Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մարտի 2020 թվականի N 102-Ն

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 102-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

ՀՀ սնանկության դատարանում հարուցված թիվ _____ սնանկության գործի շրջանակում, ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածով, պարտապան`

_________________________________________________________________________

                ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն

 

_________________________________________________________________________

բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում), բջջ. հեռախոսի համար, անձնագրի սերիա և համար (նույնականացման քարտի համար), սոցիալական քարտի համար/հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում)

 

_________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ և պետական գրանցման համար, գտնվելու վայրի հասցե, էլեկտրոնային փոստի հասցե / հայտարարագիր տվողի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անուն, ազգանուն, պաշտոն

 

ներկայացնում է սույն հայտարարագիրը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի, դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին:

 

Առդիր` «» թերթ:

«_____»__________20 թ.

 

Պարտապան` __________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում,

ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն)

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

._____________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը|Տեսակը,         |Գույքի նկատմամբ |Մակերեսը|

|հ/հ|(հասցեն)      |նշանակությունը  |իրավունքը       |(քմ, հա)|

|   |              |(բնակելի,       |(սեփականություն,|        |

|   |              |հասարակական     |ընդհանուր       |        |

|   |              |արտադրական, այլ)|սեփականություն),|        |

|   |              |                |ծանրաբեռնվա-    |        |

|   |              |                |ծությունը (գրավ,|        |

|   |              |                |վարձակալություն,|        |

|   |              |                |սերվիտուտ, այլ) |        |

|___|______________|________________|________________|________|

|1. |              |                |                |        |

|___|______________|________________|________________|________|

|2. |              |                |                |        |

._____________________________________________________________.

 

2. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

.____________________________________________________________________.

|NN |Անվանումը,    |Թողարկման|Գույքի նկատմամբ        | Ծանոթություն  |

|հ/հ|մակնիշը և     |տարեթիվը |իրավունքը              |               |

|   |հաշվառման     |         |(սեփականություն,       |               |

|   |համարանիշը    |         |ընդհանուր              |               |

|   |              |         |սեփականություն),       |               |

|   |              |         |ծանրաբեռնվածությունը   |               |

|   |              |         |(գրավ, վարձակալություն,|               |

|   |              |         |սերվիտուտ, այլ)        |               |

|___|______________|_________|_______________________|_______________|

|1. |              |         |                       |               |

|___|______________|_________|_______________________|_______________|

|2. |              |         |                       |               |

.____________________________________________________________________.

 

3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ, ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

.________________________________________________.

|NN |Արժեթղթեր   |Տեսակը |Անվանական |Ծանոթություն|

|հ/հ|թողարկողը   |       |արժեքը    |            |

|   |(տրամադրողը)|       |(գումարը) |            |

|___|____________|_______|__________|____________|

|1. |            |       |          |            |

|___|____________|_______|__________|____________|

|2. |            |       |          |            |

.________________________________________________.

 

4. ԲԱԺՆԵՄԱՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

.________________________________________________________.

|NN |Կազմակերպության |Տեսակը  |  Արժեքը    |Ծանոթություն |

|հ/հ|անվանումը       |        |            |             |

|___|________________|________|____________|_____________|

|1. |                |        |            |             |

|___|________________|________|____________|_____________|

|2. |                |        |            |             |

.________________________________________________________.

 

5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՀՆԱՈՃ ԻՐԵՐ

 

.____________________________________________________________________.

|NN |Մշակութային արժեքի|Ստեղծման |Գտնվելու վայրը|Քանակը |Ծանոթություն|

|հ/հ|անվանումը         |ժամանակա-|              |       |            |

|   |                  |շրջանը   |              |       |            |

|___|__________________|_________|______________|_______|____________|

|1. |                  |         |              |       |            |

|___|__________________|_________|______________|_______|____________|

|2. |                  |         |              |       |            |

.____________________________________________________________________.

 

6. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԵՎ ՊԵՐՃԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ

 

.___________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը    |Գույքի տեսակը| Քանակը և  քաշը |Ծանոթություն |

|հ/հ|                  |             |                |             |

|___|__________________|_____________|________________|_____________|

|1. |                  |             |                |             |

|___|__________________|_____________|________________|_____________|

|2. |                  |             |                |             |

.___________________________________________________________________.

 

7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

.____________________________________________.

|NN |Արժույթ  |Գումարի չափը   |Ծանոթություն  |

|հ/հ|         |               |              |

|___|_________|_______________|______________|

|1. |         |               |              |

|___|_________|_______________|______________|

|2. |         |               |              |

.____________________________________________.

 

8. ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

.__________________________________________.

|NN |Տեսակը     |Քանակը     |Ծանոթություն  |

|հ/հ|           |           |              |

|___|___________|___________|______________|

|1. |           |           |              |

|___|___________|___________|______________|

|2. |           |           |              |

.__________________________________________.

 

9. ԳՅՈՒՂՄԹԵՐՔ

 

._______________________________________________.

|NN |Անվանումը    |Քաշը (տոննա, կգ)|Ծանոթություն|

|հ/հ|             |                |            |

|___|_____________|________________|____________|

|1. |             |                |            |

|___|_____________|________________|____________|

|2. |             |                |            |

._______________________________________________.

 

10. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ՆՊԱՍՏՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

.____________________________________________.

|NN |Տեսակը       |Գումարի չափը|Ծանոթություն |

|հ/հ|             |            |             |

|___|_____________|____________|_____________|

|1. |             |            |             |

|___|_____________|____________|_____________|

|2. |             |            |             |

.____________________________________________.

 

11. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՅՔ

 

.__________________________________________________________.

|NN |Գույքի գտնվելու |Գույքի տեսակը|Քանակը|Ծանոթություն    |

|հ/հ|վայրը           |             |      |                |

|___|________________|_____________|______|________________|

|1. |                |             |      |                |

|___|________________|_____________|______|________________|

|2. |                |             |      |                |

.__________________________________________________________.

 

12. ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

._________________________________________________________________.

|NN |Պահանջի իրավունքի|Պահանջը հիմնավորող|Պարտավոր անձի   |Պահանջի|

|հ/հ|    տեսակը       |   փաստաթուղթ     |անուն, ազգանուն,|չափը   |

|   |                 |                  |բնակության կամ  |       |

|   |                 |                  |հաշվառման վայրը |       |

|___|_________________|__________________|________________|_______|

|1. |                 |                  |                |       |

|___|_________________|__________________|________________|_______|

|2. |                 |                  |                |       |

._________________________________________________________________.

 

13. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.__________________________________________________________.

|NN |Տեսակը     |Պարտավորության|Մարման ժամկետը|Ծանոթություն|

|հ/հ|           |չափը          |              |            |

|___|___________|______________|______________|____________|

|1. |           |              |              |            |

|___|___________|______________|______________|____________|

|2. |           |              |              |            |

.__________________________________________________________.

 

14. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

.________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը |Գույքի, գույքային |Իրավահաստատող    |

|հ/հ|               |իրավունքի տեսակը  |փաստաթղթի տեսակը |

|   |               |                  |և  տվյալները     |

|___|_______________|__________________|_________________|

|1. |               |                  |                 |

|___|_______________|__________________|_________________|

|2. |               |                  |                 |

.________________________________________________________.

 

15. «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

 

.___________________________________________________________________.

|NN |Գործարքի   |Գործարքի   |Գործարքի|Գործարքի առարկայի|Ծանոթություն|

|հ/հ|տեսակը,    |կատարման   |կողմը   |իրացման արժեքի և |            |

|   |առարկան    |ժամանակա-  |        |շուկայական արժեքի|            |

|   |           |հատվածը    |        |տարբերությունը   |            |

|   |           |           |        |(առկայության     |            |

|   |           |           |        |դեպքում)         |            |

|___|___________|___________|________|_________________|____________|

|1. |           |           |        |                 |            |

|___|___________|___________|________|_________________|____________|

|2. |           |           |        |                 |            |

.___________________________________________________________________.

 

1. Պարտապանի կողմից ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Պարտապան` __________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում,

ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն)

 

«____»__________20 թ.

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 102-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի, գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի, դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների մասին հայտարարագիրը սնանկության գործով կառավարչին (այսուհետ` կառավարիչ) ներկայացնելու կարգը:

2. Պարտապան իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնում է գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձը:

3. Պարտապանը հայտարարագրին կից կառավարչին է ներկայացնում սույն հրամանի հավելված 1-ում սահմանված և պարտապանի կողմից լրացված գույքի և գույքային իրավունքների մասին ապացույցներ, որոնք համարվում են հայտարարագրի անբաժանելի մասը: Ներկայացվող փաստաթղթերը համարակալվում են, և էջերի քանակի մասին նշում է կատարվում ներկայացվող հայտարարագրում:

4. Իրավաբանական անձը հայտարարագրին կից ներկայացնում է նաև իր գործունեության վերջին հաշվեկշիռը, գույքացանկը, առկայության դեպքում` դրամարկղային գրքի տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը:

5. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.

1) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդող չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

2) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը:

6. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

7. Հայտարարագրի համապատասխան բաժիններում «գտնվելու վայր», «քանակ», «քաշ» սյունակներում լրացվում է հայտարարագրման ենթակա գույքի համապատասխանաբար հասցեն, քաշը (տոննա, կգ և այլն), քանակը (հատ):

8. «Անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Տեսակը, նշանակությունը (բնակելի, հասարակական, արտադրական, այլ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող անշարժ գույքի տեսակը` շենքի, շինության, հողամասի - բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված` բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող).

2) 4-րդ` «Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն), ծանրաբեռնվածությունը (գրավ, վարձակալություն, սերվիտուտ, այլ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, ինչպես նաև այդ գույքով առկա ծանրաբեռնվածությունը` գրավ, վարձակալություն, սերվիտուտ և այլն` նշելով համապատասխան իրավական հիմքը (պայմանագրի կնքման ամսաթիվ, կողմեր, համապատասխան որոշման վավերապայմաններ): Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

3) 5-րդ «Մակերեսը (քմ, հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի մակերեսը` քառակուսի մետրերով կամ հեկտարով:

9. «Փոխադրամիջոցներ, շինարարական, գյուղատնտեսական և այլ տրանսպորտ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, օդային և ջրային փոխադրամիջոց, ինչպես նաև այլ` շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, այսուհետ` փոխադրամիջոց) լրիվ անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը.

2) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն), ծանրաբեռնվածությունը (գրավ, վարձակալություն, սերվիտուտ, այլ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն, ինչպես նաև այդ գույքով առկա ծանրաբեռնվածությունը` գրավ, վարձակալություն, սերվիտուտ և այլն` նշելով համապատասխան իրավական հիմքը (պայմանագրի կնքման ամսաթիվ, կողմեր, համապատասխան որոշման վավերապայմաններ): Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

10. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը թողարկողի լրիվ անվանումը.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող`

ա) պարտատոմսի տեսակը` պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,

բ) բաժնետոմսի տեսակը` բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

գ) այլ արժեթուղթ.

3) 4-րդ «Անվանական արժեքը (գումարը)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով, իսկ անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 4-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

11. «Բաժնեմասեր և այլ մասնակցություն կազմակերպություններում» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն իրավաբանական անձի անվանումը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում հայտարարատուն ներդրում է կատարել կամ ունի մասնակցություն.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված կազմակերպությունում հայտարարատուի մասնակցության տեսակը կամ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը.

3) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 3-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուի մասնակցության (ներդրման) արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

12. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Մշակութային արժեքի անվանումը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը` առանձին-առանձին.

2) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը կամ տարեթիվը.

3) 6-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

13. «Թանկարժեք մետաղ և պերճանքի առարկաներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է առարկայի տեսակը:

14. «Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Արժույթ» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցների արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և այլն,

2) 3-րդ «Գումարի չափը» սյունակում լրացվում է դրամական միջոցների չափը դրամային արտահայտությամբ` առանձին տողերով (թվերով և բառերով):

15. «Ընտանի կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ` «Տեսակը» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.

ա) խոշոր եղջերավոր անասուններ (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր և այլն).

բ) մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր և այլն).

գ) այլ տնային կենդանիներ (խոզեր, խոճկորներ, թռչուններ և այլն).

2) 4-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:

16. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Անվանումը» սյունակում լրացվում է գյուղմթերքների անվանումը (տեսակը) (ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն):

17. «Աշխատավարձ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը (աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ),

2) 3-րդ «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:

18. «Բռնագանձման ենթակա այլ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է գույքի տեսակը, բացառությամբ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված գույքերի տեսակների:

2) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող` բռնագանձման ենթակա այլ գույքի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

19. «Պահանջի իրավունք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Պահանջի իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է պահանջի իրավունքի տեսակի անվանումը (դատական ակտ, պայմանագիր, գրավ, ռեգրես),

2) 3-րդ «Պահանջը հիմնավորող փաստաթուղթ» սյունակում լրացվում են 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջը հիմնավորող փաստաթղթերը, դրանց ռեկվիզիտները,

3) 4-րդ «Պարտավոր անձի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայր» սյունակում լրացվում է այն ֆիզիկական անձի անուն, ազգանուն, բնակության վայրը կամ այն իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ-ն, ում հանդեպ հայտարարագիր տվողն ունի 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջի իրավունք,

4) 5-րդ «Պահանջի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պահանջի իրավունքի տեսակի չափը` դրամային արտահայտությամբ:

20. «Դեբիտորական պարտավորություններ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է դեբիտորական պարտավորության ծագման հիմքը և իրավահարաբերության բնույթը,

2) 3-րդ «Պարտավորության չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված պարտավորության չափը դրամական արտահայտությամբ,

3) 4-րդ «Մարման ժամկետը» սյունակում լրացվում է պարտավորության կատարման վերջնաժամկետը,

4) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում են պարտավորության կողմերի տվյալները:

21. «Դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույք և գույքային իրավունք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի, գույքային իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող գույքի, գույքային իրավունքի տեսակը.

2) 4-րդ «Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները» սյունակում լրացվում են գույքի և գույքային իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթի տեսակը (դատական ակտ, ժառանգության վկայագիր կամ այլ իրավահաստատող փաստաթուղթ), իրավահաստատող փաստաթղթի կազմման կամ կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և անհրաժեշտ այլ տվյալներ:

22. «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Գործարքի տեսակը, առարկան» սյունակում լրացվում է գործարքի տեսակի անվանումը` գույքի փոխանցում, օտարում, հատուցելի, անհատույց և գործարքի առարկան,

2) 3-րդ «Գործարքի կատարման ժամանակահատվածը» սյունակում լրացվում է գործարքի (փոխանցման) կատարման ամիսը, ամսաթիվը և տարին,

3) 4-րդ «Գործարքի կողմը» սյունակում լրացվում են գործարքի մյուս կողմի վերաբերյալ տվյալները.

4) 5-րդ «Գործարքի առարկայի իրացման արժեքի և շուկայական արժեքի տարբերությունը (առկայության դեպքում)» սյունակում լրացվում է գործարքի (փոխանցումների, օտարումների) հետևանքով պարտապանին պատճառված վնասի չափը` «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի իմաստով` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով.

5) 6-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է, եթե առկա է «Սնանկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը, հակառակ դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

23. Հայտարարագրում համապատասխան գույքին վերաբերող «Ծանոթություն» սյունակում կարող է նշում կատարվել այդ գույքի` արագ փչացող կամ «Սնանկության մասին» օրենքի իմաստով պահպանման էական ծախսեր պահանջող գույք հանդիսանալու մասին` համապատասխան հիմնավորումներով:

24. Հայտարարագիրը կառավարչին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ փաստաթղթի սքանավորված տարբերակով նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ կառավարչի նշած այլ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով: Էլեկտրոնային եղանակով ուղարկելու անհնարինության դեպքում այն կարող է ներկայացվել թղթային տարբերակով` հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստային առաքմամբ` կառավարչի գործունեության վայրի կամ նրա կողմից նշված այլ հասցեով:

25. Հայտարարագիրը ամբողջական լրացված չլինելու դեպքում կառավարիչն այդ մասին տեղեկացնում է հայտարարատու անձին` պահանջելով իր սահմանած ժամկետում ներկայացնել հայտարարագրի շտկված (լրամշակված) տարբերակը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.03.2020
N 102-Ն
Հրաման