Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 354-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն ծրագրի իրականացման նպատակով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հանձնարարականների վերաբերյալ առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 354-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական նպատակները.

. ըստ ոլորտների օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին` կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով,

. տնտեսության կայուն և շարունակական զարգացումը,

. պետության կողմից կապիտալ ներդրումների առաջնահերթությունների ճշգրտումը և իրականացման գործընթացի ակտիվացումը,

. կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց այն խմբերի (այդ թվում` ինքնազբաղվածներին) բացահայտումը և օժանդակումը, որոնց համար այլ աշխատանք գտնելը մոտակա ժամանակահատվածում կարող է անհնարին լինել,

. ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտագությունը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը,

. կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական համակարգի վերազինումը,

. պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետության բարձրացումը,

. ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման պլանի հաստատումը` ըստ աղբյուրների և ինդիկատիվ չափերի:

2. Տնտեսավարողներին օժանդակության նպատակը.

2.1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար պայմաններ և հնարավորություն ստեղծել` պահանջարկի փոփոխվող պայմանները վերլուծելու, դրանց արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու և զարգանալու համար:

2.2. Միջոցառումները կիրականացվեն հաշվի առնելով`

. թիրախային ոլորտները և ենթաոլորտները,

. տնտեսավարողների չափերը (միկրո, ՓՄՁ, խոշոր),

. սպառման ներկա և հեռանկարային շուկաները (արտաքին, ներքին):

3. Տնտեսության կայուն և շարունակական զարգացման միջոցառումների նպատակը.

3.1. Ընթացիկ տնտեսական շոկերի հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ տեղի կունենան զգալի վերադասավորումներ, ինչպես նաև` պահանջարկի և առաջարկի վերաիմաստավորում: Կբացվեն նոր շուկաներ, կառաջանա նոր տիպի ապրանքների և ծառայությունների պահանջարկ:

3.2. Ըստ այդմ, կիրականացվեն`

. նոր հեռանկարային ոլորտների ուղղությամբ տնտեսավարողների ռազմավարական նախաձեռնությունների իրականացման խթանմանը նպաստող միջոցառումներ, այդ թվում` դրանց ֆինանսավորման և համաֆինանսավորման գործիքների ներդրման միջոցով,

. նոր հեռանկարային ոլորտներում նոր ուղղությունների համար մասնագիտական ներուժի կարողությունների զարգացմանը և վերամասնագիտացման հնարավորությունների ընձեռմանն ուղղված միջոցառումներ:

4. Պետության կողմից իրականացվող ներդրումների ակտիվացման միջոցառումները.

4.1. Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ սպասվող զգալի վերադասավորումները և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա` կիրականացվեն պետության կողմից ներդրումների առաջնահերթությունների ճշգրտման և իրականացման գործընթացի ակտիվացման միջոցառումներ:

5. Առանձին սոցիալական խմբերին օժանդակելու միջոցառումների նպատակը.

5.1. Ընթացիկ իրավիճակում անհրաժեշտ կլինի բացահայտել և օժանդակել աշխատանք կորցրած անձանց այն խմբերին (այդ թվում` ինքնազբաղվածներին), որոնց համար այլ աշխատանք գտնելը, այդ թվում` վերամասնագիտանալը և դրա արդյունքում աշխատանք գտնելը, մոտակա ժամանակահատվածում կարող է անհնարին լինել:

5.2. Ըստ այդմ, կիրականացվեն խոցելի խմբերին նյութական օժանդակության, ինչպես նաև այդ խմբերի վերամասնագիտացման կամ վերապրոֆիլավորման միջոցառումներ:

6. Առողջապահական համակարգի վերազինման միջոցառումների նպատակը.

6.1. Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման դրսևորումները և միտումները` դրա դեմ արդյունավետ պայքարի նպատակով կիրականացվեն հանրային առողջապահական համակարգի հզորացման և վերազինման միջոցառումներ:

6.2. Ըստ այդմ, կիրականացվեն`

. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ միջոցառումների և ախտորոշման համակարգերի հզորացում,

. կորոնավիրուսային հիվանդության հետ կապված առողջապահության ոլորտում կանխարգելիչ գործառույթներ, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարդկային ներուժի զարգացման միջոցառումներ,

. կորոնավիրուսային հիվանդության բուժման և պացիենտների վերականգնողական ծառայությունների շարունակականության և արդյունավետության բարձրացման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ բժշկական նյութատեխնիկական բազայի ձևավորում, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման նպատակով դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերում:

7. Պարենային և ապրանքանյութական պահուստների արդյունավետ համալրման միջոցառումների նպատակը.

7.1. Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման դրսևորումները և միտումները` կիրականացնվեն պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների արդյունավետ համալրման միջոցառումներ:

7.2. Ըստ այդմ, հաշվի առնելով սեզոնայնության, պահանջարկի և այլ երկրների կանխարգելիչ միջոցառումների տրամաբանությունը` կսահմանվեն առաջին անհրաժեշտության ապրանքների նոր ցանկեր և կիրականացվեն դրանց պահուստավորման և պահպանման միջոցառումներ` հաշվի առնելով հայաստանյան ձեռնարկությունների արտադրական ներուժը վերոնշյալ ցանկերի ապրանքների արտադրության համար:

8. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիության և արդյունավետ օգտագործման միջոցառումներ.

8.1. Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները ենթադրում են ֆինանսական միջոցների ծախսման ուղղությունների ճշգրտումներ և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության կտրուկ աճ:

8.2. Ըստ այդմ, կիրականացվեն հետևյալ միջոցառումները.

. պետական գնումների նպատակով բյուջետային ծախսերի անհրաժեշտ վերադասավորումներ,

. միջազգային ֆինանսական կառույցների հետ իրականացվող վարկային ծրագրերի ճշգրտումներ,

. դոնոր կազմակերպությունների հետ դրամաշնորհային ծրագրերի նպատակների ճշգրտումներ,

. անհրաժեշտության դեպքում, սույն ծրագրի իրականացման նպատակով ֆինանսավորման նոր աղբյուրների ստեղծում:

9. Ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամ սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով`

. 25 մլրդ դրամ` ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,

. 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրեր,

. 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են մասնավոր ներդրումների ընդլայնման խնդրի լուծմանը,

. 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

(9-րդ կետը լրաց. 07.07.2020 թիվ 1143-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 354-Լ
Որոշում