Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԻՍ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԻՍ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2020 թվականի N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԻՍ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով և որոշման հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով`

Սահմանել`

1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ` ՍԲՀԿ) աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության (հեռահար ջերմաչափում, արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում` հարցում վարակին բնորոշ կլինիկական ախտանշանների մասին, ինչպես նաև վերջին 14 օրերի ընթացքում Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրներում գտնվելու վերաբերյալ): Ախտանիշների առկայության դեպքում (այդ թվում` 37 աստիճանից բարձ ջերմության առկայություն) կատարվում է անմիջապես հոսպիտալացում, տրվում է շտապ հաղորդում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` ԱԱՏՄ) կենտրոնական ապարատին և ՀՀ առողջապահության նախարարությանը:

2. Իտալիայից կամ վերջին 14 օրվա ընթացքում Իտալիայում գտնված` ՀՀ տարածք մուտք գործող անձանց համար, անկախ սույն ցուցման 1-ին կետի ախտանիշների առկայությունից, ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից կանչ է գրանցվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: Վերջինիս կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով տվյալ անձինք տեղափոխվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարանտինային վայր և ենթակա են 14-օրյա մեկուսացման:

3. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրներից (բացի Իտալիայից) ՀՀ տարածք մուտք գործող անձանց, որոնց մոտ առկա չեն սույն ցուցման 1-ին կետով սահմանված ախտանիշները, տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանած տեղեկաթերթիկ` 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացվելու մասին: Տեղեկաթերթիկի ստացման փաստը հավաստվում է հասցեական քարտերի վրա ստացողի ստորագրությամբ: Ինքնամեկուսացված անձանց տվյալները տրամադրվում են ՀՀ ոստիկանությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը` անհրաժեշտ միջոցառումներն ապահովելու նպատակով:

4. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրներից ՀՀ տարածք մուտք գործող կամ վերջին 14 օրվա ընթացքում Իտալիայում գտնված անձանց համար ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից լրացվում են, իսկ օդանավում հասցեական քարտերի լրացման պարագայում` հավաքվում են հասցեական քարտերը: ՍԲՀԿ-ների հերթափոխի ավարտից հետո (9:00-ից 9:00) 4 ժամվա ընթացքում հասցեական քարտերի, ներառյալ մեկուսացված և/կամ հոսպիտալացված, ինքնամեկուսացված անձանց տվյալները ԱԱՏՄ կենտրոնական ապարատի կողմից ուղարկվում են ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ոստիկանություն:

5. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի N 1 որոշմամբ սահմանված երկրների ցանկում չընդգրկված երկրներից ՀՀ օդային ճանապարհով ՀՀ ժամանողներին տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկաթերթիկ: Օդանավում լրացված հասցեական քարտերը կամ ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից լրացված հասցեական քարտերը արխիվացվում են ՍԲՀԿ-ներում, որոնցում առկա տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդին անմիջական խնամք տրամադրող կամ հիվանդի հետ շփում (ներառյալ` աշխատատեղ, դասասենյակ, համատեղ բնակություն, հավաքույթներ, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց, այլ) ունեցող անձանց (կոնտակտավոր) նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման հավելվածով նախատեսված սահմանափակումները` վերջիններիս հատուկ նախատեսված ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարանտինային վայրեր տեղափոխելու կամ վերջիններիս ինքնուրույն 14-օրյա ինքնամեկուսացման ձևով: Ինքնամեկուսացված անձանց նկատմամբ ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կիրառվում են անհրաժեշտ միջոցառումներ:

7. Սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերում նշված անձինք գրավոր ծանուցվում են ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին, իսկ վարակի ախտանիշներ չունեցող անձինք` նաև հետագայում վարակի ախտանիշներ ի հայտ գալու դեպքում բժշկական հաստատություններ դիմելու անհրաժեշտության մասին:

8. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին` ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

9. Սույն ցուցումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

 

18 մարտի 2020 թվականի

 

 

pin
Պարետ
18.03.2020
N 5
Որոշում