Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0394.260600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2000 թվականի N 394

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը` 2000 թվականի հուլիսի 1-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով.

բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել և լուծել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.

գ) մինչև 2000 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:

3. Հաստատել`

ա) մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցուցակը (կցվում է):

4. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 2000 թվականի հունիսի 30-ը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2000 թվականի հունիսի 25-ը ներկայացնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով.

բ) 2000 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 28-ի «Դպրոցականների 1999 թվականի ամառային հանգստի կազմակերպման մասին» N 383 որոշմամբ հաստատված չափերով` մանկավարժների աշխատավարձն ավելացնելով 30 տոկոսով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2000 թվականի հունիսի 25-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովելու մանկավարժական կադրերով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2000 թվականի հուլիսի 1-ից սկսելու և մանկապատանեկան առողջարարական ճամբարները ներկայացված հայտերի համաձայն բժշկական կադրերով ապահովելու համար:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 2000 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 2000 թվականի ամռան ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված աշխատանքները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 26-ի N 394

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման

միջգերատեսչական հանձնաժողովի

 

    Ա. Մանուկյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                 ղեկավար-նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

    Է. Ղազարյան                - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Վ. Դալլաքյան               - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական

                                 հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

                                 (համաձայնությամբ)

    Մ. Հարությունյան           - ՀԱՄԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

    Վ. Բարսեղյան               - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                                 սպորտի նախարարի տեղակալ

    Ա. Եսայան                  - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի

                                 տեղակալ

    Վ. Դավիդյանց               - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

    Մ. Երանոսյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                 նախարարության բյուջետային ծրագրավորման

                                 գլխավոր վարչության պետ

    Ք. Մանուկյան               - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

    Կ. Հայրապետյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                                 հարցերի վարչության պետ

                                 (հանձնաժողովի քարտուղար)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 26-ի N 394

որոշմամբ

 

ՏԻՊԱՅԻՆ ՀԱՍՏԻՔՆԵՐ

 

մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական,

դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի

 

_________________________________________________________________________

Հաստիքների      80-120  121-160 161-200 201-240 241-280 281-320  321-360

անվանումները

_________________________________________________________________________

    1              2       3       4       5       6       7        8

_________________________________________________________________________

Պետ                1       1       1       1       1       1        1

 

Վարչատնտեսական աշխատողներ

___________________________

Տնտեսվար           1       1       1       1       1       1        1

 

Պահեստապետ         1       1       1       1       1       1        1

 

Առաքիչ             1       1       1       1       1       1        1

 

Հաշվապահ           1       1       1       1       1       1        1

 

Տնտեսուհի          1       1       1       1       1       4        4

 

Ավագ խոհարար       1       1       1       1       1       1        1

 

Խոհարար            1       2       3       4       5       6        7

 

Խոհանոցի բանվոր    1       2       3       4       5       6        7

 

Աման լվացող        1       2       3       4       5       6        7

_________________________________________________________________________

    ընդամենը       7      13      16      19      22      25       28

 

Դաստիարակչական անձնակազմ

_________________________

Ավագ մանկավարժ     -       1       1       1       1       1        1

 

Դաստիարակ          5       7       8      11      12      13       14

                   

Ջոկատավար          4       5       6       8       9      10       11

 

Ֆիզղեկ             1       1       1       1       1       1        1

 

Նվագակցող          1       1       1       1       1       1        1

_________________________________________________________________________

    ընդամենը      11      15      17      22      24      26       28

 

Բուժական անձնակազմ

____________________

Բժիշկ              1       1       1       1       1       1        1

 

Բուժքույր          -       -       1       1       1       1        1

_________________________________________________________________________

    ընդամենը       1       1       2       2       2       2        2

 

Սպասարկող անձնակազմ

_____________________

Հավաքարար          2      2,5      3      3,5      4      4,5       5

 

Վարորդ             1       1       1       1       1       1        1

 

Պահակ              3       3       4       4       4       4        4

 

Լվացարար           1       2       2      2,5      3      3,5       4

 

Էլեկտրիկ           1       1       1       1       1       1        1

 

Փականագործ         -       -       1       1       1       1        1

 

Օժանդակ բանվոր     -       -       -       1       1       1        1

_________________________________________________________________________

    Ընդամենը       8      9,5     12      14      15      16       17

 

-------------------

Ծանոթագրություններ: 1. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում

է հիմնադիրը:

2. Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է փոխարինող

մանկավարժի մեկ լրացուցիչ հաստիք:

3. Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է

մեկ լողի մարզչի մեկ հաստիք:

4. Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր

լեռնային պայմաններում աշխատելու համար

վարձատրությունը կատարվում է Հայաստանի

Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 26-ի N 394

որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին գործող

մանկապատանեկան առողջարարական ճամբարների

 

«Հասմիկ» «Լուսաբաց» «Արագած» «Զեփյուռ» «Արծվիկ» «Հեքիաթ» «Սևան» «Գեղամա»

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.06.2000
N 394
Որոշում