Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.07.2000  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0071.030700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 222 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «օրինական ուժի մեջ մտած» բառերից հետո ավելացնել «և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 223 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաև գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:

2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 224 հոդվածում «օրինական ուժի մեջ մտած» բառերից հետո ավելացնել «և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 236 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի`

1) դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.

2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` վերաքննիչ դատարան, իսկ եթե բեկանվել է վերաքննիչ դատարանի վճիռը, ապա վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար.

3) գործի վարույթը կարճել կամ հայցը թողնել առանց քննության, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 241 հոդվածի «եռօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

3 հուլիսի 2000 թ.

ՀՕ-71

 

 

pin
ՀՀ 13.06.2000
N ՀՕ-71 օրենք