ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2020 թվականի N 395-Ա
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը`
1. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի իրականացման նպատակով ստեղծել Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 22 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն դրամ, երրորդ տեղի համար` 3 մլն դրամ, չորրորդ տեղի համար` 2 մլն դրամ, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ:
3. Մրցութային հանձնաժողովին` ընդունել ի գիտություն, որ`
1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.
2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` լրացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հարցաթերթիկը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. մարտի 27-ի
N 395-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արմեն Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ծաղկանուշ Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային
առողջապահության ներդրման բաժնի ղեկավար,
հանձնաժողովի անդամ
Սամվել Հովսեփյան - ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների վարչության պետ, ոստիկանության
գնդապետ, հանձնաժողովի անդամ
Արթուր Դանիելյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության
աշխատակից, բաժնի պետ, փոխգնդապետ,
հանձնաժողովի անդամ
Կարեն Վարդանյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ
(համաձայնությամբ)
Արմեն Բալդբյան - Տեղեկատվական և հաղորդակցության
տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ,
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Վարդան Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն,
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Հրանտ Խաչատրյան - «YerevanNN» հիմնադիր, հանձնաժողովի անդամ
(համաձայնությամբ)
Մարիամ Բաբայան - Գերմանական միջազգային համագործակցության
կազմակերպության ծրագրերի խորհրդատու,
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Նարինե Ավետիսյան - Ասիական զարգացման բանկի ներդրումային
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Արամայիս Հովհաննիսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության թվայնացման վարչության պետ,
հանձնաժողովի անդամ
Անուշ Ղազանչյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար):