ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 398-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ/ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» N 11 արձանագրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի վարկերի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները 2020 թվականին կարող են փոփոխվել` ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի սուբսիդավորման և համաֆինանսավորման հետևյալ չափաքանակները`
._____________________________________________________________________.
| |Վարկի նպատակը |Հիմնական պայմանները |Տոկոսա|Համա- |
| | | |դրույ-|ֆինան- |
| | | |քը * |սավոր- |
| | | | |ում/ |
| | | | |Համա- |
| | | | |պարտու-|
| | | | |թյուն |
|___|________________________|_________________________|______|_______|
|1. |Գյուղատնտեսության |. վարկի գումարը` 3-15 մլն|0% |10% |
| |ոլորտում գործունեության |դրամ, | | |
| |նպատակով տրամադրվող վարկ|. վարկի մարման ժամկետը` | | |
| | |մինչև 5 տարի, | | |
| | |. վարկի մայր գումարի | | |
| | |արտոնյալ ժամկետը` մինչև | | |
| | |12 ամիս | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|2. |Ոռոգման արդիական |. վարկերի հանրագումարի |0% |50% |
| |համակարգերի ներդրման |մնացորդը` մինչև 150 մլն | | |
| |համար տրամադրվող վարկ |դրամ, | | |
| | |. վարկի մարման ժամկետը` | | |
| | |մինչև 3 տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետը` տարեկան մինչև 6| | |
| | |ամիս | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|3. |Խաղողի, ժամանակակից |. մակերեսը` 3-ից մինչև |0% |50% |
| |տեխնոլոգիաներով մշակվող |100 հա, | | |
| |ինտենսիվ պտղատու |. վարկի գումարը` մինչև | | |
| |այգիների և |2.5 մլրդ դրամ, | | |
| |հատապտղանոցների հիմնման |. վարկի մարման ժամկետը` 8| | |
| |համար տրամադրվող վարկ |տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետը` 5 տարի | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|4. |Գյուղատնտեսությունում |. մակերեսը` 3-ից մինչև |0% |50% |
| |կարկտապաշտպան ցանցերի |10 հա, | | |
| |ներդրման համար |. վարկի գումարը` մինչև | | |
| |տրամադրվող վարկ |85 մլն դրամ, | | |
| | |. վարկի մարման ժամկետը` 7| | |
| | |տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետ` 1 տարի | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|5. |Գյուղատնտեսական հումքի |. վարկերի մայր գումարի |0% |30% |
| |մթերումների (գնումների) |մնացորդը` մինչև 1.8 մլրդ| | |
| |նպատակով ագրովերամշակման|դրամ, | | |
| |ոլորտին տրամադրվող վարկ |. վարկի մարման ժամկետը` | | |
| | |մինչև 1.5 տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետը` 2-3 ամիս | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|6. |Տոհմային տավարաբուծու- |. վարկերի հանրագումարի |0% |70% |
| |թյան նպատակով տրամադրվող|մնացորդը` մինչև 300 մլն | | |
| |վարկ |դրամ, | | |
| | |. վարկի մարման ժամկետը` | | |
| | |մինչև 5 տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետը` մինչև 1 տարի | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|7. |Տոհմային ոչխարաբուծու- |. վարկերի հանրագումարի |0% |70% |
| |թյան և այծաբուծության |մնացորդը` մինչև 900 մլն | | |
| |նպատակով տրամադրվող վարկ|դրամ, | | |
| | |. վարկի մարման ժամկետը` | | |
| | |մինչև 4 տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետը` մինչև 1 տարի | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|8. |Գյուղատնտեսական |. 20% կանխավճար, |0% |10% |
| |տեխնիկայի լիզինգ |. Լիզինգի առարկաների | | |
| | |ընդհանուր գումարը` մինչև | | |
| | |200 մլն դրամ, | | |
| | |. մարման ժամկետը` 3-10 | | |
| | |տարի, | | |
| | |. մայր գումարի արտոնյալ | | |
| | |ժամկետը` տարեկան մինչև 6| | |
| | |ամիս | | |
|___|________________________|_________________________|______|_______|
|9. |Ագրոպարենային ոլորտի |. 20% կանխավճար, |0% |10%: |
| |սարքավորումների |. Լիզինգի առարկաների | | |
| |(այդ թվում` ջերմատների, |արժեքների հանրագումարը` | | |
| |սառնարանային և |մինչև 450 մլն դրամ, | | |
| |գյուղատնտեսական |. մարման ժամկետը` մինչև | | |
| |նշանակության պահեստային |8 տարի, | | |
| |տնտեսությունների, |. մայր գումարի արտոնյալ | | |
| |մոդուլային |ժամկետը` տարեկան մինչև 6| | |
| |սպանդանոցների) լիզինգ |ամիս | | |
._____________________________________________________________________.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 30
Երևան