ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 մարտի 2020 թվականի N 103-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 27.1-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) սնանկության գործով կառավարչի գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն ներկայացվող տարեկան հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն ներկայացվող տարեկան հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) սնանկության գործով կառավարչի և սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
Ռ. Բադասյան
Հավելված N 1
արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի
N 103-Ն հրամանի
ՁԵՎ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
հաշվետու ժամանակահատված` ___ - ___ թթ.
._______________________________________________________________.
|Անուն, ազգանուն, հայրանուն |
| |
|Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ |
| |
|Որակավորման վկայականի համար |
| |
|Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար, ՀՎՀՀ |
| |
|Հեռախոսահամար |
| |
|Էլեկտրոնային փոստի հասցե |
| |
|Գործունեության հասցե |
| |
|Լրացվել է «___»______________20__ |
| |
|Ստորագրություն________________________ |
| |
._______________________________________________________________.
._____________________________________________________________________.
| |Քանակ|Գործի|Ծանոթու-|
| | |համար|թյուն |
|________________________________________________|_____|_____|________|
|1. Հաշվետու ժամանակահատվածում վարվող գործեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|2. Հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|3. Հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերով | | | |
|հաստատված պահանջների ընդհանուր չափը և | | | |
|պահանջների բավարարման աստիճանը` տոկոսային | | | |
|արտահայտությամբ | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|4. Սնանկության գործեր, որոնցով կառավարչի կողմից | | | |
|ներկայացվել են ֆինանսական առողջացման ծրագրեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|5. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի (կամ | | | |
|պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) | | | |
|կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձի) կողմից | | | |
|ներկայացվել են ֆինանսական առողջացման ծրագրեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|6. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի | | | |
|կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի | | | |
|առնվազն 1/3-ին տիրապետող անձի կողմից ներկայացվել| | | |
|են ֆինանսական առողջացման ծրագրեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|7. Սնանկության գործեր, որոնցով պարտատիրոջ | | | |
|(պարտատերերի) կողմից ներկայացվել են ֆինանսական | | | |
|առողջացման ծրագրեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|8. Սնանկության գործեր, որոնցով ավարտվել են | | | |
|ֆինանսական առողջացման ծրագրերը պարտապանի | | | |
|լուծարմամբ (պարտավորությունների կատարումից | | | |
|ազատելով) | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|9. Սնանկության գործեր, որոնցով ներգրավվել են | | | |
|մասնագիտական կազմակերպություններ, մասնագետներ | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|10. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի | | | |
|ֆինանսական վերլուծությամբ կառավարչի կողմից | | | |
|բացահայտվել են կեղծ սնանկության հատկանիշներ | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|11. Սնանկության գործեր, որոնցով պարտապանի | | | |
|ֆինանսական վերլուծությամբ կառավարչի կողմից | | | |
|բացահայտվել են կանխամտածված սնանկության | | | |
|հատկանիշներ | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|12. Լուծարման վարույթում գտնվող գործեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|13. Լուծարման վարույթում գտնվող գործեր, որոնցով | | | |
|պարտապանի գործունեությունը վերսկսված է | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|14. Վարույթի ավարտից հետո հաշվառումից հանված | | | |
|անհատ ձեռնարկատերեր կամ լուծարված իրավաբանական | | | |
|անձինք | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|15. Սնանկության գործերով անցկացված աճուրդներ | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|16. Հաշվետու ժամանակահատվածում կառավարչի | | | |
|գործողության և անգործության վերաբերյալ | | | |
|դիմում-բողոքներ | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|17. Սնանկության գործընթացում պարտապանի | | | |
|գործունեության վերսկսման և շարունակման դեպքեր | | | |
|________________________________________________|_____|_____|________|
|18. Լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքեր| | | |
|________________________________________________|_____|_____|________|
|19. Ստացված վարձատրության չափը (ներառյալ | | | |
|հարկերը) յուրաքանչյուր գործով | | | |
|________________________________________________|___________|________|
| | Քանակ, այլ|Ծանոթու-|
| | |թյուն |
|________________________________________________|___________|________|
|20. Կարգապահական տույժերի քանակը, այդ թվում` | | |
|________________________________________________|___________|________|
|20.1. նախազգուշացում | | |
|________________________________________________|___________|________|
|20.2. նկատողություն | | |
|________________________________________________|___________|________|
|20.3. խիստ նկատողություն | | |
|________________________________________________|___________|________|
|21. Աշխատողների ընդհանուր քանակը | | |
|________________________________________________|___________|________|
|22. Աշխատողներին վճարված վարձատրությունը | | |
|________________________________________________|___________|________|
|23. Գործունեության հասցեները | | |
|________________________________________________|___________|________|
|24. Միջանկյալ բաշխման ծրագրին համաձայն | | |
|կառավարչին վճարված վարչակառավարչական ծախսերի | | |
|ընդհանուր (ներառյալ հարկերը) չափը` դրամային | | |
|արտահայտությամբ | | |
._____________________________________________________________________.
Սնանկության գործով կառավարչի անուն, ազգանուն Ստորագրություն
1. Հաշվետվության սյունակներում ներառված բոլոր կետերը ենթակա են լրացման, իսկ եթե այն կիրառելի չէ կամ լրացման ենթակա չէ, նշվում է «0» կամ «առկա չէ»:
2. Հաշվետվությունում նշված «Քանակ» աղյուսակում պահանջվող կետերի դիմաց լրացվում են սնանկության գործերի քանակը կամ համապատասխան տեղեկությունների վերաբերյալ քանակական ցուցանիշները, «գործերի համար» աղյուսակում` համապատասխան գործերի համարները (կիրառելի լինելու դեպքում):
3. Հաշվետվության «այլ» նշումով աղյուսակներում նշվում են պահանջվող տեղեկությանը համապատասխանող տվյալները:
4. Հաշվետվության առաջին կետի «Ծանոթություն» աղյուսակում նշվում է, թե արդյոք սնանկության գործը փոխանցվել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանից, թե ստացվել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում:
5. Հաշվետվության երկրորդ կետի «Ծանոթություն» աղյուսակում նշվում է սնանկության գործն ավարտելու հիմքը` պարտապանի լուծարումով («Սնանկության մասին» օրենքի 87-րդ հոդված), պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում (»Սնանկության մասին» օրենքի 89-րդ հոդված), «Սնանկության մասին» օրենքի 105-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
6. Հաշվետվության 3-րդ կետում «Քանակ» աղյուսակում նշվում է հաշվետու տարվա ընթացքում ավարտված գործերով հաստատված պահանջների ընդհանուր չափը` դրամային արտահայտությամբ և դրանցից բավարարված պահանջների չափը` տոկոսային արտահայտությամբ, իսկ «Ծանոթություն» աղյուսակում նշվում է յուրաքանչյուր սնանկության գործով հաստատված պահանջների ընդհանուր չափը` դրամային արտահայտությամբ և դրանցից բավարարված պահանջների չափը` տոկոսային արտահայտությամբ:
7. Հաշվետվության 5-8-րդ կետերի «Ծանոթություն» աղյուսակներում նշվում է ֆինանսական առողջացման ծրագրի հաստատված կամ մերժված լինելու հանգամանքը, իսկ այն դեպքում, երբ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվել է, նշվում է նաև ընթացքի մեջ լինելու կամ ավարտված լինելու մասին:
8. Հաշվետվության 15-րդ կետի «Ծանոթություն» աղյուսակում նշվում է յուրաքանչյուր սնանկության գործով անցկացված աճուրդների քանակը:
9. Հաշվետվության 17-րդ կետի «Քանակ» աղյուսակում նշվում է համապատասխանաբար պարտապանի գործունեության վերսկսման և շարունակման դեպքերի ընդհանուր քանակը` առանձին, իսկ «Գործի համարը» աղյուսակում յուրաքանչյուր սնանկության գործով նշվում է համապատասխան դեպքը (պարտապանի գործունեության վերսկսման և (կամ) շարունակում):
10. Հաշվետվության 19-րդ կետի «Քանակ» աղյուսակում նշվում է հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձատրության ընդհանուր չափը, իսկ «Ծանոթություն» աղյուսակում նշվում է յուրաքանչյուր սնանկության գործով ստացած վարձատրության չափը:
11. Հաշվետվության 20-րդ կետի համապատասխան ենթակետերի «Ծանոթություն» աղյուսակներում նշվում է համապատասխան կարգապահական տույժը կիրառող մարմնի տվյալները և այդ մարմնի կողմից տվյալ տույժի կիրառման դեպքերի թիվը:
12. Հաշվետվության այլ կետերի «Ծանոթություն» աղյուսակում կարող են նշվել այլ տեղեկություններ, որոնք կառավարիչը համարում է անհրաժեշտ:
13. Հաշվետվությունում նշված` «աշխատողներ» արտահայտությունը վերաբերում է նաև ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքային գործունեություն իրականացրած անձանց:
14. Հաշվետվությունում նշված աշխատավարձին վերաբերող տեղեկությունը ներառում է նաև հավելավճարները:
Հավելված N 2
արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի
N 103-Ն հրամանի
ՁԵՎ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թ. _20 թթ.
._____________________________________________________________________.
|Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանում` |
|__________________________________________________________________ |
|Պետական գրանցման համար` _________________________ |
|ՀՎՀՀ ___________________________________ |
|Հեռախոսահամար___________________________ |
|Էլեկտրոնային փոստի հասցե_________________________ |
|Գտնվելու վայրի հասցե_____________________________________ |
|Պաշտոնական կայք________________________________________ |
|Լրացվել է «___»______________20__ |
|Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն __________________________ |
|Պաշտոն _____________________________ |
|Ստորագրություն________________________ |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| |Քանակ|
|_______________________________________________________________|_____|
|1. Կազմակերպության կողմից հարուցված և ընթացիկ կարգապահական | |
|վարույթներ | |
|_______________________________________________________________|_____|
|2. Կազմակերպության կողմից հարուցված և կարճված կարգապահական | |
|վարույթներ | |
|_______________________________________________________________|_____|
|3. Կազմակերպության կողմից հարուցված կարգապահական վարույթներ, | |
|որոնցով կիրառվել է կարգապահական տույժ, այդ թվում` | |
|_______________________________________________________________|_____|
|3.1. նախազգուշացում | |
|_______________________________________________________________|_____|
|3.2. նկատողություն | |
|_______________________________________________________________|_____|
|4. Կազմակերպության կողմից կառավարչին կազմակերպությունից | |
|_______________________________________________________________|_____|
|հեռացնելու դեպքեր | |
|_______________________________________________________________|_____|
|5. Կազմակերպության կողմից անցկացվող վերապատրաստումներ | |
|_______________________________________________________________|_____|
|5.1. վերապատրաստումների քանակը | |
|_______________________________________________________________|_____|
|5.2. մասնակիցների քանակը | |
|_______________________________________________________________|_____|
|5.3. բացակայողների քանակը | |
|_______________________________________________________________|_____|
|5.4. ազատվածների քանակը | |
|_______________________________________________________________|_____|
|5.5. վերապատրաստումների պարբերականությունը | |
|_______________________________________________________________|_____|
|6. Անդամների քանակը | |
|_______________________________________________________________|_____|
|6.1 այդ թվում` կազմակերպությունից հեռացվածներ | |
|_____________________________________________________________________|
|7. Անդամների տվյալները |
|_____________________________________________________________________|
|Անուն, ազգանուն, հայրանուն | Որակավորման վկայականի համարը |
|_________________________________|___________________________________|
| | |
._____________________________________________________________________.
Կազմակերպության ներկայացուցչի անձի անուն, ազգանուն Ստորագրություն
1. Հաշվետվության սյունակներում ներառված բոլոր կետերը ենթակա են լրացման, իսկ եթե այն կիրառելի չէ կամ լրացման ենթակա չէ` նշվում է «0» կամ «առկա չէ»:
2. Հաշվետվությունում նշված «Քանակ» աղյուսակում պահանջվող կետերի դիմաց լրացվում են համապատասխան տեղեկությունների քանակական, թվային ցուցանիշները:
3. Հաշվետվությունում նշված` «աշխատողներ» արտահայտությունը վերաբերում է նաև ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքային գործունեություն իրականացնող անձանց:
4. Հաշվետվությունում նշված աշխատավարձին վերաբերող տեղեկությունը ներառում է նաև հավելավճարները:
5. Հաշվետվությունում կառավարիչների վերաբերյալ տվյալները ներկայացվում են համարակալված` ըստ այբբենական հերթականության:
Հավելված N 3
արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի
N 103-Ն հրամանի
ԿԱՐԳ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սնանկության գործով կառավարիչները (այսուհետ` կառավարիչ) և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպությունը) մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը լրացնում և Արդարադատության նախարարություն են ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում իրենց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները` էլեկտրոնային եղանակով դրանք ուղարկելով Արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացնում են թղթային եղանակով:
2. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ փաստաթղթի սքանավորված տարբերակով: Փաստաթղթի սքանավորված տարբերակով ներկայացնելիս փաստաթղթի յուրաքանչյուր էջը պետք է լինի ստորագրված:
3. Հաշվետվությունում նշված տեղեկությունները թերի, անորոշ կամ այլ կերպ պարզաբանման ենթակա լինելու դեպքում նախարարության համապատասխան պաշտոնատար անձը պատճառաբանված գրությամբ կարող է համապատասխանաբար կառավարչից կամ կազմակերպությունից պահանջել գրությունը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պարզաբանում հաշվետվության վերաբերյալ կամ շտկել հաշվետվության մեջ առկա թերությունները և հաշվետվության տարբերակը ներկայացնել նախարարություն:
4. Բացի սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերից կառավարիչը կամ կազմակերպությունը իր նախաձեռնությամբ կարող է մինչև հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը նախարարություն ներկայացնել հաշվետվության լրամշակված տարբերակը:
5. Կառավարիչն իր տարեկան հաշվետվությունը թղթային և էլեկտրոնային եղանակով պահպանում է իր կողմից վարվող գործերում, իսկ կազմակերպությունն իր տարեկան հաշվետվությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում: