Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2020 թվականի N 359-Ա

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հաստատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ համատեղ պարբերական զեկույցի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաստատմանը ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ համատեղ պարբերական զեկույցի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 17-ի

N 359-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գ. Գասպարյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                          առաջին տեղակալ (խմբի ղեկավար)

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         միջազգային համագործակցության և զարգացման

                         ծրագրերի վարչության պետ (խմբի քարտուղար)

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի

                         վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ  

 

    Ա. Առուշանյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տարածքային կառավարման

                         վարչությունում խորհրդական` առանձին գործառույթներ

                         համակարգող

 

    Ռ. Ստեփանյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի

                         վարչության պետ

 

    Ա. Դաշյան          - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության բնակչության պաշտպանության և

                         աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ,

                         փ/ծ գնդապետ

 

    Գ. Ավագյան         - ՀՀ առողջապահության նախարարության մոր և  մանկան

                         առողջության պահպանման վարչության մայրական և

                         վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ

 

Հ. Հարությունյան  - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և

քաղաքաշինության վարչության ճարտարապետության

բաժնի պետի պաշտոնակատար

 

    Մ. Թորոսյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարության թվայնացման վարչության ավագ մասնագետ

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային

                         իրավական համագործակցության վարչության արտաքին

                         կապերի բաժնի ավագ մասնագետ

 

    Թ. Հովնանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի վարչության

                         աշխատակից

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2020
N 359-Ա
Որոշում