ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2020 թվականի թիվ 03-Ն
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵԳԱԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-ԵԳԱԴ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-ԵԳԱԴ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-եգադ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 186-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
_______________________
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում
(1-ին հավելվածը փոփ. 16.08.2021 թիվ 10-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի փետրվարի 27-ի
թիվ 03-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵԳԱԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-ԵԳԱԴ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցներն և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանի նոյեմբերի 5-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
6. Սյունակ 1-ում լրացվում է ուսուցիչների մասնագիտությունների անվանումը:
7. ՈՒսուցիչների ընդհանուր թվաքանակը լրացվում է սյունակ 2-ում, որից սյունակ 3-ում առանձնացվում է կանանց թվաքանակը:
8. ՈՒսուցիչների ընդհանուր թվաքանակից առանձնացվում են հիմնական հաստիքով աշխատող ուսուցիչների թվաքանակը (սյունակ 4), որից սյունակ 5-ում առանձնացվում է կանանց թվաքանակը, իսկ բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների թվաքանակները լրացվում են համապատասխանաբար սյունակներ 6-ում և 8-ում:
III. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
9. Դասարանների կամ բաժանմունքների անվանումները լրացվում են սյունակ 2-ի տողեր 201-224-ում:
10. Աշակերտների ընդհանուր թվաքանակը լրացվում է 225 տողում, որից առանձնացվում են տեղափոխվածները (տող 226), ավարտական դասարաններում մնացածները (տող 227) և մաղվածները (տող 228):
11. Պետպատվերով սովորողների ընդհանուր թվաքանակը լրացվում է սյունակ 3-ում, որից աղջիկներինը` սյունակ 4-ում: Աշակերտների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է ավարտական դասարաններում սովորողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 5), նրանցից աղջիկներինը` սյունակ 6-ում: Նույն սկզբունքով լրացվում են 7-10 սյունակները վճարովի հիմունքով սովորողների համար:
12. Մրցույթների, փառատոների մասնակիցների ընդհանուր թվաքանակը լրացվում է սյունակ 11-ում, որից աղջիկներինը` սյունակ 12-ում, իսկ սյունակ 13-ում լրացվում է մրցանակակիրների թվաքանակը, որից աղջիկներինը` սյունակ 14-ում:
IV. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
13. Այս բաժնում լրացվում է աշակերտների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունն ըստ դասարանների:
V. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՈՒՍՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԱՉԱՓԻ
14. Սյունակ 3-ում լրացվում բերվում է ուսման դիմաց վճարողների ընդհանուր թվաքանակը (տող 401), նրանցից աղջիկներինը` տող 402-ում:
15. Սյունակներ 4-7-ում լրացվում է աշակերտների թվաքանակն ըստ համապատասխան վճարաչափերի:
VI. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԻ
16. Սյունակ 3-ում լրացվում է կրթաթոշակ ստացող աշակերտների ընդհանուր թվաքանակը (տող 501), նրանցից աղջիկներինը` տող 502-ում:
17. Սյունակներ 4-8-ում լրացվում է աշակերտների թվաքանակն ըստ համապատասխան կրթաթոշակի չափերի:
VII. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. Սյունակ 1-ում լրացվում է դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը, իսկ սյունակ 2-ում` ուսումնական մասի մակերեսը:
19. Շենքի տեսակն ըստ տիպերի լրացվում է սյունակներ 3-ում (տիպային) և 4-ում (ոչ տիպային), ընդ որում, եթե շենքը սեփական է` համապատասխան սյունակում գրվում է «1», եթե վարձակալված է` «0»:
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 16.08.2021 թիվ 10-Ն որոշում)
VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(VIII գլուխն ուժը կորցրել է 16.08.2021 թիվ 10-Ն որոշում)