Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 356-Լ

 

i

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` մինչև սույն թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 356-Լ որոշման

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողներին (այսուհետ` տնտեսավարողներ)` կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու գործողություններ իրականացնելու համար:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

i

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, ով բավարարում է սույն կետի առաջին ենթակետի` բարվոք վարկային պատմության պահանջներին, ինչպես նաև այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը`

1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել է բարվոք հարկային պատմություն (բացառությամբ` մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

(3-րդ կետը փոփ. 03.04.2020 թիվ 464-Լ, 14.04.2020 թիվ 554-Լ, 29.04.2020 թիվ 640-Լ, 30.04.2020 թիվ 644-Լ որոշումներ)

4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել.

1) Համաֆինանսավորում. վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.

2) Սուբսիդավորում. վարկի/լիզինգի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

5. Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի միաժամանակյա կիրառության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 14-րդ կետի համաձայն:

6. Օժանդակության կիրառության պայմանները ներկայացված են NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում:

7. Վարկի (լիզինգի) սուբսիդավորումը, NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում նշված տոկոսադրույքներով, կիրականացվի միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկի (լիզինգի) համար:

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ (ԼԻԶԻՆԳԻ) ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկի (լիզինգի) համար, որը տրամադրվում է տնտեսավարողներին NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված նպատակներով ծախսերի իրականացման համար:

9. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկը (լիզինգը) պետք է համապատասխանի NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված պահանջներին:

10. Վարկը (լիզինգը) կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերին մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:

11. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Օժանդակության սուբսիդավորման գործիքի կիրառման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերին:

 

4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Սույն միջոցառման շրջանակում վարկ (լիզինգ) ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ աղյուսակներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված պայմանների համաձայն կիրականացվի`

1) վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով` մասնակի ռիսկի ստանձնմամբ, և (կամ)

2) վարկի/լիզինգի սուբսիդավորում` տվյալ վարկի (լիզինգի) տոկոսների չափով, առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

 

Աղյուսակ 1

 

i

Իրավաբանական (բացառությամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների) և

ֆիզիկական անձանց վարկավորման հիմնական պայմանները

 

._____________________________________________________________________.

|   |Վարկի նպատակը              |Հիմնական պայմանները          |Տոկոսա-|

|   |                           |                             |դրույքը|

|   |                           |                             |  *    |

|___|___________________________|_____________________________|_______|

|1  |Գյուղատնտեսության ոլորտում |. վարկի գումար` 3-15 մլն     |     0%|

|   |զբաղված անձանց կարողու-    |դրամ, ոչխարաբուծության և     |       |

|   |թյունների զարգացման,       |այծաբուծության զարգացման     |       |

|   |արդիական տեխնոլոգիաների    |և  ավանդական այգու հիմնաման          |

|   |ներդրման և  գործունեության |համար` 3-30 մլն դրամ,        |       |

|   |արդյունավետության          |տավարաբուծության զարգացման   |       |

|   |բարձրացման նպատակով        |համար` 3-50 մլն դրամ,        |       |

|   |տրամադրվող վարկ            |. վարկի ժամկետը`  մինչև  5   |       |

|   |                           |տարի, ավանդական այգու հիմնման|       |

|   |                           |դեպքում` մինչև  7 տարի,      |       |

|   |                           |. վարկի մայր գումարի արտոնյալ|       |

|   |                           |ժամկետը` մինչև  12 ամիս,     |       |

|   |                           |ավանդական այգու հիմնման      |       |

|   |                           |դեպքում` մինչև  4 տարի       |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|2  |Ոռոգման արդիական           |* վարկերի հանրագումարի       |0%     |

|   |համակարգերի ներդրման       |մնացորդը` մինչև  150 մլն     |       |

|   |համար տրամադրվող վարկ      |դրամ,                        |       |

|   |                           |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |մինչև  3 տարի,               |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետը` տարեկան մինչև       |       |

|   |                           |6 ամիս                       |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|3  |Խաղողի, ժամանակակից        |* մակերեսը` 0.5-ից մինչև     |0%     |

|   |տեխնոլոգիաներով մշակվող    |100 հա,                      |       |

|   |ինտենսիվ պտղատու այգիների  |* վարկի գումար` մինչև        |       |

|   |և  հատապտղանոցների հիմնման |2.5 մլրդ դրամ,               |       |

|   |համար տրամադրվող վարկ      |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |8 տարի,                      |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետը` 5 տարի              |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|4  |Գյուղատնտեսությունում      |* մակերեսը` 0.5-ից մինչև     |0%     |

|   |կարկտապաշտպան ցանցերի      |10 հա,                       |       |

|   |ներդրման համար տրամադրվող  |* վարկի գումար` մինչև        |       |

|   |վարկ                       |85 մլն դրամ,                 |       |

|   |                           |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |7 տարի,                      |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետ` 1 տարի               |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|5  |Գյուղատնտեսական հումքի     |* վարկերի մայր գումարի       |0%     |

|   |մթերումների (գնումների)    |մնացորդը` մինչև  1.8 մլրդ    |       |

|   |նպատակով ագրովերամշակման   |դրամ,                        |       |

|   |ոլորտին տրամադրվող վարկ    |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |մինչև  1.5 տարի,             |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետը` 2-3 ամիս            |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|6  |Տոհմային տավարաբուծության  |* վարկերի հանրագումարի       |0%     |

|   |նպատակով տրամադրվող վարկ   |մնացորդը` մինչև  300 մլն     |       |

|   |                           |դրամ,                        |       |

|   |                           |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |մինչև  5 տարի,               |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետը` մինչև  1 տարի       |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|7  |Տոհմային ոչխարաբուծության  |* վարկերի հանրագումարի       |0%     |

|   |և  այծաբուծության նպատակով |մնացորդը` մինչև  900 մլն     |       |

|   |տրամադրվող վարկ            |դրամ,                        |       |

|   |                           |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |մինչև  4 տարի,               |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետը` մինչև  1 տարի       |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|8  |Գյուղատնտեսական տեխնիկայի  |* 20% կանխավճար,             |0%     |

|   |լիզինգ                     |* Լիզինգի առարկաների         |       |

|   |                           |ընդհանուր գումարը` մինչև     |       |

|   |                           |200 մլն դրամ,                |       |

|   |                           |* մարման ժամկետը` 3-10 տարի, |       |

|   |                           |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |                           |ժամկետը` տարեկան մինչև       |       |

|   |                           |6 ամիս:                      |       |

|___|___________________________|_____________________________|_______|

|9  |Ագրոպարենային ոլորտի       |* 20% կանխավճար,             |0%     |

|   |սարքավորումների (այդ թվում`|* Լիզինգի առարկաների         |       |

|   |ջերմատների, սառնարանային և |արժեքների հանրագումարը`      |       |

|   |գյուղատնտեսական            |մինչև  450 մլն դրամ          |       |

|   |նշանակության պահեստային    |* մարման ժամկետը` մինչև      |       |

|   |տնտեսությունների,          |8 տարի,                      |       |

|   |մոդուլային սպանդանոցների)  |* մայր գումարի արտոնյալ      |       |

|   |լիզինգ                     |ժամկետը` տարեկան մինչև       |       |

|   |                           |6 ամիս:                      |       |

._____________________________________________________________________.

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

 

(1-ին աղյուսակը փոփ. 30.04.2020 թիվ 644-Լ որոշումներ)

 

Աղյուսակ 2

 

Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման հիմնական պայմանն

 

._____________________________________________________________________.

|   |Վարկի նպատակը           |Հիմնական պայմանները      |Տոկոսա|ֆինասա |

|   |                        |                         |դրույ-|վորում |

|   |                        |                         |քը *  |Համա-  |

|   |                        |                         |      |պարտու-|

|   |                        |                         |      |թյուն  |

|___|________________________|_________________________|______|_______|

|1  |Գյուղատնտեսության       |* վարկի գումար` 3-15     |0%    |10%    |

|   |ոլորտում                |մլն դրամ, ոչխարաբուծու-  |      |       |

|   |գործունեության նպատակով |թյան և  այծաբուծության   |      |       |

|   |տրամադրվող վարկ         |զարգացման և  ավանդական   |      |       |

|   |                        |և  ավանդական այգու       |      |       |

|   |                        |հիմնման համար` 3-30 մլն  |      |       |

|   |                        |դրամ, տավարաբուծության   |      |       |

|   |                        |զարգացման համար`         |      |       |

|   |                        |3-50 մլն դրամ,           |      |       |

|   |                        |. վարկի ժամկետը`  մինչև  |      |       |

|   |                        |5 տարի, ավանդական այգու  |      |       |

|   |                        |հիմնման դեպքում` մինչև  7|      |       |

|   |                        |տարի,                    |      |       |

|   |                        |. վարկի մայր գումարի     |      |       |

|   |                        |արտոնյալ ժամկետը` մինչև  |      |       |

|   |                        |12 ամիս,  ավանդական այգու|      |       |

|   |                        |հիմնման դեպքում` մինչև   |      |       |

|   |                        |4 տարի                   |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|2  |Ոռոգման արդիական        |* վարկերի հանրագումարի   |0%    |50%    |

|   |համակարգերի ներդրման    |մնացորդը` մինչև  150 մլն |      |       |

|   |համար տրամադրվող վարկ   |դրամ,                    |      |       |

|   |                        |* վարկի մարման ժամկետը`  |      |       |

|   |                        |մինչև  3 տարի,           |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետը` տարեկան մինչև   |      |       |

|   |                        |6 ամիս                   |      |       |

|   |                        |                         |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|3  |Խաղողի, ժամանակակից     |* մակերեսը` 3-ից մինչև   |0%    |50%    |

|   |տեխնոլոգիաներով մշակվող |100 հա,                  |      |       |

|   |ինտենսիվ պտղատու        |* վարկի գումարը` մինչև   |      |       |

|   |այգիների և              |2.5 մլրդ դրամ,           |      |       |

|   |հատապտղանոցների հիմնման |* վարկի մարման ժամկետը`  |      |       |

|   |համար տրամադրվող վարկ   |8 տարի,                  |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետը` 5 տարի          |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|4  |Գյուղատնտեսությունում   |* մակերեսը 3-ից մինչև    |0%    |50%    |

|   |կարկտապաշտպան ցանցերի   |10 հա,                   |      |       |

|   |ներդրման համար          |* վարկի գումարը` մինչև   |      |       |

|   |տրամադրվող վարկ         |85 մլն դրամ,             |      |       |

|   |                        |* վարկի մարման ժամկետը`  |      |       |

|   |                        |7 տարի,                  |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետ` 1 տարի           |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|5  |Գյուղատնտեսական հումքի  |* վարկերի մայր գումարի   |0%    |30%    |

|   |մթերումների (գնումների) |մնացորդը` մինչև  1.8 մլրդ|      |       |

|   |նպատակով ագրովերամշակման|դրամ,                    |      |       |

|   |ոլորտին տրամադրվող վարկ |* վարկի մարման ժամկետը`  |      |       |

|   |                        |մինչև  1.5 տարի,         |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետը` 2-3 ամիս        |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|6  |Տոհմային                |* վարկերի հանրագումարի   |0%    |70%    |

|   |տավարաբուծության        |մնացորդը` մինչև  300 մլն |      |       |

|   |նպատակով տրամադրվող վարկ|դրամ,                    |      |       |

|   |                        |* վարկի մարման ժամկետը`  |      |       |

|   |                        |մինչև  5 տարի,           |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետը` մինչև  1 տարի   |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|7  |Տոհմային                |* վարկերի հանրագումարի   |0%    |70%    |

|   |ոչխարաբուծության և      |մնացորդը` մինչև  900 մլն |      |       |

|   |այծաբուծության նպատակով |դրամ,                    |      |       |

|   |տրամադրվող վարկ         |* վարկի մարման ժամկետը`  |      |       |

|   |                        |մինչև  4 տարի,           |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետը` մինչև  1 տարի   |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|8  |Գյուղատնտեսական         |* 20% կանխավճար,         |0%    |10%    |

|   |տեխնիկայի լիզինգ        |* Լիզինգի առարկաների     |      |       |

|   |                        |ընդհանուր գումարը` մինչև |      |       |

|   |                        |200 մլն դրամ,            |      |       |

|   |                        |* մարման ժամկետը`        |      |       |

|   |                        |3-10 տարի,               |      |       |

|   |                        |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |                        |ժամկետը` տարեկան մինչև   |      |       |

|   |                        |6 ամիս:                  |      |       |

|___|________________________|_________________________|______|_______|

|9  |Ագրոպարենային ոլորտի    |* 20% կանխավճար,         |0%    |10%    |

|   |սարքավորումների (այդ    |* Լիզինգի առարկաների     |      |       |

|   |թվում` ջերմատների,      |արժեքների հանրագումարը`  |      |       |

|   |սառնարանային և          |մինչև  450 մլն դրամ,     |      |       |

|   |գյուղատնտեսական         |* մարման ժամկետը` մինչև  |      |       |

|   |նշանակության պահեստային |8 տարի,                  |      |       |

|   |տնտեսությունների,       |* մայր գումարի արտոնյալ  |      |       |

|   |մոդուլային              |ժամկետը` տարեկան մինչև   |      |       |

|   |սպանդանոցների) լիզինգ   |6 ամիս:                  |      |       |

._____________________________________________________________________.

 

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

 

(2-րդ աղյուսակը փոփ. 30.04.2020 թիվ 644-Լ որոշումներ)

 

Աղյուսակ 3

 

Ֆիզիկական անձանց միկրովարկավորման հիմնական պայմանները

 

._____________________________________________________________________.

|   |Վարկի նպատակը              |Հիմնական պայմանները          |Տոկոսա-|

|   |                           |                             |դրույքը|

|   |                           |                             |  *    |

|___|___________________________|_____________________________|_______|

|1  |Գյուղատնտեսության ոլորտում |* վարկի գումարը` մինչև  1 մլն|0%     |

|   |գործունեության նպատակով    |դրամ,                        |       |

|   |տրամադրվող միկրովարկ       |* վարկի մարման ժամկետը`      |       |

|   |                           |մինչև  2 տարի,               |       |

|   |                           |* վարկի մայր գումարի արտոնյալ|       |

|   |                           |ժամկետը` մինչև  9 ամիս       |       |

._____________________________________________________________________.

 

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 13%:

 

Աղյուսակ N 4

 

i

Տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների)

վարկի/լիզինգի տրամադրման պայմանները

 

._____________________________________________________________________.

|   |Վարկի նպատակը         |Հիմնական պայմանները    |Տոկոսա|ֆինասա-    |

|   |                      |                       |դրույ-|վորում     |

|   |                      |                       |քը *  |(համապարտու|

|   |                      |                       |      |թյուն)     |

|___|______________________|_______________________|______|___________|

|1. |Գյուղատնտեսական       |- 20% կանխավճար,       |0%    |10%        |

|   |տեխնիկայի լիզինգ      |- լիզինգի առարկաների   |      |կանխավճարի,|

|   |                      |ընդհանուր գումարը`     |      |բայց ոչ    |

|   |                      |մինչև  200 մլն դրամ,   |      |ավելի, քան |

|   |                      |- մարման ժամկետը`      |      |10 մլն     |

|   |                      |3-10 տարի,             |      |դրամը      |

|   |                      |- մայր գումարի արտոնյալ|      |           |

|   |                      |ժամկետը` տարեկան մինչև |      |           |

|   |                      |6 ամիս:                |      |           |

|___|______________________|_______________________|______|___________|

|2. |Ագրոպարենային ոլորտի  |- 20% կանխավճար,       |0%    |10%        |

|   |սարքավորումների (այդ  |- լիզինգի առարկաների   |      |կանխավճարի,|

|   |թվում` ջերմատների,    |արժեքների հանրագումարը`|      |բայց ոչ    |

|   |սառնարանային և        |մինչև  450 մլն դրամ,   |      |ավելի, քան |

|   |գյուղատնտեսական       |- մարման ժամկետը`      |      |10 մլն     |

|   |նշանակության          |մինչև  8 տարի,         |      |դրամը      |

|   |պահեստային            |- մայր գումարի արտոնյալ|      |           |

|   |տնտեսությունների,     |ժամկետը` տարեկան մինչև |      |           |

|   |մոդուլային            |6 ամիս:                |      |           |

|   |սպանդանոցների)        |                       |      |           |

|   |լիզինգ                |                       |      |           |

|___|______________________|_______________________|______|___________|

|3. |Տոհմային տավարաբուծու-|- վարկերի հանրագումարի |0%    |30%        |

|   |թյան նպատակով         |մնացորդը` մինչև        |      |           |

|   |տրամադրվող վարկ **    |300 մլն դրամ,          |      |           |

|   |                      |- վարկի մարման ժամկետը`|      |           |

|   |                      |մինչև  5 տարի,         |      |           |

|   |                      |- մայր գումարի արտոնյալ|      |           |

|   |                      |ժամկետը` մինչև  1 տարի:|      |           |

|___|______________________|_______________________|______|___________|

|4. |Տոհմային ոչխարաբուծու-|- վարկերի հանրագումարի |0%    |30%        |

|   |թյան և  այծաբուծության|մնացորդը` մինչև        |      |           |

|   |նպատակով տրամադրվող   |900 մլն դրամ,          |      |           |

|   |վարկ                  |- վարկի մարման ժամկետը`|      |           |

|   |                      |մինչև  4 տարի,         |      |           |

|   |                      |- մայր գումարի արտոնյալ|      |           |

|   |                      |ժամկետը` մինչև  1 ամիս:|      |           |

|___|______________________|_______________________|______|___________|

|5. |Ոչխարաբուծության և    |- վարկի գումարը` 3-30  |0%    |30%        |

|   |այծաբուծության        |մլն դրամ,              |      |           |

|   |նպատակով տրամադրվող   |- վարկի մարման ժամկետը`|      |           |

|   |վարկ ***              |մինչև  5 տարի,         |      |           |

|   |                      |- մայր գումարի արտոնյալ|      |           |

|   |                      |ժամկետը` մինչև         |      |           |

|   |                      |12 ամիս:               |      |           |

|___|______________________|_______________________|______|___________|

|6. |Խոզաբուծության և      |- վարկի գումարը` 3-15  |0%    |30%        |

|   |թռչնաբուծության       |մլն դրամ,              |      |           |

|   |նպատակով տրամադրվող   |- վարկի մարման ժամկետը`|      |           |

|   |վարկ ***              |մինչև  3 տարի          |      |           |

|   |                      |- մայր գումարի արտոնյալ|      |           |

|   |                      |ժամկետը` մինչև  12 ամիս|      |           |

._____________________________________________________________________.

 

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

** Համաֆինանսավորումը կտրամադրվի ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում: Նշվածի վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

*** Համաֆինանսավորումը կտրամադրվի միայն ֆիզիկական անձանց:

 

(4-րդ աղյուսակը փոփ. 30.04.2020 թիվ 644-Լ որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 356-Լ
Որոշում