ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2020 թվականի թիվ 06-Ն
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 191-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
_______________________
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում
(1-ին հավելվածը փոփ. 16.08.2021 թիվ 13-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի փետրվարի 27-ի
թիվ 06-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հոկտեմբերի 5-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Պետպատվեր բաժինը ներառում է`
1) ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի, որտեղ`
ա. սյունակ 3-ում լրացվում է մասնագիտության դասիչը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից (տողեր 101-160),
բ. Սյունակ 5-ում լրացվում է ընդունված ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների,
գ. սյունակ 6-ում լրացվում է ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-160), իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի լրացվում է սյունակներ 7-12-ում,
դ. սյունակ 13-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-160),
ե. տող 161-ում լրացվում է ուսման ընթացքում վերականգնված ուսանողների թվաքանակն ըստ սյունակներ 6-12-ի,
զ. տող 163-ում լրացվում է ուսման ընթացքում դուրս մնացած ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ սյունակներ 7-12-ի, իսկ նրանց թվաքանակն ըստ պատճառների լրացվում է տողեր 165-174-ում,
2) ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի, որտեղ ուսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 3-18) լրացվում է տող 201-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 202),
3) ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի, որտեղ ուսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի (սյունակներ 3-8) լրացվում է տող 301-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 302):
7. Վճարովի հիմունքներով բաժնի ենթաբաժինները լրացվում են սույն հրահանգի 6-րդ կետի ենթաբաժինների լրացման սկզբունքով` վճարովի հիմունքով ուսուցմամբ ուսանողների համար:
8. Աշխատակազմը բաժնում (տող 401) լրացվում է բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակազմի ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), նրանց բաշխվածությունն ըստ գիտական աստիճանի (սյունակներ 5-8) և ըստ գիտական կոչման (սյունակներ 9-14):
9. Գիտամանկավարժական, գիտական աշխատակազմի թվաքանակի բաշխվածությունն ըստ զբաղեցրած պաշտոնների բաժնում`
1) սյունակ 3-ում լրացվում է գիտամանկավարժական աշխատակազմի (տող 501) և գիտական աշխատակազմի (տող 510) ընդհանուր թվաքանակները, որոնցից առանձնացվում են գիտական աստիճան ունեցողները (սյունակներ 7-10) և գիտական կոչում ունեցողները (սյունակներ 11-14),
2) սյունակ 5-ում լրացվում է գիտամանկավարժական աշխատակազմի (տող 501) և գիտական աշխատակազմի (տող 510) վարչական համատեղողների ընդհանուր թվաքանակները:
10. Հիմնական հաստիքային դասավանդող անձնակազմի թվաքանակ բաշխվածությունն ըստ գիտության բնագավառների` սյունակ 3-ում լրացվում է հիմնական հաստիքային դասավանդող անձնակազմի թվաքանակն ըստ գիտության բնագավառների, որից առանձնացվում են գիտական աստիճան ունեցողները (սյունակներ 5-8) և գիտական կոչում ունեցողները (սյունակներ 9-12):
11. Ուսումնալաբորատոր շենքերի և հանրակացարանների առկայությունն ու օգտագործումը բաժնում`
1) սյունակ 3-ում լրացվում է շենքի ընդհանուր մակերեսն ըստ շենքերի տեսակների (տողեր 702-705), որից առանձնացվում է վարձակալած շենքի մակերեսը (սյունակ 4),
2) սյունակ 12-ում լրացվում է հանրակացարանի կարիք ունեցող ուսանողների ընդհանուր թվաքանակը, նրանցից առանձնացվում է հանրակացարաններում ապրող ուսանողների թվաքանակը (սյունակ 13),
3) այն վանդակները, որտեղ դրված է «X» նշան, չեն լրացվում:
12. Օտարերկրացի ուսանողների թվաքանակը բաժնում`
1) սյունակ 2-ում լրացվում է երկրի անվանումը,
2) սյունակ 3-ում լրացվում է ընդունված ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
3) սյունակ 5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի, որից առանձնացվում է վճարովի հիմունքներով սովորողները (սյունակ 7),
4) սյունակ 9-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
5) սփյուռքահայեր ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 12-րդ կետին համապատասխան` սփյուռքահայ ուսանողների համար:
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 16.08.2021 թիվ 13-Ն որոշում)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 16.08.2021 թիվ 13-Ն որոշում)