ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2020 թվականի N 449-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող NISSAN X-TRAIL SV մակնիշի (թողարկման տարեթիվը` 2019 թ., շարժիչի ծավալը` 2,5 լ, 170 ձիաուժ, թափքի գույնը` սև, շարժիչի համարը` 552448M, նույնացման համարը` JN1BT2MM6LW012831) 13.710.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (այսուհետ` գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, իսկ գույքի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են` համաձայն կնքված նվիրատվության պայմանագրի.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի
Երևան