Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի «ՀՀ ՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի «ՀՀ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱ ...

15.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.04.2020  -ից մինչեւ   15.09.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 14.09.2020 ԲԴԽ-60-Ո-139 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-12-Ո-25

2020թ.

 

ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թիվ 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

(նախաբանը հանվել է փոփ. 16.04.2020 ԲԴԽ-19-Ո-42 որոշում)

i

(նախաբանը փոփ. 01.04.2020 ԲԴԽ-14-Ո-28 որոշում)

1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց` բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին`

- ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը` նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը:

- ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն` ծանրաբեռնվածության հաշվառմամբ` նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը.

- Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ).

- տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:

3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստի հասցեները կհրապարակվեն լրացուցիչ):

3.1 Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

3.2 ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը` հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

4. Առաջարկել ՀՀ դատավորներին և դատավարության մասնակիցներին, նախապես համաձայնեցնելով, հետաձգել բոլոր դատական նիստերը` բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի:

i

5. Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեության ապահովման նպատակով աշխատանքի ներկայանալու և վերադառնալու համար տեղաշարժի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների և ՀՀ դատավորների կողմից ներկայացվում է ծառայողական վկայական:

Ծառայողական վկայականի բացակայության դեպքում ներկայացվում է գործատուի կողմից տրված տեղեկանք` համաձայն Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշման հավելված N 1-ի Ձև N 1-ի (այսուհետ` Տեղեկանք):

Այն դատավորները, ովքեր չունեն ծառայողական վկայական, աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժվելու դեպքում, իրենց հետ պետք է ունենան գործատուի կողմից տրված Տեղեկանք: Տեղեկանքը կարող է տրամադրվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Սույն որոշման իմաստով դատավորների համար գործատու է հանդիսանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

(5-րդ կետը փոփ. 01.04.2020 ԲԴԽ-14-Ո-28 որոշում)

6. Դատական համակարգի մյուս աշխատակիցներին տրամադրվող Տեղեկանքի` «Գործատուի ստորագրություն» տողում ստորագրում են համապատասխանաբար`

- Դատական դեպարտամենտի ղեկավարի, տեղակալների, կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների օգնականների համար` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը,

- Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալի, դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար` Դատական դեպարտամենտի ղեկավարը,

- Դատական կարգադրիչների, բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված պաշտոնների, համար` Դատական կարգադրիչների ծառայության պետ, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը,

- Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար` համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

(6-րդ կետը փոփ. 01.04.2020 ԲԴԽ-14-Ո-28 որոշում)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. մարտի 24

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
24.03.2020
N ԲԴԽ-12-Ո-25
Որոշում