Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2020 թվականի թիվ 05-Ն

 

«ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

____________________

ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի փետրվարի 27-ի

թիվ 05-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը կարգավորում է «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ոչ պետական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հոկտեմբերի 5-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

 

II. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԵՐԻ

 

6. Սյունակ 5-ում լրացվում է ընդունված ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների/մասնագիտության դասիչը, որը լրացվում է սյունակ 2-ում, հաստատվում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից/ (տողեր 101-118):

7. Սյունակ 6-ում լրացվում է ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-118), իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի բերվում է սյունակներ 7-11-ում:

8. Սյունակ 12-ում լրացվում է ընթացիկ ուսումնական տարում ավարտող ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-118):

9. Տող 119-ում լրացվում է ուսման ընթացքում վերականգնված ուսանողների թվաքանակն ըստ սյունակներ 7-12-ի:

10. Տող 121-ում լրացվում է ուսման ընթացքում դուրս մնացած ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ սյունակներ 7-11-ի, իսկ նրանց թվաքանակն ըստ պատճառների լրացվում է տողեր 123-132-ում:

11. Տողեր 101-132-ը լրացվում են հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների համար:

12. Տողեր 133-164-ը լրացվում են միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների համար 6, 7 կետերի լրացման սկզբունքին համապատասխան:

13. Ընթացիկ ուսումնական տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների լրացվում է սյունակ 12-ում:

14. Տող 165-ում լրացվում է հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների ընդհանուր թվաքանակը:

 

III. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ

 

15. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 4-17) լրացվում է տող 201-ում, որից առանձնացվում է հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների թվաքանակը (տող 202):

 

IV. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԱՉԱՓԵՐԻ

 

16. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ ուսման վճարաչափերի (սյունակներ 5-9) լրացվում է տող 301-ում, որից առանձնացվում է հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների թվաքանակը (տող 302):

 

V. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԻ

 

17. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի (սյունակներ 5-9) լրացվում է տող 401-ում, որից առանձնացվում է հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների թվաքանակը (տող 402):

 

VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

18. Տող 501-ում լրացվում է ուսումնական հաստատության աշխատակազմի ընդհանուր թվաքանակը (սյունակ 4), նրանց բաշխվածությունն ըստ կրթական մակարդակի (սյունակներ 5-7) և ըստ գիտական աստիճանի (սյունակներ 8-9) և ըստ գիտական կոչման (սյունակներ 10-12):

19. Տող 503-ում լրացվում է հիմնական հաստիքային դասավանդողների թվաքանակը, որն իր մեջ ներառում է նաև ուսումնաարտադրական վարպետների թվաքանակը:

 

VII. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

20. Սյունակ 2-ում լրացվում է երկրի անվանումը:

21. Սյունակ 3-ում լրացվում է ընդունված ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:

22. Սյունակ 5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:

23. Սյունակ 7-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:

24. «Նրանցից` սփյուռքահայեր» ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 20-23-րդ կետերին համապատասխան` սփյուռքահայ ուսանողների համար:

25. 801 տողում լրացվում է հանրակացարանի կարիք ունեցող ուսանողների թվաքանակը:

26. 802 տողում հանրակացարանում ապրող ուսանողների թվաքանակը:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

27. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

28. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

29. Սյունակ 2-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

30. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են սյունակներ 3-11-ում:

31. Սյունակ 12-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 13-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 14-ում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 15-ում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 16-ում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները: Հավելումներ և պարգևավճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցումներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված վճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 17-ում լրացվում է ուսանողներին տրված կրթաթոշակի չափը,

6) սյունակ 18-ում լրացվում է ուսումնական հաստատության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) սույն հրահանգի 31-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է սյունակ 19-ում:

32. Սյունակ 20-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
27.02.2020
N 05-Ն
Որոշում