Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2020 թվականի N 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման`

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ընդ որում` ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից` սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, իսկ քսաներորդից քառասուներորդ տողերում նշված ապրանքների մասով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

 

._____________________________________________________________________.

|«Քլորիդ ծովի ջուր                                      |         2501|

|_______________________________________________________|_____________|

|Ծծումբ ոչ սուբլիմացված                                 |         2503|

|_______________________________________________________|_____________|

|Ցեմենտի կլինկեր                                        |       252310|

|_______________________________________________________|_____________|

|Նավթային կոքս, նավթային բիտում և  բիտումային ապարներից |         2713|

|ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման           |             |

|արդյունքում ստացված այլ մնացորդներ                     |             |

|_______________________________________________________|_____________|

|Վառելիք ռեակտիվ շարժիչների համար                       |   2710192100|

|_______________________________________________________|_____________|

|Հեղուկ քլոր                                            |         2801|

|_______________________________________________________|_____________|

|Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային|         2802|

|_______________________________________________________|_____________|

|Քլորոսուլֆոնային թթու                                  |         2806|

|_______________________________________________________|_____________|

|Ծծմբաթթու, օլեում                                      |         2807|

|_______________________________________________________|_____________|

|Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ                   |         2808|

|_______________________________________________________|_____________|

|Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ|         2815|

|(կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ.    |             |

|նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա)                    |             |

|_______________________________________________________|_____________|

|Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ                            |         2828|

|_______________________________________________________|_____________|

|Սուլֆիտներ, թիոսուլֆատներ.                             |         2832|

|_______________________________________________________|_____________|

|Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)       |         2836|

|_______________________________________________________|_____________|

|Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական կազմով          |         2849|

|_______________________________________________________|_____________|

|Ածխաջրածնի ածանցյալներ                                 |         2904|

|_______________________________________________________|_____________|

|Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ,            |         2909|

|եթերասպիրտոֆենոլներ.                                   |             |

|սպիրտների, պարզ եթերների և  կետոնների (որոշակի կամ     |             |

|անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և  դրանց          |             |

|հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված    |             |

|ածանցյալները                                           |             |

|_______________________________________________________|_____________|

|Բազմակարբոնաթթուներ                                    |         2917|

|_______________________________________________________|_____________|

|Ամոնիումի նիտրատ, այդ թվում` ջրային լուծույթում        |      3102 30|

|Պլաստամասսա և  պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ|             |

|_______________________________________________________|_____________|

|խմբից`                                                 | 3901-ից 3907|

|_______________________________________________________|_____________|

|Ֆեռոսիլիցիում` 55% զանգվածային բաժնից ավելի սիլիցիում  |     72022100|

|պարունակող                                             |             |

._____________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 17

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2020
N 300-Ն
Որոշում