Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 մարտի 2020 թվականի N 105-Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել սնանկության գործով կառավարչի կողմից մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների և այլ աշխատակիցների պարտադիր ներգրավման դեպքերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 105-Ն հրամանի

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող պարտապանի սնանկության գործին մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների և այլ աշխատակիցների (այսուհետ միասին` մասնագետ) պարտադիր ներգրավման հարցը քննարկվում է պարտատերերի ժողովի կողմից:

2. Պարտատերերը ժողովի որոշմամբ կառավարիչը պարտավոր է ներգրավել մասնագետ, եթե պարտապանը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին.

1) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձ է.

2) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է.

3) սնանկ ճանաչվելուն նախորդող երեք օրացուցային տարիներից որևէ հաշվետու տարվա վերջի դրությամբ ցուցաբերել է հետևյալ ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը գերազանցել է 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը.

բ. գործունեությունից հասույթը գերազանցել է 20 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը.

գ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված` աշխատողների միջին տարեկան թիվը գերազանցել է 250-ը:

3. Մասնագետ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ կառավարիչը պարտատերերի ժողովին ներկայացնում է նաև առաջարկվող մասնագետների տվյալները, նրանց գործունեության ոլորտները, նրանց կողմից իրականացվելիք գործառույթները և դրանց իրականացման հնարավոր արժեքը (գնային առաջարկը)` համապատասխան հիմնավորումներով:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.03.2020
N 105-Ն
Հրաման