ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 394-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Գագիկ Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող` 2,408.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով ստոմատոլոգիական սարքավորումները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 394-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Սարքի անվանումը և մոդելը |Միա|Քա-|Գինը |Գումարը |Ընդա- |
|ը/կ| |վո-|նա-|(դրամ) |(դրամ |մենը |
| | |րը |կը | | |(հազ. |
| | | | | | |դրամ) |
| | | | | | | |
|___|__________________________________|___|___|________|_________|_______|
|1. |A0086/P06 |Ատամնաբուժական |հատ|1 |700000.0| 700000.0| 700.0|
| | |համասարք QL2028; P06 | | | | | |
| | |orange | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|2. |A0651 |Ատամնաբուժական |հատ|1 |120000.0| 120000.0| 120.0|
| | |կոմպրեսոր SD70/8D | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|3. |A0855 |Ատամնաքար մաքրող սարք|հատ|1 |48,000.0| 48,000.0| 48.0|
| | |DTE-V2 LED | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|4. |A1204 |Մանրէազերծիչ` |հատ|1 |465000.0| 465000.0| 465.0|
| | |գոլորշով SUN12-II | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|5. |A1287 |Ռենտգեն սարք` |հատ|1 |490000.0| 490000.0| 490.0|
| | |շարժական RAY68 (M) | | | | | |
| | |ստաբիլիզատորով | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|6. |AO 9 03 |Ապեքս լոկատոր DPEX |հատ|1 | 72000.0| 72000.0| 72.0|
| | |III PRO | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|7. |A1018 |Լուսապոլիմերիզացնող |հատ|1 | 25000.0| 25000.0| 25.0|
| | |լամպ LUX E Plus | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|8. |A1274 |Ռենտգեն ժապավենի |հատ|1 | 46000.0| 46000.0| 46.0|
| | |երևակման արկղ F-V2 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|9. |B01691 |GREEN-LB ծայրակալների|հատ|1 | 23850.0| 23850.0| 23.9|
| | |մեծ լրակազմ M 4 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|10.|B0122 |RED-TUP 3.0 տուրբի- |հատ|1 | 24300.0| 24300.0| 24.3|
| | |նային ծայրակալ, | | | | | |
| | |ինքնասնուցվող, | | | | | |
| | |լուսային M 4 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|11.|M080-2500/17|Ատամնաբուժական աքցան |հատ|20 | 13140.0| 262800.0| 262.8|
| | |2500/17 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|12.|Լ160-1023 |Ատամնաբուժական |հատ|10 | 2070.0| 20700.0| 20.7|
| | |նրբունելի 1023 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|13.|Լ020-554/17 |Ատամնաբուժական |հատ|10 | 990.0| 9900.0| 9.9|
| | |զննաձող 554/17 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|14.|Լ143-494/1 |Հարթիչ 494/1 |հատ|10 | 2475.0| 24750.0| 24.8|
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|15.|M152-660/1 |Կյուրետաժի գդալ |հատ|2 | 3645.0| 7290.0| 7.3|
| | |«Հեմինգվեյ» 660/1 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|16.|M050-740/1 |Ատամնարմատի ամբարձիչ |հատ|5 | 8910.0| 44550.0| 44.6|
| | |740/1 | | | | | |
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|17.|M110-1743 |Ասեղապահիչ 1743 |հատ|1 | 9720.0| 9720.0| 9.7|
|___|____________|_____________________|___|___|________|_________|_______|
|18.|Y1241 |Պողպատե ծակոտկեն |հատ|1 | 14400.0| 14400.0| 14.4|
| | |դրոշմագդալների | | | | | |
| | |լրակազմ | | | | | |
|___|___________________________________________________|_________|_______|
| |Ընդամենը |2408260.0| 2408.3|
._________________________________________________________________________.