել է) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումարը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված միանվագ դրամական վճարի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վերադարձնելու) օրը, ամիսը, տարին:

 

Ձև N 6

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 928.8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՆԿԻՆ ՊԱՀԱՆՋ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված (վերադարձված) միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել միանվագ դրամական վճարի գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված (վերադարձված) միանվագ դրամական վճարի գումարի չափը.

7) գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է (վերադարձվել է) միանվագ դրամական վճարի գումարը.

8) միանվագ դրամական վճարի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վերադարձնելու) օրը, ամիսը, տարին:

 

Ձև N 7

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել միանվագ դրամական վճարի գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

6) բանկային հաշվին առկա միջոցներն ամբողջությամբ կամ մասնակի դուրս գրելու պահանջ ներկայացնելու օրը, ամիսը, տարին:

 

Ձև N 8

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 

ՑԱՆԿ

ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) մահացած շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) մահացած շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) միանվագ դրամական վճարի գործի համարը, միանվագ դրամական վճարի տեսակը.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել միանվագ դրամական վճարի գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

6) շահառուի մահվան օրը, ամիսը, տարին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2020
N 287-Ն
Որոշում