Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2020 թվականի N 341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

i

«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստանալուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:».

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.

i

«7.1 Հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված բոլոր եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, բացասական եզրակացությունների դեպքում` համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:

7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը (Ձև N 1)` էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:».

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:».

5) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.

i

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն, որն ստորագրվում է քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների և ղեկավարի կողմից և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:».

8) ուժը կորցրած ճանաչել 13-րդ և 14-րդ կետերը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 24

Երևան

 

Ձև N 1

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

20__թ.____ ___

 

Հանձնաժողովի անդամ __________

 

.______________________________________________________.

|Քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումներ  |

|______________________________________________________|

|Դրական`     |Կողմ    |      Բացասական`       |Կողմ    |

|            |________|                       |________|

|            |Դեմ     |                       |Դեմ     |

|            |        |                       |        |

.______________________________________________________.

 

.______________________________________________________.

|Քաղաքացիություն դադարեցման համար ներկայացված դիմումներ|

|______________________________________________________|

|Դրական`     |Կողմ    |      Բացասական`       |Կողմ    |

|            |________|                       |________|

|            |Դեմ     |                       |Դեմ     |

|            |        |                       |        |

.______________________________________________________.

 

    Հանձնաժողովի անդամ                         __________

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2020
N 341-Ն
Որոշում