Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2020 թվականի N 417-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ` միջոցառում) շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

(2-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 502-Լ որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 31-ի

N 417-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:

2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը` բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների:

(2-րդ կետը փոփ. 06.04.2020 թիվ 487-Լ, 09.04.2020 թիվ 502-Լ որոշումներ)

3. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` ՀՀ ՊԵԿ) ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով ունեցել են ամսեկան 2-ից 50 աշխատակից (ներառյալ 2 և 50), ընդ որում` հաշվի չառնելով 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թվաքանակը:

Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատակիցների քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):

(3-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 502-Լ որոշում)

4. Տնտեսավարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մարտ ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում` միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե տնտեսավարողի կողմից 2020 թվականի մարտ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների թիվը և վերջիններիս գծով այդ հաշվարկով նշված եկամուտների (այսուհետ` հաշվարկված եկամուտների) մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) հունվար և փետրվար ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հայտարարագրված աշխատակիցների թիվը և հաշվարկված եկամուտների մեծությունը` հաշվի չառած 2020 թվականի մարտի 26-ից 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ընդունված աշխատակիցների թիվն ու նրանց հաշվարկված եկամուտների մեծությունը, ինչպես նաև 2020 թվականի մարտի 26-ից հետո ներկայացված գրանցման հայտերում` 2020 թվականի մարտի 26-ին նախորդող ժամանակահատվածում աշխատանքի սկիզբ նշված աշխատակիցների թիվն ու նրանց հաշվարկված եկամուտների մեծությունը:

Սույն կարգի իմաստով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում արտացոլված աշխատակիցների գծով [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտների հանրագումարով:

Սույն կարգի իմաստով 2020 թվականի հունվար և փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ են համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հարկային հաշվարկները, իսկ 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:

(4-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 502-Լ որոշում)

5. ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին Միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:

(5-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 502-Լ որոշում)

6. ՀՀ ՊԵԿ կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան: Վճարման հանձնարարագրի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:

(6-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 502-Լ որոշում)

7. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՀՀ ՊԵԿ կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը.

(7-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 502-Լ որոշում)

8. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2020
N 417-Լ
Որոշում