Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2020 թվականի N 291-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի համայնքի 1-ին փողոցի 3/3-րդ հասցեում գտնվող 240.26 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունը (3.681.292 դրամ հաշվեկշռային արժեքով), որից` 215.65 քառ.մ մակերեսով` օրինական, 24.61 քառ. մ մակերեսով` ինքնակամ (շվաքարան) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02893 հա հողամասը (66.685 դրամ հաշվեկշռային արժեքով)` ընդհանուր 3.747.977 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, իսկ 0.06957 հա մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` «մարզ Տավուշ, համայնք Գետահովիտ 1-ին փողոց 3» հասցեով անշարժ գույքի սեփականատիրոջը, թողնել ընդհանուր օգտագործման:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2020
N 291-Ա
Որոշում