041.0404.290600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2000 թվականի N 404
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Լևոն Բարխուդարյանին 2000 թվականի հունիսի 24-26-ը գործուղել Լոնդոն` «Հայաստանը 21-րդ դարում» թեմայով անցկացվող համաժողովին մասնակցելու համար:
2. Լ. Բարխուդարյանի Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Լ. Բարխուդարյանի Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը: