ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2020 թվականի N 444-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ (գործարանային համարը` Ռ02ԼՏ3259) զրահատեխնիկան` որպես մետաղի ջարդոն` հաշվարկված 140.000 դրամ շուկայական արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքին (այսուհետ` համայնք)` Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և առաջարկել համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի
Երևան