Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2020 թվականի թիվ 08-Ն

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել` «Հարկային և մաքսային մարմիններում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի շարժի մասին» Ձև 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի ««Հարկային պետական ծառայությունում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» Ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 166-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 33-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

_______________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
27.02.2020
N 08-Ն
Որոշում