ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2020 թվականի N 340-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 58-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն իր կարիքների համար` հանրային հեռախոսային ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի հունվարի 17-ին հայտարարված` «ՊՎԾ-ԳՀԾՁԲ-20/01» ծածկագրով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած` տվյալ տեխնիկական բնութագրով գնման առարկայի գնման պահանջի գոյությունը դադարելու հիմքով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի
Երևան