Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍԴ/0020/01/17

 

30 դեկտեմբերի 2019 թվական ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

Գրիգոր Արկադյայի Վարդանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում նշվել է. «(...) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»: Սակայն որոշման պատճառաբանական մասում` 16-րդ կետում, նշվել է, որ ստորադաս դատարանների թույլ տված խախտումները հիմք են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է անհստակություն, որն անհրաժեշտ է լուծել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Գրիգոր Արկադյայի Վարդանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճառաբանական մասում` 19-րդ կետում, «հիմք է Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար» բառերը փոխարինել «հիմք է Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար» բառերով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.12.2019
N ՍԴ/0020/01/17
Որոշում