(ուժը կորցրել է 03.04.2020 թվականից՝ 03.04.20 թիվ 31 որոշում)
  i 
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
 
19 մարտի 2020 թվականի N 6
 
 
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18-րդ կետերով`
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում` սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ:
 
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է պարետի առանձին որոշմամբ:
(2-րդ կետը փոփ. 22.03.2020 թիվ 12 որոշում)
3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ին, ժամը 23:00:
5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:
 
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
 
19 մարտի 2020 թվականի
 
Հավելված
Պարետի 2020 թվականի
Մարտի 18-ի N 6 որոշման
 
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
 
._____________________________________________________________________.
|Ապրանքների նկարագրություն                      |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական դիմակներ (ռեսպիրատօր) պաշտպանիչ      |6307 90-ից           |
|ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության,|9020 00 000 0-ից     |
|FFP3, մինչև  50 առավելագույն թույլատրելի       |                     |
|խտության (ՊԴԿ)                                 |                     |
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական դիմակներ (ռեսպիրատօր) հակաաէրոզոլային|6307 90-ից           |
|FFP3                                           |9020 00 000 0-ից     |
|_______________________________________________|_____________________|
|Պաշտպանիչ ակնոցներ` հերմետիկ                   |9004 90-ից           |
|_______________________________________________|_____________________|
|Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ |6307 90-ից           |
|օգտագործվող                                    |9020 00 000 0-ից     |
|_______________________________________________|_____________________|
|Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3  |8421 39 200 9-ից     |
|                                               |8421 39 600 0-ից     |
|                                               |8421 39 800 7-ից     |
|                                               |8421 99 000 8-ից     |
|_______________________________________________|_____________________|
|Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման  |3926 20 000 0-ից     |
|արտահագուստ-կոմբինեզոններ                      |5603-ից              |
|                                               |5903-ից              |
|                                               |5906-ից              |
|                                               |5907 00 000 0-ից     |
|                                               |6210-ից              |
|_______________________________________________|_____________________|
|Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման  |3926 20 000 0-ից     |
|կոստյումներ                                    |5603-ից              |
|                                               |5903-ից              |
|                                               |5906-ից              |
|                                               |5907 00 000 0-ից     |
|                                               |6210-ից              |
|_______________________________________________|_____________________|
|Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի        |6211-ից              |
|օգտագործման                                    |                     |
|_______________________________________________|_____________________|
|Առանձնահատուկ ամրության բախիլներ               |3926-ից              |
|_______________________________________________|_____________________|
|Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և  այլն   |3005                 |
|_______________________________________________|_____________________|
|Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային |3808 94 100 0-ից     |
|ամոնիումային աղերի և  հալոգենային              |3808 94 200 0-ից     |
|միացությունների հիմքով, այլ                    |3808 94 900 0-ից     |
|_______________________________________________|_____________________|
|Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ,             |4015 11 000 0-ից     |
|չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից,  |                     |
|ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի       |                     |
|օգտագործման, պաշտպանիչ                         |                     |
|_______________________________________________|_____________________|
|Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար,|4015 19 000 0-ից     |
|մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ       |                     |
|սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա|                     |
|կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ             |                     |
|_______________________________________________|_____________________|
|Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից    |6307 90 980 0-ից     |
|մեկանգամյա կամ բազմակի օգտագործման             |                     |
|_______________________________________________|_____________________|
|Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ   |6207-ից              |
|բազմակի օգտագործման                            |6208-ից              |
|                                               |6210 10 920 0-ից     |
|_______________________________________________|_____________________|
|Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ,  |6203-ից              |
|ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ   |6204-ից              |
|մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու,          |                     |
|պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական     |                     |
|պաշտպանության համար հավաքածու առաջնային        |                     |
|բժշկասանիտարական և  առաջին օգնության համար,    |                     |
|սպիտակեղենի և  հագուստի մանրէազերծ հավաքածու   |                     |
|վիրահատարանների համար, բժշկական վիրահատական    |                     |
|կոմբինեզոններ և  խալաթներ                      |                     |
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական սարքավորում այլ և  գազային դիմակներ, |9020 00 000 0-ից     |
|բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց         |                     |
|մեխանիկական դետալների և  փոխարինվող զտիչներով  |                     |
|_______________________________________________|_____________________|
|Շնչառական սարքավորում օզոնային, թթվածնային և   |9019 20 000 0-ից     |
|ցողացրային (աէրոզոլային) կիրառման, արհեստական  |                     |
|կամ այլ շնչառության համար                      |                     |
|_______________________________________________|_____________________|
|Էթիլային սպիրտ                                 |2207                 |
|_______________________________________________|_____________________|
|Ախտորոշիչ թեստեր                               |3822-ից, 3002-ից     |
._____________________________________________________________________.