ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2020 թվականի թիվ 07-Ն
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-գմ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
_______________________
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի փետրվարի 27-ի
թիվ 07-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 3-ԳՄ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են բարձրագույն ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հոկտեմբերի 5-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԵՐԻ
6. Սյունակ 3-ում լրացվում է մասնագիտության դասիչը, որը հաստատվում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից (տողեր 101-144):
7. Սյունակ 5-ում լրացվում է ընդունված ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների:
8. Սյունակ 6-ում լրացվում է ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-144), իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի բերվում է սյունակներ 7-12-ում:
9. Սյունակ 13-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-144):
10. Տող 145-ում լրացվում է ուսման ընթացքում վերականգնված ուսանողների թվաքանակն ըստ սյունակներ 6-12-ի:
11. Տող 147-ում լրացվում է ուսման ընթացքում դուրս մնացած ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ սյունակներ 7-12-ի, իսկ նրանց թվաքանակն ըստ պատճառների բերվում է տողեր 149-158-ում:
III. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ
12. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 3-18) լրացվում է տող 201-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 202):
IV. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՎՃԱՐԱՉԱՓԵՐԻ
13. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ վճարաչափերի (սյունակներ 3-11) լրացվում է տող 301-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 302):
V. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԻ
14. ՈՒսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի (սյունակներ 3-8) լրացվում է տող 401-ում, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (տող 402):
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
15. Տող 501-ում լրացվում է բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակազմի ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), նրանց բաշխվածությունն ըստ գիտական աստիճանի (սյունակներ 5-8) և ըստ գիտական կոչման (սյունակներ 9-14):
VII. ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
16. Սյունակ 3-ում լրացվում է գիտամանկավարժական աշխատակազմի (տող 601) և գիտական աշխատակազմի (տող 610) ընդհանուր թվաքանակները, որոնցից առանձնացվում են գիտական աստիճան ունեցողները (սյունակներ 7-10) և գիտական կոչում ունեցողները (սյունակներ 11-14):
17. Սյունակ 5-ում լրացվում է գիտամանկավարժական աշխատակազմի (տող 601) և գիտական աշխատակազմի (տող 610) վարչական համատեղողների ընդհանուր թվաքանակները:
VIII. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
18. Սյունակ 3-ում լրացվում է հիմնական հաստիքային դասավանդող անձնակազմի թվաքանակն ըստ գիտության բնագավառների, որից առանձնացվում են գիտական աստիճան ունեցողները (սյունակներ 5-8) և գիտական կոչում ունեցողները (սյունակներ 9-12):
IX. ՈՒՍՈՒՄՆԱԼԱԲՈՐԱՏՈՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
19. Սյունակ 3-ում լրացվում է շենքի ընդհանուր մակերեսն ըստ շենքերի տեսակների (տողեր 802-805), որից առանձնացվում է վարձակալած շենքի մակերեսը (սյունակ 4):
20. Սյունակ 12-ում լրացվում է հանրակացարանի կարիք ունեցող ուսանողների ընդհանուր թվաքանակը, նրանցից առանձնացվում է հանրակացարաններում ապրող ուսանողների թվաքանակը (սյունակ 13):
21. Այն վանդակները, որտեղ դրված է «X» նշան, չեն լրացվում:
X. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
22. Սյունակ 2-ում լրացվում է երկրի անվանումը:
23. Սյունակ 3-ում լրացվում է ընդունված ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
24. Սյունակ 5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
25. Սյունակ 7-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
26. «Նրանցից` սփյուռքահայեր» ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 22-25-րդ կետերին համապատասխան` սփյուռքահայ ուսանողների համար:
XI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
27. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
28. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
29. Սյունակ 2-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
30. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են սյունակներ 3-11-ում:
31. Սյունակ 12-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 13-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 14-ում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 15-ում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 16-ում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները: Հավելումներ և պարգևավճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցումներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված վճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 17-ում լրացվում է ուսանողներին տրված կրթաթոշակի չափը,
6) սյունակ 18-ում լրացվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) սույն կետի 1)-6) ենթակետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են սյունակ 19-ում:
32. Սյունակ 20-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: