ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ և 45-րդ հոդվածների 3-րդ մասերը.
Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժնի պետ (03-2.1-2) Անի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ վերանշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժնի պետի (01-7.2-Ղ3-2) պաշտոնում:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020թ. ապրիլի 1
Երևան
ՆԿ-15-Ա