Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 մարտի 2020 թվականի N 05-Ն

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԿԱՄ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված կամ դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողների ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորման» կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Նախարար                                Ա. Հարությունյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թ. մարտի 19-ի

N 05-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԿԱՄ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված կամ դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողների (այսուհետ` սովորող) ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պայմանները:

2. Սովորողների ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել հավատարմագրում ունեցող պետական կամ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (մասնագիտություններում):

 

II. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կամ դրա մասնագիտության (կրթական ծրագրի) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ հաստատության կողմից պարտադիր կերպով սովորողին տրվում է ազատման հրամանի պատճենը, հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում` ուսման վարձի մասով):

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը հաստատում է այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը, ինչպես նաև ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը:

5. Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենների հետ միասին, տվյալ կիսամյակում իր հետագա ուսումնառության կազմակերպման համար կարող է դիմել տվյալ կամ հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ուսուցում իրականացնող նախընտրելի մինչև երկու հաստատություն` ըստ հաստատված ցանկի, նշելով համապատասխան բուհի տվյալ և նախընտրելի մինչև երկու հարակից մասնագիտություն (կրթական ծրագիր), առաջին հայտի գերակայությամբ: Սույն կարգի 9-11-րդ կետերի պահանջներին համապատասխան երկու հաստատությունում ուսումնառության շարունակման հնարավորության դեպքում` սովորողը մինչև սույն կարգի 7-րդ կետով սահմանված վերջնաժամկետը պետք է ընտրի մեկ հաստատություն (կրթական ծրագիր), որով ցանկանում է շարունակել հետագա ուսումնառությունը:

6. Տվյալ կիսամյակում սովորողը հետագա ուսումնառության շարունակման համար 5-րդ կետով նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:

7. Հաստատությունը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորողի ուսումնառության կազմակերպման մասին դիմումը` առաջնորդվելով սույն կարգի 9-11-րդ կետերի պահանջներով, և համապատասխանաբար որոշում նրա ընդունման կուրսը (ըստ սովորողի դիմումում նշված ուսուցման ձևի` առկա կամ հեռակա) կամ մերժում սովորողին: Դիմումները ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաստատությունները նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` սովորողի ուսումնառության կազմակերպման կամ սովորողին մերժելու հիմքերի մասին:

8. Տվյալ հաստատությունում սովորողի ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ ուսումնական տարվա համար ըստ ուսուցման ձևերի հաստատված համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են:

9. ՈՒսումնական տարվա տվյալ կիսամյակում սովորողի համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) և կուրսում ուսումնառության կազմակերպման հնարավորությունն որոշվում է ընդունող հաստատության կողմից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակներում ու ելնելով առաջացող առարկայական տարբերությունների (կրեդիտների, մոդուլների) և ակադեմիական պարտքերի սահմանված քանակը չգերազանցելու պայմանից:

10. Տվյալ կուրսի համապատասխան կիսամյակի համար սովորողի ուսումնառած հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանում չընդգրկված առարկայի կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերությամբ պայմանավորված առարկայական (ծրագրային) տարբերությունների և ակադեմիական պարտքերի 30 կրեդիտը չգերազանցելու դեպքում, սովորողը հաստատության ռեկտորի հրամանով կցագրվում է համապատասխան ակադեմիական խմբին և նրան թույլատրվում է մասնակցելու տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պարապմունքներին: Հակառակ դեպքում սովորողին առաջարկվում է իր ուսումնառությունը շարունակել ավելի ցածր այն կիսամյակից, որից ուսումնառության շարունակման սույն կետում նշված պահանջը բավարարվում է:

11. Տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում` հաստատության առաջարկությամբ և սովորողի համաձայնությամբ, սովորողի ուսումնառությունը կարող է կազմակերպվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում` այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)` անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից:

12. Սովորողի կողմից առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնման համար հաստատության ռեկտորի հրամանով սահմանվում է ժամկետ, մինչև տվյալ ուսումնական կիսամյակի քննաշրջանի սկիզբը, հրամանում նշելով առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների կրեդիտները և քննությունների հանձնման անհատական ժամանակացույցը: Ընդունող հաստատության կողմից սահմանված անհատական ժամանակացույցով նախատեսված առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:

13. Հրամանագրված ուսանողի դիմումը, ակադեմիական տեղեկանքը, հրամանագրման մասին հրամանի պատճենը, տվյալ հաստատության հետ կնքած պայմանագիրը, միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը և ուսման վարձավճարի վճարման անդորրագրի պատճեն պահվում են նրա անձնական գործում:

14. Հաստատությունում սովորողի հրամանագրման դեպքում նրա ուսման վարձի չափը հաշվարկվում է տվյալ հաստատության համապատասխան ուսուցման ձևի և մասնագիտության (կրթական ծրագրի) համար ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի, հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը:

15. Վճարովի ուսուցման համակարգում սովորողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո, հաստատության կողմից սահմանած կարգով և ժամկետներում: Սովորողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: Սովորողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է:

16. Վճարովի ուսուցման համակարգով սովորողը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն մասնակցել փոխատեղման գործընթացին` առնվազն մեկ ուսումնական տարի սովորելուց հետո: ՈՒսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսումնառությունը կարող են շարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ ունեցողները:

17. Նախորդ հաստատությունում մինչև կասեցումը կամ դադարեցումն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողն այլ հաստատությունում ուսումնառությունը շարունակելիս պահպանում է այդ իրավունքը` մինչ 16-րդ կետով նախատեսված կարգի համաձայն փոխատեղման գործընթացին մասնակցելը: Մնացած դեպքերում սովորողն ուսումնառությունը շարունակում է սույն կարգի 14-16-րդ կետերին համապատասխան:

 

III. ՍՈՎՈՐՈՂԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Տվյալ մասնագիտության (կրթական ծրագրով) ուսուցման լրիվ դասընթացն ավարտած և ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված անհրաժեշտ համապատասխան կրեդիտները կուտակած և միայն ամփոփիչ ատեստավորման ենթակա սովորողների ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել տվյալ կամ հաջորդ ուսումնական տարվա ավարտին` հաստատության սահմանած կարգով և ժամկետներում:

19. Ամփոփիչ ատեստավորման նպատակով սովորողը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի նոր թեմա, եթե սովորողի նախկին ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ամբիոնի կողմից պաշտպանության չի երաշխավորվում:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.03.2020
N 05-Ն
Հրաման